16:30 28.08.2022
Պլաստիկ վիրաբույժ Ռիկարդո Ֆրատին բացահայտել է օտարազգի աստղերի գեղեցկության և երիտասարդության գաղտնիքները։ Համապատասխան նյութը հայտնվել է The Sun հրատարակության կայքում,փոխանցում է Lenta.ru-ն
Հայտնի է, որ ամերիկացի դերասանուհի Հալլի Բերին հետևում է ընդհատվող ծոմապահությանը` համակցված կետո դիետայի հետ: Բացի այդ, 56-ամյա հոլիվուդյան աստղը պարբերաբար մարզվում ։ Սակայն, ըստ մասնագետի, նման ձիգ մարմին ունենալու համար անհրաժեշտ է դիմել վիրաբույժների օգնությանը։ «Նա ստամոքսի և ձեռքերի վրա գեղեցիկ ռելիեֆ ունի, ինչին կարելի է հասնել ձգման պրոցեդուրաների կամ պլաստիկ վիրահատությունների միջոցով: Վիրահատական լիպոսակցիան ավելորդ ճարպը հեռացնելու ամենաարդյունավետ միջոցն է, հավանաբար հենց դրա համար էլ նա դա արեց»,- ասել է Ֆրատին:
Նյութում նշվում է նաև, որ փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր երիտասարդությունը պահպանում է մարզումների և ութ ժամ քնելու միջոցով։ Միևնույն ժամանակ, ըստ բժշկի, 53-ամյա հայտնին, այնուամենայնիվ ,արել է որովայնի լիպոսակցիա և ձգել ձեռքերի մաշկը։
Իր հերթին 59-ամյա դերասանուհի Դեմի Մուրը զբաղվում է յոգայով և սերֆինգով, իսկ առողջ սնունդը միշտ առկա է նրա ամենօրյա սննդակարգում։ Ըստ Ֆրատիի, նախկին մոդելը ձեռք է բերել դեմքի հստակ օվալ՝ շնորհիվ լիպոսակցիայի և դիմահարդարման պրոցեդուրաների։ «Նրա մաշկը հարթ է: Նրա դեմքը հստակ արտահայտված է, իսկ այտոսկրերը՝ ընդգծված։ Նման արդյունքների սովորաբար հասնում են այտերի ճարպային կուտակումները հեռացնելու միջոցով»,- պարզաբանել է բժիշկը:
Եզրափակելով՝ հոդվածի հեղինակները ներկայացնում են 55-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանի վերջին ֆոտոշարքը Perfect Magazine-ի համար, որտեղ նա ցուցադրել է տոնավորված մարմին և մկաններ։ Ենթադրվում է, որ աստղը նման արդյունքների է հասել՝ թողնելով ծխելը։ Բացի այդ, նա ամեն օր օգտագործում է արևապաշտպան միջոցներ և զբաղվում յոգայով։ Իր հերթին Ֆրատին բացատրել է, որ Քիդմանը չի դիմել վիրահատության և չի օգտագործել բոտոքս կամ ֆիլերներ։ «Նրա մարմինը բնական տեսք ունի»,- եզրափակեց փորձագետը:
Ավելի վաղ՝ օգոստոսի սկզբին, Playboy-ի նախկին մոդել Էնջի Բեսթը բացահայտել էր իր երիտասարդության գաղտնիքը։ Լրագրողների հետ հարցազրույցում 70-ամյա մոդելը պատմել է, որ շատ է աշխատում իր արտաքինի վրա։ «Ես ուզում եմ ապրել մինչև 100 տարեկան և դեռ լավ տեսք ունենալ», – ասաց նա և խոստովանեց, որ հավատարիմ է «ֆունկցիոնալ բժշկության» սկզբունքներին:
16:45 29.07.2025
Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...
16:39 29.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ըԲացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️13-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, ☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️6 դեպք՝ խուլիգանության, ☑️5 դեպք՝ պաշտոնեական […] ...
16:33 29.07.2025
Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը: ...
16:28 29.07.2025
Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը։ ...
16:22 29.07.2025
Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջԱյսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել […] ...
16:16 29.07.2025
Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որն իրացվեց հուլիսի 25-ին: Առավոտյան ժամը 5:00-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվեց հուլիսի 21-ից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող: Առանց հաշվառման հասցեի 27-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված […] ...