TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+27.09 oC
Էդվարդ Մինասյան

Էդվարդ Մինասյան

Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է եվրոպական Թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

22:35 03.03.2020

Whoscored կայքը ներկայացրել է եվրոպական Թոփ 5 առաջնությունների անցած հանգստյան օրերի խորհրդանշական հավաքականը: Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ «Կալյարիի» հետ խաղում հայ ֆուտբոլիստը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ և հեղինակավոր կայքի կողմից արժանացել 9.5 բալի:

̰
Հայտնի են Ազգերի լիգայի բոլոր խմբերը

22:02 03.03.2020

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայացավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի 2-րդ խմբում, որտեղ մրցելու է Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և  Վրաստանի հավաքականների հետ: Ազգերի լիգայի բոլոր խմբերը A Լիգա A 1. Լեհաստան, Բոսնիա, Իտալիա, Հոլանդիա A 2. Իսլանդիա, Դանիա, Բելգիա, Անգլիա A 3. Խորվաթիա, Շվեդիա, Ֆրանսիա, Պորտուգալիա A 4. […]

̰
Հայ ֆուտբոլիստները և մարզիչները շատ ծույլ են. Հենրիխ Մխիթարյան

23:40 02.03.2020

Ռուս հայտնի ֆուտբոլային բլոգեր, «Կռիլյա Սովետովի» նախկին ֆուտբոլիստ Եվգենի Սավինի «Կռասավա» հաղորդման հերթական թողարկումը նվիրված էր Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հայ ֆուտբոլիստը հաղորդման ընթացքում խոսել է Յուրգեն Կլոպի և Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերութունների, Զլատան Իբրահիմովիչի և Պոլ Պոգբայի հետ ընկերության մասին: Մխիթարյանը տեսանյութում խոսել է նաև Ադրբեջանից ստացած սպառնալիքներից:

̰
Ռուս հայտնի ֆուտբոլային բլոգերի՝ Հենրիխ Մխիթարյանին նվիրված թողարկումը

14:30 02.03.2020

Ռուս հայտնի ֆուտբոլային բլոգեր, «Կռիլյա Սովետովի» նախկին ֆուտբոլիստ Եվգենի Սավինի «Կռասավա» հաղորդման հերթական թողարկումը նվիրված կլինի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Տեսանյութի պրեմիերան կկայանա այսօր՝ ժամը 15:00-ին: Այն կարող եք դիտել՝ անցնելով այս հղումով:

̰
Կորոնավիրուսի վտանգի պատճառով «Փյունիկ» մարզադպրոցում մարզումները դադարեցվել են

14:16 02.03.2020

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով «Փյունիկ» մարզադպրոցում և Մրգաշատի մասնաճյուղում մինչև մարտի 10-ը մարզումները դադարեցվել են: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Մարզումները կշարունակեն միայն «Փյունիկի» Բարձրագույն և Առաջին լիգայում հանդես եկող թիմերը: Մարզումների վերսկսման ժամկետների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:

̰
Նամիբիայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

13:31 02.03.2020

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Նամիբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վանգու Բատիստա Գոմեի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Նամիբիայի «Սիվիքս» թիմում, խաղացել է ՀԱՀ-ը ներկայացնող «Բիդվեթսթ Վիթս» և «Քեյփ Յունայթեդ» ակումբներում: 2014-ից «Ալաշկերտի» նորեկը հանդիսանում է Նամիբիայի ազգային հավաքականի անդամ, որի կազմում անցկացրել է 12 հանդիպում: Սպասվում է, […]

̰
Կարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում բարձրացել է 15-րդ հորիզոնական

11:53 02.03.2020

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թարմացված վարկանիշային աղյուսակը: Աղյուսակը շարունակում է գլխավորել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը: Նրան հաջորդում է իսպանացի Ռաֆայել Նադալը, իսկ երրորդ հորիզոնական է բարձրացել ավստրիացի Դոմինիկ Տիմը, ով առաջ է անցել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերից: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բարելավել է իր դիրքը երկու հորիզոնականով և բարձրացել է 15-րդ տեղ: […]

̰
«Ռեալ»-«Բարսելոնա». Արքայական ակումբի հայտացուցակը

21:02 29.02.2020

Մարտի 1-ին կկայանա Էլ Կլաիկոն՝ «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»: Արքայական ակումբի մամուլի ծառայությունը խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Դարպասապահներ՝ Կուրտուա, Ալթուբե, Ֆուիդիաս: Պաշտպաններ՝ Կարվախալ, Միլիտաո, Ռամոս, Մարսելո, Մենդի, Վարան: Կիսապաշտպաններ՝ Կրոս, Մոդրիչ, Վալվերդե, Կազեմիրո, Իսկո: Հարձակվողներ՝ Բենզեմա, Բեյլ, Վինիսիուս, Վասկես, Դիաս: ? ¡La lista de convocados para el partido contra el @FCBarcelona_es!#HalaMadrid […]

