12:34 16.07.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նամակ է գրել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին՝ իր «խաղաղապահ» շրջագայությունից հետո։ Ի թիվս այլ հարցերի, նա առաջարկել է ԵՄ-ին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Նամակում Օրբանը տվել է իր «կարճ գնահատականը» Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի առաջնորդների և Դոնալդ Թրամփի հետ վերջին բանակցությունների վերաբերյալ։ «Ընդհանուր առմամբ, […]
12:25 16.07.2024
Հուլիսի 10-ից 12-ը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Քիշնևում (Մոլդովա) մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը՝ որպես ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդներում Հայաստանի փոխկառավարիչ: Ընկերակցային խմբի հանդիպումներին խմբի անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկումներ են ունենում ԱՄՀ-ի և […]
12:16 16.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ և մի շարք այլ հոդվածներով իրականացվող քրեական վարույթով գլխավոր վարչության քննիչների կողմից կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մի խումբ […]
12:12 16.07.2024
Եվս մեկ բաժանմունքէ բացվել ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ «Մեր նպատակն է Հայաստանում ապահովել քաղցկեղի բուժման ամբողջ շղթան: Մի կողմից բոլոր ծառայությունները ֆիզիկապես, մյուս կողմից` ֆինանսապես, մեր երկրում դարձնել հասանելի, որին նպաստելու է առոշղջապահական ապահովագրության ներդրումը»,- Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության ընդլայնված բաժանմունքի բացմանը նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Այսուհետ քաղցկեղ […]
12:04 16.07.2024
Հիմնանորոգվում է Հ-53, /Մ-4/-Սեմյոնովկա-/Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+100 հատվածում գտնվող կամուրջը։ Այն Մ-4 միջպետական ճանապարհը միացնում է Ծովագյուղի հետ։ Շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Սուֆետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Քաջիկ Հովհաննիսյանը նշում է‚ որ Ձկնագետի վրա գտնվող կամուրջն ամբողջովին քայքայվել էր։ Քայքայված կամրջի փոխարեն այժմ կառուցվում է նորը։ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ […]
11:57 16.07.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին Նար-Դոսի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և Էրեբունու բաժին է տարվել 33-ամյա Արշավիր Դ.-ն: Նա հունիսի 3-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
11:52 16.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 20-21-ը Դիլիջանում կանցկացնի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը: Փառատոնը Հայաստանի համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանը, արհեստագործության և արվեստների տեղի ու դերի արժևորմանը, հասարակության մասնակցայնության բարձրացմանը, ինչպես նաև […]
11:45 16.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 21, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 14, սառը զենք կրելու՝ 13, խարդախության՝ 11, […]
11:38 16.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
11:30 16.07.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի Հին հանրախանութ թաղամասի, Տավուշ բնակավայրի թիվ 23-րդ, 24-րդ փողոցների, Այգեպար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։
11:22 16.07.2024
2023 թվականի հուլիսի 25-ին բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շինությունների համալիր կառուցապատող ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի վերաբերյալ հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելը): 2024 թվականի մարտի 22-ին վարույթն իրականացնող մարմինը, հանգելով հետևության, որ ընկերության փաստացի ղեկավար, մեղադրյալ Ռ.Կ.-ն վճարել է […]
11:15 16.07.2024
Հուլիսի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են քաղաքի էլեկտրական շչակները: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
11:07 16.07.2024
Վաշինգտոնի վարչակազմը չի ակնկալում, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը որևէ ազդեցություն կունենա ամերիկյան արտաքին քաղաքականության վրա։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Ոչ, դա ոչ մի կերպ չի ազդում մեր արտաքին քաղաքականության վրա, մենք որոշումներ ենք կայացնում՝ ելնելով մեր արժեքներից, մեր երկրի շահերից, դրսում դաշնակիցների ու […]
10:52 16.07.2024
Միավորված ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) ներկայացրել է երաշտի ազդեցության և խոցելիության թվային ամփոփագիրը, որը նախատեսված է երաշտի ակտիվ կառավարման աճող անհրաժեշտությունը բավարարելու համար: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Սա հարմար վեբ գործիք է, որը նպատակ ունի օգնել երկրներին երաշտի դեմ արձագանքման մոտեցումից անցում կատարել դեպի պայքարի կանխարգելիչ մոտեցումների: […]
