TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+16.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Արդեն մեկ տարի է՝ աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար անվճար է․ Կառավարություն

11:50 29.06.2024

Արդեն մեկ տարի է՝ աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար անվճար է: Այն ներառվել է պետական պատվերով իրականացվող վիրահատությունների ցանկում: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

̰
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ ավազով բարձված «Կամազը» Հերացիից Խանջյան թունելի հատվածում կողաշրջվել է․ կա տուժած

11:28 29.06.2024

Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հատվածին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

̰
Արտյոմ Մեհրաբյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից

11:19 29.06.2024

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արտյոմ Մեհրաբյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Մեհրաբյանին 2024 թվականի հուլիսի 1-ից ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում։

̰
Կամչատկայում 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:17 29.06.2024

5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում՝ Նիկոլսկոյե գյուղից 101 կմ հեռավորության վրա, հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել 58 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Նիկոլսկոյե գյուղից 101 կմ հեռավորության վրա: Նիկոլսկոյե գյուղը Կամչատկայի երկրամասի Ալեուտյան շրջանի միակ բնակավայրն է։ Այնտեղ պաշտոնապես բնակվում է մոտ 600 մարդ:

̰
Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

11:06 29.06.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը, որտեղ նրան ողջունել է Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Հուլիսի 1-ին կդադարեցվի Կոտայքի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

11:03 29.06.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ, Երիտասարդական թաղամասերի, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։

̰
Իրանի առաջին նահանգն ամփոփել է իր շրջանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները

10:38 29.06.2024

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Կոհգիլուե և Բոյեր Ահմադ նահանգը դարձավ առաջին իրանական շրջանը, որտեղ ամփոփվեցին նախագահական ընտրությունների վերջնական քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Կոհգիլուե և Բոյեր Ահմեդում ընտրություններին մասնակցությունը կազմել է 46,8 տոկոս։ Առողջապահության նախկին նախարար Փեզեշկիանը ստացել է ձայների 43,5 տոկոսը (123 հազար ձայն), հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի […]

̰
Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

10:24 29.06.2024

Հունիս ամսվա ընթացքում Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Վայոց ձոր» ԳԳՄ-ի Ջերմուկի տարածքային տեղամասում կազմակերպվել և անց է կացվել «Արտահոսք ստորգետնյա բակային գազատարից՝ հրդեհի բռնկմամբ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որին մասնակցել են «Վայոց ձոր» ԳԳՄ Ջերմուկի տարածքային տեղամասի վթարավերականգնողական խումբը, ինչպես նաև ներկա էին Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի […]

̰
Միրզոյանը Ալբանիայի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

10:00 29.06.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ։ Հանդիպումը կայացել է Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկ ֆորումի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ միտված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների լավագույնս իրացմանը։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։ Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները […]

̰
Ջալիլին ու Փեզեշկիանը կհանդիպեն Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում․ ԶԼՄ

09:57 29.06.2024

Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին և Առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշկիանը կշարունակեն պայքարը Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնի համար ընտրությունների երկրորդ փուլում։ Այն կանցկացվի հուլիսի 5-ին։ Այս մասին հայտնում է իրանական Farhikhtegan թերթը՝ հղում կատարելով քվեարկության նախնական արդյունքներին։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50%-ից ավելին։ Հակառակ […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 29-ին

09:49 29.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.64 դրամ:  

̰
Իրանում քվեատուփեր տեղափոխող մեքենայի վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել

09:26 29.06.2024

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում անհայտ անձինք կրակել են քվեատուփեր տեղափոխող մեքենայի վրա։ Զինված հարձակման հետևանքով երկու անվտանգության աշխատակից է զոհվել, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Իրանական PressTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպի ժամանակ հինգ մարդ է տուժել։ Իր հերթին Fars գործակալությունը հայտնել է, որ հարձակումից հետո քվեաթերթիկները հասցվել են նահանգապետի գրասենյակ, որտեղ ընթանում է ձայների հաշվարկը։ Իրանում […]