̰
«Ռոմայի» հայտացուցակը՝ «Կալյարիի» հետ խաղից առաջ

20:33 29.02.2020

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ կհանդիպի «Կալյարիին»։ Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ընդհանուր հայտացուցակում: «Կալյարի»-«Ռոմա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին` ժամը 21:00-ին:  

̰
«Դինամոյի» և «Սպարտակի» երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

20:18 29.02.2020

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Դինամո»-«Սպարտակ» խաղից առաջ երկու թիմերի երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Բախման հետևանքով որոշ երկրպագուներ վնասվածքներ են ստացել: Дерби стартовало! Движ на Маяковской минут 20 назад – некие бг немного помяли своих красно-белых оппонентов. pic.twitter.com/TkkRHGUyt1 — Ofnews (@okolofnews) February 29, 2020 «Դինամո»-«Սպարտակ» հանդիպումն ավարտվել է 0:2 հաշվով՝ հօգուտ հյուրերի: https://youtu.be/-reSC1QOdt0 […]

̰
Տիգրան Բարսեղյանը դարձել է Ղազախստանի սուպերգավաթակիր

20:07 29.02.2020

Ղազախստանի Սուպերգավաթի խաղում «Աստանան» 1:0 հաշվով առավելության հասավ «Կայսարի» նկատմամբ։ «Աստանայի» կազմում  իր նախկին թիմի դեմ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 69-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը  Instagram-ի իր էջում Ղազախստանի Սուպերգավաթը ձեռքին լուսանկար է հրապարակել:   Посмотреть эту публикацию в Instagram   ??? Публикация от Tigran Barseghyan (@tigranbarseghyan11) 29 Фев 2020 в […]

̰
Հայ բռնցքամարտիկը բանտից դուրս գալուց հետո 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

17:44 29.02.2020

Բուլղարական բռնցքամարտի վետերան Գրիգոր Սարուխանյանը 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Professional Boxing Challenge բռնցքամարտի երեկոյում Սարուխանյանը նոկաուտի է ենթարկել սերբ Յանա Ստոյկովիչին: 33-ամյա հայ բռնցքամարտիկը 5-րդ ռաունդում «ստիպել է» մրցավարին դադարեցնել մենամարտը: Սա, բանտից վերադառնալուց հետո, տասներորդ անընդմեջ հաղթանակն էր Հայաստանում ծնված բռնցքամարտիկի համար: Մինչ այդ նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է […]

̰
Իտալիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են մինչև մայիս

16:59 29.02.2020

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրի 5 հանդիպումները հետաձգվել են: Հետաձգվել են «Յուվենտուս»-«Ինտեր», «Միլան»-«Ջենոա», «Պարմա»-ՍՊԱԼ, «Սասուոլո»-«Բրեշիա», «Ուդինեզե»-«Ֆիորենտինա» խաղերը: Հանդիպումները կկայանան մայիսի 13-ին։ Ավելի վաղ Ա Սերիայի ղեկավարությունը հայտարարել էր, որ այդ խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի։  

̰
Կառլեն Մկրտչյանի ֆանտաստիկ գոլը Հայաստանի առաջնությունում

16:16 29.02.2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել է «Գանձասար Կապանին»: Երևանայան ակումբը հաղթում է 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 11-մետրանոց հարվածով բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Հաշիվը գեղեցիկ հարվածով կրկնապատկել է մեր ընտրանու ևս մեկ ֆուտբոլիստ՝ Կառլեն Մկրտչյանը:

̰
«Արարատը» ձեռք է բերել բելգիական «Ստանդարտի» և պորտուգալական «Բենֆիկայի» նախկին ֆուտբոլիստներին

16:08 29.02.2020

Երևանի «Արարատի» շարքերը համալրել են հարձակվող Սանսիդինյո Սիլվան և պաշտպան Թոմաս Ֆիբելը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 33-ամյա Ֆիբելը կենտրոնական պաշտպան է: Կարիերայի ընթացքում հանդես է եկել բելգիական «Ստանդարտում», «Անտվերպենում», Պերմի «Ամկարում», «Ցրվենա Զվեզդայում», «Անժիում»: 25-ամյա Սանսիդինյո Սիլվան պորտուգալական «Բենֆիկայի» սան է: Հանդես է եկել «Բենֆիկայի» երկրորդ թիմում, պորտուգալական «Արուկայում» և շվեյցարական «Լոզանում»: […]

