11:24 20.07.2023
Բաղդադում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանատան շենք ու այրել այն, հայտնում է Reuters-ը։ Իրաքի մայրաքաղաքում տեղակայված AFP-ի թղթակցի փոխանցմամբ՝ հինգշաբթի լույս հուլիսի 20-ի գիշերը շենքից ծուխ է բարձրացել։ Միջադեպը տեղի է ունեցել Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան դիմաց նախատեսված ցույցից առաջ։ Ինչպես նշում է շվեդական TT գործակալությունը, կազմակերպիչները գրանցման ժամանակ ասել են, որ ցանկանում են այրել Իրաքի […]
20:11 11.07.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Ուկրաինան երեքշաբթի «դրական ուղերձ» կստանա անդամակցության իր ճանապարհին, քանի որ արևմտյան ռազմական դաշինքի առաջնորդները կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստանի ներխուժման հետևանքները, գրում է Ռոյթերզը: ՆԱՏՕ-ի 31 անդամների միջև տարաձայնությունները նշանակում են, որ Ուկրաինային միանալու ամսաթիվ կամ ուղղակի հրավեր չի լինի։ Ըստ Մոսկվայի՝ դաշինքին Ուկրաինայի միանալը սպառնում է իր ազգային […]
23:07 10.07.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է վարձկան առաջնորդ Եվգենի Պրիգոժինին անցյալ ամիս Վագներ խմբավորման անհաջող ապստամբությունից հետո, հայտնում է Կրեմլը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ Պրիգոժինը, ով գլխավորում է «Վագներ» վարձկանների խումբը, եղել է 35 մարդկանց թվում, ովքեր հրավիրվել են Մոսկվայում կայանալիք հանդիպմանը։ Նա ասել է, որ նախագահ Պուտինը «գնահատական» է տվել ուկրաինական […]
21:42 06.07.2023
Facebook-ի մայր ընկերությունը Meta-ն գործարկել է նոր ծառայություն՝ Thread, որը պատրաստվում է ուղղակիորեն մրցակցել Twitter-ի հետ: Գործարկումից հետո առաջին յոթ ժամում հարթակում գրանցվել է մոտ տասը միլիոն մարդ։ Ֆունկցիոնալ առումով Threads-ը նման է Twitter-ին, և ինչպես Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն է ասել, այն կդառնա նրա «բարեկամ մրցակիցը»: «Դա ժամանակ կպահանջի, բայց կարծում եմ, որ մեր […]
20:51 06.07.2023
Դալայ Լաման հինգշաբթի տոնել է իր 88-ամյակը, երբ նրա հարյուրավոր համախոհներ և վտարանդի տիբեթցիներ հավաքվել են Դհարամսալայում գտնվող նրա սարալանջի վրայի հնդկական կենտրոնակայանում: Նա 1959 թվականին չինական տիրապետության դեմ անհաջող ապստամբությունից հետո Տիբեթից փախչելուց հետո վերադարձել է Դհարմսալա լեռնալանջ քաղաքը: Հնդկաստանը Տիբեթը համարում է Չինաստանի մաս, թեև այն հյուրընկալում է տիբեթցի աքսորյալներին: Դալայ Լաման հերքում […]
16:00 06.07.2023
Հինգշաբթի օրը Շվեդիայի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կհավաքվեն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ քննելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առարկությունները հյուսիսային երկրի՝ ռազմական դաշինքին միանալու վերաբերյալ և տեսնելու, թե ավելին ինչ կարելի է անել փակուղուց դուրս գալու համար: Հանդիպումը կգլխավորի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որին կմասնակցեն երկրների արտաքին գործերի նախարարները, հետախուզության ղեկավարները և ազգային անվտանգության խորհրդականները։ Կմասնակցեն […]
15:38 06.07.2023
Կախովկա հիդրոէլեկտրակայանի ճեղքումի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 53-ի, հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայությունները։ «Հայտնաբերվել է ևս երեք մահացածի դի, մահացածների ընդհանուր թիվը հասել է 53-ի, 139 մարդ հոսպիտալացվել է»,- ասել է աղբյուրը։ Հունիսի 6-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարձակում են իրականացրել Կախովկա հիդրոէլեկտրակայանի վրա, ինչի արդյունքում փականները ոչնչացվել են, սկսվել է […]
