TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC
Էդվարդ Մինասյան

Էդվարդ Մինասյան

Էդմեն Շահբազյանը` UFC միջին քաշային կարգի հավակնորդների 10-րդ հորիզոնականում

13:06 06.11.2019

Խառը մենամարտերի ամերիկահայ մարզիկ Էդմեն Շահբազյանը UFC միջին քաշային կարգի հավակնորդների ցուցակում բարձրացել է 3 տեղով և հիմա զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: 21-ամյա Շահբազյանը վերջերս UFC 244 մրցաշարում հաղթանակ էր տարել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրեդ Տավարեսի նկատմամբ` առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով մրցակցին: Այս քաշային կարգում չեմպիոնական գոտին պատկանում է 29-ամյա նիգերիացի Իսրաէլ Ադեսանյային: Կանանց գերթեթև քաշային […]

̰
Աննա Սարգսյանը դարձել է ոսկե մեդալակիր, Լևոն Արոնյանը՝ արծաթե

12:20 06.11.2019

Վրաստանի Բաթում քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են անհատական մեդալներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արծաթե մեդալի է արժանացել առաջին խաղատախտակի վրա: Նա 8 հնարավորից վաստակել է 5 միավոր և զիջել միայն ռուս Դմիտրի Անդրեյկինին: Կանանց Հայաստանի հավաքականի նորեկ Աննա Սարգսյանը ոսկե մեդալակիր […]

̰
«Ռեալի» հարձակվողը մոտ է Կատար տեղափոխվելուն

12:06 06.11.2019

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը բանակցություններ է վարում Կատարի «Ալ-Ռայան» ակումբի հետ: Այս մասին հայտնում է Cadena SER-ը: Ըստ աղբյուրի` կողմերը մոտ են համաձայնության գալուն և արդեն պայմանավորվել են աշխատավարձի մասով, ինչը ավելի բարձր կլինի, քան «Ռեալում»՝ տարեկան 4 միլիոն եվրո: Արքայական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին բաց թողնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

̰
Էրիկ Վարդանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից

13:53 02.11.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Արարատի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար: «Սիրելի´ ֆուտբոլասերներ, Ցանկանում եմ իմ ափսոսանքի խոսքը հայտնել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Խաղի 67-րդ րոպեին «Արարատի» պաշտպան Ժոաու Վիկտորը խախտում էր […]

̰
Ֆուտբոլային մաֆիան թույլ չի տալիս որդուս ավելի շատ «Ոսկե գնդակ» նվաճել. Կրիշտիանու Ռոնալդուի մայր

13:00 02.11.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը` Դոլորես Ավեյրուն, ասել է, որ ֆուտբոլային մաֆիան թույլ չի տալիս պորտուգալացուն ավելի շատ «Ոսկե գնդակ» նվաճել: «Եթե չլիներ ֆուտբոլային մաֆիան, որդիս ավելի շատ «Ոսկե գնդակներ» կունենար: Եթե ​​նա իսպանացի կամ անգլիացի լիներ, նրանք այդպես չէին անի: Չգիտեմ, նա այս տարի կստանա՞ «Ոսկե գնդակը», բայց ես հավատում եմ դրան»,- Ավեյրուի խոսքերը […]

̰
Ճամայկացի 20-ամյա ֆուտբոլիստուհին սպանվել է ծեծկռտուքի ժամանակ

12:44 02.11.2019

Ճամայկայի ֆուտբոլի կանանց հավաքականի ֆուտբոլիստուհի Թարանիա Քլարկը սպանվել է ծեծկռտուքի ժամանակ: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Ուրբաթ օրը ոստիկանությունը հայտնել է, որ 20-ամյա Քլարկը դանակահարվել է մեկ այլ կնոջ հետ հետ բջջային հեռախոսի համար տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան Ճամայկայի մայրաքաղաք Քինգսթոնում: Իրավապահ մարմինները հայտնել են, […]

̰
«Ուրալը» հետաքրքրված է Էրիկ Վարդանյանի ծառայություններով

14:37 30.10.2019

ՌՊԼ ներկայացուցիչ Եկատերինբուրգի «Ուրալը» հետաքրքրված է «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի ծառայություններով: Այս մասին հայտնում է Sport24.ru կայքը: Ամռանը տեղեկություն էր տարածվել 21-ամյա կիսապաշտպանի նկատմամբ «Ռոստովի» և «Լոկոմոտիվի» հետաքրքրվածության մասին: Սակայն տեղափոխությունը չկայացավ: «Փյունիկի» կազմում Էրիկ Վարդանյանը անցկացրել է 69 հանդիպում, դարձել 13 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականում անցկացրած 3 խաղում դարձել է […]

