22:07 28.06.2024
ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը բանավեճում նախագահ Ջո Բայդենի անհաջող ելույթից հետո կարծիք է հայտնել, որ երկիրը դե ֆակտո կառավարվում է բոլորովին այլ մարդկանց կողմից, հաղորդում է Fox News-ը։ «Թվում է, որ Բայդենն այն մարդը չէ, ով իրականում որոշումներ է կայացնում Սպիտակ տանը։ Կարծում եմ, որ մեր վարչակազմը ղեկավարում են մեզ բոլորովին անծանոթ […]
21:45 28.06.2024
Ջո Բայդենը մտադիր է մասնակցել Դոնալդ Թրամփի հետ բանավեճերի երկրորդ փուլին։ ԱՄՆ նախագահի թեկնածուների կրկնակի բանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին։ Ըստ Դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբի ներկայացուցիչների, ովքեր ընդունել են իրենց թեկնածուի ձախողումը, բանավեճերի մեկ փուլի արդյունքը չպետք է նախագահ Բայդենին զրկի երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իրավունքից։ Հունիսի 27-ին Ատլանտայում տեղի է ունեցել ԱՄՆ պատմության մեջ […]
21:35 28.06.2024
Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
21:26 28.06.2024
Ռուսաստանի սահմանի մոտ Գերմանիայի և Իսպանիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու Ճապոնիայի իշխանությունների պլանների հետ կապված Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատանը խիստ բողոք է ներկայացվել։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ Վարժանքները նախատեսվում է անցկացնել հուլիսի 19-ից 25-ը Հոկայդո կղզում։ Ճապոնական կողմին մատնանշվել է, որ Ռուսաստանի Հեռավորարևելյան սահմանների մոտ նման սադրիչ ռազմական գործողությունները կտրականապես անթույլատրելի են։ ԱԳՆ-ն […]
21:07 28.06.2024
Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին իր մասնակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը ստացել է ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը և եթե այո, ապա ո՞րն է Հայաստանի պատասխանը։ «Հայաստանը ստացել է Վաշինգտոնում […]
20:56 28.06.2024
«Մարտի 23-ի շարժում» (M23) ապստամբ խմբավորման ջոկատներին հաջողվել է համառ մարտերից հետո գրավել երկու բնակավայր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴ) արևելքում գտնվող Կանյաբայոնգա քաղաքի մոտ (Հյուսիսային Կիվու նահանգ): Այս մասին հաղորդում է Okapi ռադիոկայանը։ Նշվում է, որ մարտերի ընթացքում առնվազն հինգ մարդ է զոհվել։ Հունիսի 27-ին կառավարական ուժերի հետ կատաղի մարտերից հետո ապստամբները գրավել են երկու […]
20:41 28.06.2024
Ջո Բայդենի նախընտրական շտաբը 14 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել կողմնակիցներից Բայդեն-Թրամփ հեռուստաբանավեճից հետո: Այս մասին ասվում է պետության ղեկավարի նախընտրական շտաբի տարածած փաստաթղթում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը, ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների շրջանում խուճապ է սկսվել հեռուստաբանավեճում Բայդենի անհաջող ելույթի պատճառով։ Որոշ դեմոկրատներ հույս ունեն գտնել նոր հավակնորդ Դեմոկրատական կուսակցության նախագահի […]
20:35 28.06.2024
Իրանի նախագահական ընտրությունների քվեարկության ժամը երկարացվել է երկու ժամով: Իրանի նախագահական ընտրություններում քվեարկության համար ընտրատեղամասերն ամբողջ երկրում բացվել են տեղական ժամանակով 08:00-ին: Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավար Ահմադ Վահիդիի խոսքով՝ այս ընտրություններում մեծ նշանակություն է տրվում անվտանգության խնդրին։ Այս առումով ընտրատեղամասերում կարգուկանոնը կապահովեն մոտ 180 հազար իրավապահներ։ Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում՝ կապված […]
20:22 28.06.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանn ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հայտարարությանը, Էրդողանը նշել է. «Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվերականգնելու պատճառ չկա։ Միասին կգործենք այնպես, ինչպես նախկինում էինք անում»։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան չի կարող շահագրգռվածություն ունենալ միջամտելու Սիրիայի ներքին գործերին և հավելել.«Սիրիայի ժողովուրդը մեր եղբայր ժողովուրդների […]
20:11 28.06.2024
Հունիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել: Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տանիքից ընկած տղայի և աղջկա ինքնությունը […]
19:05 28.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզ՝ 10:00-13:00 Ավշար, Ոսկետափ և Լուսաշող գյուղեր մասնակի, 10:30-12:30 Մխչյան գյուղ մասնակի, Կոտայքի մարզ` 11։00-16։00 Աբովյան քաղաք՝ 2-րդ միկրոշրջան մասնակի և 5, 6, 7, 8 միկրոշրջաններ, Աբովյան քաղաք՝ Լողավազան, «Դայմոնդ», «Լումա», «Նորարար» ՍՊԸ-ներ, […]
17:27 28.06.2024
Ավարտվել է հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 27–ամյա երիտասարդը, թիրախավորելով սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ բարեգործական հասարակական կազմակերպության շահառուների, օգտվելով վերջիններիս խոցելի […]
17:23 28.06.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները։ Զրուցակիցները քննարկել են ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։ […]
17:17 28.06.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ուրբաթ օրը հայտարարել է՝ հավատում է, որ 2030 թվականին երկիրը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ միասին կդառնա Եվրամիության անդամ։ «Առաջիկա չորս տարիները շրջադարձային են Վրաստանի զարգացման գործում. մենք ունենք երկու հիմնական խնդիր՝ վերջապես հաղթահարել աղքատությունը մեր երկրում, և միավորել երկիրը, կարելի է ասել, որ դա շատ համարձակ է։ Բանն այն է, […]
