TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:18 30.04.2025

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են […]

̰
Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներ

11:07 30.04.2025

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու […]

̰
Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները․ Մայք Ուոլց

10:57 30.04.2025

Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները։ Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք հստակեցրել ենք, որ Ուկրաինային ապագա օգնությունը պետք է ղեկավարի Եվրոպան», – ասել է Ուոլցը։ Ապրիլի 19-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

̰
Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ

10:52 30.04.2025

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։ «Նա կցանկանար դադարեցնել պատերազմը։ Ես կարծում եմ՝ այո», – ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետի ավարտին ուկրաինական ճգնաժամի առաջացման հավանականություն անգամ չկար։ Նա նշել է, որ հակամարտությունը հնարավոր դարձավ նախկին […]

̰
Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել Հեգսեթին

10:45 30.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Signal Messenger-ում զրույցների հետ կապված սկանդալին, որին ներգրավված էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ինքը հավատում է Հեգսեթի կարողությանը՝ դառնալ գերատեսչության լավ ղեկավար։ «Նա տաղանդավոր տղա է։ Նա երիտասարդ է։ Նա խելացի է, շատ կրթված։ Եվ ես կարծում եմ, որ նա շատ լավ, հուսով եմ՝ գերազանց պաշտպանության նախարար […]

̰
Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմով» եզրափակվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանում

10:35 30.04.2025

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Հնչել է Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմը»։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր […]

̰
Թբիլիսիում բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել է

10:33 30.04.2025

Թբիլիսիի «Вокзальная площадь» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող շուկայում վաղ առավոտյան բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել է, հայտնել է գլխավոր հրշեջ-փրկարարական ծառայության պետ Լևան Մուսելիանին։ Մոտավորապես ժամը 6-ին բռնկված հրդեհի մարմանը մասնակցել է մոտ 30 հրշեջ-փրկարարական մեքենա։ Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը սկսվել է երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ «Հրշեջների ժամանակին արձագանքման շնորհիվ մենք կարողացանք տեղայնացնել և չեզոքացնել հրդեհը», […]

̰
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ին

10:18 30.04.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:

̰
Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

10:09 30.04.2025

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը. բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին

16:00 29.04.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ավստրիայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին:

̰
Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը

15:50 29.04.2025

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների տնօրենները, գրադարանային ոլորտի մասնագետներ, գրադարանավարներ։ Գիտաժողովն անցկացվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի […]

̰
Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

15:35 29.04.2025

Ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը

15:28 29.04.2025

Ապրիլի 29-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը:

̰
Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին

15:28 29.04.2025

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Այս որոշումը կայացնելով՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը», – գրել է նա։ Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու […]

̰
Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

15:15 29.04.2025

Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

̰
Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

15:12 29.04.2025

Ապրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […]

̰
Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

15:05 29.04.2025

Ուկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

̰
SHANTNEWS

15:00 29.04.2025

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

14:57 29.04.2025

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […]

̰
Ֆինլանդիայի նախագահը չի բացառում Կիևի՝ տարածքային զիջումների գնալը

14:46 29.04.2025

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը չի բացառել, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել տարածքային զիջումներ անել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է The New York Times- ին տված հարցազրույցում։ «Նա ընդունեց, որ Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ տարածքային հարցում», – գրում է հրատարակությունը։ Միաժամանակ Ստուբը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում այդ տարածքները ռուսական։ Նա նշել […]

̰
Խաչատուրյանն ու Կավելաշվիլին շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը

14:40 29.04.2025

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Ողջունելով իր պաշտոնակցին Հանրապետության նախագահը նշել է. «Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն դարավոր ավանդույթները, […]

̰
«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով

14:28 29.04.2025

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Այն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին […]

̰
Զելենսկի. Պուտինի` հրադադարի գաղափարը մանիպուլյացիա է

14:19 29.04.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է «աշխատել բոլոր գործընկերների հետ»՝ պատերազմը դադարեցնելու համար, սակայն Ռուսաստանը մերժում է ամեն ինչ և «մանիպուլյացիայի է ենթարկում աշխարհը՝ փորձելով խաբել Միացյալ Նահանգներին»։ Այսպես է մեկնաբանել Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Ուկրաինայում եռօրյա «հրադադարի» մասին։ «Հիմա կա մանիպուլյացիայի ևս մեկ փորձ. ինչ-ինչ պատճառներով բոլորը […]

̰
ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին

14:10 29.04.2025

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին։ Այս մասին նշված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին և համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքները, գործունեությունը և վերջին զարգացումները»,-նշված է գրառման մեջ։  

̰
Վայոց ձորի մարզում փրկված արջի քոթոթի համար մշակվում է հատուկ վերականգնողական ծրագիր

13:54 29.04.2025

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնն իր խնամքի տակ է վերցրել Վայոց ձորի մարզում փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթին։ «Օրերս մեր Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) է տեղափոխվել 2-3 ամսական արու արջի քոթոթ Վայոց ձորի մարզից։ Փոքրիկը հայտնվել է մեր խնամքի տակ ԲԸՏՄ-ի միջնորդությամբ, որպեսզի ապահովենք նրա մասնագիտական խնամքը։ Այս պահին մեր մասնագետները մշակում են հատուկ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին

13:30 29.04.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին ներկայացրել է մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումների, բարենորոգման աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համակարգային բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքներին և տարբեր խոչընդոտների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին: Առանձնահատուկ կարևորվել է միասնական տոմսային համակարգի արդիականացմանն ուղղված հետևողական քաղաքականությունը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է […]

̰
Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի նախաձեռնությանը․ Պեսկով

13:19 29.04.2025

Կիևի ռեժիմը որևէ արձագանք չի տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մայիսյան հրադադարի հայտարարմանը, չկա որևէ պատկերացում՝ Ուկրաինայի զինված ուժերը կմիանան դրան, թե ոչ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հենց նախագահ Պուտինն էր, որ բարի կամքի ժեստ ցուցաբերեց և երեկ հայտարարեց, որ Հաղթանակի օրը կհայտարարվի ժամանակավոր հրադադար։ Մենք Կիևի […]

̰
Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

13:11 29.04.2025

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց 𝟐ա հասցեում՝ «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2025 թվականի մարտի 26-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ընկերության […]

̰
Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

13:07 29.04.2025

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Ապրիլի 30-ին ժամը 10:00-ից 13:00-ը և 15:00-ից 17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։ Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:56 29.04.2025

​Երևանում ապրիլի 29-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ Մարզերում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […]

̰
BACK_TO_TOP