̰
Սարգիս Ադամյանի գոլն օգնեց «Հոֆենհայմին» հաղթել գավաթային խաղում

00:21 30.10.2019

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Դույսբերգին»։ Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և դարձավ երկրորդ գոլի հեղինակը: Այսպիսով՝ «Հոֆենհայմը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։  

̰
Կմասնակցի՞ արդյոք Մխիթարյանը «Ուդինեզե»-«Ռոմա» խաղին

21:00 29.10.2019

«Ռոմայի» մամուլի ծառայությունը Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրի «Ուդինեզեի» հետ խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Հռոմեացիների և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ շարունակում է վերականգնվել վնասվածքից, չի ընդգրկվել հայտացուցակում: «Ուդինեզե»-«Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ Երևանի ժամանակով 24:00-ին:

̰
Որևէ անձի կողմից «նեմեցական» պահվածք այլևս չպետք է լինի. «Հայկական առաջին ճակատ» ֆան-շարժում

18:17 29.10.2019

Հայկական ֆուտբոլում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ կապված՝ «Հայկական առաջին ճակատ» (First Armenian Front) ֆան-շարժումը հանդես է եկել հայտարարությամբ. «Խստորեն դատապարտում ենք հայկական ակումբների սեփականատերերի և այլ պաշտոնատար անձանց ոչ ֆուտբոլային վարքագիծը Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ։ Մասնավորապես, որպես թարմ օրինակ «Լոռի» ՖԱ-ի սեփականատեր և ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի տգեղ և անվայել պահվածքը։ Ինչպես Արազը […]

̰
Իբրահիմովիչը հայտնել է, որ վերադառնում է Իսպանիա

18:12 29.10.2019

«Լոս Անջելես Գելեքսի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ պատրաստվում է վերադառնալ Իսպանիա: «Բարև Իսպանիա: Գիտե՞ք ինչ: Ես վերադառնում եմ»,- ասել է Իբրահիմովիչը: ?? @Ibra_official back to Spain..? pic.twitter.com/HGT4rTWvib — Sky Sports Football (@SkyFootball) October 29, 2019 Ամերիկյան ակումբի հետ Իբրահիմովիչի գործող պայմանագիրը լրանում է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ […]

̰
«Ալաշկերտը» կամային հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում

17:49 29.10.2019

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրից հետաձգված խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիային»: Հանդիպման 29-րդ րոպեին Վարդան Մինասյանի սաները Զակարիա Սանոգոյի խփած գոլի շնորհիվ առաջ են անցել հաշվի մեջ: Դաշտի տերերը 37-րդ րոպեին հավասարեցրել են հաշիվը՝ գոլի հեղինակ է դարձել Նիկիտա Տանկովը, իսկ հանդիպման վերջում Ալեքսանդր Գլիշիչը հաղթանակ է պարգևել «Ալաշկերտին»: Այս հաղթանակից […]

̰
Չեմ սիրում, երբ ինձ փոխարինում են. Մեսսի

17:40 29.10.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, թե ինչպես է վերաբերվում հանդիպման ժամանակ իրեն փոխարինելու որոշումներին: «Ինձ դուր չի գալիս, երբ ինձ փոխարինում են: Ես նախընտրում եմ փոխարինման մտնել, այլ ոչ թե փոխարինվել: Այդպես եմ ասում, քանի որ շատ հանդիպումների արդյունքը որոշվում է խաղի ավարտին մոտ, կամ մրցակիցների հոգնածության արդյունքում ավելի շատ ազատ տարածություններ են բացվում: […]

̰
Տոկիո-2020-ի մարմնամարզության մարզապալատը պատրաստ է

17:06 29.10.2019

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտվել են Ariake մարզապալատի շինարարական աշխատանքները: Ariake-ում կանցկացվեն 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցումները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Շինությունն առանձնանում է օրիգինալ դիզայնով ու նրանով, որ տանիքը փայտից է: Դա աշխարհի ամենամեծ փայտե տանիքներից է: Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մարզօջախների շինարարություններն ընթանում են ըստ ծրագրվածի: Արդեն պատրաստ են 5 նորակառույց […]

̰
Հայ ծանրորդների մեկնաբանությունները Մ-20 և Մ-23 ԵԱ-ից հետո

15:21 29.10.2019

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հոկտեմբերի 17-27-ը տեղի ունեցած ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած հայ ծանրորդները հայրենիք վերադառնալուց հետո ՀԱՕԿ լրատվական ծառայության հետ զրույցում պատմել են տպավորությունների մասին: Սիմոն Մարտիրոսյան. «Անկեղծ ասած, աշխարհի առաջնությունից հետո չէի հասցրել մարզավիճակ հավաքել, մտածում էի, որ ավելի վատ հանդես կգամ, բայց, փառք Աստծո, ամեն ինչ լավ ընթացավ, […]

̰
Ռունին ցածր աշխատավարձերը համարում է ՄԼՍ-ի գլխավոր խնդիրը

14:54 29.10.2019

«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին իր տեսակետն է հայտնել ՄԼՍ-ի կարգավիճակի վերաբերյալ: Ըստ անգլիացի ֆուտբոլիստի՝ ցածր աշխատավարձը լիգայի զարգացման գլխավոր խնդիրն է: ՄԼՍ-ում, ինչպես նաև հյուսիսային Ամերիկայի մյուս լիգաներում, գործում է աշխատավարձերի սահմանափակում: «ՄԼՍ-ի գլխավոր խնդիրը աշխատավարձերն են: Եթե ​​նայում եք ակումբների եկամուտների չափին, ապա նրանք կարող եք հասկանալ, որ նրանք պատշաճ աշխատավարձ չեն […]

̰
Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթեց Իսլանդիային

10:34 29.10.2019

Շոտլանդիայում կայացած ԵՎՐՈ Մ-17 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը 1:0 առավելության հասավ Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։ Մեր թիմի միակ գոլը հանդիպման 37-րդ րոպեին խփել է Սամվել Հակոբյանը։ 7-րդ խմբում Հայաստանի Մ-17 հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ նախորդ երկու խաղերում մեր պատանեկան հավաքականը 0:2 հաշվով պարտվել էր Շոտլանդիային և 0:4 հաշվով […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը՝ ԵՎՐՈ 2019-ի «Արդար խաղի» դափնեկիր

23:58 28.10.2019

Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը։ Եզրափակչում պարտության մատնելով Պորտուգալիայի ընտրանուն՝ Իսպանիայի հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող։ Յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է նաև առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է թիմերի՝ առաջնության ընթացքում ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա։ Հայաստանի Մ-19 հավաքականը գլխավորում է «Արդար […]

̰
«Կաշվե ձեռնոց» մրցաշարի արդյունքներով կկազմավորվի բռնցքամարտի Հայաստանի օլիմպիական հավաքականը

23:48 28.10.2019

2020 թվականին Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը լավագույն մարզիկներով համալրելու, Խաղերին նրանց հաջող մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հաշվի առնելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացված է ՀԱՕԿ-ի կազմից, ծրագրել է 2019 թվականի դեկտեմբերի 12-22-ը Երևանում կազմակերպել «Կաշվե ձեռնոց» անվանմամբ մրցաշար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մրցաշարի […]

̰
Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը դադարեցրել է ՀԲՖ-ի գործն ընդդեմ ՀԱՕԿ-ի

23:34 28.10.2019

Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան 2019 թվականի օգոստոսի 15-ին բողոք է ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դեմ՝ ՀԱՕԿ-ի ասամբլեայի կողմից կայացված որոշման վերաբերյալ (ՀԲՖ-ին ՀԱՕԿ-ի անդամակցությունից զրկելը): Այդ առթիվ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) գործ է հարուցել օգոստոսի 21-ին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: 2019 թվականի սեպտեմբերի 26-ին CAS-ը տեղեկացրել է հայցվորին (ՀԲՖ), որ […]

̰
«Ռոմայի» հայտացուցակը «Միլանի» հետ խաղում

23:40 26.10.2019

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի «Միլանի» հետ խաղի համար: Վնասվածքից վերականգնվող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել հռոմեացիների հայտացուցակում: «Ռոմա»-«Միլան» հանդիպումը կկայանա վաղը՝  հոկտեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 21:00-ին:

̰
Սարգիս Ադամյանը օգնեց «Հոֆենհայմին» հաղթել «Հերտային»

22:34 26.10.2019

Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմը» մրցակցի հարկի տակ 2:3 հաշվով հաղթեց «Հերտային»: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման է մտել 72-րդ րոպեին: Այս տուրից հետո «Հոֆենհայմը» 14 միավորով մրցաշարային աղյուսակում 10-րդ տեղում է:

̰
Վարազդատ Լալայանը Եվրոպայի չեմպիոն է դարձել

22:19 26.10.2019

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգում Հայաստանը նվաճել է ոսկե մեդալ: Վարազդատ Լալայանը երկամարտի 424 կգ (194+230) արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարազդատ Լալայանը հրում վարժությունում Եվրոպայի ռեկորդ է սահմանել։