17:13 28.06.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցրել է Միլի Մեջլիսը (երկրի խորհրդարանը) և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել սեպտեմբերի 1-ին։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակվել է նրա կայքում։ Հունիսի 21-ին Ադրբեջանի խորհրդարանը ընդունել է երկրի նախագահին դիմումը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու նախաձեռնությամբ։ Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը ցրելու և ընտրություններ նշանակելու իրավունքը պատկանում է նախագահին։ Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է […]
16:58 28.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ամենայն հաջողություն մաղթում մեծ ջանքեր և պատասխանատվություն պահանջող Ձեր լիազորությունների իրականացման ընթացքում։ Այս տարի նշվող Եվրոպայի խորհրդի 75-ամյակն ուղեկցվում է Եվրոպայում և դրանից անդին […]
16:45 28.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ քննարկումների հիման վրա իրականացված վերլուծությունը, որը ներառել է ՄԺԾԾ առաջարկի հիմքում դրված հիմնական սկզբունքները, պետական գերատեսչությունների ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատումը, հարկաբյուջետային շրջանակի ծախսային հատվածը […]
16:33 28.06.2024
Ռուսական զորքերը հունիսի 28-ին հարձակվել են Օդեսայի շրջանի վրա։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերին։ «Այսօր կեսօրին հակառակորդը բալիստիկ հրթիռային հարված է հասցրել, ենթադրաբար, «Իսկանդեր-Մ»-ով Օդեսայի շրջանին», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հարվածի հետևանքով, ըստ զինվորականների, հրդեհվել է ցորենի արտ։ «Հրդեհը մարվում է, ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան», – նշված […]
15:55 28.06.2024
Զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձինք ինքնավնասման փորձ են կատարել: Նշված տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ բարձրացված խնդիրը, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր հրատապության կարգով քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի […]
15:47 28.06.2024
Հունիս ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ ԵՓՎ ենթակա ստորաբաժանումների փրկարարական ծառայողները մի շարք ուսումնավարժություններ են անցկացրել Երևան քաղաքի թվով 13 ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը: Մասնավորապես՝ «Հակառակորդի օդուժի հարձակման դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը» թեմայով օբյեկտային ուսումնավարժանքներ են անցկացվել «Ինֆեկցիոն […]
15:30 28.06.2024
Բիշքեկի մոտակայքում 4,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինչպես պարզաբանում են ինստիտուտում, 4,2 մագնիտուդ ցնցումներ են գրանցվել ուրբաթ՝ ժամը 15:18-ին: Երկրաշարժի օջախը եղել է հանրապետության Չուի շրջանում՝ Նուրմանբեթ գյուղից երեք կիլոմետր դեպի արեւմուտք։ Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տեղեկություններով՝ Ղրղզստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։
14:51 28.06.2024
Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ: Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն առաջիկա պաշտոնական այցին վերաբերող օրակարգային հարցեր:
14:47 28.06.2024
2024 թվականի մարտի 13-ին՝ ժամը 18:58-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցում հայտնաբերել էր 60-ամյա տղամարդու դի՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով: Սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողություններով պարզվել էին տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն […]
14:34 28.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Նախարարը և հյուրերը վերանորոգված դահլիճի բեմում դիտել են Մինկուսի «Պախիտա» բալետի առաջնախաղը Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաների կատարմամբ: Բալետի բեմադրությունն […]
14:27 28.06.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 28-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ Նախարարը ներկայացրել է Հայաստանում «կանաչ քիմիայի» հայեցակարգը, տեքստիլ արդյունաբերության նախագծի շարունակականության ապահովման հնարավորությունը, ինչպես նաև […]
14:13 28.06.2024
Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանի մասնակցությամբ և Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությամբ ազդարարման համակարգի համապետական արշավի շրջանակում տեղի է ունեցել վերապատրաստողների վերապատրաստում՝ ուղղված արշավում ներգրավված պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների իրազեկմանը և կարողությունների զարգացմանը: Նախարարի խորհրդականն իր բացման խոսքում շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին ազդարարման համակարգի արշավի շրջանակում ցուցաբերված շարունակական աջակցության համար՝ նշելով, […]
14:06 28.06.2024
Շուրջ 9000 երեխա ավարտում է Երևանի համայնքային մանկապարտեզները: Նրանք հնարավորություն ունեն մինչև սեպտեմբեր շարունակել հաճախել մանկապարտեզ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
13:54 28.06.2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։ Քաղաքաշինության ոլորտի օրակարգային հարցերից դիտարկվել է «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» շինարարական նորմերում շրջանակակապային համակարգերի կիրառման պահանջների վերանայման առաջարկը։ Խորհրդի քննարկմանն է ներկայացվել բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծման թույլտվության փոփոխության վերաբերյալ հարցը։ Ուսումնասիրվել է նաև հակահրդեհային անվտանգության նորմերի պահանջների ապահովումը բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրների, խոշոր […]