21:41 22.01.2024
Հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ»-ի կողմից պատանդառված իսրայելցիների հարազատներն այսօր գրոհել են Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի շենքը, պահանջելով օրենսդիրներից ջանքեր ձեռնարկել պատանդներին ազատ արձակելու համար։ Պատանդների հարազատները՝ մոտ 20 հոգի մուտք են գործել խորհրդարանի Ֆինանսական հարցերի հանձնաժողովի նիստերի դահլիճ՝ ընդհատելով այդ պահին ընթացող քննարկումը, հաղորդում է Reuters-ը։ «Քանի դեռ դուք այստեղ նստած եք, Գազայում պահվող մեր հարազատները զոհվում […]
19:48 22.01.2024
Թեոդորոս Ռուսոպուլոսը ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ (ԵԽԽՎ): Նա ԵԽԽՎ 35-րդ նախագահն է 1949 թվականից ի վեր և առաջին հույնը, ով ընտրվել է այս պաշտոնին: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահը, ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինային աջակցելու հստակ դիրքորոշում ունի։ Նախկինում Թեոդորոս Ռուսոպուլոսը եղել է ԵԺԿ խմբի փոխնախագահ և ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների ու տեղահանվածների […]
14:39 14.12.2023
Դուբայում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով COP28 գագաթնաժողովի մասնակիցները մի քանի օր տևած բանակցություններից հետո ընդունել են վերջնական փաստաթուղթ, որը շատերն անվանում են պատմական։ Առաջին անգամ համաձայնագիրը կոչ է անում բոլոր երկրներին իրենց տնտեսություններում դադարեցնել հանածո վառելիքի օգտագործումը: COP 28-ի մասնակիցները հույս ունեն, որ նոր համաձայնագիրը մինչև 2030 թվականը եռապատկելու է էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը, ինչպիսիք են՝ […]
14:33 14.12.2023
Արգենտինայի կառավարությունը թույլ է տվել ազգային արժույթի՝ պեսոյի փոխարժեքը իջեցնել ավելի քան 50%-ով և հասցնել այն մեկ դոլարի դիմաց 801-ի։ Իշխանություններն ասում են, որ դա «շոկային թերապիայի» մի մասն է, որը կօգնի խուսափել հիպերինֆլյացիայից: Վերջին տասնամյակների ընթացքում սա ամենածանր ճգնաժամն է այս երկրում: Միջոցառումների շրջանակներում կառավարությունը զգալիորեն կկրճատի նաև պետական ծախսերը։ Խոսքը գնում է վառելիքի […]
19:10 16.11.2023
Իրանում մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 128 կգ-ը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը։ Հետագա հարստացման դեպքում այս քանակությունը կբավականացնի երեք ատոմային ռումբ արտադրելու համար, իր հերթին փոխանցում է Դոյչե Վելլեն։ «Սա զգալի քանակ է, հատկապես, եթե այն չի օգտագործվում որևէ բանի համար»,-մեկնաբանել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Reuters-ի լուրերին։ Նա հավելել է, […]
18:30 16.11.2023
Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որը կոչ է անում անհապաղ երկարաձգել հումանիտար դադարը Գազայի հատվածում, ինչպես նաև ստեղծել մարդասիրական միջանցքներ՝ խաղաղ բնակիչներին օգնելու համար: Բանաձևը նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել ՀԱՄԱՍ կազմակերպության կողմից պահվող բոլոր պատանդներին։ Փաստաթուղթը քվեարկության է ներկայացրել Մալթան։ Նրա օգտին քվեարկել են Անվտանգության խորհրդի 15 անդամներից 12-ը։ Մյուս […]
15:15 16.11.2023
Ֆրանսիան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա եղբորը՝ Մահեր ալ-Ասադին ձերբակալության օրդեր է տվել՝ 2013 թվականին խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքով։ Ըստ Արևմտյան մամուլի՝ 2013 թվականի օգոստոսին սիրիական Դումա քաղաքում և Արևելյան Ղուտայի շրջանում քիմիական զենք է կիրառվել, որի հետևանքով զոհվել է ավելի քան հազար մարդ: Դեպքի առիթով հետաքննություն էր իրականացվում սկսած 2021 […]
14:44 16.11.2023
