17:38 23.03.2020
«Բարսելոնան» առաջին առաջարկն է պատրաստել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի տվյալների՝ կատալոնացիները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել 70 միլիոն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ ներառել Արտուրո Վիդալի և Նելսոն Սեմեդուի տրանսֆերները: 22-ամյա Մարտինեսի հրաժարագինը, ըստ պայմանագրի, կազմում է 111 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում նա […]
15:15 23.03.2020
«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ինտերի» և Ուրուգվայի հավաքականի պաշտպան Դիեգո Գոդինին ձեռք բերելու տարբերակը: Այս մասին հայտնում է The Mirror-ը: 34-ամյա ուրուգվայցին, որն «Ինտեր» է տեղափոխվել 2019-ի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով, մշտական տեղ չունի հիմնական կազմում: Նա A Սերիայի 26 հանդիպումներից մասնակցել է միայն 16-ին, 90 րոպե դաշտում անցկացրել է 8 […]
14:42 23.03.2020
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված դադարից հետո մրցաշրջանի վերսկսման հնարավոր ժամկետների մասին: «Առողջությունն առաջին տեղում է, իսկ հետո արդեն մնացածը: Մնում է հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի, բայց պատրաստվել վատագույնին։ Մենք նորից կխաղանք այն ժամանակ, երբ կկարողանանք դա անել՝ չվտանգելով ոչ մեկի առողջությունը: Ֆեդերացիաները և լիգաները պատրաստ են հետևել […]
13:44 21.03.2020
Լիսաբոնի «Սպորտինգի» նախագահ Ֆեդերիկու Վարանդաշը, որը նախկինում բժիշկ է աշխատել աֆղանական պատերազմում, իր երկրում բժշկական ծառայություններ կմատուցի կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Վարանդաշն արձագանքել է Պորտուգալիայի զինված ուժերի կոչին, որոնք իրենց շարքերն են համալրում պահեստազորում գտնվող և պաշտոնաթող զինվորներով: Այս մասին նա գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջում: View this post on Instagram Pelas gerações […]
12:50 21.03.2020
Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը դիտարկում է 2019/2020 մրցաշրջանի մնացած հանդիպումներն առանց հանդիսականի անցկացնելու տարբերակը: Այս մասին հայտնում է The Independent-ը: Չնայած այն հանգամանքին, որ նախկինում լիգան նման զարգացումները համարում էր ավելի քիչ ընդունելի, վերջին մի քանի օրվա ընթացքում իրավիճակը փոխվել է, առաջին հերթին՝ ֆինանսական գործոնի պատճառով: Եթե մրցաշրջանը չավարտվի, ԱՊԼ-ն ստիպված կլինի 762 միլիոն ֆունտ […]
13:09 19.03.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Sport24-ի թղթակցի հետ զրուցում խոսել է կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանում մրցաշարերը մինչև ապրիլի 10-ը դադարեցնելու որոշման մասին: «Ես հիմա գտնվում եմ Եկատերինբուրգում և կմնամ այստեղ: Հայաստան դեռ չեմ պատրաստվում վերադառնալ։ Այնտեղ նույնպես այնքան էլ լավ իրավիճակ չէ: Եթե վերադառնամ, ապա պետք է 14 օր կարանտինում գտնվեմ: Ես […]
12:45 19.03.2020
Ղազախական «Կասպիի» ղեկավարությունը որոշել է կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցնել ֆուտբոլիստների պայմանագրերի գործողությունը: Այս մասին հայտնում է Kazfootball-ը: Թիմի խաղացողներին նամակ է ուղարկվել, որում նշվում է նաև, որ արտակարգ դրության ժամանակ նրանք աշխատավարձ չեն ստանալու: Որոշումը կգործի մինչև ապրիլի 15-ը: Աշխատավարձերը չեն վճարվի նաև այն դեպքում, եթե արտակարգ դրությունը երկարաձգվի: Ղազախստանի 2020 թվականի առաջնությունում առաջին երկու […]
16:20 16.03.2020
