TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+10.09 oC
editor

editor

Բելգորոդում պայթյունների հետևանքով զոհվել է երեք մարդ, չորսը՝ վիրավորվել, վնասվել է 50 տուն

11:09 03.07.2022

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդում պայթյունների հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս չորսը վիրավորվել են։ Վնասվել է 11 բազմաբնակարան շենք և առնվազն 39 մասնավոր։ Երկու տուժածներ հոսպիտալացվել են՝ տասը տարեկան երեխա և տղամարդ։ Տղամարդը ծանր վիճակում է, երեխայի վիճակը չի հաղորդվում։ Նախնական վնաս է կրել 50 տուն։ Դրանցից հինգ առանձնատուն ամբողջությամբ ավերվել է։ […]

̰
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

11:01 03.07.2022

Հուլիսի 1-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Ջրվեժ, Զովունի, Վայոց ձորի մարզի Գետափ, Արենի, Մալիշկա և Ձորաղբյուր գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել […]

̰
Ինքնասպանություն՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի

10:50 03.07.2022

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Սարիբեկյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ հուլիսի 1-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշով: Այդ օրը՝ ժամը 05:50-ի սահմաններում շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է […]

̰
Փրկարարները բացել են փակ դռները

10:46 03.07.2022

Հուլիսի 1-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 43 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Սյունիքի մարզի Քաջարան, Տավուշի մարզի Իջևան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:20 03.07.2022

Հուլիսի 1-3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում և Արարատի մարզի Լանջազատ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:00 03.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰

09:32 03.07.2022

Հուլիսի 3-ին, ժամը 03։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասնագոմում (մոտ 300 քմ): Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Զախարովան կարծիք է արտահայտել ԱՄՆ ֆինանսավորման մասին հայ, թուրք, ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղության ստեղծման համար

16:55 22.06.2022

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հեգնանքով մեկնաբանել է այն փաստը, որ ԱՄՆ-ը ֆինանսավորելու է մի նախագիծ, որի նպատակն է ստեղծել խաղաղության պայմաններ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդների միջև։ Այսպես, հունիսի 22-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հասարակությունների մերձեցումը խթանելու համար 400 հազար դոլար դրամաշնորհ […]

̰
Եվս երկու քաղաքացի դատապարտվել է ոստիկանության պարեկներին կաշառք տալու համար. դատախազությունը հորդորում է ձեռնպահ մնալ այդ արատավոր երևույթից

16:45 22.06.2022

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության տարբեր աշխատակիցներին քաղաքացիների կողմից կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված ևս 2 երկու քրեական գործերով կայացվել են մեղադրական դատավճիռներ: Մասնավորապես՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով Ա. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար: Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2022թ. […]

̰
«Նախադպրոցական կրթությունը պետք է հասանելի դառնա ամենահեռավոր մարզի և գյուղի երեխաների համար». Ժաննա Անդրեասյան

15:35 22.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին, որը կրում էր «Ինչպե՞ս կարող է կրթությունը նորարարության և առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին» խորագիրը: «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին ներկա են եղել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին […]

̰
ՊԵԿ նախագահն այցելել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն

15:23 22.06.2022

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն՝ ծանոթանալու կառույցի աշխատանքներին: ՊԵԿ նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմի հետ: Ռուստամ Բադասյանը և վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին քննարկել են համատեղ իրականացվող աշխատանքների կատարելագործմանն ուղղված հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանապահ ծառայության առանձնահատկություններին: Դիտարկվել են […]

̰
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

23:55 05.06.2022

Հանրապետության տարածքում` Հունիսի 5-10-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 5-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունիսի 5-7-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 8-9-ի երեկոյան ժամերին քաղաքի […]

̰
Ղազախստանի սահմանադրության փոփոխություններին աջակցել է ընտրողների 74,8%-ը

23:43 05.06.2022

Ղազախստանի սահմանադրության փոփոխություններին, ըստ exit poll-ի, կողմ է քվեարկել ընտրողների ավելի քան 70 տոկոսը։ Այսպես, «Հասարակական կարծիք» ինստիտուտի տեղեկություններով՝ հիմնական օրենքում փոփոխություններ մտցնելու օգտին քվեարկել է ընտրողների 74,8 տոկոսը։ Միաժամանակ, ըստ Սոցիս-Ա ինստիտուտի տվյալների, այս ցուցանիշը կազմում է 76,4 տոկոս, իսկ Ժողովրդավարության ինստիտուտի տվյալներով՝ 79,4 տոկոս։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ սահմանադրական հանրաքվեին մասնակցությունը հանրապետությունում […]