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սան Ֆրանցիսկոյից հարավ գտնվող պատմական կալվածքում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որտեղ նրանք երկկողմ բանակցություններ են վարել։ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ Բայդենն ասել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը տարաձայնություններ ունեն, բայց միշտ պետք է երկխոսություն պահպանեն։ «Մենք միշտ չէ, որ համաձայնության ենք եկել, ինչը զարմանալի չէ, բայց մեր […]
14:30 16.11.2023
ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից առևանգված հղի կինը հոկտեմբերի 7-ին ծննդաբերել է գերության մեջ՝ հայտնել է Իսրայելի վարչապետի կինը՝ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենին ուղղված նամակում: «Մենք պետք է կոչ անենք անհապաղ ազատ արձակել նրանց և բոլոր պատանդներին։ Ավելի քան մեկ ամիս առաջ սկսված մղձավանջը պետք է ավարտվի»,- գրել է վարչապետի կինը։ Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ Իսրայելի վրա հարձակման […]
23:51 26.10.2023
Գիտնականները հայտարարել են արգանդի վզիկի քաղցկեղի բուժման համար վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենամեծ առաջընթացի մասին, հայտնում է BBC-ն: Ի հավելումն սովորաբար նշանակվող ճառագայթային թերապիայի, որն ունի շատ տհաճ կողմնակի ազդեցություններ, խորհուրդ է տրվում օգտագործել համեմատաբար էժան դեղամիջոցների մի շարք, որոնք զգալիորեն բարձրացնում են բուժման արդյունավետությունը: Բժշկական ուռուցքաբանների եվրոպական միության (ESMO) հանդիպման ժամանակ ներկայացված կլինիկական փորձարկումների […]
23:42 18.10.2023
Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը կոչ էր անում հումանիտար դադար հաստատել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև հակամարտությանը՝ թույլ տալու մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված, հայտնում է «Ռոյթերսը»: Բրազիլիայի կողմից մշակված տեքստի քվեարկությունը երկու անգամ հետաձգվել է վերջին մի քանի օրվա ընթացքում, քանի որ Միացյալ Նահանգները փորձում է […]
23:59 02.10.2023
«Բանֆ» ազգային պարկում գորշ արջը հարձակվել և սպանել է երկու մարդու, հայտնում են կանադական այգու աշխատակիցները։ Հայտնում է Reuters-ը։ Այգին հայտարարություն է տարածել, որ ահազանգ է ստացել GPS սարքից: Ըստ Bear Safety and More-ի հիմնադիր Քիմ Թիչեների՝ զոհերը կանադացի ամուսիններ էին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ արջը էվթանազիայի է ենթարկվել այն բանից հետո, երբ […]
23:27 02.10.2023
Հունգարացի գիտնական Կատալին Կարիկոն և նրա ամերիկացի գործընկեր Դրյու Վայսմանը, ովքեր հանդիպել են լուսապատճենահանող սարքի հերթում,արժանացել են բժշկության 2023 թվականի Նոբելյան մրցանակի՝ COVID-19 պատվաստանյութերի ստեղծման համար: Մրցանակը, որը գիտական աշխարհում ամենահեղինակավորներից է, ընտրվել է Շվեդիայի Կարոլինսկա ինստիտուտի բժշկական համալսարանի Նոբելյան ասամբլեայի կողմից։ Գերմանական BioNTech բիոտեխնոլոգիական ֆիրմայի նախկին ավագ փոխնախագահ և ՌՆԹ սպիտակուցի փոխարինման բաժնի ղեկավար […]
20:22 21.09.2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ քննադատել է մարդկությանը կլիմայի փոփոխության դեմ պայքարում առաջընթաց գրանցելու ձախողման համար, հայտնում է ABC News-ը։ «Այստեղ մեր ուշադրությունը կլիմայական լուծումների վրա է, և մեր խնդիրը հրատապ է: Մարդկությունը բացել է դժոխքի դարպասները», – ասել է նա: Մարդիկ ավելի են մոտենում անկայուն և վտանգավոր աշխարհին, հավելել է […]
00:10 21.09.2023
Համաշխարհային մամուլը ուշադրությամբ հետևում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին՝ առաջ քաշելով տեղի ունեցողի սեփական վարկածները։ Դիտորդներին հետաքրքրող հիմնական ասպեկտներից մեկը Ռուսաստանի դերն է։ «Մոսկվայի ջանքերով 2020 թվականին կնքված համաձայնագրի պայմաններով ռուս խաղաղապահները մտան տարածաշրջան։ Սակայն վերջին երկու օրերին, ըստ ՌԴ ՊՆ-ի, նրանք զբաղվել են միայն «իրավիճակի մշտադիտարկմամբ» և «հրադադարի խախտման բազմաթիվ փաստեր» արձանագրելով, միաժամանակ մասնակցել […]
23:25 17.09.2023
