20:11 01.08.2024
Չինաստանը չի դադարում զարմացնել. Յանցզի գետի վրա կառուցված ամբարտակն ու ՀԷԿ-ը՝ Երեք կիրճեր, շուտով կդադարեն կրել աշխարհում ամենամեծի կոչումը։ Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Այս անգամ Չինաստանը ծրագրում է շատ ավելի մասշտաբային նախագիծ, որն արդեն հասցրել է վախեցնել ամբողջ աշխարհին՝ բառի բուն իմաստով։ Նոր ամբարտակն ու աշխարհի ամենահզոր ՀԷԿ-ը ի […]
17:54 01.08.2024
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 3-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ, Արբաթ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Հայանիստ գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, […]
17:45 01.08.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի և ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին, իրականացվող դասընթացներին, հանձնուքների ընդունման գործընթացին: Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է ցմահ ազատազրկված դատապարտյալներին, ծանոթացել նրանց խնդիրներին: Հանդիպմանը քննարկվել է դատապարտյալների […]
17:36 01.08.2024
Օգոստոսի 1-ին, ժամը 14:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 40 շենքի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավթաշն 4-րդ թաղամասի թիվ 48 շենքի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել […]
17:28 01.08.2024
Գործադիրը որոշում է կայացրել, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ հաստատված հավելվածում: Հայաստանի Հանրապետությունում կրթության համակարգի զարգացումը համաշխարհային գործընթացներին համապատասխան դարձել է պետական քաղաքականության կարևորագույն գործունեություն: Զարգացման ժամանակակից միտումները նոր մոտեցումներ և պահանջներ են առաջադրում կրթության որակի բարձրացման համար: Հետևաբար, առաջարկվող փոփոխությունները՝ մասնավորապես, օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության Էլեկտրոնային […]
17:17 01.08.2024
Կառավարությունը որոշում է կայացրել, որը պայմանավորված է «1157. Քաղաքային զարգացում» ծրագրի «12003. Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գործընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության դրամաշնորհային ծրագրի կատարման ապահովում» և «42001. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակներում ենթավարկի տրամադրում «Երքաղլույս» ՓԲԸ-ին» միջոցառումներին 678,083.1 հազ. դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ, որպեսզի ապահովվի Ծրագրի […]
17:09 01.08.2024
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարծում է, որ Թեհրանում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահը ևս մեկ պատճառ էր Իսրայելին ընդդիմացող դիմադրության ուժերին աջակցությունն ավելացնելու համար։ «Իրանի ղեկավարությունը, ժողովուրդը և կառավարությունը կաջակցեն դիմադրության առանցքին, հատկապես Պաղեստինի ժողովրդին և Գազայի ճնշված ժողովրդին, էլ ավելի վճռականությամբ», – մեջբերում է Փեզեշքիանին նրա մամուլի ծառայությունը։ Իրանի ղեկավարը […]
17:00 01.08.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ, որի ընթացքում նա վրդովմունք է հայտնել Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության կապակցությամբ։ Նրա կարծիքով՝ դա վերածվել է ոչ ավանդական հարաբերությունների խթանման ակցիայի։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ Փարիզում Օլիմպիական խաղերի բացման ժամանակ կազմակերպված անբարո ցուցադրումներն առաջացրել են վրդովմունք։ Նա ասել է, որ խոսքի ազատության […]
16:52 01.08.2024
ՀՀ քննչական կոմիտեն ձեռք է բերել «BYD» մակնիշի 10 էլեկտրամոբիլ, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության 10 ստորաբաժանումներին։ Ավտոմեքենաները ծառայելու են նշված ստորաբաժանումների քննիչներին՝ դեպքի վայր մեկնելու, իրենց գործառույթներից բխող անհրաժեշտ այլ գործողությունների կատարման նպատակներով։ Էլեկտրամոբիլները ձեռք են բերվել մրցութային ընթացակարգի լիարժեք պահպանմամբ, պետական բյուջեից հատկացված 122մլն. դրամի միջոցներով։ Պաշտոնապես դրանք […]
16:43 01.08.2024
Թեհրանում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին կոչ է արել միասնական ճակատ ներկայացնել Իսրայելի քաղաքականության դեմ։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին կատարել իրենց իրավական և բարոյական պարտականությունները և միավորվել՝ ընդդիմանալով բռնազավթող և ռասիստական ռեժիմի անօրինական վարքագծին, […]
16:36 01.08.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան և Արարատ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ հուլիսի 20-26-ը (2024թ․)։ Վանաձոր քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հուլիսի 20-ին և 22-26-ը։ Հրազդան քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հուլիսի 23-ին։ Ալավերդի քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային […]
16:26 01.08.2024
Համաձայն ՀՀ կառավարության 22.11.2012թ. № 1469-Ն որոշման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: Որոշման 2-րդ կետով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը […]
16:17 01.08.2024
Կառավարության որոշմամբ, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կհատկացվեն: Որոշմամբ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 13,800.0 հազար դրամ՝ 1068 ծրագրի 12001 միջոցառման շրջանակներում: Որոշմամբ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար մինչև […]
16:08 01.08.2024
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-1, Վ. Պտղնու տրանսպորտային հանգույց-Ջրաբեր-Հրազդան-Հրազդանի քրեակատարողական հիմնարկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ21+700 – կմ24+000 հատվածը։ 2.3կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրով։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
