16:10 11.03.2020
Ղազախստանի առաջնության 18-րդ տուրից տեղափոխված խաղում «Աստանան» սեփական հարկի տակ ընդունել էր «Օրդաբասիին»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: «Աստանայի» կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը մոտ 50 մետր գնդակով անցնելուց հետո հարվածի է դուրս բերել խաղընկերոջը:
16:00 11.03.2020
Կրասնոդարի «Կուբանի» և Մոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն, որն այժմ գլխավորում է «Կլուժը», Ռումինիայի առաջնության «Գազ-Մեթանի» հետ խաղի 23-րդ վայրկյանին փոխարինել է 18-ամյա կիսապաշտպան Ալին Ֆիկին: Ռումինիայի բարձրագույն խմբի կանոնների համաձայն` ակումբի մինչև 21 տարեկան երկու սան պետք է դուրս գան թիմի մեկնարկային կազմում, և նրանցից առնվազն մեկը պետք է մասնակցի ամբողջ հանդիպմանը: […]
15:50 11.03.2020
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, կորոնավիրուսի տարածման պատճառով, որոշում է կայացրել մինչև ապրիլի 1-ը դադարեցնել երկրի առաջնությունը: Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 23 դեպք է գրանցվել: 126 մարդ գտնվում է կարանտինում, ևս 46-ը ստացիոնար հաստատություններում՝ բժիշկների հսկողության ներքո: «Ելնելով կորոնավիրուսի հետ կապված աշխարհում և երկրում տեղի ունեցող իրադարձություններից՝ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել մինչև ապրիլի 1-ը դադարեցնել […]
12:35 11.03.2020
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի նախորդ օրվա հանդիպումներում լավագույն դրվագ ՈւԵՖԱ-ն համարել է «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Թիմո Վերների կրնկով կատարած փոխանցումը: ? Awareness = ? Timo Werner wins Skill of the Day ?#UCLSOTD | @Mastercard pic.twitter.com/0itWFtV1Xu — UEFA Champions League (@ChampionsLeague) March 10, 2020 Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «ՌԲ Լայպցիգը» 3:0 հաշվով […]
12:00 11.03.2020
Ղազախական «Ատիրաուն» ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել ռուսական «Նոստայի» հետ: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով: Ղազախական թիմի կազմում առաջին գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, ով անվրեպ է իրացրել նշանակված 11 մետրանոցը: Հիշեցնենք, որ «Ատիրաուն» գլխավորում է «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:
11:53 11.03.2020
Իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Twitter-ում գրառում է կատարել: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային վստահության համար: Սա նոր մարտահրավեր է ինձ համար: Ես և իմ թիմն ամեն ինչ կանենք այս հետաքրքիր նախագծի համար»,- գրել է Կապարոսը: Quiero agradecer a la @OfficialArmFF la confianza depositada en […]
11:42 11.03.2020
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կորոնավիրուսի պատճառով ձեռքսեղմումը փոխարինել են ողջույնի նոր անսովոր ձևով: Մարզիչների նախախաղային հանդիպման տեսանյութը հրապարակվել է համացանցում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խորհուրդ է տալիս հրաժարվել ձեռքսեղմումներից: Mourinho and Nagelsmann ditched the handshakes pic.twitter.com/XjqdgJei5g — B/R Football (@brfootball) March 10, 2020 […]
17:45 10.03.2020
«Մալյորկայի» նախկին պաշտպան Անդերսոն Կոնսեյսաուն հետաքրքիր մանրամասներ է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի աշխատանքի մեթոդների մասին: Կոնսեյսաուն, մասնավորապես, պատմել է, թե ինչպես է իսպանացի մասնագետը փորձել իր թիմին մոտիվացնել 2012/13 մրցաշրջանում` Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Պրիմերայի 16-րդ տուրի խաղից առաջ: «Խաղից առաջ Կապարոսը մեզ ցույց տվեց մի տեսանյութ, և որքան էր մեր զարմանքը, երբ […]
16:42 10.03.2020
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները նախապատրաստվում են մարտի 19-22-ը Բուդապեշտում և ապրիլի 30-ից մայիսի 3-ը Սոֆիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Արդեն հայտնի է մրցաշարերի մասնակիցների կազմը: Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ազատ ոճի հավաքականի կազմում է ընդգրկել Արսեն Հարությունյանին (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանին (65 կգ), Հրայր Ամիրխանյանին (74 կգ), Հովհաննես Մխիթարյանին (86 […]
16:32 10.03.2020