̰
Կուրսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

09:14 29.06.2024

Կուրսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ի իր ալիքում։ «Այս գիշեր ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Ռիլսկի շրջանի Գորոդիշե գյուղի բնակելի շենքի վրա, զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու փոքր երեխաներ։ Ընտանիքի 2 անդամ ծանր վիճակում […]

̰
Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է ռեֆորմիստ Փեզեշկիանը

09:05 29.06.2024

Ռեֆորմիստ Մասուդ Փեզեշկիանը առաջատար է Իրանի արտահերթ նախագահական ընտրություններում՝ հաղթելով պահպանողական թևի թեկնածու Սայիդ Ջալիլիին, հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովը՝ ավելի քան 12 միլիոն ձայների հաշվարկից հետո: «Ընդհանուր առմամբ հաշվվել է 12 միլիոն 58 հազար 843 ձայն, Մասուդ Փեզեշկիանը հավաքել է 5 միլիոն 354 հազար ձայն, Սայիդ Ջալիլին՝ 4 միլիոն 875 հազար 269 ձայն, Մոհամմադ […]

̰
Հրդեհ Քարակերտ գյուղում

08:42 29.06.2024

Հունիսի 28-ին, ժամը 21։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի Երաժշտական փողոցում այրվում է երկու տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի հետնամասում գտնվող անասնագոմի և հացատան տանիքում (մոտ 100 քմ)։ Հրդեհը […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 29.06.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:06 29.06.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […]

̰
«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» հանդիպման վայրը փոխվել է

00:00 29.06.2024

«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» հանդիպման վայրը փոխվել է։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ բշվում է , որ չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը կկայանա ոչ թե «Ուրարտու» ստադիոնում, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, հուլիսի 16-ին։

̰
ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

23:45 28.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան: Նրան ուղեկցել է Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մասնավոր թանգարանների հետ համագործակցությունը ՀՀ կառավարության համար առանցքային […]

̰
Կանխվել է ռուսական Սու-35-ի և MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի բախումը Սիրիայի երկնքում

23:38 28.06.2024

ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը Սիրիայի օդային տարածքում մոտեցել է ռուսական օդատիեզերական ուժերի Սու-35 կործանիչին։ Այս մասին հայտարարել է Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Յուրի Պոպովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Հունիսի 28-ին, ժամը 11:35-ից մինչ7 11:46-ը Հոմս նահանգի Էս Սուխնե բնակավայրի վրա 7 000-ից մինչև 8 000 մետր բարձրության վրա […]

̰
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սպիտակ, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

23:27 28.06.2024

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սպիտակ քաղաք, հարգանքի տուրք մատուցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Այս մասին դեսպանը գրել է X-ի իր միկրոբլոկում։ «Սպիտակ քաղաքը եղել է 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի էպիկենտրոնը։ Քաղաքը ոտքի է կանգնել և բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։ Շնորհակալություն քաղաքապետ պարոն Քաջայր Նիկողոսյանին և […]

̰
Լիբանանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 25 հրթիռ և 3 անօդաչու թռչող սարք

23:19 28.06.2024

Լիբանանից 25 հրթիռ և 3 անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի  ուղղությամբ, իսկ իսրայելական կործանիչները գրոհել են շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թիրախները։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Արձանագրվել է, որ Լիբանանից արձակվել է մոտ 25 հրթիռ դեպի Գալիլեա (հյուսիսային Իսրայելում): Զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն Գալիլեայի արևմտյան մասում գտնվող շենքին վնաս […]

̰
Բայդենը գնահատել է նախագահական ընտրություններում հաղթելու իր հնարավորությունները

23:08 28.06.2024

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների հանրահավաքին, ասել է, որ մտադիր է հաղթել նախագահական ընտրություններում։ «Երբ ես վերընտրվեմ ձեր օգնությամբ, ես գիտեմ, որ չեմ հեռացնի նահանգապետ Ռոյ Կուպերին Հյուսիսային Կարոլինայից», – ասել է նա: Մինչ այս Բայդենն ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին իսկական սպառնալիք էր անվանել երկրի, նրա սկզբունքների […]

̰
«ՔՊ»-ի  Արաբկիր Տարածքային կազմակերպությունում կայացել են խորհրդի և վերահսկողի ընտրություններ

