13:23 17.07.2024
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհավորել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ: «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՆԳ նախարարությունը կարևորում է սեյսմիկ պաշտպանությունը: Ծառայության արդիականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ համագործակցելով նաև միջազգային գործընկերների հետ։ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի աշխատակիցներն արել ու շարունակում են անել ամեն ինչ, որպեսզի ապահովվի սեյսմիկ անվտանգությունը, և ուժեղ երկրաշարժը […]
13:07 17.07.2024
Երկրորդ հեծանվային զբոսանքը Բեռլինում։ Կեցցե՛ հեծանիվը: Այս մասին «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել համապատասխան տեսանյութ:
12:59 17.07.2024
Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են․ անհրաժեշտ է համոզված լինել, որ Հայաստանի ինստիտուտները համապատասխանում են քաղաքացիների պահանջներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նման կարծիք հայտնեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի […]
12:44 17.07.2024
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Նախագծի նպատակն է կարգավորել ուսուցչի կամավոր ատեստավորման կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու բացառել խնդրահարույց հարցերը՝ գործընթացը դարձնելով ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ: […]
12:38 17.07.2024
Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
12:05 17.07.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կանցկացվի հուլիսի 18-ին Վուդստոկում։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հուլիսի 18-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Միացյալ Թագավորությունում։ Շուրջ 50 երկրների ղեկավարների կընդունի Միացյալ Թագավորության վարչապետը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանդիպման հիմնական հարցերը լինելու են […]
16:00 16.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական ու շարունակական արդյունավետ համագործակցության համար: ԿԳՄՍ նախարարը կարևորել […]
15:52 16.07.2024
Պետքարտուղար Ուզրա Զեյայի այցի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընթրիքի է հրավիրել մի խումբ կին առաջնորդների։ «Կանանց առաջնորդող դեր վերապահելը և կանանց համար հեռանկարներ ապահովելը էական են Հայաստանի ժողովրդավարության հաջողության համար։ Ժողովրդավարությունն առավել ամուր է, երբ այն ներառական է», – ասել է դեսպան Քվինը։
15:35 16.07.2024
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին, շեշտելով Թեհրանի և Մոսկվայի երկարաժամկետ գործընկերությունը, ասել է, որ Ռուսաստանը ուժեղ երկիր է։ «Իրանի երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի՝ մեր հարևան և տարածաշրջանում ուժեղ երկրի հետ, և Իրանի երկկողմ հարաբերությունները Չինաստանի՝ ազդեցիկ միջազգային խաղացողի հետ, տասնամյակների պատմություն ունեն։ Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրների ներուժն օգտագործելու համար՝ հանուն տարածաշրջանային խաղաղության […]
15:24 16.07.2024
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Կովկասյան ներդրումային ֆորումում, մոտենալով համապատասխան տաղավարին, հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Հարավային Օսիային։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային Օսիայի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Բասկովան, Միշուստինին հանրապետության ստենդի մոտ դիմավորել են նախագահ Ալան Գագլոևը, վարչապետ Կոնստանտին Ջուսոևը և էկոնոմիկայի նախարար Սարմատ Կոտաևը։ «Զարգացե՛ք, մենք հետագայում էլ կշարունակենք աջակցել ձեզ», – ասել […]
15:15 16.07.2024
Պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 49 մարդ է զոհվել և 69-ը վիրավորվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը Telegram ալիքի պաշտոնական էջում։ Գերատեսչության տվյալներով՝ այսպիսով, «անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 38 713-ի, իսկ 89 166 մարդ վիրավորվել է»։ Առողջապահության նախարարությունը […]
15:07 16.07.2024
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նշել է Մոսկվայի և Պեկինի կառուցողական դերը Մերձավոր Արևելքում քաղաքական կայունության հաստատման գործում։ «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը լուրջ ջանքեր են գործադրում տարածաշրջանում փոխադարձ քաղաքական վստահությունն ամրապնդելու համար, ինչպես նաև անում են հնարավոր ամեն ինչ՝ հետագայում ապահովելու տնտեսական կապերն ու համագործակցությունը Մերձավոր Արևելքում», – ասել է Բաղերի […]
14:51 16.07.2024
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի եւ Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության […]
14:42 16.07.2024
ՀՀ ՊՆ N բանակային զորամիավորում կատարած աշխատանքային այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է զորամիավորման սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին: Նախարարը դիտարկել է ատեստավորման քննությունների ընթացքը, հետաքրքրվել կրակային փուլի արդյունքով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին հանձնարարել է ավելացնել կրակային ու ֆիզիկական պատրաստության պարապմունքները՝ անձնակազմի կարողություններն առավելագույնի հասցնելու և գերազանց գնահատականի արժանանալու համար: […]