10:45 16.07.2024
Ամերիկյան իշխանությունները մտադիր չեն այլ պետություններին տեղեկացնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հետաքննության ընթացքի մասին, քանի դեռ այս հետաքննությունը չի ավարտվել։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Ամեն դեպքում, ներքին հետաքննությունն այն չէ, ինչի մասին մենք կտեղեկացնենք այլ երկրներին։ Մենք այսօր գիտենք, որ ամբողջ աշխարհի մարդիկ, աշխարհի […]
10:42 16.07.2024
Հուլիսի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ստորև ներկայացված ելույթով. «Պարո՛ն նախագահ, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում: Այս տարվա ֆորումի թեման չէր կարող ավելի արդիական լինել, քանի որ համաշխարհային հանրությունը […]
10:38 16.07.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 87 դեպք և շուրջ 27․95 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 7.1 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների […]
10:28 16.07.2024
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ ԲԴԽ-ին միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Աննա Դանիբեկյանին: Ըստ նախարարության՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
10:24 16.07.2024
Հուլիսի 16-ին, ժամը 06:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Honda» մակինշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Ա.) դուրս է […]
10:20 16.07.2024
Հայաստանն ու Ադրբեջանն անհավանական առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ են անցել բանակցություններում, բայց խաղաղության համաձայնագրին հասնելու համար կողմերից պահանջվում են որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մեծ նշանակություն կունենա այդ երկրների և տարածաշրջանի խաղաղության, կայունության, […]
10:17 16.07.2024
Հուլիսի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
10:00 16.07.2024
Հուլիսի 15-ին, ժամը 21:34-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան […]
22:30 15.07.2024
Վրաստանի արտաքին պետական պարտքը հունիսի վերջին կազմել է 8,7 մլրդ դոլար, ինչը 22,6 մլն դոլարով կամ 0,25 տոկոսով ցածր է նախորդ ամսվա համեմատ։ Այս մասին են վկայում Վրաստանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները։ Ֆինանսների նախարարության տվյալներով, մասնավորապես, Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ) Վրաստանի պետական պարտքը կրճատվել է 6,4 մլն դոլարով, 12,1 մլն դոլարով՝ Եվրոպական ներդրումային բանկին […]
22:02 15.07.2024
Հուլիսի 15-ին, ժամը 16:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Ս., […]
21:53 15.07.2024
Լոբին ու այլ հատիկեղենը օգնում են կանխել քաղցկեղն ու գիրությունը, ասում է դիետոլոգ Թիմ Սպեկտորը։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։ Սպեկտորը համոզված է, որ շատերը թերագնահատում են լոբու, ոլոռի և այլ լոբազգիների օգտակար հատկությունները։ Նա այս մատչելի մթերքն անվանել է «արդյունավետ» քաղցկեղի և գիրության վտանգը նվազեցնելու համար: Նա պարզաբանել է, որ լոբազգիների այս հատկությունն […]
21:35 15.07.2024
Բուսակերությունը հակացուցված է որոշ մարդկանց, ասել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում հայտնել է մսից հրաժարվելու վտանգների մասին։ Բժշկի խոսքով, գիտնականները պարզել են, որ որոշ մարդկանց մոտ մսից հրաժարվելը կարող է հանգեցնել սրտի հիվանդության՝ տրիգլիցերիդի մակարդակի բարձրացման և երիկամների ֆունկցիայի խանգարման հետևանքով արյան ֆիլտրման արագության նվազման պատճառով: Բժիշկը հավելել է, […]
21:19 15.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողի հայրը կարծում էր, որ իր որդին շաբաթ օրը գնացել է հրաձգարան, այլ ոչ թե հանրահավաքի, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Ավագ Քրուքսը կարծում էր, որ իր որդին շաբաթ օրը գնացել էր հրաձգարան, բայց անհանգստացել է, երբ չի կարողացել կապվել նրա հետ հեռախոսով։ Նա […]
21:09 15.07.2024
Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում է կանաչ տարածքների ամբողջական քարտեզագրում, ստեղծվել է տեղեկատվական շտեմարան՝ GIS հիմքով: Կանաչ տարածքների մեջ առանձին արտացոլված է բուսականությունը: Մինչ աժմ ավելի քան 50 հազար ծառ է քարտեզագրվել ու անձնագիր ստացել:
21:06 15.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ աշխատակազմի պատասխանատուները մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այցելել են Ամասիա համայնքի Ողջի բնակավայր, որտեղ «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի շրջանակներում մեկնարկել են խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման աշխատանքները։ Մարզպետի տեղակալը շրջել է տարածքում, ծանոթացել շինարարության ընթացքին, հետաքրքրվել աշխատանքների տեմպերից ու որակից։ Խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության մասնակցության առաջին […]