12:50 01.07.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով 2018 թվականից հետո երկրում իրականացված և իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների մասին, համոզմունք է հայտնել, որ «ընտրությունների կեղծիք» կամ «ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին են վերագրված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը նշել է Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումում ունեցած ելույթում։ Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, […]
12:45 01.07.2024
Երևանյան նոր փողոցներում ընթացքում է վճարովի ավտոկայանատեղիները համապատասխան սարքերով համալրելու գործընթացը, որն արդեն ավարտվել է Զաքյան փողոցում, Պուշկին փողոցի՝ Աբովյան-Նալբանդյան հատվածում: Հուլիսին նախատեսվում է այն ավարտել նաև Կողբացի փողոցի՝ Թումանյան-Պուշկին, Պուշկինի փողոցի՝ Մաշտոց-Կողբացի, Տերյան փողոցի՝ Պուշկինի-Հին երևանցի, Տերյան փողոցի՝ Հին երևանցի-Թումանյան հատվածներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:38 01.07.2024
Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում հիմնվում է հանգստի նոր գոտի: Այս մասին հայտնում են Երևան քաղաքապետարանից։ Այգին կունենա շատրվանային ավազան, կասկադային աստիճանահարթակներ, երեխաների համար խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի համար առանձնացված տարածք, կհիմնվի անտառային գոտի՝ ոռոգման համակարգով:
12:32 01.07.2024
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմային բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայից զգալի ավելի։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ ներկայացնելով հուլիս ամսվա եղանակի կանխատեսումը 2024թ.։
12:25 01.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։ Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» […]
12:18 01.07.2024
Հունիսի 30-ի ժամը 10.06-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխի բաց տրավմա» ախտորոշմամբ Գյումրիի Կ. Դեմիրճյան փողոցի մի տնից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել նույն տան բնակիչ 34-ամյա Անդրանիկ Գ.-ին: Րոպեներ անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ նա մահացել է: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում […]
12:12 01.07.2024
4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան: Սեփականատերերի հետ արդեն իսկ 48 պայմանագիր է կնքվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:05 01.07.2024
Նորագյուղ թաղամասը նախատեսվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը, ինչը ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ֆրանսիական հայտնի ընկերությունը մշակել է թաղամասի վերակառուցման ամբողջական գլխավոր հատակագիծ:
11:57 01.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 28-ից հուլիսի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 183 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, հոգեկան ներգործության՝ 13, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ […]
11:47 01.07.2024
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 29-ին Վաղարշյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա Արման Գ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Արման Գ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
11:39 01.07.2024
ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է անզիջում պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի անօրինական տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ: Օրերս «Բագրատաշեն» անցման կետ է ժամանել ՌԴ քաղաքացի Ա.Մ.-ի վարած թեթև մարդատար տարանսպորտային միջոցը։ Մուտքի շվաքարանի տակ` մաքսային հսկողության գոտում, մաքսային ծառայողի հարցին արդյոք մեքենայում առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, վարորդը […]
11:25 01.07.2024
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կարմրուկով վարակման 501 դեպք, որից 296-ը՝ երեխա, 205-ը՝ մեծահասակ: Այս մասին հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Նշվում է, որ 6 մարդ հոսպիտալացված է:
11:17 01.07.2024
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 28-ի ժամը 21.30-ին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 29-ամյա և Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս «Տոյոտա Կորոլա» մեքենայով հանդերձ: Խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել են դանակ, ինքնաշեն հրազենի նմանվող առարկա, «ՏՕԶ» տեսակի 5,6 […]
11:09 01.07.2024
Առնվազն 19 բանտարկյալ, որոնցից 6-ը մահապատժի էին սպասում ահաբեկչության մեղադրանքով, փախել են Պակիստանի Քաշմիրի գոտու Ռավալակոթ քաղաքի բանտից։ Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ ոստիկանությանը հղումով։ Մեկ այլ բանտարկյալ էլ փախուստի ժամանակ վիրավորվել է, որը հետագայում մահացել է բանտի հիվանդանոցում։ Իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել փախուստի դիմած անձանց, այդ թվում՝ 25 տարվա և այլ երկարաժամկետ […]