Խոակին դե Խեսուս Կապարոս Կամինյոն ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին, Իսպանիայի Ուտրերա քաղաքում: Նա Մադրիդի «Ռեալի» սան է, որտեղ առաջին քայլերն է կատարել ֆուտբոլում: Բայց ֆուտբոլիստի կարիերան Կապարոսի մոտ չի ստացվել: Հանդես գալով մի շարք ակումբներում, որոնց թվում է նաև «Լեգանեսը», նա 26 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի կարիերան և զբաղվել մարզչական գործունեությամբ: Մինչև 1996 […]
13:47 10.03.2020
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել են օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Զեկույցում ասվում է, որ վիրուսի շարունակական տարածման և ընդհանուր վիճակի վատթարացման պատճառով ճանապարհորդելը դարձել է ավելի ռիսկային: Նման իրավիճակում ֆեդերացիայի գործկոմը որոշել է ձեռնարկել անվտանգության միջոցառումներ և չեղյալ է հայտարարել մինչև ապրիլի 30-ը […]
13:25 10.03.2020
Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խաղում հետ է մղել «Ռոստովի» կիսապաշտպան Ռոման Երեմենկոյի իրացրած 11 մետրանոց հարվածը: Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահը հետ մղած 11 մետրանոց հարվածների թիվը հասցրեց 14-ի: Այս ցուցանիշով նա կրկնել է Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու սահմանած ռեկորդը: Այս մասին հայտնում է Sport-Express.ru-ն:
13:09 10.03.2020
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը: Կենսագրությունը Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ […]
12:39 10.03.2020
ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր հայտնի կդառնա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը։
18:44 09.03.2020
«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել ՊՍՎ-ի հարձակվող Դանիել Մալենին: Le10Sport-ի տեղեկություններով՝ լոնդոնցիներն այժմ քննարկում են ֆուտբոլիստի համար ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ անելու տարբերակը։ 21-ամյա ֆուտբոլիստն արդեն հանդես է եկել «զինագործների» կազմում (Մ18 և Մ21 թիմերի կազմում) 2015-2017 թվականներին, որից հետո վաճառվել է հոլանդական ակումբ 600 հազար եվրոյով: Այժմ հոլանդացու արժեքը գնահատվում է 56 միլիոն […]
17:16 09.03.2020
Մարտի 12-ին և 13-ին կկայանան ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2019/2020 մրցաշրջանի 1/8 եզրափակիչ հանդիպումները։ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է մարտի 13-ին Հունաստանում կայանալիք «Օլիմպիակոս» (Հունաստան) – «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
15:50 09.03.2020
Թուրինի «Յուվենտուս» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել իր բոլոր նախկին և ներկա գործընկերներին, ինչպես նաև ընտանիքին և ընկերներին, որոնք օգնել են իրեն կարիերայի ընթացքում հազար պաշտոնական հանդիպումների հասնել: «Այնքան հպարտ եմ, որ իմ կարիերայում հասել եմ հազար պաշտոնական խաղերի նշագծին, շատ ուրախ եմ կարևոր հաղթանակի համար, ինչը մեզ կրկին առաջին հորիզոնական […]
15:31 09.03.2020
«Փյունիկի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն հրավիրվել է Ռուանդայի ազգային հավաքական` մասնակցելու համար Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի խաղերին: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Մարտի 25-ին և 29-ին Ռուանդայի հավաքականը կհյուրընկալվի, իսկ այնուհետև սեփական հարկի տակ կընդունի Կաբո Վերդեի հավաքականին: «Փյունիկը» հաջողություն է մաղթել Սալոմոն Նիրիսարիկեին և Ռուանդայի հավաքականին առաջիկա խաղերում:
13:00 07.03.2020
Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Օռլանդո Գատին շատ խիստ է արտահայտվել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին: «Թքած ունեմ, եթե ինձ քննադատեն Արգենտինայում: Մեսսին այլևս ֆենոմեն չէ: Նրա հետ սխալ են վարվել, նրան շատ են բարձրացրել: Ինքը սովորել է դրան և այժմ ավելի հաճախ պարզապես քայլում է դաշտում. Նա պետք է ավելի լավ խաղա: Երբ […]
12:10 07.03.2020
«Մարսելի» հարձակվող Դարիո Բենեդետոն գլխի վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի «Ամյենի» դեմ խաղում: Ֆուտբոլիստը ստիպված է եղել հեռանալ խաղադաշտից որոշ ժամանակով: Թիմի բժիշկները նրա վնասվածքը փակել են լողի գլխարկով, ինչից հետո ֆուտբոլիստը վերադարձել է դաշտ: https://t.co/1UPRg7WKzz — bonsoir (@iamjonasg8) March 6, 2020 Dario Benedetto en bonnet de bain après s’être ouvert à la […]
11:54 07.03.2020
