21:02 15.07.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ «Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։
20:23 15.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․Ավետիսյան փ. 8, 13, 23, 24, 25, 26, 27, 44, 46, 59 շենքեր, Կարախանյան փ, 1, 2, 3, 18, 19, 20, 21, 22, 28, 29, 30, 39, […]
20:14 15.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.47 դրամ:
19:59 15.07.2024
Հուլիսի 15-ին՝ ժամը 13։35-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան համայնքի մոտակայքում բախվել են «Կամազ» և «Գազել» մակնիշի մեքենաներ։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ 8 անձ դիմել է բժշկական կենտրոն, որոնք առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
15:32 15.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու¬թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա¬գործություն¬ների քննության վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցավոր […]
15:25 15.07.2024
Պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հանդիպել է քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ և քննարկել ԱՄՆ աջակցությունը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և մամուլի ազատության առաջ մղման հարցերում՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
15:15 15.07.2024
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։ Հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Ես և ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ողջույնի խոսք ենք հղել զորավարժությանը […]
15:05 15.07.2024
Այրվածքաբան Նազի Բարսեղյանը ներկայացրել է արևայրուք ընդունելու հիմնական սխալները․ երկար ժամանակ արևի տակ գտնվելն առանց արևապաշտպան քսուքների օգտագործման, արևայրուք ընդունելն արևի ակտիվության պիկ ժամերին (10:00-ից 16:00), սպիտակամաշկ կամ զգայուն մաշկ ունեցող մարդկանց դեպքում մաշկի բավարար պաշտպանություն չապահովելը: Սխալ արևային լոգանքի հետևանքները․ արևային այրվածքներ. կարմրություն, ցավ, բշտեր, այտուց և քոր, մաշկի վաղաժամ ծերացում. կնճիռներ, պիգմենտային բծեր […]
14:00 15.07.2024
Հուլիսի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում։ Նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։ ՀՀ կառավարության անունից նախարար Միրզոյանը կներկայացնի Կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը։ Այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ և հարակից միջոցառումներ։ […]
13:16 15.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 12-15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 215 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, թմրանյութի հայտնաբերման՝ 21, խարդախության՝ 19, հոգեկան ներգործության՝ 17, անձնական […]
12:56 15.07.2024
Երևանում հուլիսի 15-ին երեկոյան, 16-17-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-17-ին առանձին շրջաններում, հուլիսի 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին […]
12:38 15.07.2024
Հուլիսի 15-ի կեսգիշերին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Էլեկտրասյանը: Վարորդը՝ 1989 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:34 15.07.2024
Հուլիսի 13-ի գիշերը՝ ժամը 4.50-ին, ՆԳՆ ոստիականության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ Հյուսիսային պողոտայում իրենց ծեծի են ենթարկել։ Ժամը 6.36-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը Թումանյան փողոցից մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխել 25-ամյա կնոջ և 38 ու 36 տարեկան երկու տղամարդու՝ երեքն էլ օտարերկրյա քաղաքացի։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական […]
12:14 15.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, մահափորձից հետո «ֆանտաստիկ» է անվանել Գաղտնի ծառայության աշխատանքը, որի աշխատակիցը մեկ կրակոցով վնասազերծել է հարձակվողին։ «Նրանք ֆանտաստիկ աշխատանք կատարեցին։ Նրանք սպանեցին նրան մեկ կրակոցով»,- ասել է Թրամփը New York Post-ին՝ մեկնաբանելով Գաղտնի ծառայության աշխատանքը։ Թրամփը շաբաթ օրը դադարեցրել է հրապարակային ելույթը Փենսիլվանիայում՝ հրաձգության պատճառով։ Քաղաքական գործչին անվտանգության աշխատակիցները շտապ հեռացրել […]
12:07 15.07.2024
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման խորհրդի նիստ՝ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման համար 10 հայտատուի մասնագիտական որակավորման համապատասխանության հարցը: Ըստ նիստի եզրակացության՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. հուլիսի 10-ի N 983-Ա հրամանով 9 […]