̰
«Ռոման» հրապարակել է Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիան

17:25 28.02.2020

«Ռոմայի» մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Գենտի» հետ պատասխան խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիոն տեսանյութը: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հռոմեացիները երկու խաղերի ընդհանուր 2:1 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ:

̰
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները

16:57 28.02.2020

Շվեյցարիայի Նյոն քաղաքի ՈւԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: Իտալական «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի «Սևիլիայի» հետ: Վիճակահանության արդյունքները՝ «Իստանբուլ Բաշակշեհի» (Թուրքիա) – «Կոպենհագեն» (Դանիա), «Օլիմպիակոս» (Հունաստան) – «Վուլվերհեմփթոն» (Անգլիա), «Ռեյնջերս» (Շոտլանդիա) – «Բայեր» (Գերմանիա), «Վոլֆսբուրգ» (Գերմանիա) […]

̰
Կևին դե Բրյույնեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

15:55 28.02.2020

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն ամփոփել է երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքները, ըստ որի՝ որոշվել է Չեմպիոնների լիգայի անցած շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը: Մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն: Հոլանդացի կիսապաշտպանը ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Ռեալի» հետ առաջին խաղում դարձել է հաղթական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Մադրիդում կայացած խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 2:1 հաշվով: […]

̰
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպանը տեղափոխվեց Վրաստան

15:22 28.02.2020

«Փյունիկի» նախկին կիսապաշտպան Հովհաննես Պողոսյանը տեղափոխվել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավի»: 22-ամյա կենտրոնական կիսապաշտպանը «Փյունիկի» սան է: Նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Արցախում» (վերանվանվել է «Նոա»): Պողոսյանը Հայաստանի առաջնությունում մասնակցել է 64 հանդիպման, դարձել 2 գոլի հեղինակ: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է 3 խաղ:

̰
«Գենտ»-«Ռոմա» հանդիպման գնահատականները՝ ըստ Whoscored-ի

11:30 28.02.2020

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց բելգիական «Գենտի» հետ, և երկու խաղերի արդյունքով դուրս եկավ հաջորդ փուլ: Whoscored կայքը ներկայացրել է «Գենտ»-«Ռոմա» հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների իր գնահատականը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բելգիացիների կիսապաշտպան Օջիդա Օֆոեն, նա 10 բալանոց համակարգով ստացել է 7.7 բալ: Հայաստանի ազգային […]

̰
Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնեց «Ռոմային» դուրս գալ ԵԼ հաջորդ փուլ

00:02 28.02.2020

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Գենտ»-«Ռոմա» պատասխան խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացել է բելգիացիների երիտասարդ հարձակվող Ջոնատան Դեվիդը: Չորս րոպե անց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի կատարած փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրել է Ջաստին Կլյուվերտը: Առաջին խաղում «Ռոման» հաղթել էր 1:0 հաշվով: «Գայլերը» երկու խաղերի ընդհանուր 2:1 հաշվով առավելության հասան մրցակցի […]

̰
Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ․ առաջին խաղակեսից հետո ոչ-ոքի է

23:03 27.02.2020

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Գենտը» սեփական հարկի տակ ընդունել է «Ռոմային»: Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 է: Հռոմեացիների կազմում գոլի հեղինակ է դարձել Ջաստին Կլյուվերտը, ով աչքի է ընկել Հենրիխ Մխիթարյանի կատարած փոխանցումից հետո։ «Գենտ»-«Ռոմա» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում:

̰
«Երևան» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 700 հազար դրամով և հեռացվել Հայաստանի բարձրագույն խմբից

18:10 27.02.2020

Փետրվարի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում «Երևան» ակումբը Հայաստանի 2019/20թթ. Ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային շրջանի մասնակցությունից հրաժարվելու համար տուգանվել է 700 000 ՀՀ դրամով և հեռացվել առաջնությունից:    

̰
ՀԱՕԿ-ը և ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել մարզչական որոշումներին. Ռոբերտ Խաչատրյան

18:04 27.02.2020

Հաշվի առնելով հայկական ըմբշամարտում կատարված վերջին օրերի իրադարձությունները, ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը ՀԱՕԿ-ի և ՀԸՖ-ի անունից ֆեդերացիայի մամուլի բաժնի հետ զրույցում խոսել է տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: «Առաջին հերթին փաստում եմ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, իմ, ըմբիշներ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև իսկապես եղել է հանդիպում, որի ժամանակ ՀԱՕԿ նախագահն ու ես առաջարկել […]