̰
Չինաստանը մեկ որոշմամբ կարող է թողնել ԱՄՆ-ն առանց զենքի.Fox News

23:36 05.06.2022

Եթե ​​Չինաստանը որոշի դադարեցնել հազվագյուտ հողային օգտակար հանածոների մատակարարումը Միացյալ Նահանգներ, ԱՄՆ զինվորականները կմնան առանց զենքի, հայտնում է Fox News-ը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Չինաստանը վերահսկում է հանքանյութերի համաշխարհային պաշարների գրեթե 90 տոկոսը, իսկ հենց ԱՄՆ-ում այդ ռեսուրսների արտադրությունն ու արդյունահանումը սահմանափակ է բնապահպանական խիստ օրենսդրության պատճառով: «Այդ նյութերից պատրաստվում են ամերիկյան F-35 կործանիչներ, M1 Abrams տանկեր, […]

̰

23:19 05.06.2022

Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22։25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.50⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 2 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Ֆրանսիան բանակցություններ է սկսել ԱՄԷ-ի հետ՝ Ռուսաստանից նավթի մատակարարումները փոխարինելու համար

23:13 05.06.2022

Ֆրանսիան բանակցություններ է վարում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ Ռուսաստանից նավթի մատակարարումները փոխարինելու համար։ Այս մասին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը, փոխանցում է РИА Новости-ն։ Նախարարի խոսքով՝ Ֆրանսիան «պետք է այլընտրանք գտնի» ռուսական նավթին, ինչպես նաև ռուսական գազի մատակարարմանը։ «Մենք փոխարինող ենք փնտրում ռուսական գազի մատակարարման […]

̰
Ծանրորդներ Վարազդատ Լալայանը ԵԱ-ի արծաթե, իսկ Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիրներ են

21:28 05.06.2022

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը երկրորդն է Եվրոպայում, իսկ Գոռ Մինասյանը` երրորդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանը ներկայացնում էին հավաքականի երկու ներկայացուցիչները` Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը: Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը գլխավերևում երկու հաջող փորձից հետո պահեց 203 կգ և 211 […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է գինու փառատոնին

21:20 05.06.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Երևանում կազմակերպված «Երևանի գինու օրեր» փառատոն։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Երևանում կազմակերպված «Երևանի գինու օրեր» փառատոն։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել։      

̰
Իսպանիան պատրաստ է տանկեր և զենիթային հրթիռներ ուղարկել Ուկրաինա

21:09 05.06.2022

Իսպանիայի կառավարությունը պատրաստ է Ուկրաինային մատակարարել ծանր սպառազինություն, այդ թվում՝ տանկեր և զենիթային հրթիռներ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է El Pais թերթը։ Նրա խոսքով, մինչ այժմ իսպանական իշխանությունները ուկրաինական կողմին են հանձնել զինամթերք, անհատական ​​պաշտպանության միջոցներ և թեթև զենքեր՝ նռնականետեր կամ գնդացիրներ։ Այժմ թագավորության կառավարությունը պատրաստվում է մատակարարել Leopard տանկեր և զենիթային հրթիռների մարտկոց։ […]

̰

20:34 05.06.2022

Հունիսի 5-ին, ժամը 17։27-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա գյուղի ձախակողմյան հատվածում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 13 հրշեջ-փրկարար: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մելիքգյուղ գյուղի հարակից սարի վրա։ Այրվում է մոտ 8 […]

̰
Արայիկ Հարությունյանն Ասկերան քաղաքում մասնակցել է Թումո տուփի բացմանը

16:45 05.06.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին Ասկերան քաղաքում մասնակցել է «Թումո Հայաստան» կրթական ծրագրի ընդլայնման նախաձեռնությանը միացած բարերարների շնորհիվ տեղադրված Թումո տուփի բացման հանդիսավոր արարողությանը: Ծրագրի շնորհիվ ընթացիկ տարում նման տուփեր են տեղադրվել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Երեք շրջկենտրոններում բացված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները նախատեսված են մոտ հազար աշակերտի համար։ Պետական ֆինանսավորմամբ կապահովվեն […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

15:23 05.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Արցախի Կառավարությունը կաջակցի Հակոբավանքի վերականգնմանը

15:18 05.06.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին՝ Հոգեգալստյան տոնին, այցելել է Հակոբավանքի վանական համալիր և մասնակցել Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։ Երկրի ղեկավարը կարևորել է վանական համալիրի վերականգնման ծրագիրը, նշել, որ արդեն իսկ տրված է այդ նպատակով պետական անհրաժեշտ միջոցներ տրամադրելու հանձնարարական։      

