11:00 15.05.2022
Լիբանանցիներն այսօր երկրի տնտեսական փլուզումից հետո առաջին անգամ քվեարկելու են խորհրդարանական ընտրություններում և հույս ունեն հարված հասցնել իշխող քաղաքական գործիչներին, որոնց նրանք մեղադրում են ճգնաժամի մեջ, հաղորդում է «Ռոյթերս »լրատվականը: Ընտրությունները, որոնք առաջինն են 2018 թվականից ի վեր, դիտվում են որպես փորձություն այն բանի, թե արդյո՞ք խիստ զինված, Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահը և նրա դաշնակիցները կարող […]
10:37 15.05.2022
Մայիսի 15-ին, ժամը 06:02-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 07:44-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են […]
10:34 15.05.2022
Նյու Յորքի Բուֆալո քաղաքի սուպերմարկետներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել 3-ը վիրավորվել։ Այս մասին CNN-ի հեռարձակած մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքի ոստիկանապետ Ջոզեֆ Գրամագլիան։ «Հրազենային վնասվածքներ է ստացել 13 մարդ, նրանցից 10-ը սպանվել են, այդ թվում՝ սուպերմարկետի չորս աշխատակից»,- ասաց նա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մահացել է ութ մարդ։ Ոստիկանության տվյալներով՝ բերման […]
10:21 15.05.2022
Մայիսի 15-ին, ժամը 01։10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի 1-ին փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բակում կայանած «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է […]
10:02 15.05.2022
Մայիսի 15-ին, ժամը 07։58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 12-րդ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:29-ին: Փրկարարները շենքից տարահանել են մոտ 50 քաղաքացու։
10:00 15.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
17:03 17.04.2022
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ըննին ցուցադրվել է նոր հեռահար մարտավարական զենք։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը։ Փորձնական կրակոցը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին։ Թեստերը հաջող են անցել։ Հրատարակության համաձայն՝ այս զենքը «զգալիորեն կբարձրացնի հեռահար համակարգերի առաջադեմ հրետանային ստորաբաժանումների կրակային հզորությունը, ինչպես նաև կբարձրացնի մարտավարական միջուկային հրթիռների արդյունավետությությունը»։ Նշվում է, […]
16:45 17.04.2022
Շաբաթ երեկոյան Սուֆլիի մերձակայքում գտնվող Էվրոս գետի վրա տեղի է ունեցել լուրջ հրաձգություն հույն սահմանապահի և թուրքական նավի միջև, որը տեղափոխում էր անօրինական միգրանտներ, ինչի հետևանքով զոհվել է մեկ միգրանտ, հայտնում է Kathimerini թերթը։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը երեկոյան ժամը 21-ից հետո, միևնույն ժամանակ Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ արձագանքել են թուրքական կողմից […]
16:27 17.04.2022
Սպիտակ տան նվերների խանութը սկսել է վաճառել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պատկերով մետաղադրամներ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ վարչակազմի կայքը, հաղորդում է lenta .ru-ն։ Վաճառվող հավաքածուն արժե 100 դոլար, կա դրա ընդամենը 2500 օրինակ ։Կայքում ասվում է, որ սա 32-րդ մետաղադրամն է American Presidency Coin Collectionպատմական պահերը շարքից։ Մետաղադրամի վրա պատկերված է ուկրաինացի առաջնորդի կոչը […]
16:02 17.04.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների մասին իր հայտարարություններով ցանկանում է ժամանակ շահել՝ միևնույն ժամանակ դիմելով ՆԱՏՕ-ին ռազմական օգնության համար։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը` մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունները Ուկրաինայի պատրաստակամության մասին Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելուց և Ղրիմի կարգավիճակից հրաժարվելու հարցը, բայց միայն ռազմական գործողությունների դադարեցումից և ռուսական զորքերի դուրսբերումից […]
15:09 17.04.2022
Ինչպես տեղեկացնում է տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվականը ռուսական հատուկ ջոկատայիններն ազատ են արձակել Մարիուպոլի թուրքական մզկիթում ուկրաինացի ազգայնականների կողմից պատանդ պահվածներին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Մարիուպոլ քաղաքի ազատագրման հարձակողական գործողությունների ընթացքում, Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանի խնդրանքով, ապրիլի 16-ին Պրիմորսկի շրջանում հատուկ գործողություն է իրականացվել՝ ուկրաինացի […]
14:45 17.04.2022
Ֆաթուն՝ աշխարհի ամենածեր գորիլան, 2022 թվականի ապրիլի 13-ին Գերմանիայի Բեռլինի կենդանաբանական այգում իր 65-ամյակի առթիվ մրգերով բրնձով տորթ է ստացել: Ֆաթուն՝ արևմտյան հարթավայրային գորիլան, որը համարվում է աշխարհի ամենատարեցը, նշեց իր ծննդյան 65-ամյակը Բեռլինի կենդանաբանական այգում: «Մեր Գորիլա տիկինը այսօր նշում է իր 65-ամյակը՝ դարձնելով իրեն աշխարհի ամենածեր գորիլան»,- գրել է կենդանաբանական այգին Instagram-ում: «Այս […]
13:49 17.04.2022
Հանրապետության տարածքում` Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց […]
13:45 17.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
13:22 17.04.2022