16:00 01.08.2024
Իրանցի պաշտոնյաները և լիբանանյան, իրաքյան և եմենյան խմբավորումների ներկայացուցիչները հինգշաբթի օրը Թեհրանում հանդիպում կունենան՝ քննարկելու Իսրայելին պատասխանելու հնարավոր տարբերակները՝ մայրաքաղաքում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նյութում ասվում է, որ Մերձավոր Արևելքը գտնվում է «Իսրայելի և Իրանի ու նրա դաշնակիցների միջև հակամարտության ընդլայնման» […]
15:53 01.08.2024
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է կնքել «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրի՝ 40 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Որոշման շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» […]
15:46 01.08.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվող փոփոխություններով և լրացումներով առաջարկվում է համապատասխան իրավական հիմքեր ստեղծել ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության և ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի համար նշված ոլորտում իրենց գործունեության պատշաճ […]
15:39 01.08.2024
Իսրայելը վճռական է հաղթել արմատականների դեմ պատերազմում և չի ենթարկվի արտաքին և ներքին ճնշմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք (Իսրայելը) չենք ենթարկվի ճնշումներին, մենք վճռական ենք հաղթելու», – գրել է Իսրայելի կաբինետի ղեկավարը X-ում (նախկինում Twitter): Այս հայտարարության ներքո վարչապետը հրապարակել է մի հատված հուլիսի 31-ին իր հնչեցրած հեռուստաուղերձից։ Դրանում Նեթանյահուն […]
15:22 01.08.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ընդգրկվել է ԵՄ-ի ահաբեկչական ցուցակում և նրա նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ICC) օրդեր կա, սակայն Բրյուսելը դեմ է արտադատական պատիժներին, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն։ «Մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք Թեհրանում տեղի ունեցող իրադարձություններին, ես կարող եմ միայն հիշեցնել, որ ԵՄ-ն և նրա գործընկերները ՀԱՄԱՍ-ը […]
15:14 01.08.2024
Գործադիրը որոշում է կայացրել, որով նախատեսվում է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով: ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրով Հայաստանի էներգետիկայի ոլորտի կայուն զարգացման գրավականներից է ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը: Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու ծրագիրն ավելի ինստիտուցիոնալ և համակարգային իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության սույն որոշմամբ առաջարկվում է […]
15:06 01.08.2024
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում արյան հավաքագրման միջոցառման շրջանակում ՆԳ նախարարության և Առողջապահության նախարարության համատեղ նախաձեռնությամբ՝ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ կամավորականության սկզբունքով մասնակցել են արյան հանձման ակցիային։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը նշելով, որ տարեցտարի ավելանում է արյան պահանջարկը, բնակչությանը հորդորում է չսպասել արտակարգ իրավիճակների և պարբերաբար արյուն հանձնել. «Հերթական անգամ մեզ […]
14:57 01.08.2024
Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման մեջ: Որոշման ընդունման արդյունքում Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին, լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում, կտրամադրվի բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն […]
14:43 01.08.2024
Վրաստանի եկամուտը զբոսաշրջությունից առաջին կիսամյակում հասել է ռեկորդային՝ 1,9 միլիարդ դոլարի, հաղորդում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը։ Ըստ տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջությունից ստացված եկամուտը 30,4%-ով (570 մլն դոլար), իսկ նախորդ տարի՝ 5,2%-ով (94 մլն դոլար) գերազանցել է 2019-ի նախահամաճարակային ցուցանիշը։ Նշվում է նաև, որ ԵՄ երկրներից և Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկների եկամուտը հասել է ռեկորդային մակարդակի՝ […]
14:35 01.08.2024
2023 թվականի հոկտեմբերին՝ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր, ավելի քան 39,400 պաղեստինցի է սպանվել Գազայում։ Այս տվյալները տրամադրել է ոլորտի առողջապահության նախարարությունը։ «Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվն առ այսօր հասել է 39 480-ի, տուժել է 91 128 մարդ»,- նշել են առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ «միայն վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերի ռմբակոծությունների հետևանքով սպանվել է […]
14:26 01.08.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուղերձ է հղել Իրանին՝ խնդրելով հակահարված չտալ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ զրույցի ընթացքում Բլինքենը նրան խնդրել է այս ուղերձը փոխանցել […]
14:18 01.08.2024
ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու մոտ խուլիգանություն կատարելու, Արսեն Աֆիյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանք է ներկայացվել երկու անձի՝ Մ․Փ․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի […]
14:10 01.08.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է՝ ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ Պաշտպանի աջակցությունը կարող եք ստանալ՝ զանգարահելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։ Պաշտպանին կարող եք դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային […]
14:02 01.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, անձնական ունեցվածքի գողության, […]