00:10 21.09.2023
Համաշխարհային մամուլը ուշադրությամբ հետևում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին՝ առաջ քաշելով տեղի ունեցողի սեփական վարկածները։ Դիտորդներին հետաքրքրող հիմնական ասպեկտներից մեկը Ռուսաստանի դերն է։
«Մոսկվայի ջանքերով 2020 թվականին կնքված համաձայնագրի պայմաններով ռուս խաղաղապահները մտան տարածաշրջան։
Սակայն վերջին երկու օրերին, ըստ ՌԴ ՊՆ-ի, նրանք զբաղվել են միայն «իրավիճակի մշտադիտարկմամբ» և «հրադադարի խախտման բազմաթիվ փաստեր» արձանագրելով, միաժամանակ մասնակցել խաղաղ բնակչության տարհանմանը։
Արևմտյան շատ հրապարակումներ գալիս են այն եզրակացության, որ Ուկրաինայում պատերազմից թուլացած Ռուսաստանն այլևս հեղինակություն չէ Հարավային Կովկասում։ Իրավիճակը կայունացնելու նրա կարողությունը փոքր է, և Կրեմլը չի ցանկանում ներքաշվել նոր հակամարտության մեջ», գրում է BBC-ն։
Times-ը մեջբերել է Ստեփանակերտում մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքերն այն մասին, որ շրջափակումը նպատակ ունի «բնակչությանը հասցնել հուսահատության և ստիպել մարդկանց լքել իրենց տները»։ Նրա խոսքով, Ադրբեջանն օգտվեց այն հանգամանքից, որ Ռուսաստանի ուշադրությունը և ռազմական ուժերը կենտրոնացած են Ուկրաինայում, իսկ միջազգային հանրությունը որևէ միջոց չի ձեռնարկում Բաքվին կանգնեցնելու համար։
Daily Telegraph-ից Ջեյմս Քիլները նշում է, որ Հայաստանն ավելի արևմտամետ դիրք է գրավել և չի աջակցել Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա։
«Կրեմլը կարող է նաև դիտել նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում որպես լավ միջոց՝ հաղթելու արևմտյան ուժերին և շեղելու նրանց ուշադրությունը Ուկրաինային աջակցելուց», – գրում է Քիլները։
Նրա կարծիքով, հակամարտությունն աճի հեռանկարներ ունի. Իսրայելը և Թուրքիան 2020 թվականին աջակցել են Բաքվին և շարունակում են աջակցել նրան մինչ օրս։ Ռուսաստանի աջակցությունը Երեւանին թուլանում է։ Քիլները հիշեցնում է Հայաստանի և ԱՄՆ-ի վերջին զորավարժությունները, որոնք վրդովեցրել են Մոսկվային։
Բաքվի «հակաահաբեկչական գործողությունը» շատ նման է Լեռնային Ղարաբաղը գրավելու լայնամասշտաբ հարձակմանը, նշում է Globe and Mail-ի սյունակագիր Մարկ ՄակՔինոնը։
«Ռուսաստանի կյանքը որպես մեծ տերություն ավարտվեց անցյալ տարվա սկզբին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժում սկսելու Պուտինի որոշմամբ», – գրում է նա։
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...