13:49 01.08.2024
Հյուսիսատլանտյան դաշինքից Թուրքիային հեռացնելու Իսրայելի կոչն այնտեղ աջակցություն չի գտնի։ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող կասկածի տակ դրվել, կարծում է այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հուլիսի 28-ին ասել է, որ իր երկիրը կարող է «մտնել Իսրայել» այնպես, ինչպես մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն արձագանքել է՝ կոչ […]
13:39 01.08.2024
2024 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 111 երեխա, որից 65-ը՝ տղա, 46-ը՝ աղջիկ: 111 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 53-ը՝ Մարտունու ծննդատանը, 17-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
13:32 01.08.2024
Իրանը կոշտ պատասխան կտա Իսրայելին՝ Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։ «Անկասկած, Իրանի պատասխանն Իսրայելի ռեժիմին ցավոտ և ցավալի կլինի և կստիպի զղջալ, ռեժիմը երբեք չի մոռանա այս պատասխանը։ Իրանն իր սուրբ պարտքն է համարում վրեժխնդիր […]
13:20 01.08.2024
Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինումը։ Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքների ավարտից հետո քաղաքի վերելակների գրեթե կեսը կլինի փոխարինված:
13:13 01.08.2024
Շիրակի մարզպետի աշխատակազմ հունիս ամսին քաղաքացիներից ստացված 161 դիմումներից 112-ը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը։ Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման հարցերին (25), առողջապահության և սոցիալական ոլորտին (12), կրթությանը, մշակույթին և սպորտին (11), գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին (1)։ Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը քննարկման փուլում է։ Շիրակի մարզպետի 2024 […]
13:06 01.08.2024
Երևանում оգոստոսի 1-ին և 6-ին երեկոյան ժամերին, 2-ին և 3-ին` գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 1-ի ցերեկը, 2-ին և 3-ին հիմնականում գիշերը և կեսօրից […]
12:58 01.08.2024
ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈՒ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո և նպատակ ուներ ուսումնասիրելու պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները, ինչպես նաև իրազեկ լինելու այդ ուղղությամբ գործընկերային […]
12:54 01.08.2024
Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքայւն ոստիկանները հուլիսի 30-ին տեղեկություն էին ստացել, որ սահմանափակ ընկերություններից մեկի տնօրենի ցուցումով Մասիս համայնքի տարածքում՝ Սևջուր կոչվող գետի ափերին, իրականացնում են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ: Ստուգմամբ պարզվել է, որ ՍՊԸ տնօրինությունը կամ իրավասու անձինք նույն ընկերությանը պատկանող տարածքում 2023 թ. դեկտեմբերի 28-ից մինչ օրս, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով, օրական […]
12:49 01.08.2024
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) կողմից ամբողջությամբ վերականգնվել են գազաբաշխման ցանցի գազատարները, որոնք վնասվել էին մայիսի 26-ին տեղի ունեցած գետերի վարարման արդյունքում ստեղծված աղետի հետևանքով։ Լոռու ԳԳՄ Թումանյանի տարածքային տեղամասի (ՏՏ) սպասարկման գոտում վնասվել էին միջին և ցածր ճնշման գազատարներ Ալավերդի, Ախթալա քաղաքներում, Հաղպատ, Քարկոպ և Նեղոց բնակավայրերում։ Թումանյանի ՏՏ պետի […]
12:39 01.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.56 դրամ:
22:33 31.07.2024
Վլադիմիր Զելենսկին Monde թերթին և ֆրանսիական այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները և դրանց հնարավոր արդյունքները մարտահրավեր և ռիսկեր են ներկայացնում Ուկրաինայի համար։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Գործող նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ որոշել էր չվերընտրվել՝ կապված իր առողջությամբ պայմանավորված մտահոգությունների և աճող քննադատության հետ, և հավանություն էր […]
22:23 31.07.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ Իրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը, ինչպես նաև Իսրայելի հարվածները Բեյրութին, ներկայացնում են իրավիճակի վտանգավոր սրացում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը կարծում է, որ հարձակումները, որոնք մենք տեսանք հարավային Բեյրութում և Թեհրանում, […]
22:07 31.07.2024
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին կարծում է, որ Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց Վաշինգտոնի թույլտվության և ԱՄՆ հետախուզության աջակցության։ «Այս գործողությունը չէր կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների թույլտվության և հետախուզական աջակցության», – ասվում է Իրավանիի նամակում, որն ուղարկվել է Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին, […]
21:54 31.07.2024
5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Ֆիջի կղզու տարածքում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Լևուկա քաղաքից 82 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 8,3 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 600 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
21:45 31.07.2024
Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է մշակութային նոր նախագիծ՝ Ստեղծագրության ակադեմիան: Ծրագրի շրջանակում մինչև 150 մասնակից հնարավորություն է ստացել անվճար մասնակցել հինգ բաժինների՝ բանաստեղծության, արձակի, դրամատուրգիայի, կինոսցենարի, արվեստի քննադատության դասընթացների: Շրջանավարտները ստանալու են մասնակցության վկայագրեր, նաև հնարավորություն կունենան մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարվող դրամաշնորհային մրցույթին:
21:34 31.07.2024
Հուլիսի 31-ին, ժամը 16:55-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարավան գյուղ չհասած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին «Mercedes-Benz» […]
21:26 31.07.2024
Հուլիսի 30-ին Լոռու մարզ այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ինչպես նախապես հայտարարվել էր, Լոռու մարզային վարչությունում հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ։ Քաղաքացիների բարձրացրած հարցերը վերաբերում էին ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին, համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման, ապօրինի ծառահատման և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերին։ Քաղաքացիները հարցեր են […]
21:08 31.07.2024
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը օգոստոսի 15-ին հրավիրում է արտակարգ նիստ։ Դրանում ելույթ կունենա Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը՝ Թուրքիայի օրենսդիր ժողովի ղեկավարի կարգադրությամբ։ «Ես օգոստոսի 15-ին հրավիրում եմ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի՝ ցույց տալու մեր ամուր աջակցությունը Պաղեստինի ժողովրդին և նրա գործին, և ապահովելու, որ պաղեստինյան ճնշված ժողովրդի ձայնը լսելի լինի ողջ աշխարհին»,- ասել է […]
21:00 31.07.2024
Հուլիսի 31-ին, առավոտյան, ժամը 08․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հովսեփ Էմին փողոցի կամրջի վրա Երևանի բնակչի կողմից վարած «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել 76-ամյա հետիոտն Երևան քաղաքի բնակիչ։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նույն օրը, ժամը 09․00-ի սահմաններում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, որի հետևանքով Երևան քաղաքի […]
20:47 31.07.2024
Իրանի մայրաքաղաք Թեհրանի բնակիչները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո զանգվածային ցույցեր են անցկացնում քաղաքի փողոցներում՝ ի պաշտպանություն Պաղեստինի, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Ըստ թղթակցի՝ Իրանի քաղաքացիների երթն անցնում է Թեհրանի կենտրոնական փողոցներով։ Բոլորը՝ երեխաներից մինչև տարեց ցուցարարները ծածանել են Պաղեստինի կամ լիբանանյան «Հըզբոլլահի» դրոշները: Չորեքշաբթի օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարեց […]
20:36 31.07.2024
Ասում են, որ ամենամաքուր երկրների քաղաքացիներն ունեն կախված մասնիկների և այլ աղտոտիչների ազդեցության նվազագույն հնարավորություն: Սա նշանակում է, որ այդ երկրներում օդի աղտոտվածության հետ կապված հիվանդությունների՝ շնչառական կամ սրտանոթային հիվանդություններ, դեպքերը զգալիորեն նվազել են։ Ամեն տարի Յեյլի համալսարանի, Կոլումբիայի և Համաշխարհային տնտեսական ֆորումի հետազոտողները կազմում են աշխարհի ամենամաքուր երկրների ցանկը՝ հիմնվելով 40 ինդիկատորների վրա, 11 […]
20:25 31.07.2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) հուլիսի 31-ին արտակարգ նիստ կանցկացնի Իրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետ կապված։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Ռուսաստանի Դաշնությունը հուլիսին հանդես է գալիս որպես Անվտանգության խորհրդի նախագահ։ «Իրանի խնդրանքով, Չինաստանի, Ալժիրի և Ռուսաստանի աջակցությամբ, մեր նախագահությունը ծրագրել է ՄԱԿ-ի […]
20:22 31.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17։00 Աճառյան փ. 35/44-99-2 առանձնատներ, Արարատի մարզ՝ 10:00-13։00 Ավշար, Լանջառ և Վանաշեն գյուղեր մասնակի, 10:30-12:30 Արևշատ գյուղ մասնակի, 14:00-16:00 Մասիս քաղաք՝ 2-րդ, 3-րդ թաղամասեր մասնակի, Կայարան և Նոր թաղամասեր մասնակի, Դպրոցականների, Ազատամարտիկների, […]
20:13 31.07.2024
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության, ինչպես նաև Բեյրութին իսրայելական հարվածների հետ։ Այս մասին ասվում է Անվտանգության խորհրդի նախագահին ուղարկված նամակում, որի գործառույթները հուլիսին իրականացնում է Ռուսաստանը։ «Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում խստորեն և անվերապահորեն դատապարտել Իսրայելի ռեժիմի ագրեսիան և ահաբեկչական հարձակումները […]
20:09 31.07.2024
Իրանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը և ընդգծել Իսլամական Հանրապետության՝ «այս հանցագործությանը պատասխանելու» իրավունքը։ «Իրանը, խստորեն դատապարտելով Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) ագրեսիվ գործողությունները, Իսմայիլ Հանիեի սպանությունը և ընդգծելով իր անօտարելի իրավունքը՝ պատշաճ կերպով արձագանքելու իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված […]
17:00 31.07.2024
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը մեկնաբանել է Լիբանանի վրա վերջին հարձակումը՝ ասելով, որ Իսրայելը պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է ցանկացած զարգացման, չորեքշաբթի հաղորդում է Ynet լրատվական պորտալը։ «Իսրայելը պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման», – մեջբերում է լրատվական պորտալը Գալանտի հայտարարությունը։ Երեքշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ փորձելով […]
16:40 31.07.2024
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում` հուլիսի 30-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, շրջել է Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։ Նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ։ Ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարարը շնորհակալություն […]
16:33 31.07.2024
Հուլիսի 31-ին, ժամը 11:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VOLVO» (վարորդ՝ […]