Լաս Վեգասում UFC 249-ը մրցաշարից առաջ կայացավ մամուլի ասուլիս, որին մասնակցեցին Հաբիբ Նուրմագոմեդովն ու Թոնի Ֆերգյուսոնը: Մարտիկները մոտ կես ժամ պատասխանել են լրագրողների հարցերին, որից հետո անցկացրել են հայացքների մենամարտ: Արարողության ժամանակ Ֆերգյուսոնը Նուրմագոմեդովի առջև դրել է հին նմուշի չեմպիոնական գոտին (Թոնին UFC-ի ժամանակավոր չեմպիոնն է եղել), իսկ Հաբիբն այն ոտքով շպրտել է մի կողմ: […]
16:42 06.03.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Լա լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Նախորդ ամսում արգենտինացի հարձակվողը խփել է 4 գնդակ և կատարել 6 գոլային փոխանցում, իսկ կատալոնական թիմը հաղթել է բոլոր 4 խաղերում: Մեսին 4 գնդակները խփել է մեկ խաղում` «Էյբարի» հետ խաղում (5:0) դարձել է պոկերի հեղինակ: 32-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում երկրորդ անգամ է […]
14:39 06.03.2020
Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը ներկա է եղել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դալաս»-«Նյու Օռլեան» խաղին: Խաղից հետո «Մավերիքսի» սլովենացի պաշտպան Լուկա Դոնչիչը հանդիպել է ֆուտբոլիստի հետ: Մարզիկները նաև փոխանակվել են մարզաշապիկներով: .@luka7doncic ? @hazardeden10 ⚽️ Plus a surprise guest crashes at the end ?#MFFL pic.twitter.com/Ui1vo2BXjE — Dallas Mavericks (@dallasmavs) March 5, 2020
14:17 06.03.2020
«Փյունիկ» մարզադաշտում, կանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Լիտվայի ազգային ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականի միակ գոլը խփել է Մարալ Արթինը, որը 24-րդ րոպեին Նենսի Ավեսյանի հաշվենկատ փոխանցումից հետո գրավել է մրցակցի դարպասը: Սակայն երկրորդ կեսի մեկնարկում հյուրերին հաջողվել է հավասարեցնել խաղի հաշիվը: Հիշեցնենք, որ օրեր առաջ կայացած այս […]
18:29 04.03.2020
Խառը մենամարտերի մարզուհի Աննա Մարիա Պալը Ռումինիայի «վերջին հերոսը» ռեալիթի-շոուի նկարահանումների ժամանակ կոտրել է մասնակիցներից մեկի քիթը: 26-ամյա մարզուհին պարտվել է մրցույթում, որից հետո նրան է մոտեցել Անդրեյ Չոբանուն և ծաղրելով ասել, որ դա բարդ փորձություն է: Ի պատասխան՝ Աննա Մարիան գլխով հարվածել է վիրավորողին: Հաղորդման կազմակերպիչները հայտնել են, որ չեն հանդուրժի մասնակցի նման պահվածքը, […]
17:10 04.03.2020
BMW ընկերությունը ներկայացրել է նորացված լոգոտիպը, որն արվել է առանց ավանդական սև եզրի: Վերջին անգամ լոգոտիպը նորացվել է 1997 թվականին, նշվում է կոնցեռնի կայքում: «Նոր լոգոտիպ` նոր դարաշրջանի համար»,- գրված է ընկերության Instagram-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ: View this post on Instagram A new dress for a new age. Introducing the new two-dimensional, […]
16:40 04.03.2020
Ռուսական «Սոչիի» հայազգի հարձակվող Անդրեյ Ալթիբարմաքյանը պայմանագիր կկնքի Հոկեյի Ազգային լիգայում հանդես եկող «Չիկագո Բլեքհոքս» ակումբի հետ: Այս մասին հայտնում է The Athletic-ը: «Չիկագոն» երիտասարդ հոկեյիստին ընտրել է 2017 թվականի դրաֆթի ժամանակ: Սակայն, ըստ պայմանավորվածության, Անդրեյը պետք է ԿՀԼ-ում (Կոնտինենտալ Հոկեյի Լիգա) հանդես գար մինչև պայմանագրի ավարտը: Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը մասնակցել է ԿՀԼ-ի 49 […]
14:15 04.03.2020
Գերմանիայի չորրորդ լիգայում հանդես եկող «Սաարբրյուկենի» դարպասապահ Դանիել Բացը ֆանտաստիկ խաղով օգնել է իր թիմին հաղթել «Ֆորտունային» և դուրս գալ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ: «Սաարբրյուկեն»-«Ֆորտունա» խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով և հաղթողին որոշելու համար նշանակվել է 11 մետրանոց հարվածաշար: Խաղի հիմնական ժամանակում Բացը կատարել է 15 սեյվ և հետ մղել մեկ 11 մետրանոց հարված: […]
13:07 04.03.2020
Մարտի 3-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայացավ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվել է C լիգայի 2-րդ խմբում և կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ: Այս հավաքականների հետ մեր ընտրանին իր պատմության ընթացքում անցկացրել է 18 հանդիպում, տարել 5 հաղթանակ, 5 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 8 պարտություն: Հյուսիսային […]
11:40 04.03.2020
Մարտի 3-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը, որը ընդգրկված էր C լիգայում, 2-րդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ: ՈւԵՖԱ-ն արդեն հաստատել է խմբային փուլի խաղացանկը. Տուր 1. Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան, Սեպտեմբերի 5, 17:00 Տուր 2. Հայաստան – Էստոնիա, Սեպտեմբերի 8, 20:00 Տուր 3. Հայաստան – Վրաստան, Հոկտեմբերի 8, 20:00 […]