̰
Վարազդատ Լալայանը հրում վարժությունում Եվրոպայի ռեկորդ է սահմանել․ ԵԱ

21:37 26.10.2019

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնությանում մրցահարթակ են դուրս եկել գերծանր քաշայինները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Վարազդատ Լալայանը: Երիտասարդ հայ ծանրորդը հրում վարժությունում իր ելույթը սկսեց, երբ բոլորն արդեն ավարտել էին: Մեր մարզիկը գլխվերևում է պահել 194 կգ-ոց ծանրաձողը՝ սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ: Լալայանը երկրորդ տեղում գտնվող մարզիկին գերազանցել է 16 կգ-ով:

̰
ԵԱ. Հմայակ Հարությունյանը զրո է ստացել

17:47 26.10.2019

Հայաստանի ներկայացուցիչ Հմայակ Հարությունյանն անհաջող է հանդես եկել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության 96 կգ քաշային կարգում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Պոկում վարժությունում հայ ծանրորդը 145 կգ արդյունքով գրավել 11-րդ տեղը, իսկ հրում վարժությունում 3 փորձից չի կարողացել բարձրացնել 181 կիլոգրամանոց ծանրաձողը և զրո ստացել: Ռուսաստանի ներկայացուցիչ […]

̰
Արտյոմ Հովհաննիսյանը նոկաուտի է ենթարկել Խոսե Պազին

16:55 26.10.2019

20-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը Կանադայի Քվեբեկ քաղաքում բռնցքամարտի երեկոյի հիմնական մարտում նոկաուտի է ենթարկել արգենտինացի Խոսե Պազին: Արտյոմը փորձառու հակառակորդին նոկաուտի է ենթարկել երկրորդ ռաունդում: Այս մասին հայտնում է marzik.tv-ն: Unbeatable Artem Oganesyan knocked out Jose Paz in Quebec boxing night#Artsakh #Armenia #Boxing #Armenian #ArtemOganesyan #Бокс #Quebec #Арменияhttps://t.co/luL1r9pI6K — Marzik | Sport Armenia (@Marzik16) October 26, […]

̰
Պերեսը «Ռեալի» տնօրենների խորհրդից պահանջել է, որ գնեն Մբապպեին

16:51 26.10.2019

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է իր թիմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին: Այս մասին հայտնում է AS-ը: Ըստ աղբյուրի տվյալների` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Բրուգժ»-ՊՍԺ (0:5) խաղի ընթացքում Պերեսը հաղորդագրություններ է ուղարկել «Արքայական ակումբի» տնօրենների խորհրդի ներկայացուցիչներին՝ Մբապեին գնելու պահանջով: «Տեսա՞ք, թե ինչպես էր խաղում Մբապպեն», «Նա դուրս եկավ ընդմիջմանը և […]

̰
ԶԼՄ-ները Մոուրինյոյի «Ռեալ» վերադառնալը համարում են ժամանակի հարց

15:50 26.10.2019

Իսպանական մամուլը վստահ է, որ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կլինի «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզիչը: Ինչպես հաղորդում է AS-ը, հղում անելով Մոուրինյոյի շրջապատին, պորտուգալացին «Ռեալից» առաջարկի է սպասում: Ըստ աղբյուրի` ներկայումս հարցն այն չէ, թե նա կգլխավորի՞ «Ռեալը», այլ երբ դա կլինի: Մոուրինյոն արքայական ակումբը գլխավորել է  2010-ից 2013 թվականներին: Թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը […]

̰
Տիտղոսներիցս ոչ մեկը չէի փոխի Աշխարհի գավաթի հետ. Լիոնել Մեսսի

15:43 26.10.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ իր նվաճած տիտղոսներից ոչ մեկը չէր փոխանակի Աշխարհի գավաթի հետ: «Ես կցանկանայի դառնալ աշխարհի չեմպիոն: Բայց ես չեմ կարծում, որ կարիերայիս մեջ ինչ-որ բան կփոխեի այդ գավաթը նվաճելու համար: Ինչին ես հասել եմ, Աստված է տվել ինձ: Դա հենց այն է ինչ կա: Ես չէի էլ կարող երազել […]

̰
Թուրք մարզիչը ապտակելով փորձել է մոտիվացնել իր ֆուտբոլիստներին

15:21 26.10.2019

Թուրքական ֆուտբոլում նոր սկանդալ է հասունանում «Կյասերի Մեյսուսպորի» երիտասարդական թիմի մարզիչ Հալիտ Քուրթի շուրջ: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում թուրք մասնագետը ապտակում է և գոռում է իր ֆուտբոլիստների վրա: ❌ Kayseri Meysuspor teknik direktörü Halit Kurt, soyunma odasında genç futbolcuları tokatlıyor! Türkiye’de futbol? pic.twitter.com/TGIa8P7LOv — AltLig TV (@AltLigTV) October 24, 2019

̰
BACK_TO_TOP