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում և անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարտի 26-ին նախատեսված Ուզբեկստան-Հայաստան և մարտի 30-ին նախատեսված Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումները չեն կայանա: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Վաղը՝ մարտի 17-ին, ՈւԵՖԱ-ի կողմից կլինի հայտարարություն իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն նաև Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման […]
13:43 16.03.2020
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման փուլի՝ ապրիլի 8-ին և 14-ին նախատեսված հանդիպումները Բուլղարիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև հետաձգվել են անորոշ ժամկետով: Հանդիպումների անցկացման վերջնաժամկետը 2020 թ. դեկտեմբերն է: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
13:39 16.03.2020
ՊՍԺ-ն ցանկանում է ամեն կերպ կազմում պահել հարձակվող Կիլիան Մբապեին, և դրա համար ֆուտբոլիստին առաջարկել են ռեկորդային աշխատավարձ: Այս մասին հայտնում է sport.es-ը: 21-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիրը երկարաձգել մինչև 2024 թվականը և պատրաստ են նրան վճարել տարեկան 60 միլիոն եվրո` բոնուսներից բացի: […]
13:12 16.03.2020
Իտալական La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ` Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: «Զինագործները» պատրաստ են վաճառել հայ ֆուտբոլիստին, եթե «Ռոման» պատրաստ լինի վճարել պահանջած գումարը: Մխիթարյանը «Ռոմայում» հանդես է գալիս վարձակալությամբ՝ 2019 թվականի ամռանից: Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում անցկացրած 7 խաղում դարձել է […]
18:35 14.03.2020
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, այժմ «Խիմնասիա և Էսգրիմա» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան տեղափոխվել է կարանտին՝ կորոնովիրուսով վարակվելուց խուսափելու համար։ Այս մասին հայտնել է ակումբի բժշկական շտաբի ղեկավար Ֆլավիո Թունեսին։ «Կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկում։ Մարադոնան մեկուսացված է թիմից և գտնվում է առաջին հարկի սենյակում, քանի որ մտնում է ռիսկի խմբի մեջ»,- բժշկի խոսքերը մեջբերում է Foot […]
14:55 14.03.2020
Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ մարտի 14-ին և 15-ին նախատեսված Բելառուսի գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան ստանդարտ ռեժիմով և փակ չեն լինի երկրպագուների համար: «Դրա հետ մեկտեղ, ԲՖՖ-ն շարունակում է ուշադիր հետևել Բելառուսի և նրա սահմաններից դուրս համաճարակաբանական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում համապատասխան նախազգուշական միջոցներ կձեռնարկի»,- գրված է ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ: Վերջին […]
14:16 14.03.2020
Կիբերֆուտբոլի Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը UEFA eEuro 2020-ի որակավորման փուլում: Մարտի 16-ին մեր տղաները ուժերը կչափեն Ֆրանսիայի, Բելգիայի, Խորվաթիայի, Կիպրոսի ու Չեխիայի ներկայացուցիչների հետ։ Մրցաշարից առաջ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հանդիպել է մեր հավաքականի տղաներին ու հանձնել անվանական շապիկներ: Նա հաջողություն մաղթել մեր թիմին կարևոր ստուգատեսից առաջ։
13:45 14.03.2020
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն Պարագվայում դարձել է ֆուտբոլի բանտային մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է Globo Esporte-ն: Մրցաշարի վճռորոշ խաղում Ռոնալդինյոյի թիմը 11:2 հաշվով հաղթել է մրցակցին: Լեգենդար բրազիլացին խփել է 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: Հաղթանակի համար Ռոնալդինյոյի թիմը կստանա 16 կիլոգրամանոց գոճի։ Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն և նրա […]