14:31 16.07.2024
Ֆրանսիացի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Այսօր նա բուժզննում է անցել մադրիդյան ակումբում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը նաև ստացել է խաղային համարը: «Ռեալում» նա հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:
14:20 16.07.2024
Պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան խոսքով հանդես եկավ Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր այցի ընթացքում։ Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը […]
14:13 16.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է այն բանից հետո, երբ վնասվել էր ականջը Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ մահափորձի հետևանքով, հայտնում է ABC News-ը, որը հարցազրույց է վերցրել քաղաքական գործչից։ «Թրամփն ասաց, որ իր հետ ամեն ինչ լավ է, և հույս ունի, որ ականջի վիրակապը կհեռացվի հինգշաբթի օրը Հանրապետականների […]
14:05 16.07.2024
Իսրայելը միջազգային միջնորդներից չի ստացել արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները շարունակելու պաշտոնական մերժում։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Իսրայելը միջնորդներից ՀԱՄԱՍ-ի կողմից բանակցությունները շարունակելու պաշտոնական մերժում չի ստացել»,- ասել է նա։ Նա նաև նշել է, որ վարչապետ Նեթանյահուի «կարմիր գծերի վերաբերյալ պնդումները» […]
13:58 16.07.2024
Հուլիսի 15-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: 19-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
13:50 16.07.2024
Հուլիսի 15-ի ժամը 20-ից 23-ը մայրաքաղաքում ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին Քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների, Ոստիկանության զորքերի, Հատուկ նշանակության գումարտակի, Պարեկային ծառայության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներ: Ընդհանուր ներգրավված էր 300 ոստիկան, կազմվել էր շարժական 10 խումբ: Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 520 տրանսպորտային միջոց, տարբեր իրավախախտումների […]
13:43 16.07.2024
Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում անցկացվելու է «Փրկարարական աշխատանքների իրականացումը պայթունի հետևանքով վնասված շենքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում՝ ժամը 14:00-ից մինչև 14:20-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ։
13:34 16.07.2024
Հնդկաստանը կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ քննարկելու նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին քննադատությունը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ «Սա ակնհայտորեն վկայում է Դելիի դժգոհության մասին Ուկրաինայի դիրքորոշման առնչությամբ՝ կապված վարչապետին ուղղված Զելենսկու մեկնաբանությունների հետ»,- գրում է հրատարակությունը։ Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահը քննադատել էր Մոդիի […]
13:25 16.07.2024
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա Արտակ Ն.-ն: Նա հունիսի 18-ից ՌԴ Վոլգոգրադ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
13:18 16.07.2024
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այժմ թույլ է տվել ինը քաղաքական կուսակցության մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք կկայանան հոկտեմբերին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Նատիա Իոսելիանին։ «Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտերի ընդունումն ավարտվել է այն քաղաքական կուսակցությունների համար, որոնք ընտրությունները նշանակելու պահին չունեն ընտրված պատգամավորներ։ Դիմելու վերջնաժամկետը լրացել է հուլիսի […]
13:11 16.07.2024
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի էկոնոմիկայի նախարար Սաիդ Մոհամեդ ալ Դաքրիի հետ: Հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում: Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանը, այդ նպատակով տնտեսական և […]
13:04 16.07.2024
Ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները հուլիսի 15-ին Առինջ համայնքի Ս. Առինջեցու փողոցում հայտնաբերել և Կոտայքի բաժին են տեղափոխել 60-ամյա Արծրունի Պ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:55 16.07.2024
Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է առավոտյան տողանի շարված նորակոչիկներին, որոնք, ուսումնական փուլն ավարտելով, որպես կրտսեր հրամանատարներ մեկնելու են նախորոշված զորամասեր: Նախարար Պապիկյանը ժամկետային զինծառայողների հետ զրուցել է զինվորական ծառայության առանձնահատկությունների, ՊՆ-ում ներդրված մի շարք ծրագրերի և ուսումնական կենտրոնի տեսական ու […]
12:50 16.07.2024
Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ևս 347-ը տուժել են։ Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շարաֆաթ Զամանը։ «Տուժել է 347 մարդ է, ավերվել են բազմաթիվ տներ, զոհվել է մոտ 40 մարդ (տվյալները կարող են փոխվել», – գրել է նա X-ում: Զամանը նշել է, որ տուժածներին ցուցաբերվում […]
12:42 16.07.2024
Երևան քաղաքում հուլիսի 16-ին երեկոյան, 17-ին, 21-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում`հուլիսի 16-ին կեսօրից հետո, 17-ին, 21-ին առանձին շրջաններում, 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և […]