23:04 28.06.2024

Հունիսի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արաբկիր Տարածքային կազմակերպությունում կայացան խորհրդի և վերահսկողի ընտրություններ։ Հայտնում են կուսակցության գրասենյակից: Ընտրությունների արդյունքում ՏԿ խորհրդի կազմում ընտրվեցին՝ Վլադիմիր Վարդանյանը, Արման Բաբաջանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Զոյա Ոսկանյանը, Էդգար Զաքարյանը, Վահե Վարդանյանը, Ծաղիկ Բաբայանը, Անահիտ Ավանեսյանը, Արշակ Օրդուխանյանը։ Վերահսկող ընտրվեց Արմեն Խոջոյանը։ ՏԿ խորհուրդն անդրանիկ նիստում որոշեց՝ խորհրդի նախագահի պաշտոնում Վարչության հաստատմանը […]

̰
Բախվել են «Նիսսան տիդա»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

22:59 28.06.2024

Հունիսի 28-ին Կոտայքի մարզում մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել։ Ժամը 16:45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Դերենիկ Մխիթարյանի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 43-ամյա Գագիկ Հակոբյանի վարած «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական […]

̰
Երրորդ անգամ երկարաձգվել է Իրանի նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը

22:47 28.06.2024

Իրանի ընտրական հանձնաժողովը երրորդ անգամ երկարաձգել է նախագահական ընտրությունների քվեարկության ժամը: Իրանցիները կարող են քվեարկել մինչև տեղական ժամանակով ժամը 00:00-ն: «Նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է մինչև ժամը 00:00-ն»,- ասել է Իրանի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին IRIB հեռուստաալիքի եթերում։ Քվեարկության ժամը երկարացվել է երկու անգամ՝ սկզբում ժամը 18:00-ից 20:00-ն, ապա տեղական ժամանակով 22:00-ն: Երրորդ երկարաձգումը, […]

̰
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

22:40 28.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է Արտյոմ Մեհրաբյանին Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Համապատասխան որոշումը Փաշինյանը ստորագրել է հունիսի 28-ին։ Փաստաթղթում նշվում է, որ նա ազատվելու է 2024 թվականի հուլիսի 1-ից։ Մեհրաբյանը Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի մայիսին։

̰
Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը կանցնի ուժեղացված ծառայության

22:33 28.06.2024

Քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգի ապահովումը Սևանա լճի և առափնյա հատվածում Ջրային պարեկային ծառայության հիմնական ուղղություններից է, և պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու նպատակով կկիրառվի համապատասխան գործիքակազմ: Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը կանցնի ուժեղացված ծառայության։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից: «ՆԳ նախարարությունը զգուշացնում է` պահպանեք լողամիջոցների շահագործման կանոնները և հասարակական կարգը. օրենսդրությամբ նախատեսված է ընդհուպ […]

̰
Գորիսի Թումանյան փողոցը վերածնվում է. համայնքապետի այցը շինհրապարակ

22:24 28.06.2024

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այցելել է քաղաքի վերակառուցվող Թումանյան փողոց՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին, հանդիպելու շինարարներին ու տեղի բնակիչներին։ Այս մասին հայտնում են համայնքապետարանի մամուլի ծառայությունից: «Գորիսի Թումանյան փողոցը կդառնա ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածքի օրինակ. Հատկանշական է, որ այս փողոցը, լինելով համայնքի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը, երբևէ ասֆալտապատված չի եղել: Համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Թումանյան փողոցը ոչ միայն […]

̰
ԱՄՆ-ը հայտարարել է Սև ծովի ջրերում պարեկությունը շարունակելու մտադրության մասին

22:16 28.06.2024

ԱՄՆ-ը կշարունակի պարեկությունը Սև ծովի միջազգային ջրերում՝ չնայած ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարություններին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Պենտագոնի մամուլի քարտուղար Սաբրինա Սինգհը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք շարունակում ենք թռչել, նավարկել և գործել միջազգային ջրերում և միջազգային օդային տարածքում, որտեղ դա թույլատրվում է օրենքով», – ընդգծել է նա: Մինչ այս ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հրահանգել […]

̰
BACK_TO_TOP