13:39 14.03.2020
Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 18-րդ տուրից տեղափոխված խաղում «Աստանան» ոչ ոքի՝ 1:1 է խաղացել «Օրդաբասիի» հետ: «Աստանայի» կազմում միակ գոլի հեղինակ է դարձել հարձակվող Ալեքսեյ Շչետկինը, որն աչքի է ընկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո: Instat Index-ի ցուցանիշով, որն իր մեջ ներառում է ֆուտբոլիստների բոլոր վիճակագրական տվյալները, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է դարձել Տիգրան Բարսեղյանը: […]
13:05 14.03.2020
Արգենտինայի հավաքականի և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կորոնավիրուսի համաճարակի հետ կապված` աջակցել է Իտալիայի բնակիչներին: «Ես 7 տարի ապրել եմ Նեապոլում: Այնտեղ է ապրում ընտանիքիս մի մասը և շատ մարդիկ, որոնք սիրում են ինձ, իսկ ես նրանց: Իտալիան իմ կյանքի մի մասն է, ուստի ցանկանում եմ աջակցել նրան այս դժվարին պահին: Իտալիայում բոլորը հասկացան, […]
13:00 14.03.2020
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել խուճապի չմատնվել կորոնավիրուսի պատճառով, այլ խորհուրդ է տվել իմունիտետն ամրապնդել կիտրոնի և մեղրի ջրով, ինչպես նաև սխտոր ուտել, որպեսզի արյունը մաքրվի: «Մարդիկ չեն քնում նրա համար, որ հիվանդությունը հայտնվել է Չինաստանում, տեսեք, վիրուս է: Վախենում են, որ դա կգա և իրենք կմահանան: Սպասի´ր, դու ամեն դեպքում կմահանաս: Մի´ […]
13:22 13.03.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, կորոնավիրուսի տարածման հետ կապված, դադարեցնում է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Այս կապակցությամբ ՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ. «Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության կոչը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ […]
13:00 13.03.2020
«Յուտա Ջազի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական Ռուդի Գոբերը մի քանի օր առաջ ծաղրել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։ Երբ մամուլի ասուլիսի ժամանակ նրան հարցրել են, թե ինչ է մտածում այս ամենի մասին, նա ցուցադրաբար ժպտալով ձեռքերով շոշափել է սեղանն ու խոսափողները: 27-ամյա բասկետբոլիստի` հաջորդ օրը արված կորոնավիրուսի թեստը դրական է եղել, ինչի պատճառով Բասկետբոլի […]
12:53 13.03.2020
ՄՕԿ նախագահ Թոմաս Բախն ասել է, որ իրենք ուշադիր հետևում են առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին, միաժամանակ, չեն կարող անտեսել որակավորման մրցաշարերի հետ կապված խնդիրները: Գիտակցում են, որ խաղերը վտանգված են: Բայց դեռևս չորս ու կես ամիս կա, և այդ ժամանակահատվածը պետք է արդունավետ օգտագործել, որպեսզի հնարավոր լինի խաղերի անցկացումը, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, […]
12:48 13.03.2020
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն ժամանել է Հայաստան: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը իսպանացի մասնագետի ժամանման լուսանկարներն է հրապարակել:
12:24 13.03.2020
Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը, որը հիմա հանդես է գալիս Պարագվայի «Օլիմպիայում», խաղերից մեկի ժամանակ աչքի է ընկել կոպիտ խաղով: Տոգոցի ֆուտբոլիստը մարտարվեստի հնարքով հարվածել է մրցակցին, ինչի համար անմիջապես հեռացվել է դաշտից: Adebayor expulso pelo Olimpia Acho que errou de esporte pic.twitter.com/XgwAoeC1Uu — Lucas (@lucasptatsch) March 12, 2020