14:43 06.07.2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ այժմ Wagner -ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հանրապետությունում չէ, նա Ռուսաստանում է, իսկ մարտիկները գտնվում են իրենց մշտական ճամբարներում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ինչպես ես այսօր առավոտյան տեղեկացա, մարտիկները գտնվում են իրենց մշտական ճամբարներում, որտեղ գտնվում էին ռազմաճակատից դուրս գալուց հետո՝ ապաքինվելու համար, Բախմուտից հետո (Արտեմովսկ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ) հետ են քաշվել […]
12:15 03.07.2023
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը տեղեկացնում են, որ այս գիշեր ռուս զինվորականները 17 կամիկաձե անօդաչու թռչող սարք են ուղարկել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ, որոնցից 13-ը խփվել են։ «Մնացածները չեն հասել իրենց նպատակներին։ Նախնական՝ ոչ մի կորուստ»,- ասվում է ռազմաօդային ուժերի հեռագրային ալիքում։ Ուկրաինայի արևելքում թեժ մարտեր են ընթանում, ռուսական զորքերը առաջ են շարժվում չորս ուղղություններով, հայտնել […]
11:03 03.07.2023
Ֆրանսիայում կիրակի գիշերը հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկվել 17-ամյա դեռահասի մահից հետո բռնկված անկարգությունների ժամանակ։ Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մահացած դեռահասի՝ 17-ամյա Նաել Մ.-ի հուղարկավորությունից հետո տեղի ունեցած անկարգությունների հինգերորդ գիշերը ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 700 մարդու։ Երկրում հասարակական կարգի պահպանման գործում ներգրավված է լրացուցիչ 45 հազար ոստիկան։ Նրանցից յոթ հազարը հասարակական […]
23:58 18.06.2023
Երկար քունը կապված է գիրության բարձր ռիսկի հետ, իսկ ավելի կարճերը՝ արյան բարձր ճնշման նվազեցման ռիսկի հետ: Արդյո՞ք քունը գաղտնի զենք է առողջության համար: Հարցը տասնամյակներ շարունակ հակասական կարծիքներ է առաջացրել գիտնականների շրջանում, բայց մի բան հաստատ է՝ կեսօրվա քունն ազդում է օրգանիզմի աշխատանքի վրա: Obesity գիտական ամսագրում հրապարակված վերջին ուսումնասիրության մեջ իսպանացի գիտնականների թիմը […]
23:45 18.06.2023
Պատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գիտնականների թիմին հաջողվել է արհեստականորեն մարդկային սաղմեր ստեղծել՝ մեկ ցողունային բջջի գենետիկական նյութից: Ցողունային բջիջների հետազոտությունների միջազգային ընկերության տարեկան հանդիպման ժամանակ արված աղմկահարույց հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացնում՝ առաջին հերթին բարոյական և իրավական, հաղորդում է BBC-ն: Սենսացիոն փորձի ժամանակ մարդկային յուրաքանչյուր սաղմ աճեցվել է՝ բաժանելով մեկ […]
23:08 11.06.2023
Քաղցկեղի ախտորոշման համար արյան ստուգման մեթոդի փորձարկումները խոստումնալից արդյունքներ են ցույց տվել՝ ըստ նախագծի վրա աշխատող բրիտանացի և ամերիկացի գիտնականների խմբի, հայտնում է BBC -ին: Նոր մշակման մասին հայտարարվել է 2020 թվականի գարնանը։ Արյան պարզ անալիզով գիտնականները հույս ունեն վաղ փուլում հայտնաբերել քաղցկեղի ավելի քան 50 տեսակ՝ նախքան ախտանիշների ի հայտ գալը: Լայնածավալ փորձարկումները սկսվել […]
23:47 04.06.2023
Սուդանի մայրաքաղաք Խարթումում, բացառությամբ մի քանի հիվանդանոցների, փակվել են ընթացող հակամարտության պատճառով։ Այս իրավիճակը ավելի սթրեսային է դարձնում ծննդաբերությունը ինչպես հղիների, այնպես էլ բուժաշխատողների համար, ովքեր փորձում են օգնել նրանց, հատկապես, եթե վիրահատության կարիք կա: «Մենք բջջային հեռախոսների լույսերիտակ ենք կեսարյան հատում կատարումշ», – ասել է մանկաբարձ-բժիշկ Հովայդա Ահմեդ ալ-Հասանը BBC-ի տարածած տեսանյութում: Նա տեսագրել […]
21:05 04.06.2023
Հնդկաստանում երեք գնացքների բախման պատճառը եղել է երկաթուղու նախարարի ազդանշանային համակարգի անսարքությունը։Այս մասին նշել է Հնդկաստանի երկաթուղիներ նախարարը։ Հնդկաստանի երկաթուղու վարչությունից հայտնել են, որ տեղի է ունեցել «ինչ-որ ազդանշանային փոփոխություն, այլ այլ ոչ թե ձախողում: Թե ով է դա արել և ինչպես է դա տեղի ունեցել, կպարզվի քննությունից հետո»,- նշել է գեատեսչությնա պատասխանատուն։ Զոհերի թիվը […]
