Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 25 տոկոսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+17.09 oC

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 25 տոկոսը

15:35 10.04.2022

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում ընտրողների մասնակցությունը ժամը 12.00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 13.00-ին) կազմում է 25,48%, հայտնում է ՆԳՆ-ն ։
Ընդ որում, 2017 թվականի ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը եղել է 28,54 տոկոսի մակարդակում։ Այսպիսով, այս ժամվա ընթացքում մասնակցությունը 3 տոկոսով պակաս է, քան հինգ տարի առաջ կայացած նախագահական ընտրություններում։ 2012 թվականին ընտրությունների առաջին փուլում Մոսկվայի ժամանակով ժամը 13.00-ին քվեարկության էր եկել ընտրողների 28,3 տոկոսը։
Ընտրություններից առաջ մի շարք փորձագետներ մտավախություն էին հայտնում, որ այս նախագահական ընտրություններին մասնակցությունը կարող է ցածր լինել։
Մայրցամաքում ընտրատեղամասերը բացվել են կիրակի օրը ժամը 08.00-ին (09.00 GMT): Վերջին ընտրատեղամասերը կփակվեն 20.00-ին (Մոսկվայի ժամանակով 21.00-ին): Դրանք փակվելուց հետո պետք է հրապարակվեն exit poll-ի տվյալները և քվեարկության նախնական արդյունքները։ Մինչ այդ դրանց հրապարակումն արգելված է։ Շաբաթ օրը Ֆրանսիայի արտերկրյա դեպարտամենտներում տեղի է ունեցել ընտրությունների քվեարկություն՝ պայմանավորված ժամային գոտիների տարբերությամբ։
Ֆրանսիացիներն ընտրում են պետության ղեկավարին հինգ տարի ժամկետով։ Այն դեպքում, երբ առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չստանա բացարձակ մեծամասնություն (50% գումարած մեկ ձայն), ապա կանցկացվի երկրորդ փուլ։ Այն նախատեսված է ապրիլի 24-ին
Առաջին փուլում պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 12 քաղաքական գործիչներ։ Նրանց թվում են Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը, ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդՄարին Լը Պենը, ձախակողմյան «Ֆրանսիան անհնազանդ» կուսակցության ղեկավար` Ժան-Լյուկ Մելանշոնը, ծայրահեղ աջ թեկնածու Էրիկ Զեմմուրը, ով հիմնադրել է Reconquest կուսակցությունը, «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը, Կոմունիստական ​​կուսակցության ազգային քարտուղար Ֆաբիեն Ռուսելը, Փարիզի քաղաքապետ` Անն Իդալգո «Սոցիալիստները», «Եվրոպա – Էկոլոգիա – Կանաչներ» կուսակցության անդամ Յանիկ Ժադոն և մյուսներըլ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբ են դադարելու անձրևները․ եղանակը՝ առաջիկա օրերին

12:48 06.05.2025

Երբ են դադարելու անձրևները․ եղանակը՝ առաջիկա օրերին

​Երևանում մայիսի 6-ի, 8-ի և 11-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում մայիսի 6-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-11-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ, 6-ի ցերեկն առանձին […] ...

«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողները կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ականջակալներ

12:42 06.05.2025

«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողները կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ականջակալներ

Մայիսի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացուհու հետ տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ին։ Խուզարկության արդյունքում կալանավորված անձի գոտկատեղի հատվածից ծառայողները հայտնաբերել են թաքցված 2 բջջային հեռախոս և 2 զույգ անլար ականջակալ։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Հիմնանորոգվում է Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհի մի հատվածը

12:37 06.05.2025

Հիմնանորոգվում է Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածը։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5.2կմ է։ Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարի։ Ներկայում շինհրապարակում իրականացվում են տարբեր աշխատանքներ՝ երթևեկամասի հանույթ, ավազակոպճային շերտի տեղադրում, մայթերի բազալտե եզրաքարերի տեղադրում ու հիմքի բետոնացում և այլն։ Նշենք, որ ճանապարհի մի հատվածն ասֆալտապատվել է՝ տեղադրվել է ասֆալտբետոնե […] ...

Շիրակի քրեական ոստիկանները Տելեգրամի միջոցով թմրանյութի ձեռքբերման դեպք են բացահայտել

12:37 06.05.2025

Շիրակի քրեական ոստիկանները Տելեգրամի միջոցով թմրանյութի ձեռքբերման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 39-ամյա տղամարդը Տելեգրամի միջոցով պատվիրել է թմրանյութ, որը պատրաստվում է վերցնել Գյումրիի Բուլվարային թաղամասից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն ապրիլի 26-ին Բուլվարային փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շիրակի մարզային վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցով փաթեթ: Հայտնաբերվածն, ըստ տղամարդու՝ մեֆեդրոն […] ...

Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:30 06.05.2025

Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 7-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

12:22 06.05.2025

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Մայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...

BACK_TO_TOP