00:48 13.10.2019
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում մրցեց Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Առաջին խաղակեսի 19-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը հեռահար հարվածով առաջ է մղել մեր ընտրանուն, սակայն երկրորդ խաղակսում մրցակցին հաջողվել է հավասարեցնել հաշիվը, գոլի հեղինակ է դարձել Յանիկ Ֆրիկը:
21:45 12.10.2019
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կհանդիպի Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է թիմի մեկնարկային կազը. Ա. Հայրապետյան, Վ. Հարոյան, Հ. Իշխանյան, Ա. Հովհաննիսյան, Հ. Համբարձումյան, Ռ. Հովսեփյան, Գ. Ղազարյան, Մ. Պիզզելի, Ս. Ադամյան, Տ. Բրսեղյան, Ա. Կարապետյան:
14:00 12.10.2019
Այսօր Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում կմրցի Լիխտեյնշտեյնի ընտրանու հետ: Բուքմեյքերական ընկերությունները հանդիպման բացահայտ ֆավորիտ են համարում Հայաստանի հավաքականին, մեր ընտրանու հաղթանակի համար սահմանվել է 1.33 գործակից, լիխտենշտեյնցիների հաղթանակը գնահատվում է 10 գործակցով, ոչ-ոքին՝ 5.4 գործակցով: Բուքմեյքերները գործակիցներ են առաջարկում նաև ֆուտբոլիստների գոլ խփելու համար: Նրանք մեր ընտրանու կազմում ամենաշատը […]
12:26 12.10.2019
Այսօր Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կկայանա Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի Լիխտեյնշտեյն-Հայաստան հանդիպումը: Հանդիպումից առաջ ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը: Լիխտեյնշտեյն-Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժ. 22:45-ին:
17:26 11.10.2019
«Եվրո-2021»-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ընդունել էր Լյուքսեմբուրգի Մ21 ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով` 2:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Ռուդիկ Մկրտչյանը և Արթուր Դանիելյանը: Հանդիպման վերջին րոպեին Հայաստանի Մ21 հավաքականին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը հետ մղեց դարպասապահ Սևակ Ասլանյանը:
14:21 11.10.2019
Այսօր Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի երիտասարդական հավաքականը «Եվրո-2021»-ի ընտրական փուլի 3-րդ տուրում ուժերը կչափի Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ: Հանդիպումից առաջ Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Սևակ Ասլանյան, Արթուր Դանիելյան, Ալբերտ Խաչումյան, Էդգար Գրիգորյան, Արման Մկրտչյան, Հովհաննես Հարությունյան, Ռուդիկ Մկրտչյան, Վահան Բիչախչյան, Կարեն Մելքոնյան, Արմեն Նահապետյան, Արմեն Հովհաննիսյան: Հայաստան Մ21 […]
13:00 11.10.2019
Երեկ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Շվեյցարիայի Սեն-Գալեն քաղաք, որտեղ կնախապատրաստվի հոկտեմբերի 12-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը: ՀՖՖ մամուլի ծառայությունը հավաքականի ինքնաթիռի սրահից բացառիկ կադրեր է հրապարակել:
12:34 11.10.2019
Հոկեյի Ազգային Լիգայի (NHL) «Լոս Անջելես Քինգզ» ակումբը հայ-ամերիկյան թանգարանին աջակցելու համար հայկական ժառանգության երեկո կանցկացնի: Հոկտեմբեր 17-ին կայանալիք «Լոս Անջելես Քինգզ»-«Բաֆֆոլո» հանդիպման ժամանակ կալիֆոռնիական ակումբը Գլենդելի հայ-ամերիկյան թանգարանի աջակցության միջոցառումներ կկազմակերպի: Խաղը կսկսվի հայկական ավանդական պարով: Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի թանգարանի զարգացմանը: Տոմսի արժեքը 45 դոլար է: «Բաֆֆոլոյի» կազմում հանդես է գալիս […]
11:47 11.10.2019
Չինաստանի Հուան քաղաքում հոկտեմբերի 18-27-ը կայանալիք Համաշխարհային բանակային խաղերում Հայաստանը ներկայացուցիչ կունենա 3 մարզաձևերում՝ ըմբշամարտ, ձյուդո և սպորտային մարմնամարզություն: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մրցավայր կմեկնեն հետևյալ մարզիկները. Ըմբշամարտ, հունահռոմեկան ոճ Տիգրան Մինասյան (60 կգ) Շանթ Խաչատրյան (67 կգ) Վարուժան Գրիգորյան (77 կգ) Դավիթ Օվասապյան (130 կգ) Ազատ ոճ Վարդգես Կարապետյան (65 կգ) […]
14:25 09.10.2019
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ հնարավոր է համարել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»: «Անկեղծ մտածում էի, որ եթե ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Նեյմարը չտեղափոխվի մեր մոտ, կարող է գնալ «Ռեալ»: Նա իսկապես ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից, փոփոխություն էր ուզում և կարծում էր, որ Ֆլորենտինո Պերեսը ինչ-որ քայլեր կձեռնարկի տեղափոխությունն իրականացնելու համար»,- El […]
13:55 09.10.2019
Ֆուտզալի Չեմպիոնների լիգիայի հիմնական փուլի 6-րդ խմբի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 7:2 հաշվով հաղթեց հյուսիսմակեդոնական «Շկուպիին»: Հայկական ակումբի կազմում հեթ-թրիկի հեղինակ է դարձել Ալվես դո Սանթոս Ժունիորը, երկու անգամ աչքի է ընկել Պոկայան և մեկ գոլ խփեց Մարտինս դե Սոուզան: Երկրորդ տուրում «Լեոն» հոկտեմբերի 9-ին կմրցի խորվաթական «Նովո Վրիեմե» թիմի հետ:
17:45 08.10.2019
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կարող է վերադառնալ ֆուտբոլային գործունությանը: Այսօր լրացել է նրա որակազրկման ժամկետը: ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը, 2015 թվականի հոկտեմբերի 8-ին, կոռուպցիայի կասկածանքով հեռացրել էր նրան ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից: Ժազեֆ Բլատերը, որն այդ ժամանակ ՖԻՖԱ-ի նախագահն էր, 2011 թվականին կազմակերպության հաշիվներից ֆրանսիացուն փոխանցում էր կատարել: Սկզբում որակազրկումը ութ տարի էր, բայց […]
17:30 08.10.2019
Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը (51 կգ) 1/8 եզրափակիչում պարտվեց թուրք մրցակցի և դուրս մնաց պայքարից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մեկնարկային մենամարտում Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոնը մրցել էր ամերիկուհի Հևեն Գարսիայի հետ և հաղթել 3:2 հաշվով: ԱԱ-ում Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Անահիտ Հարոյանը (54 կգ) և […]
17:08 08.10.2019
«Արսենալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը խոսել է «Ռեալի» կազմում իր ելույթների և ակումբից հեռանալու մասին: ««Ռեալում» ամեն ինչ լավ է: Գիտեմ, որ մի քանի ֆուտբոլիստ վնասվածք ունի: Ես հիմա «Արսենալում» եմ, ինձ շատ լավ եմ զգում: Ակնհայտ է, որ ես ցանկանում էի հեռանալ «Ռեալից», և վերջապես հաջողությամբ հեռացա ակումբից: Հիմա ես այնտեղ եմ, որտեղ ուզում եմ […]
16:41 08.10.2019
TMB by Tombolini իտալական բրենդը դարձել է «Ռոմայի» պաշտոնական հովանավորը: «Ջալառոսները» 2019/20 մրցաշրջանում կկրեն հագուստ արտադրող ընկերության Zero Gravity հավաքածուն: Այս մասին հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը: TMB ընկերության հավաքածուի ներկայացման ֆոտոսեսիային մասնակցել է նաև հռոմեացիների և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
13:04 07.10.2019
Ղազախստանի գավաթի եզրափակչում «Կայսարը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, 2:1 հաշվով հաղթել է «Ատիրաուին» և նվաճել գավաթը: Հայ ֆուտբոլիստն այս խաղում աչքի է ընկել գոլային փոխանցմամբ: Հանդիպումից հետո հանդերձարանի ճանապարհին ծեծկռտուք է սկսվել Բարսեղյանի և «Ատիրաուի» դաղստանցի ֆուտբոլիստ Իսլամնուր Աբդուլավովի միջև: «Սա ֆուտբոլ է, դա նորմալ է: Մենք տղամարդիկ […]
12:16 07.10.2019
«Լոս Անջելեսի» հարձակվող Կառլոս Վելան ՄԼՍ-ի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդ է սահմանել: «Կոլորադո Ռապիդսի» հետ խաղում, որն ավարտվել է 3:1 հաշվով, «Լոս Անջելեսի» բոլոր գոլերն էլ խփել է 30-ամյա մեքսիկացին` մրցաշրջանի գոլերի քանակը հասցնելով 34-ի: Նախկինում ոչ ոք մեկ մրցաշրջանի ընթացքում 31 գոլից ավել չէր խփել:
11:47 07.10.2019
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող Մարմնամարզության աշխարհի առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անահիտ Ասադուրյանն ավարտել է ելույթը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Բազմամարտում 16-ամյա մարզուհին 42.965 միավորով գրավել 162-րդ տեղը: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը, որոնք պայքարը կսկսեն հոկտեմբերի 7-ին: Մարմնամարզության աշխարհի առաջնությունը […]
21:48 06.10.2019
Ռուսաստանի Սամարա քաղաքում ընթացող խառը մենամարտերի GFC 18 մրցաշարում Ռաֆայել Աբրահամյանն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել է թուրք Բատուղան Ակդումանին, որը խոստացել էր կտրել հայ մարզիկի գլուխը:
21:10 06.10.2019
Երևանի «Փյունիկի» և «Ուրարտուի» սեփականատերեր Արթուր Սողոմոնյանը և Ջիվան Չելոյանցն այսօր «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոյի հրավերով այցելել են ռեստորան: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին, ռուսական МАТЧ ТВ-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը և իտալացի գործակալ Մարկո Տրաբուկին: Տրաբուկին թվիթերյան իր էջում հանդիպումից լուսանկար է հրապարակել։ Обед в Милане у […]
11:33 06.10.2019
«Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կիսվել է իր տպավորություններով Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի «Բավարիայի» դեմ խաղում դուբլի հեղինակելուց հետո: «Կարելի է ասել, որ սա իմ կարիերայի ամենաուշագրավ խաղն է: Անցած մրցաշրջանում Համբուրգում ես դարձա հեթ-տրիկի հեղինակ, բայց այս խաղը ինձ համար ավելի մեծ նշանակություն ուներ: Երկու տարի առաջ ես խաղում էի Գերմանիայի […]
23:35 05.10.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Հոֆենհայմը» մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով առավելության հասավ «Բավարիայի» նկատմամբ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Whoscored-ը ներկայացրել է «Բավարիա»-«Հոֆենհայմ» հանդիպման իր գնահատականները: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սարգիս Ադամյանը, որի խաղը հեղինակավոր կայքի կողմից գնահատվել է 8.2 միավորով: Ըստ sofascore.com կայքի` հանդիպման լավագույն խաղացող […]
20:06 05.10.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Հոֆենհայմին»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որ առաջին գոլերը խփեց «Հոֆենհայմի» կազմում: Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել 54-րդ և 80-րդ րոպեներին: Ադամյանը հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում, և փոխարինվել երկրորդ գոլը խփելուց հետո՝ 82-րդ րոպեին:
19:21 05.10.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրի «Բավարիա»-«Հոֆենհայմ» խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը երկրորդ գոլն է խփել: Հայ ֆուտբոլիստը հանդիպման 79-րդ րոպեին առաջ է մղել իր թիմին: «Հոֆենհայմը» հաղթու է 1:2 հաշվով: Երկրորդ գոլից հետո Ադամյանը փոխարինվել է:
19:08 05.10.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել է «Հոֆենհայմին»: Հյուրերի մեկնարկային կազմում է ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հայ ֆուտբոլիստը հանդիպման 53-րդ րոպեին առաջ է մղել իր թիմին: 73-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հավաասարեցրել է հաշիվը՝ 1:1: Սա Ադամյանի առաջին գոլն էր «Հոֆենհայմի» կազմում:
15:54 05.10.2019
Եվրոպա լիգայի «Դուդելանժ»-«Քարաբաղ» հանդիպման 31-րդ րոպեին խաղը կանգնեցվել էր մարզադաշտում հայտնված Արցախի դրոշով դրոնի պատճառով: Ռուսական sport24.ru կայքը զրուցել է ակցիայի կազմակերպիչներց Սպարտակ Ադամյանի հետ: «Ես արդեն 22 տարի է բնակվում եմ Բելգիայում, մասնագիտությամբ հաշվապահ եմ: Երբ իմացանք, որ «Քարաբաղը» խաղալու է «Դուդելանժի» հետ, միանգամից որոշեցինք, որ գալու ենք և իրականացնենք ակցիան: Մենք «Հայկական առաջին […]
15:45 05.10.2019
Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում շարունակվող բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ տուրի առաջին խաղում «Ուրարտուն» 83:85 հաշվով պարտվեց ղազախական «Բարսի Ատիրաուիին»։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Առաջին տուրում «Ուրարտուն» հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալին», իսկ «Բարսի Ատիրաուն» զիջել էր «Արագածին»: Հոկտեմբերի 5-ին «Արագածը» և Տուլայի «Արսենալը» կմրցեն Երևանում: Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են 6 […]
15:28 05.10.2019
«Բորդոյի» պաշտպան Լորան Կոսյելնին պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ Լոնդոնի «Արսենալից»: «Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցաշրջանը շատ երկար է: Դա պահանջում է ֆիզիկական և հոգեբանական մեծ ուժեր: Չէի զգում, որ կարող եմ մրցաշրջանում 40-50 հանդիպում անցկացնել, և ես չէի ցանկանում ավարտել կարիերաս՝ ունենալով շատ վնասվածքներ: Այո ես տեղափոխվեցի մակարդակով ավելի ցածր առաջնություն, բայց սկսեցի […]
14:55 05.10.2019
«Ֆիորենտինայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ճանաչվել է Իտալիայի Ա սերիայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Սեպտեմբերին կիսապաշտպանը մասնակցել է Իտալիայի առաջնության 5 խաղի, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: 36-ամյա Ռիբերին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որպես ազատ գործակալ, «Բավարիայից» տեղափոխվել է «Ֆիորենտինա»: Ֆլորենտական ակումբի հետ ֆրանսիացու […]