̰
Իտալական ակումբներից մեկի ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

17:41 27.02.2020

Իտալական С Սերիայում հանդես եկող ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է La Nazione-ն: 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս Սիենան ներկայացնող «Պյանեզե» ակումբում: Անցյալ կիրակի բաց էր թողել թիմի հանդիպումը, քանի որ ջերմության և ընդհանուր թուլություն է ունեցել: Դրանից հետո նա որոշել է իրեն մեկուսացնել հասարակությունից։ Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել, խաղացողին […]

̰
Վերջին րոպեներին խփած դարպասապահի գոլի շնորհիվ մեքսիկական ակումբը դուրս է եկել ԿՈՆԿԱՖ-ի ՉL-ի 1/4 եզրափակիչ

14:45 27.02.2020

Մեքսիկական «Տիգրես» ակումբի դարպասապահ Նաուել Գուզմանը փրկել է իր թիմին ԿՈՆԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնալուց: Մրցաշարի 1/8 եզրափակիչում «Տիգրեսը» հանդիպել է Սալվադորի «Ալյանսի» հետ: Առաջին խաղում մեքսիկացիները պարտվել էին 1:2 հաշվով: Պատասխան խաղի վերջին րոպեներին, երբ «Տիգրեսը» հաղթելիս է եղել 3:2 հաշվով, նշանակվել է անկյունային հարված: Մեքսիկացիների դարպասապահ Գուզմանը գնացել է մրցակցի տուգանային հրապարակ […]

̰
«Վալենսիայի» երկրպագուն Իտալիա այցելելուց հետո կորոնավիրուսով է վարակվել

14:40 27.02.2020

«Վալենսիայի» երկրպագուի մոտ, Իտալիա այցելելուց հետո, կորոնավիրուսով վարակ է ախտորոշվել: 44-ամյա տղամարդը Իտալիա էր ժամանել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ատալանտայի» հետ խաղին (4:1): Նախնական հետազոտությունից հետո երկրպագուն վարակված է ճանաչվել: Մադրիդում ևս մեկ զննում կանցկացվի: Հիշեցնենք, որ Իտալիան դարձել է կորոնավիրուսով վարակման չորրորդ խոշորագույն օջախն աշխարհում։ Վարակվել է 453 մարդ, հաղորդվում է 12 զոհի մասին։ […]

̰
Եվրոպայի հրաձգության առաջնությունում 15-ամյա հայուհին զբաղեցրել է 6-րդ պատվավոր տեղը

14:25 27.02.2020

Վրոցլավում շարունակվող Եվրոպայի հրաձգության առաջնությունում կայուն կրակոցներով աչքի է ընկել 15-ամյա Նարե Գաբրիելյանը: Երիտասարդների ստուգատեսում 40 մասնակիցների պայքարում օդամղիչ ատրճանակով 10 մետրից 60 կրակոցով նախ մտել է եզրափակիչ, ապա՝ 568 միավորով ուժեղագույն ութնյակի մեջ մտնելու պայքարում գրավել վեցերորդ պատվավոր տեղը:  

̰
Մակեդոնացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

14:01 27.02.2020

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել մակեդոնացի կենտրոնական պաշտպան Ռիստո Միտրևսկու հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա ֆուտբոլիստը եվրոպական ակումբներում հանդես գալու հարուստ փորձ ունի: Բարձրահասակ պաշտպանը հանդես է եկել մակեդոնական մի շարք ակումբներում, սերբական «Դենի Սրեմում», խորվաթական «Իստրայում», Իսրայելը ներկայացնող Հայֆայի «Հապոելում», իսկ նրա նախորդ ակումբը Կիպրոսի «Էնոսիսն» էր, որտեղ Ռիստոն Հայաստանի […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն «Լիոնի» հետ խաղում 2020 թվականին առաջին անգամ չկարողացավ գոլ խփել

11:38 27.02.2020

Փետրվարի 26-ին կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ «Լիոն»-«Յուվենտուս» առաջին հանդիպումը: Խաղն ավարտվեց ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար այս խաղն առաջինն էր 2020 թվականին, որում նա չկարողացավ գոլ խփել: Մինչ այս, պորտուգալացին այս տարվա Ա Սերիայի յոթ խաղերից յուրաքանչյուրում և Իտալիայի գավաթի երկու խաղում կարողացել էր աչքի ընկնել: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն […]

̰
BACK_TO_TOP