Վայոց ձորի մարզում փրկված արջի քոթոթի համար մշակվում է հատուկ վերականգնողական ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+11.09 oC

Վայոց ձորի մարզում փրկված արջի քոթոթի համար մշակվում է հատուկ վերականգնողական ծրագիր

13:54 29.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնն իր խնամքի տակ է վերցրել Վայոց ձորի մարզում փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթին։
«Օրերս մեր Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) է տեղափոխվել 2-3 ամսական արու արջի քոթոթ Վայոց ձորի մարզից։ Փոքրիկը հայտնվել է մեր խնամքի տակ ԲԸՏՄ-ի միջնորդությամբ, որպեսզի ապահովենք նրա մասնագիտական խնամքը։
Այս պահին մեր մասնագետները մշակում են հատուկ վերականգնողական ծրագիր, որի վերջնական նպատակն է՝ քոթոթին վերադարձնել իր բնական միջավայր։ Վայրի բնություն վերադարձնելը բարդ և պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է բազմաթիվ հմտություններ, համբերություն և նվիրում մեր թիմի բոլոր անդամներից։
Կենդանին կվերադառնա վայրի բնություն միայն այն ժամանակ, երբ մասնագետները համոզված լինեն, որ նա լիովին պատրաստ է ինքնուրույն գոյատևելու բնական միջավայրում։
FPWC-ն արդեն ունի նմանատիպ գործողությունների մի շարք հաջող փորձ, ուստի հուսով ենք, որ այս փոքրիկի պատմությունը ևս կպսակվի հաջողությամբ։
Միասին հետևենք նրա ճանապարհին դեպի ազատություն։
Կարևոր է. եթե բնության մեջ հանդիպեք կենդանու ձագի, խնդրում ենք՝
– մի՛ մոտեցեք և մի՛ խանգարեք, քանի որ մայրը կարող է գտնվել տարածքում և ժամանակավորապես հեռացած լինել սնունդ որոնելու նպատակով,
– պահպանե՛ք ապահով հեռավորություն և հետևե՛ք կենդանուն հեռվից,
– միայն այն դեպքում, երբ համոզված եք, որ կենդանին վնասված է կամ երկար ժամանակ մնացել է առանց մոր (սովորաբար 24 ժամից ավելի), դիմե՛ք մասնագետների օգնությանը,
– անհապաղ կապ հաստատե՛ք ԲԸՏՄ-ի կամ մեր՝ FPWC Փրկարար կենտրոնի հետ  թեժ գիծ՝ 08000411»,-նշված է հաղորդագրության մեջ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP