15:11 02.08.2024
Իջևան քաղաքի Տերյան փողոցում իրականացվում են կոյուղագծերի կառուցման աշխատանքներ: Դրանք իրականացվում են Իջևանի ջրահեռացման համակարգի և կոյուղագծերի կառուցում, Խաշթառակ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացում ծրագրի ենթածրագրի շրջանակում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սուբվենցիոն ենթածրագրի ընդհանուր արժեքը 29 մլն դրամ է, որից 18 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:
15:02 02.08.2024
Օգոստոսի 2-ին, ժամը 20:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ձիթհանքով գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում այրվում է «Zil» մակնիշի բեռնատար ավտոմեքենա (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1991 թ.): Մինչ հրշեջ-փրկարարների […]
14:48 02.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով և 383-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև իրավասու մարմինների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, իր գործունեության ընթացքում՝ 2023թ․ դեկտեմբերից մինչև 2024 թվականի […]
14:40 02.08.2024
Իրանում սպանված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հուղարկավորության արարողությունը սկսվել է ուրբաթ օրը՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում, RIA Novosti-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի աղբյուրը։ Հանիեի մարմինը Իրանից ինքնաթիռով տեղափոխվել է Կատար, որտեղ նա ապրում էր վերջին տարիներին։ Մահմեդական ավանդույթների համաձայն՝ հուղարկավորության և հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մի քանի փուլով, որոնցից առաջինը հատուկ աղոթքն է մզկիթում։ […]
14:33 02.08.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ծանոթացել է Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի ջրագծի կառուցման ընթացքին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 288 մլն դրամ է, որից 187 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Աշխատանքները կավարտվեն աշնանը:
14:25 02.08.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իսրայելի հետ Եգիպտոսի և Կատարի միջնորդների շփումները՝ կապված Գազայի հատվածում խաղաղ բանակցությունների հետ, ամբողջությամբ դադարեցվել են։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը ՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության ծառայության աղբյուրները։ Ըստ նրանց՝ «ՀԱՄԱՍ-ի ղեկավարության զայրույթը Գազայի հատվածում և դրանից դուրս», ինչպես նաև Հանիեի մահվան կապակցությամբ միջնորդների հուսահատությունը հանգեցրել […]
14:18 02.08.2024
Օգոստոսի 1-ին «Ֆեյսբուք» սոցհարթակում օգտատերերից մեկը հրապարակել էր «Ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու պատրվակով մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել եղբորս և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք» վերտառությամբ տեսանյութ, որում նշում էր նաև, թե իբր եղբայրն ունի «ձեռքի, թաթի մատների կոտրվածքներ»։ Հրապարակումից հետո սոցցանցում որոշ օգտատերեր նշում էին նաև, թե «բռնությունը զուգորդվել […]
14:11 02.08.2024
Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ բնակավայրում՝ Զանգու գետի ափերին, իրականցվում են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունների իրացման և ստուգումների արդյունքում պարզել են, որ շինարարական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի տեղակալը, ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալով, Դարակերտ բնակավայրում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, ինչի հետևանքով […]
14:06 02.08.2024
Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 91 մլն դրամ է, որից 61 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Նախատեսվում է հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել դեկտեմբերին:
13:50 02.08.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դիլիջանի երկրագիտական թանգարան, որտեղ ներկայացվել է Հովհաննես Այվազովսկու վերականգնված կտավը: «Թանգարանային գործը մեզ համար հիմնականում մնում է մութ անտառ եւ ոչ միայն Դիլիջանում։ Լավ թանգարաններ, քիչ այցելուներ, քիչ եկամուտներ։ Այս խնդիրը պետք է լուծենք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:
13:47 02.08.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներման ակտ է ստորագրել 22 բանտարկյալների համար, որոնցից 14-ն ամբողջությամբ ազատված են պատիժը կրելուց։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ «Վրաստանի նախագահն այսօր ներում է շնորհել 22 դատապարտյալի, 14 դատապարտյալ ամբողջությամբ ազատվել է քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրելուց»,- ասվում է հաղորդագրությունում։ Ինչպես նշվում է, յոթ դատապարտյալների մնացած պատժաչափը կրճատվել է։ […]
13:35 02.08.2024
Ամփոփվել է «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2024» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համատեղ ջանքերով: Այս տարի մրցույթն ուներ 2 հիմնական անվանակարգ․ «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի»՝ իրենց տարածքում այգի […]
13:21 02.08.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ օգոստոսի 2-ին Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրանջատման մասին. Ժամը 11:00-21:00-ն կդադարեցվի Աբովյան քաղաքի, Ժամը 10:30-21:00-ն կդադարեցվի Արգել, Քարաշամբ, Զորավան, Բջնի, Սոլակ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