23:59 14.07.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է հուլիսի 15-ին նախատեսված իր այցը Տեխաս այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը մահափորձի ենթարկվեց հուլիսի 13-ին՝ Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Նախագահը հետաձգում է իր այցը Տեխաս, որն ի սկզբանե նախատեսված էր երկուշաբթի՝ հուլիսի 15-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Բայդենը […]
23:54 14.07.2024
Հուլիսի 14-ին, ժամը 21:01-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան նկուղում (մոտ 15 քմ)։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի […]
23:24 14.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով կուղևորվի Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում կայանալիք հանրապետականների համագումարին: «Երեկվա սարսափելի իրադարձություններից հետո ես ծրագրում էի երկու օրով հետաձգել իմ այցը Վիսկոնսին՝ հանրապետականների ազգային համագումարի համար, բայց ես որոշել եմ, որ չեմ կարող թույլ տալ, որ հրաձիգը կամ պոտենցիալ մարդասպանը ստիպեն ինձ փոխել ժամանակացույցը կամ որևէ այլ […]
23:03 14.07.2024
ԶԼՄ-ներում հանրապետականների վրա հարձակումները հանգեցրել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի, հայտարարել է կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը։ «Դա լրատվամիջոցների մեղքն է. նրանք մեզ սատանայացրին, մեզ նացիստներ անվանեցին և բռնություն հրահրեցին մեր դեմ վերջին տասնամյակում: Նրանք դա անում են ամեն օր, և երեկ նրանք հասան իրենց ուզածին. մահափորձ նախագահ Թրամփի դեմ և նրա աջակիցներից […]
22:43 14.07.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հետաքննությունը կանցնի արագ։ «Ես հանձնարարել եմ, որ հետաքննությունը լինի մանրակրկիտ և արագ։ Ամերիկայում տեղ չկա նման բռնության կամ որևէ այլ բռնության համար: Սպանության փորձը հակասում է այն ամենին, ինչ մենք պաշտպանում ենք որպես ազգ»,- ասել է Բայդենը ճեպազրույցի ժամանակ։ ԱՄՆ նախագահն ասել է, որ […]
21:53 14.07.2024
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 71:63 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Հայաստանի կազմում ամենաշատ […]
21:37 14.07.2024
Հուլիսի 14-ին, ժամը 20:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրակարարները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու։ Ջրափրկարարները քաղաքացիներ Հ. Ս.-ին (ծնված 1994 թ.), Ա. Ա.-ին (ծնված 1993 թ.) և մոտորանավակը դուրս են բերել ափ:
21:14 14.07.2024
Գիտնականները հուլիսի 14-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում են գրանցել, որոնցից մեկը բարձրագույն X դասի էր, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «29 րոպե տևողությամբ X1.3 բռնկում է հայտնաբերվել 3738 (S12W39) արևային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում»,- հայտնում են ինստիտուտից։ Բացի այդ, կիրակի գիշերը M5.0, M2.7, M1.7, իսկ առավոտյան՝ բռնկում M3.0 բռնկումներ են եղել ։ […]
20:35 14.07.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է Փենսիլվանիայում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած կրակոցները։ «Սարան (Նեթանյահուի կինը) և ես ցնցված էինք նախագահ Թրամփի վրա կատարված ակնհայտ հարձակումից, մենք աղոթում ենք նրա անվտանգության և շուտափույթ ապաքինման համար», – գրել է կառավարության ղեկավարը X-ում։ Կեսօրին Նեթանյահուն Իսրայելի կաբինետի ամենշաբաթյա նիստը սկսել է Թրամփի դեմ […]
20:15 14.07.2024
Հուլիսի 14-ին, ժամը 17:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
19:48 14.07.2024
Հուլիսի 14-ին, ժամը 14:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` […]
19:34 14.07.2024
ՆԱՏՕ-ն չի ցանկանում հաշվի առնել Ռուսաստանի մտահոգությունները դաշինք Ուկրաինայի հնարավոր մուտքի վերաբերյալ, և քանի որ այս կետը հիմնարար է, բանակցությունների համար դեռևս նախադրյալներ չկան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Ընդհանուր առմամբ, դաշինքն ասում է՝ Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում, այսինքն՝ մենք երբեք հաշվի չենք առնի Ռուսաստանի […]
19:15 14.07.2024
Հուլիսի 14-ին, ժամը 17:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Շորժայի «Շողակաթ» լողափից մոտ 30 մետր հեռավորության վրա, մոտորանավակը խափանվել է. չորս քաղաքացի մնացել են մոտորանավակում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մոտորանավակը դուրս են բերել […]
18:43 14.07.2024
Փենսիլվանիայում միջոցառման նախապատրաստման ժամանակ ստուգվել է տանիքը, որտեղից կրակել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի կասկածյալը, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։ «Տանիքը, որտեղից կասկածյալը կրակել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա, ստուգվել է միջոցառման նախապատրաստման ժամանակ»,- ասվում է հրապարակման մեջ։ Թրամփը շաբաթ օրը ընդհատել է հրապարակային ելույթը Փենսիլվանիայում՝ հրաձգության պատճառով։ Անվտանգության […]