Սուդանի մայրաքաղաքում այրվել են շենքեր՝ բանակի և հակառակորդ ուժերի միջև ծանր մարտերից հետո։ Կիրակի օրը համացանցում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս, որ խորհրդանշական Greater Nile Petroleum Oil Company Tower-ը բռնկվել է, հայտնում է BBC-ին: Օդային հարվածներն ու ցամաքային մարտերը շարունակվում են Խարթումում և այլ քաղաքներում ապրիլին սկսված մարտերից հետո: Ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված […]
22:14 17.09.2023
Ուկրաինայի պաշտպանության ուժերը հայտարարել են Բախմուտից մոտ 6 կմ հարավ-արևմուտք գտնվող Կլեշչևկա գյուղի ազատագրման մասին։ «Մենք հաստատում ենք Կլեշչևկա գյուղի ազատագրումը։ 80-րդ առանձին օդադեսանտային հարձակման բրիգադի ստորաբաժանումները, ինչպես նաև Ազգային ոստիկանության «Լյուտ» համատեղ հարձակման բրիգադը ազատագրել են Կլեշչևկան, այն ուկրաինական է»,- BBC-ին ասել է արևելյան ուժերի մամուլի ծառայության ղեկավար, կապիտան Իլյա Եվլաշը։ Ուկրաինական ԶԼՄ-ներում հայտնվել […]
17:10 17.09.2023
Երկու բեռնատար նավ Սև ծովով ժամանել են ուկրաինական նավահանգիստ, հայտնել են Ուկրաինայի նավահանգստի իշխանությունները, գրում է BBC-ն։ 20000 տոննա հացահատիկով բեռնված նավերը հասան Չերնոմորսկ, որտեղից հացահատիկը պետք է ուղարկվեր համաշխարհային շուկաներ: Ըստ Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարության՝ նավերը ցորենը կհասցնեն Եգիպտոս և Իսրայել: Ուկրաինան աշխարհի խոշորագույն մատակարարներից է այնպիսի մշակաբույսերի, ինչպիսիք են՝ արևածաղկի ձեթը, գարին, եգիպտացորենը և […]
14:55 17.09.2023
Եվրամիությունը կոչ է արել Իրանին վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մի քանի տեսուչների հավատարմագրումը չեղարկելու որոշումը, հաղորդում է AFP-ն կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին: Բրյուսելը, որը համակարգում է Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև 2015 թվականի միջուկային համաձայնագիրը, մտահոգություն է հայտնել Իրանի որոշման կապակցությամբ: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ տեսուչների դուրսբերումը պատասխան է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի […]
22:39 13.09.2023
Ֆրանսիական բիոտեխնոլոգիական ընկերություններից մեկը հայտարարել է, որ քաղցկեղի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ է թոքերի քաղցկեղով հիվանդ մարդկանց մահվան ռիսկը 41%-ով նվազեցնելու համար։ Ըստ ֆրանսիական կենսատեխնոլոգիական ընկերության տվյալների՝ նոր պատվաստանյութը բարելավում է թոքերի քաղցկեղով տառապող մարդկանց կյանքը: Ապացուցված է, որ Ose Immunotherapeutics-ի Tedopi պատվաստանյութն արդյունավետ է թոքերի քաղցկեղի որոշ տեսակների մահացության մակարդակը նվազեցնելու համար, ասվում է […]
15:50 31.08.2023
Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքի կենտրոնում գտնվող բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 73 մարդ է զոհվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները և շտապօգնության աշխատակիցը: Յոհանեսբուրգի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության խոսնակը ասել է, որ հինգշաբթի առավոտյան բռնկված հրդեհը այրել է քաղաքի կենտրոնական բիզնես թաղամասում գտնվող շենքը, և զոհերի թիվը շարունակում է աճել, և այժմ 73 դիակ է […]
22:45 22.08.2023
Մեծ Բրիտանիայի գեներալ Ռիչարդ Բարոնսը, ով մասնակցել է Աֆղանստանում, Կոսովոյում և Իրաքում խաղաղապահ առաքելություններին, BBC-ի ուկրաինական ծառայության թղթակից Իրեն Տարանիուկին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել ուկրաինական բանակի և նրա հակահարձակման մասին։ Բրիտանացի գեներալի կարծիքով՝ արևմտյան քաղաքականությունը ձախողված էր այն առումով, որ Ուկրաինան 2014-ին Ղրիմ ռուսական ներխուժումից հետո բավականաչափ զենք չստացավ հյուսիսային հարևանի լայնամասշտաբ ագրեսիան […]
20:40 22.08.2023