19:15 03.06.2023
Աշխարհում կրծքագեղձի քաղցկեղով տառապող հազարավոր կանայք կարող են օգտվել դեղամիջոցից, որը կօգնի նրանց ավելի երկար ապրել, հայտնում է The Guardian-ը: Աշխարհում ավելի քան 2 միլիոն մարդ ամեն տարի ախտորոշվում է այս հիվանդությամբ, որն աշխարհում ամենատարածված քաղցկեղն է: Չնայած վերջին տասնամյակների ընթացքում բուժումը բարելավվել է: Այժմ, «շատ խոստումնալից» հետազոտությունը, որը ներկայացված է Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ընկերության […]
19:02 31.05.2023
Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն ցրել է խորհրդարանը և նոր ընտրություններ նշանակել հունիսի 25-ին, գրում է Kathimerini-ն։ Ընտրություններից առաջ աշխատելու է նախարարների ժամանակավոր կաբինետ, որի ղեկավարն անցած շաբաթ նշանակվել է Հունաստանի հաշվապահական պալատի նախագահ Իոաննիս Սարմասը։ Հունաստանում մայիսի 21-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նախկին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը առաջատար էր, սակայն բավարար ձայներ չհավաքեց՝ ինքնուրույն […]
10:32 31.05.2023
Վենետիկցիները կիրակի առավոտյան արթնացել են ու արտասովոր պատկեր նկատել, քանի որ քաղաքի կենտրոնական ջրատարում ջրի մի հատված կանաչ է դարձել: Տեղական իշխանությունները ջրի նմուշներ են հավաքել և հրատապ հետաքննություն սկսել։ Շատ են ենթադրությունները, թե ինչն է պատճառը, որ հայտնի Ռիալտո կամրջի շուրջ ջրի գույնը փոխվել է: Իտալական La Repubblica օրաթերթին տված հարցազրույցում Շրջակա միջավայրի պահպանության […]
19:48 29.05.2023
Իրանական արտադրության հիպերձայնային բալիստիկ հրթիռը հաջողությամբ անցել է բոլոր փորձարկումները, երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, հայտնում է Ինտերֆաքսը։ «Թեհրանում գիտական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ասել է, որ հայրենական հիպերձայնային բալիստիկ հրթիռն անցել է բոլոր փորձարկումները և շուտով կներկայացվի», […]
19:32 29.05.2023
Թուրքական լիրայի փոխարժեքը մայիսի 29-ին հերթական անգամ հասել է պատմական նվազագույնի ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ նախագահական ընտրությունների ավարտին։ Ազգային արժույթը վաճառվում է 20,0872 լիրա/1 դոլար՝ նախորդ շրջանի ավարտի 19,9731 լիրա/1 դոլարի դիմաց։ Վերջին տասներկու ամիսների ընթացքում լիրան էժանացել է մոտ 23%-ով։ BIST 100 ֆոնդային ինդեքսը երկուշաբթի օրը սակարկությունների ժամանակ տատանվել է 3,7%-ով՝ հասնելով երկշաբաթյա առավելագույնին: Մեկ […]
19:10 29.05.2023
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) վեց ամսվա ընթացքում կբախվի ճգնաժամի՝ Ռուսաստանի և Բելառուսի դժկամության պատճառով։ «Եթե 2024 թվականին նախագահ չլինի, և այս հարցում կոնսենսուս չլինի, ապա հաջորդ տարի կլինի ԵԱՀԿ-ի որպես կազմակերպության ոչնչացման տարի»,- մեջբերում են ֆիննական լրատվամիջոցները արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի խոսքերը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Իրավիճակը լուրջ է»,- ասել նա և մտահոգություն հայտնել, որ […]
16:44 29.05.2023
Կոսովոյի հյուսիսում գտնվող էթնիկ սերբերը բախվել են ոստիկանության հետ, իսկ երեք այլ համայնքներում ոստիկանները հսկում են վարչական շենքերը, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կոսովոյի ոստիկանությունը և ՆԱՏՕ-ի գլխավորած KFOR-ը երկուշաբթի շրջափակել են տեղական ինքնակառավարման մարմինների շենքերը Զվեցան, Լեպոսավիչ, Զուբին Պոտոկ և Կոսովսկա Միտրովիցա համայնքներում՝ պաշտպանելու դրանք դժգոհ սերբերից: Առավոտյան սերբերը չորս համայնքում հավաքվել են այս […]
16:30 29.05.2023