11:02 01.07.2024
Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)՝ 2024 թվականի համար նախատեսված աշխատանքները, որոնք տեղի են ունենում սահմանված ժամանակացույցով և կավարտվեն օգոստոս ամսի առաջին 10-օրյակում: ՊՆՎ-2024-ի շրջանակներում իրականացվելու են կայանի շահագործման անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ ռեակտորային կայանքի հիմնական վերանորոգում, 3-րդ տուրբինի և 3-րդ տուրբոգեներատորի հիմնական նորոգում, 4-րդ տուրբինի ընթացիկ և 4-րդ […]
10:55 01.07.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հունիսի 30-ին Թբիլիսյան խճուղում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել 52-ամյա Գրիգոր Ա.-ին: Նա 2023 թ. հոկտեմբերի 31-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհատրանսպոտային պատահարի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
10:48 01.07.2024
2024 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 99 երեխա, որից 55-ը՝ տղա, 44-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։ 99 երեխաներից 22-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 34-ը՝ Մարտունու ծննդատանը, 28-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 11-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
10:42 01.07.2024
Ո՞վ, երբվանի՞ց, ինչպե՞ս և որքա՞ն աջակցություն կստանա ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Այս մասին հոլովակ է հրապարակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
10:32 01.07.2024
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 29-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մուշի բաժին է տեղափոխվել 16-ամյա Սերգեյ Ս.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ (Մարդուն առևանգելը) և 198-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Սերգեյ Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
10:25 01.07.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը կմնա դաշինքի և Ուկրաինայի դաշնակիցը, անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում կա ուժեղ երկկուսակցական աջակցություն Կիևին։ «ԱՄՆ-ում երկկուսակցական ուժեղ աջակցություն կա Ուկրաինային, ով էլ ընտրվի նախագահ, Միացյալ Նահանգները կմնա ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակից», – ասել է Ստոլտենբերգը դաշինքի նկատմամբ իր […]
10:07 01.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.64 դրամ:
10:00 01.07.2024
Հունիսի 24-ին հաղորդվել էր 2003 թ. ծնված Կառլոս Զարագոզայի անհետ կորելու մասին: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հունիսի 28-ին Երևանի Վ. Անանյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
09:50 01.07.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր բնակավայրերի, Ջորաղբյուրի ամառանոցային տնտեսությունների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։
09:29 01.07.2024
Հունգարիան սկսում է իր վեցամսյա նախագահությունը ԵՄ խորհրդում՝ մի շարք հարցերի շուրջ ԵՄ ղեկավարության հետ լուրջ տարաձայնությունների ֆոնին, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտությունը և միգրացիան: Հուլիսի 1-ին Հունգարիան ԵՄ-ում էստաֆետը վերցնում է Բելգիայից, որպեսզի դեկտեմբերի վերջին ռոտացիոն սկզբունքով այն փոխանցի Լեհաստանին։ Բուդապեշտի և Բրյուսելի միջև բարդ հարաբերությունները նույնիսկ արտացոլվել են նախագահության կարգախոսի ընտրության մեջ. «Եկեք դարձնենք […]
09:13 01.07.2024
ՆԱՏՕ-ն Չինաստանին հակառակորդ չի համարում, սակայն դաշինքը կարծում է, որ Պեկինը մարտահրավեր է նետում իր արժեքներին և շահերին: Yomiuri թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը հեռանում է իր պաշտոնից։ «ՆԱՏՕ-ն Չինաստանին հակառակորդ չի համարում, սակայն մարտահրավեր է նետում մեր արժեքներին, շահերին և անվտանգությանը»,- ասել է նա։ Ստոլտենբերգը նաև […]
08:55 01.07.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլի ազգային հավաքականին պատշաճ խաղի համար՝ չնայած Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում իսպանացիներից կրած պարտությանը։ «Շնորհակալություն արժանի խաղի համար»,- գրել է Կոբախիձեն Facebook-ի իր էջում: Վարչապետը հրապարակել է Վրաստանի հավաքականի լուսանկարը, որտեղ երախտագիտության խոսքեր են գրվել խաղացողներին։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն։ […]
08:33 01.07.2024
ՆԱՏՕ-ն կշարունակի ամրապնդել համագործակցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ, այդ թվում՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի հետ: Այս մասին Yomiuri թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Մենք պետք է իմաստավորենք մեր գործընկերությունը», – ասել է նա: Ըստ Ստոլտենբերգի՝ խոսքը համագործակցության ամրապնդման մասին է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկումը, տեխնոլոգիաների […]