̰
Գերմանիայում ուկրաինական հակամարտությունից դուրս գալու ելք է գտնվել

14:18 05.06.2022

Դոնեցկում և Լուգանսկում հանրաքվեները կարող են վերջ դնել ուկրաինական ճգնաժամին, գերմանական Die Welt թերթին ասել էՊետքարտուղարության և Պենտագոնի քաղաքական խորհրդատու՝ Էդվարդ Լութվակը հաղորդում է ՌԻԱ նովոստին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հանրաքվեն պետք է անցկացվի անկախ դիտորդների մասնակցությամբ։ Ըստ Լութվակի՝ միջուկային զենքը չի կարելի անվանել Մոսկվայի գլխավոր հաղթաթուղթը։ «Ռուսները եվրոպական ամենամեծ ազգն են, Ռուսաստանը շոշափելի […]

̰
Բանգլադեշի պահեստում հրդեհի զոհերի թիվը հասել է 40-ի

13:37 05.06.2022

Առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 450-ը՝ վիրավորվել Բանգլադեշի հարավ-արևելքում գտնվող Չիտագոն քաղաքում բեռնարկղերի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է India TV-ն։ Ինչպես հեռուստաալիքին հայտնել է Chattagram բժշկական քոլեջի պետական ​​հիվանդանոցի ոստիկանը, «այս պահին դիահերձարանում 40 դի է ստացվել»։ Ոստիկանության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շաբաթ երեկոյան, մոտ երկու ժամ անց հրդեհի վայրում ուժեղ պայթյուն […]

̰
Մասնագետը նշել է, որ կապիկի ծաղկի համաճարակը հնարավոր է միայն վիրուսի մուտացիայի դեպքում

13:35 05.06.2022

Կապիկի  ծաղկի համաճարակ հնարավոր է միայն այն դեպքում, եթե վիրուսը մուտացիայի արդյունքում ձեռք բերի օդակաթիլային ճանապարհով փոխանցվելու հատկություն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հատկապես վտանգավոր վարակների մասնագետ, իմունոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր՝ Վլադիսլավ Ժեմչուգովը։ Ժեմչուգովի խոսքով՝ համաճարակը կարելի է կանխել, եթե մարդիկ արագ պատվաստվեն՝ համաձայն համաճարակային ցուցումների։ «Մենք պետք է սկսենք մշակել այն պատվաստանյութը, որը մենք […]

̰
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

13:14 05.06.2022

Հունիսի 3-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Եղվարդ, Սյունիքի մարզի Կապան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Բերդ, Շիրակի մարզի Մարալիկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Մասիս քաղաքներում և Սյունիքի մարզի Նորաշենիկ, Վայոց ձորի մարզի Վերնաշեն, Տավուշի մարզի […]

̰
Այսօր շրջակա միջավայրի համաշխարհային  օրն է. շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ուղերձ է հղել

12:59 05.06.2022

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շրջակա միջավայրի միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր շրջակա միջավայրի միջազգային օրն է։ «Միայն մեկ Երկիր մոլորակ». այսպիսին է 2022-ի շրջակա միջավայրի միջազգային օրվա կարգախոսը։ Այն հնչել է 50 տարի առաջ՝ Ստոկհոլմում, երբ ընդունվեց Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը։ Էկոհամակարգերի քայքայումը, կենսաբազմազանության կորուստը, հողի […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի  վարչապետ Բորիս Ջոնսոնին

12:07 05.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա և նրա գահակալման Պլատինե հոբելյանի առթիվ: Այս տարին խորհրդանշական է նաև հայ-բրիտանական հարաբերությունների համար, քանի […]

̰
Հյուսիսային Կորեան արձակել է բալիստիկ հրթիռ

12:04 05.06.2022

Կիրակի օրը Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, հաղորդում է ՏԱՍՍ լրատվականը։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։ Ճապոնական պարեկային նավերը տարածաշրջանի նավերին կոչ են արել չմոտենալ իրենց, եթե հրթիռի բեկորներ հայտնաբերվեն, և անմիջապես կապ հաստատեն իշխանությունների հետ: Տարեսկզբից ԿԺԴՀ-ն իրականացրել է ավելի քան տասը զենքի փորձարկում։ Վերջինը տեղի է ունեցել մայիսի 25-ին, երբ […]

̰
BACK_TO_TOP