13:02 02.08.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։ «Մեզ համար առաջնահերթ է […]
12:45 02.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.46 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.58 դրամ:
12:37 02.08.2024
Չինաստանի իշխանությունները դատապարտում են իսրայելական հարվածը Լիբանանի տարածքին և դեէսկալացիայի կոչ են անում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Չինաստանը դատապարտում է ցանկացած գործողություն, որը վնաս է հասցնում խաղաղ բնակչությանը և խորը մտահոգություն է հայտնում իրերի ներկա վիճակի վերաբերյալ»,- ճեպազրույցում ընդգծել է նա։ Ինչպես պարզաբանել է պաշտոնական ներկայացուցիչը, Պեկինը բոլոր շահագրգիռ […]
11:52 02.08.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: «Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:
11:31 02.08.2024
Պակիստանում ուրբաթ օրը մեկօրյա սուգ է հայտարարվել Իրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ։ Ըստ Daily Pakistan թերթի, Իսլամական Հանրապետության բոլոր մզկիթներում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն, մահմեդական ծեսերի համաձայն տեղի է ունենալու Հանիեի թաղման խորհրդանշական արարողություն: Համազգային սգո օր անցկացնելու մասին որոշումն ընդունվել է նախօրեին՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և […]
21:42 01.08.2024
Օգոստոսի 1-ին, ժամը 14:02-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարն երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է անանցանելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, […]
21:33 01.08.2024
Իրանը և նրա տարածաշրջանային դաշնակիցները հաստատ վրեժխնդիր կլինեն Իսրայելից՝ Թեհրանում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։ «Մենք և Դիմադրության առանցքը անպայման վրեժխնդիր կլինենք Հանիեի արյան համար, այժմ այդ հարցը քննարկվում է, պետք է տարբեր միջոցներ ձեռնարկվեն, սիոնիստները […]
21:24 01.08.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այս պահին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու անհրաժեշտություն չի տեսնում։ «Ես Պուտինի հետ խոսելու կարիք չունեմ»,- ասել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում: Պուտինն ու Բայդենը վերջին անգամ հեռախոսով զրուցել են 2022 թվականի փետրվարի 12-ին, մինչ այդ՝ 2021 թվականի վերջին։ Պուտինի և Բայդենի՝ որպես պետության ղեկավարների […]
21:15 01.08.2024
Առնվազն 10 մարդ է զոհվել, երբ իսրայելական ուժերը հարձակվել են Գազայի արևելյան Շուջայա շրջանում գտնվող դպրոցի շենքի վրա։ Այս տվյալները ներկայացրել է անկլավի քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ներկայացուցիչը։ Նրա խոսքով, դպրոցի շենքն ու շրջակա տարածքն օգտագործվել են անկլավի այլ շրջաններից տեղահանված պաղեստինցիներին ժամանակավորապես տեղավորելու համար։ Իսկ ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, Ալ-Շուջայայում դպրոցի շենքին իսրայելական […]
21:04 01.08.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ, զրույցի ընթացքում նա մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Այսօր առավոտյան Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ: […]
20:55 01.08.2024
Հնդկաստանի հյուսիսում ավելի քան 30 մարդ է զոհվել շարունակվող հորդառատ տեղումների հետ կապված միջադեպերի հետևանքով։ Այս մասին հայտնում է Hindustan Times թերթը։ Աղետի զոհ են դարձել Հիմաչալ Պրադեշ, Ուտարախանդ, Ուտար Պրադեշ, Հարյանա նահանգների, ինչպես նաև Դելիի բնակիչներ։ Տեղատարափ անձրևները զգալի վնաս են հասցրել բնակավայրերին, որտեղ ավերվել են տներ, ջրի տակ են հայտնվել ճանապարհներ։ Տասնյակ մարդիկ […]
20:44 01.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-15:00 Նուբարաշեն 14փ․ 1-9; 16փ․ 1-6 առանձնատներ, 11։00-17:00 Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Շահսուվարյան 3-9 շենքեր, Ազատության պող. 1/6-1/45 շենքեր և Ռուբինյանց փ. 5 շենք, Արարատի մարզ՝ 10:00-13։00 Ոսկետափ գյուղ, Այգավան, Վարդաշատ և […]
20:35 01.08.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Հարթաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։
20:27 01.08.2024
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) սկսել է գազ մատակարարել Սլովենիային։ Այս մասին հայտնում է SOCAR-ի մամուլի ծառայությունը։ Մատակարարումները կատարվում են փոխըմբռնման հուշագրի հիման վրա՝ գազի մատակարարման ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով, որը հուլիսի 17-ին ստորագրվել է SOCAR-ի և Սլովենիայի գազի շուկայի խոշորագույն ընկերության՝ Geoplin-ի միջև: Մատակարարման ծավալները չեն նշվում։ «SOCAR-ը և Geoplin-ն ուղղված են էներգետիկ ոլորտում […]
20:18 01.08.2024
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի դին հասցվել է Դոհա, որտեղ ուրբաթ օրը տեղի կունենա նրա հուղարկավորությունը։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Հինգշաբթի օրը Թեհրանում տեղի է ունեցել Հանիեի հրաժեշտի արարողությունը, որին մասնակցել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի դին կհուղարկավորեն Կատարի մայրաքաղաքի արվարձանում գտնվող գերեզմանատանը։ Հուլիսի […]