Իմունոլոգ Լոգինան ալերգիայով տառապողներին խորհուրդ է տվել լոգանք ընդունել բնության գրկում լինելուց հետո։ Երկար թեւեր, արևային ակնոցներ կրելը և սրման ժամանակահատվածում ծաղկող բույսերի գոտում անցկացրած ժամանակի կրճատումը կօգնի մեղմել ծաղկման նկատմամբ ալերգիայի դրսևորումը։ Russia Today-ի հետ զրույցում այսպիսի խորհուրդ է տվել իմունոլոգ-ալերգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նադեժդա Լոգինան։ Բժիշկը նշեց, որ բժշկական դիմակները չեն պաշտպանում փոշու […]
11:14 17.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 15 նոր դեպք ✓ 2221 թեստավորում ✓ 14 առողջացած ✓ մահվան դեպք չի արձանագրվել Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 762դեպք, որոնցից 410 448 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2012 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]
10:55 17.04.2022
Ապրիլի 16-ին ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը (ծնված 1969թ.) ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ և իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ: Ոստիկանության ավագ տեսուչ հերթապահ Ժ.Ե.-ն կրծքավանդակի շրջանում ստացած […]
10:50 17.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այսօր՝ ապրիլի 17-ին, այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի հիշատակին: Այսօր լրանում է անվանի գործչի 90-ամյակը:
10:33 17.04.2022
Այսօր մեր ժողովուրդն ու մեր եկեղեցին մեծ խանդավառությամբ և հանդիսավորությամբ նշում է ամենասիրելի և ամենալուսավոր տոներից մեկը՝ Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը։ Քրիստոնեությունը պետական կրոն աշխարհում առաջինը հռչակած հայ ժողովուրդը, կարծես, կրկնել է Քրիստոսի ճակատագիրը։ Ցեղասպանությունից հետո վերածնունդ ապրելով, մենք արժանապատվորեն անցանք փոթորկահույզ 20-րդ դարի խորդուբորդ ճանապարհներով, վերականգնեցինք մեր անկախությունը և վստահորեն կերտում ենք ապագան։ […]
10:29 17.04.2022
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ երկրի ազգային տոնի առթիվ: «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ։ Հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջև պատմական սերտ առնչություններով, փոխադարձ համակրանքով և փոխաջակցության վրա […]
10:00 17.04.2022
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը՝ Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկն է։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդը […]
09:45 17.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
16:39 10.04.2022
Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը երկրորդ անգամ նշանվել են՝ 2004 թվականին իրենց նախկին խոստումը չեղյալ հայտարարելուց հետո, շաբաթ օրը CNN-ին հաստատել է Լոպեսի ներկայացուցիչը: Լոպեսը իր «On the JLo» տեղեկագրում կիսվել է մի տեսանյութով, որտեղ նա հայտնվել է զգացմունքային խոսքով և ներկայացրել իր նշանադրության կանաչ մատանին: Նրա քույրը՝ Լինդա Լոպեսը Instagram-ի իր Stories-ում կիսվել է […]
15:39 10.04.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 9-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում: Պետական նախարարը մասնակցել է Մարտունի քաղաքի Վլադիմիր Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանում կարի աշխատարանի բացման արարողությանը, որը կյանքի է կոչվել «Ջենեսիս Արմենիաե և «Ամքոր Արմենիաե հիմնադրամների գործակցության արդյունքում: Աշխատարանը հագեցած է 10 արտադրական և 6 մասնագիտական կարի մեքենաներով: «Ջենեսիս Արմենիաե կենտրոնի հիմնադիր […]
15:35 10.04.2022
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում ընտրողների մասնակցությունը ժամը 12.00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 13.00-ին) կազմում է 25,48%, հայտնում է ՆԳՆ-ն ։ Ընդ որում, 2017 թվականի ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը եղել է 28,54 տոկոսի մակարդակում։ Այսպիսով, այս ժամվա ընթացքում մասնակցությունը 3 տոկոսով պակաս է, քան հինգ տարի առաջ կայացած նախագահական ընտրություններում։ 2012 թվականին ընտրությունների առաջին փուլում Մոսկվայի […]
15:08 10.04.2022
ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 706 ընտրող կամ ընտրողների 27.69% : Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտունու շրջան Բերդաշեն– 1052 ընտրողներից 353 կամ 33.56 % Ծովատեղ – 97 ընտրողներից 26 կամ 26.80 % Նորշեն – 252 ընտրողներից 64 կամ 25.40 % […]
14:36 10.04.2022
Հանրապետության տարածքում` Ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-11-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6, […]
13:11 10.04.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են,որ հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` երկուշաբթի օրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, խնդիրը որոշակիորեն լուծելու համար այլընտրանքային այս մոտեցումը կկիրառվի` մինչև միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումը:
12:15 10.04.2022
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը:Գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։ Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի նշում է ապրիլի 10-ին: Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված […]
11:47 10.04.2022
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում: ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 6 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է: Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ […]