17:16 25.10.2019
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի անունը: Մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը, որն «Ատալանտայի» հետ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, ինչով իր թիմին օգնել է հաղթել 5:1 հաշվով: Քվեարկության արդյունքներով` Ստերլինգը գերազանցել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեյնին և «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային:
16:50 25.10.2019
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր։ Հայ մարմնամարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,633 միավոր։ Հավաքականի մյուս անդամ Վահագն Դավթյանը 14,533 միավորով չորրորդն է։ Վարժությունում ոսկե մեդալ է նվաճել չինացի Յան Լյունը (15,133), արծաթե մեդալակիր է դարձել բրազիլացի Արթուր Զանետին՝ 14,700 միավորով։ Նժույգի թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել […]
23:56 24.10.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում իտալական «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր Մյունխենգլադբախի «Բորուսիային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացել է հռոմեացիների իտալացի հարձակվող Նիկոլո Ձանյոլոն: Գերմանական ակումբին խաղավերջում հաջողվել է հավասարեցնել հանդիպման հաշիվը, 11 մետրանոց հարվածով գոլի հեղինակ է դարձել Լարս Շտինդլը: 3-րդ տուրից հետո «Ռոման» 5 […]
23:40 24.10.2019
21-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը երկարաձգել է պայմանագիրը «Փյունիկի» հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Էրիկ Վարդանյանը «Փյունիկում» է 2014 թվականից: «Փյունիկի» կազմում Վարդանյանն անցկացրել է 68 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ: Վարդանյանը 2017 թվականից հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրած 3 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: Վարդանյանը […]
20:20 24.10.2019
Համակարգչային ֆուտբոլի սիրահարները այսուհետ կարող են միմյանց դեմ մրցել՝ «օգտագործելով» Տիգրան Բարսեղյանին, Կամո Հովհաննիսյանին, Մարկոս Պիզելլիին և մեր ազգային ընտրանու այլ ֆուտբոլիստներին։ Դեռևս մի քանի ամիս առաջ ՀՖՖ-ն և Pro Evolution Soccer (PES) խաղի արտադրող ճապոնական Konami ընկերությունը պայմանավորվածության էին հասել, որի համաձայն` խաղի վերջին թողարկման մեջ պաշտոնապես ներկայացված է նաև Հայաստանի ազգային հավաքականը։ Այս մասին հայտնում […]
20:06 24.10.2019
Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում իտալական «Ռոման» սեփական հարկի տակ մրցելու է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ։ Հանդիպումից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: 13. Պաու Լոպես, 6. Սմոլինգ, 9. Ջեկո, 11. Կոլարով, 20. Ֆասիո, 21. Վերետու, 23. Մանչինի, 27. Պաստորե, 37. Սպինացոլա, 99. Կլյուվերտ Հիշեցնենք, որ «Ռոմայի» և Հայաստանի ազգային […]
14:47 24.10.2019
«Նապոլիի» ղեկավարությունը բանակցություններ է վարում «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ: Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը: Ըստ աղբյուրի՝ նեապոլիտանացիներն առաջարկել են 38-ամյա շվեդին, որը ձմռանը կդառնա ազատ գործակալ, պայմանագիր կնքել մինչև մրցաշրջանի ավարտը: Ինչից հետո կողմերը կկարողանան երկարաձգել համաձայնագիրը ևս մեկ տարով: Զլատանն ակնկալում է պայմանագիր կնքել մինչև 2021 թվականը՝ 5 մլն […]
13:51 24.10.2019
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ նահանջել է երեք տեղով, և հիմա Պաղեստինի հավաքականի հետ գտնվում է 99-րդ տեղում: «ԵՎՐՈ 2020»-ի որակավորման փուլի մեր մրցակիցներից Իտալիան 15-րդն է, Բոսնիա և Հերցեգովինան՝ 48-րդը, Ֆինլանդիան՝ 55-րդը, Հունաստանը` 58-րդ, Լիխտենշտեյնը՝ 181-րդը: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի. 1․ Բելգիա 2․ Ֆրանսիա 3․ […]
17:10 22.10.2019
Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Հարություն Մերդինյանը նվաճել են Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի եզրափակչի ուղեգիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Նժույգի թափեր վարժությունում Մերդինյանը վաստակել է 13.733 միավոր և 6-րդ տեղով որակավորվել է եզրափակչին: Օղակների վարժությունում հանդես եկող Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը վաստակել են 14.133 և 14.166 միավոր […]
15:46 22.10.2019
«Շանթ» ՀԸ-ն բացառիկ իրավունքով շարունակելու է ցուցադրել եվրոպական հավաքականների մասնակցությամբ բոլոր կարևորագույն հանդիպումները: Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլից ու Ազգերի լիգայի 2019-2020 խաղարկության եզրափակիչ փուլի ավարտից հետո «Շանթ» ՀԸ-ն ֆուտբոլասերների ուշադրությանը կներկայացնի Ազգերի լիգայի 2020-2021 թվականների խաղարկության հանդիպումները, մրցաշարի եզրափակիչ փուլն ու ամենակարևորը՝ Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի խաղերը: Բացի դրանից՝ «Շանթ» ՀԸ […]
12:10 19.10.2019
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին, երբ նա հանդես էր գալիս «Ռեալի» կազմում: «Հրաշալի էր, երբ Ռոնալդուն խաղում էր Իսպանիայում: Նրա ներկայությունը Էլ Կլասիկոյի հանդիպումները ավելի յուրահատուկ էին դարձնում, դրանց արժեքն ավելի էր բարձրանում»,- Metro FM 95.1 ռադիոկայանի եթերում ասել է Մեսսին:
22:42 18.10.2019
Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որը մակագրել է հետևյալ գրությամբ. «Վերադառնում եմ վնասվածքից հետո»: Հիշեցնենք, որ «Ռոմայի» պաշտոնական կայքը հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքներից հետո, սակայն բաց կթողնի 8-րդ տուրի «Սամպդորիայի» հետ հանդիպումը:
19:39 18.10.2019
Հայտնի ֆուտբոլային գործակալ Ջուզեպպե Պալյարան խոստովանել է, որ ինքը կաշառել է սըր Ալեքս Ֆերգյուսոնին, երբ նա աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ըստ բրիտանական Mirror պարբերականի` Պալյարան, որը մեղադրվում է կոռուպցիայի գործով, Ֆերգյուսոնին նվիրել է «Ռոլեքս» ֆիրմայի՝ 30000 ֆունտ սթեռլինգ արժողությամբ ժամացույց, որպեսզի նա «հանձնի» Չեմպիոնների լիգայի «Յուվենտուս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Այս մասին հայտնի է դարձել դատավարությանը մասնակցող […]
14:00 18.10.2019
Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն քննադատել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)՝ «Տոկիո-2020» Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները Սապորո տեղափոխելու մասին առաջարկը: Նրան դուր չի եկել, որ ՄՕԿ-ը նման բան է ծրագրում շոգի պատճառով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: «Դա անսպասելի հայտարարություն էր: Եթե պետք է ավելի զով վայր, ապա ինչո՞ւ մրցումները […]
13:51 18.10.2019
Խառը մենամարտերի (MMA) հայազգի մարտիկ Վարդան Ասատրյանը, որ հոկտեմբերի 19-ին Սոչիում կմասնակցի Fight Nights Global 95 մրցաշարին, կազինոյում տանուլ է տվել 200 000 դոլար: Այս մասին հայտնում է Sport24.ru-ն։ Fight Nights Global-ի նախագահ Կամիլ Գաջիևը մեկնաբանել է այդ միջադեպը: «Ես էլ եմ լսել այդ մասին, բայց դեռ չեմ խոսել Վարդանի հետ։ Նրանից սպասելի է։ Չեմ […]
13:40 18.10.2019
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ: Այս մասին հայտնում է Mirror-ը: Ըստ բրիտանական պարբերականի` Զիդանն ու Պոգբան հանդիպել են Դուբայում՝ հոկտեմբերին ազգային հավաքականների խաղերի հետ կապված դադարի ժամանակ: «Կարմիր սատանաների» կիսապաշտպանը կոճի վնասվածքի պատճառով չէր հրավիրվել Ֆրանսիայի հավաքական և մեկնել էր ԱՄԷ: «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչն այդ ընթացքում […]
13:13 18.10.2019
Ամստերդամի «Այաքսի» երկրպագուներին արգելվել է այցելել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Լոնդոնի «Չելսիի» հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Նման որոշում ՈւԵՖԱ-ի վերահսկիչ-կարգապահական հանձնաժողովը կայացրել է՝ կապված «Վալենսիայի» հետ 1-ին տուրի արտագնա խաղում (3-0), հոլանդացի երկրպագուի ոչ պատշաճ պահվածքի հետ: ՈւԵՖԱ-ն երկրպագուի պահվածքի համար նաև 50․000 եվրոյով տուգանել է «Այաքսին»: Բացի […]
15:35 16.10.2019
Ֆրանսիական France Football հեղինակավոր պարբերականը հերթական համարում հոդված է հրապարակել հայկական ֆուտբոլի առաջընթացի մասին: Պարբերականն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին, «Արարատ-73»-ին, «Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» եվրագավաթներում վերջին հաջողություններին:
15:03 16.10.2019
«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Ժորդի Մասիպը պատմել է, թե ինչպես է իրեն վերաբերվել կատալոնական թիմի հարձակվող Լիոնել Մեսսին: «Ես ավելացնելու բան չունեմ այն ամենին, ինչ արդեն ասվել է Մեսսիի մասին: Նա պարզապես սպորտային գազան է: Նա իմ տեսածներից ամենալավն է, և ես բախտ եմ ունեցել խաղալ նրա հետ, աշխատել մարզումների ժամանակ, տառապել դաշտում նրա գործողություններից և […]
14:41 16.10.2019
«Ալթայի» 20-ամյա հոկեիստ Ստաս Պետրոսյանը երկրորդ խաղն անընդմեջ դառնում է գոլի հեղինակ: Պետրոսյանը «Օմսկիյե Յաստրեբի» հետ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Չնայած հայազգի հոկեիստի արդյունավետ խաղին` «Ալթայը» պարտվել է 5:4 հաշվով: Ստասը ԵՀԼ-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 16 գոլի հեղինակ, իսկ գոլ+փոխանցում հաշվարկում վաստակած 27 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:
13:50 16.10.2019
CONCACAF-ի Ազգերի լիգայի խաղարկությունում Կանադայի հավաքականը Տորոնտոյում կայացած խաղում 2:0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ընտրանուն: Կանադացիների կազմում գոլի հեղինակ են դարձել Ալֆոնսո Դևիսը և Լուկաս Կավալինին: Կանադան 34 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթեց ԱՄՆ-ին` ընդհատելով 17 խաղերի պարտությունների շարքը: Վաստակած 9 միավորով Կանադան գլխավորում է А խումբը: ԱՄՆ-ն 3 միավորով երրորդ տեղում է:
13:00 16.10.2019
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն ամփոփել է «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Շվեդիայի հետ կայացած խաղը (1:1): «Մենք լավ հանդիպում անցկացրինք, պահեր ունեցանք, բայց չկարողացանք իրականացնել դրանք: Վերջ ի վերջո մենք հաղթահարեցինք որակավորումները և դուրս եկանք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Դե Խեան մի քանի ֆանտաստիկ սեյվ կատարեց, ինչին նա ունակ է: Ընդմիջմանը նա որոշեց, որ կարող […]
12:40 16.10.2019
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնում է Mirror-ը: 2018/19 մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի Պրեմիեր լիգայում կատարել է 12 գոլային փոխանցում, ինչը ռեկորդային է պաշտպանների մեջ: Ալեքսանդր-Առնոլդը այս ցուցանիշով շրջանցել է «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստներ Էնդի Հինչքլիֆին (1994/95) և Լեյթոն Բեյնսին (2010/11), ովքեր դարձել էին 11 գոլային փոխանցման հեղինակ: «Սա պատիվ […]
22:05 15.10.2019
«Եվրո-2020»-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ խաղաց Ֆինլանդիայի ընտրանու հետ: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները պարտություն կրեցին 3:0 հաշվով: Մրցակցի կազմում դուբլի հեղինակ դարձավ Տեեմու Պուկկին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆրեդրիկ Յենսենը: https://streamable.com/7zluz https://streamable.com/bcswu https://streamable.com/43et0 Հայաստանի հավաքականը ութ խաղից հետո վաստակած 10 միավորով J խմբում 3-րդ տեղում է:
21:59 15.10.2019
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փառահեղ նվաճման է հասել: Եվրո-2020-ի ընտրական փուլի Ուկրաինայի հետ խաղում, (2:1) գրավելով մրցակցի դարպասը ,«Ոսկե գնդակի» հնգակի հաղթողն իր կարիերայում գոլերի քանակը հասցրեց 700-ի: Նվաճմանը հասնելու համար 34-ամյա ֆուտբոլիստից 974 խաղ է պահանջվել: Պորտուգալացին «Սպորտինգի» կազմում խփել է 5 գոլ, «Մանչեսթեր Յունայթեդում»` 118, Մադրիդի «Ռեալում»` 450, «Յուվենտուսում»` […]
19:12 15.10.2019
«Եվրո-2020»-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրում Ֆինլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Հայաստանի ընտրանուն: Հանդիպումից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: 16. Արամ Հայրապետյան, 3. Վարազդատ Հարոյան, 15․ Հայկ Իշխանյան, 19․ Հովհաննես Համբարձումյան, 14․ Արման Հովհաննիսյան, 5. Արտակ Գրիգորյան, 21․ Ռումյան Հովսեփյան, 10․ Գևորգ Ղազարյան, 22․ Սարգիս Ադամյան, […]
18:24 15.10.2019
Ֆրանսիայի երիտասարդության և սպորտի նախարար Ռոքսան Մարասինյանուն կոչ է արել ՈւԵՖԱ-ին պատժել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին: Մարասինյանուն դժգոհ էր, որ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները ֆրանսիացիների հետ կայացած խաղում խփած գոլը նշել են զինվորական ողջույնով՝ հաջակցություն Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային և ոստիկանությանը խաղի ընթացքում անվտանգության […]
20:10 14.10.2019
Քենիացի վազորդուհի Բրիջիդ Կոսգեն 2:04.04 արդյունքով հաղթել է Չիկագոյի մարաթոնում (42,2 կմ)՝ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը: Նախորդ ռեկորդը սահմանել է բրիտանուհի Պոլե Ռեդկլիֆը՝ 2003 թվականին՝ 2:15.25 արդյունքով: Նշենք, որ օրեր առաջ 2016 թվականի օլիմպիական չեմպիոն քենիացի Էլիուդ Կիպչոգեն սահմանել է աշխարհի նոր ռեկորդ՝ մարաթոնը անցնելով 1 ժամ 59 րոպե […]