11:59 13.03.2020
Վանաձորի «Լոռին» հանդես է եկել պաշտոնական հայտարարությոմբ` կոչ անելով ժամանակավորապես դադարեցնել ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը: «Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ։ «Լոռի» ֆուտբոլային ակումբը իր մտահոգությունն է հայտնում` կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Մեր ակումբի դիրքորոշման հիմքում առաջնայինը մարդու առողջությունն է և նրա անվտանգությունը։ Ստեղծված իրավիճակում «Լոռի» ՖԱ-ն հորդորում է ֆուտբոլային ընտանիքին կայացնել ճիշտ որոշում և ժամանակավորապես դադարեցնել ՀՀ […]
11:54 13.03.2020
Լոնդոնի «Չելսիի» 19-ամյա անգլիացի հարձակվող Կալում Հադսոն-Օդոյը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: «Չելսիի» անձնակազմը, որը շփվել է ֆուտբոլիստի հետ, Անգլիայի կառավարության հրահանգներին համապատասխան, ինքնուրույն կմեկուսացվի: Մարտի 9-ին Կալումի մոտ մրսածության ախտանշաններ են հայտնաբերվել, և այդ ժամանակից ի վեր նա չի մասնակցել պարապմունքներին: Մարտի 12-ին նրա COVID-19 թեստը դրական է […]
11:49 13.03.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, կորոնավիրուսի տարածման հետ կապված, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: «Հաշվի առնելով Կորոնավիրուսի տարածման նոր դեպքերը և աշխարհի տարբեր երկրներում մարզական միջոցառումների անցկացման հետ կապված սահմանափակումները՝ հայտնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ Առողջապահության նախարարության մասնագետների, այնպես էլ ՈւԵՖԱ-ի գործընկերների հետ: Ըստ այդմ, հայտնում ենք, որ այս պահի […]
20:00 11.03.2020
«Հանովեր 96»-ի պաշտպան Թիմո Հյուբերսի մոտ ախտորոշվել է COVID-19 կորոնավիրուս: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը վարակվել է նախորդ շաբաթ Հիլդեսհայմ քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Այժմ նա իր տանը կարանտինի մեջ է: Չնայած նրան, որ Հյուբերսը վարակման պահից չի շփվել թիմակիցների հետ, «Հանովերը» կանխարգելման համար ստուգել է իր բոլոր խաղացողներին, մարզիչներին […]
18:18 11.03.2020
Իտալական «Ռոման» հայտարարել է, որ չի մեկնի Իսպանիա` «Սևիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը: «Ակումբը չի մեկնի Իսպանիա «Սևիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի հանդիպմանը, քանի որ իտալական օդանավը Իսպանիայում վայրէջք կատարելու թույլտվություն չի ստացել: Ավելի մանրամասն տեղեկություններ ՈւԵՖԱ-ից՝ շուտով»,- գրված է իտալական ակումբի տարածած հայտարարության մեջ:
16:55 11.03.2020
Վերջերս կարիերան ավարտելու մասին հայտարարած Գևորգ Օհանյանը ArmSport-ի հետ զրույցում պատմել է ԱՄՆ տեղափոխության, կարիերայում ունեցած դժվարությունների մասին: 28-ամյա ֆուտբոլիստը ասել է, որ Ռուբեն Հայրապետյանը, Սևադա Արզումանյանը, Սարգիս Իսրայելյանը փորձել են կործանել իր կարիերան: «Իմ կյանքում հանդիպեցին մարդիկ, ովքեր փորձեցին կործանել կարիերաս … ղեկավար, մարզիչ, անգամ թիմի բժիշկ: Շատ բաներ կփոխեի, եթե ավելի հասուն լինեի […]
16:30 11.03.2020
«Սևիլիայի» մի քանի ֆուտբոլիստներ չեն ցանկանում խաղադաշտ դուրս գալ «Ռոմայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կորոնավիրուսով հիվանդանալու վտանգի պատճառով: Այդ մասին նրանք հայտնել են ակումբի ղեկավարությանը: Խաղը պետք է կայանա մարտի 12-ին Իսպանիայում։ Իսպանիայի կառավարությունն ավելի վաղ սահմանափակել էր Իտալիայի հետ ավիահաղորդակցությունը: Այդ կապակցությամբ «Ռոման» Իտալիայից կմեկնի Պորտուգալիա, իսկ այնտեղից ավտոբուսով կժամանի Իսպանիա: […]