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկուշաբթի հայտարարել է, որ ցրելու է խորհրդարանը, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի հուլիսի 23-ին, հայտնում են իսպանալեզու լրատվամիջոցները, փոխանցում է Ինտերֆաքսը։ Սանչեսի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նրա Սոցիալիստական բանվորական կուսակցությունը ձախողվեց անցած կիրակի տարածաշրջանային և քաղաքային ընտրություններում: «Անձամբ ես պատասխանատու եմ արդյունքների համար և կարծում եմ, […]
17:39 25.05.2023
Ռուսաստանը, Բելառուսի տարածքում ոչ ռազմավարական միջուկային զենք տեղակայելով, այն չի փոխանցում հանրապետությանը, նրա նկատմամբ վերահսկողությունը և դրա կիրառման որոշումը մնում է Մոսկվային, հինգշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանը միջուկային զենք չի փոխանցում Բելառուսի Հանրապետությանը, որի վերահսկողությունը և կիրառման որոշումը մնում է ռուսական կողմի վրա», – ասել է նա փաստաթղթերի […]
17:20 25.05.2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի անդամները անհրաժեշտ են համարում փոխել կազմակերպության և նրա անդամների իրավական բազաները՝ ապահովելու հավաքական անվտանգության ուժերի տեղակայման վերաբերյալ արագ որոշումների կայացում։ Այս մասին հինգշաբթի օրը խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք նշել ենք կազմակերպության կարգավորող և իրավական […]
09:38 19.05.2023
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը և նրա ամուսին Մարկուս Ռայկոնենը ամուսնալուծության հայց են ներկայացրել մոտ երկու տասնամյակ ամուսնությունից հետո, գրում է BBC -ն: «Մենք երախտապարտ ենք 19 տարվա ամուսնության և մեր սիրելի դստեր համար»,- չորեքշաբթի գրել է Մարին Instagram-ում։ Ինստագրամի իր էջում կատարած գրառման մեջ Մարին նշել է, որ ինքն ու նախկին ամուսինը դեռ մտերիմ ընկերներ […]
23:52 15.05.2023
Բրազիլական դիվանագիտությունն աշխատում է, որպեսզի G7-ի գագաթնաժողովի մասնակիցների վերջնական ընդլայնված հռչակագիրը հակառուսական բնույթ չկրի, գրում է Globo թերթը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ քարտուղարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Բրազիլական դիվանագիտությունն աշխատում է, որպեսզի վերջնական հռչակագիրը, որը կստորագրվի ճապոնական Հիրոսիմայում G7-ի հանդիպմանը, որին կմասնակցի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, չդառնա հակառուսական գործողություն: Քննարկվող տեքստը կվերաբերի պարենային անվտանգության […]
23:05 15.05.2023
Սպիտակ տունը պնդում է, որ Իրանը Ռուսաստանին մատակարարում է հիմնականում անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև հրետանային արկեր և տանկային զինամթերք։ Միացյալ Նահանգների վարչակազմն առաջիկա օրերին լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մեջ ներգրավված անձանց նկատմամբ։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարեց Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների […]
22:19 14.05.2023
Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան խմբավորումները տեխնիկական անսարքության պատճառով հրթիռ են արձակել իսրայելական տարածքների ուղղությամբ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ըստ աղբյուրի ՝ պաղեստինյան կողմը հավատարիմ է շաբաթ օրը ձեռք բերված հրադադարի համաձայնությանը։ Եգիպտական Extra News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան խմբավորումները և Իսրայելը պայմանավորվել են շաբաթ […]
20:22 14.05.2023
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Բեռլինը կաջակցի Կիևին «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։ «Ես դա բազմիցս ասել եմ և նորից եմ կրկնում, մենք ձեզ կաջակցենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- ասել է նա Բեռլինում Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Շոլցը և Զելենսկին հանդիպում են անցկացրել […]