Պակիստանում 10-16 տարեկան վեց երեխաներ և երկու մեծահասակներ արգելափակվել են Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող կիրճի վրայով անցնող ճոպանուղու վրա: Առայժմ երկու ուսանողի հաջողվել է փրկել։ Ութ հոգուց բաղկացած խումբը դպրոց գնալիս է եղել, երբ մալուխներից մեկը կտրվել է, և նրանք մնացել են կախված գետնից 274 մ բարձրության վրա: Պակիստանի վարչապետի պաշտոնակատարը փրկարարներին հրահանգել է միջոցներ ձեռնարկել […]
15:59 07.08.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա սպասվում է օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, պնդում է կառավարամետ Hurriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրա խոսքով, Ռուսաստանի ղեկավարի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների օրակարգում կլինեն հացահատիկի գործարքի վերականգնումը, երկկողմ հարաբերությունները, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Ռուսաստանի և […]
22:50 28.07.2023
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեչինովիչ Բուրիչը հանդես է եկել հայտարարությամբ`կրկին կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը. «Ես չափազանց մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների լուրջ իրավիճակով, և իմ մտքերը այն բնակիչների հետ են, ովքեր կրում են այս իրավիճակի ծանրությունը: «Ես խստորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն […]
00:17 27.07.2023
Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը, որը հայտնի էր 1990 թվականի «Nothing Compares 2 U» երգով, գլխավորելով աշխարհի հիթերը, մահացել է 56 տարեկան հասակում: «Մեծ ցավով հայտնում ենք մեր սիրելի Շինեյդի մահվան մասին: Նրա ընտանիքը և ընկերները խնդրել են գաղտնիություն պահպանել այս շատ դժվար պահին», – RTE-ն մեջբերում է երգչուհու ընտանիքի հայտարարությունը: «Բոլորն էլ փոփ աստղ են […]
22:07 24.07.2023
Չինաստանի հյուսիս-արևելքում դպրոցական մարզադահլիճի տանիքի փլուզման հետևանքով 11 մարդ է զոհվել, հայտնում են պետական լրատվամիջոցները: Տուժածներից շատերը երեխաներ են։ Այդ պահին մարզադահլիճում 19 մարդ է եղել։ Փլատակներում 15 մարդ էր մնացել։ Փլատակներից դուրս բերված 4 հոգու կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ նախնական տվյալների՝ կառուցման ժամանակ շինարարներն անօրինական կերպով տանիքի վրա տեղադրել են պեռլիտ, որն անձրևների […]
11:21 24.07.2023
Ղրիմի տարածքում ՀՕՊ ուժերը խոցել և ճնշել են 11 անօդաչու թռչող սարքեր։ Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են առանձնատուն, հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Ակսենովը Telegram-ի իր ալիքում։Մարզի ղեկավարը հայտնել է նաև, որ, ըստ նախնական տվյալների, տուժածներ չկան։ «Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ակսյոնովի խոսքով՝ բոլոր համապատասխան գերատեսչությունները տեղում աշխատում […]
10:11 24.07.2023
Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի և Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական և հումանիտար ֆորումի նախօրեին, որը նախատեսված է հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել աֆրիկյան լրատվամիջոցների համար՝ «Ռուսաստան և Աֆրիկա. միավորելով ուժերը հանուն խաղաղության, առաջընթացի և հաջող ապագայի» վերտառությամբ: Տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում, և ներկայացված են նաև հոդվածի թարգմանությունները վեց լեզուներով՝ արաբերեն, անգլերեն, իսպաներեն, […]
09:47 24.07.2023
Հուլիսի 24-ի վաղ առավոտյան երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել Մոսկվայի վրա։ Արդյունքում ոչ ոք չի տուժել, լուրջ վնասներ չկան։ Ինչպես նշել են ՌԴ ՊՆ-ում, Կիևի կողմից անօդաչու սարքերով մայրաքաղաքի օբյեկտների վրա հարձակվելու փորձը կասեցվել է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքի բեկորները հայտնաբերվել են Կոմսոմոլսկի պողոտայում՝ Մոսկվայի թիվ 17 տան մոտ։ Ավելի ուշ […]