20:53 19.06.2024
Հունիսի 20-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Վիլնյուսում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս և տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
20:50 19.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Անդրանիկի փ. 134, 135, 137, 143, 145, 147, 149 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բ-2 թաղ․ 21 շենք, Շիրակի փ․ 66, 68, 70, 72 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք […]
20:46 19.06.2024
«Հեզբոլլահ» կուսակցության առաջնորդ շեյխ Հասան Նասրուլլան Կիպրոսի կառավարությանը կոչ է արել ձեռնպահ մնալ Իսրայելին ռազմակայաններ տրամադրելուց՝ Լիբանանի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Ալ Մանար հեռուստաալիքով հեռարձակվող հեռուստաուղերձում նա զգուշացրել է, որ նման քայլը բացասական հետևանքներ կունենա Կիպրոսի համար։ «Մենք նախազգուշացնում ենք Կիպրոսի կառավարությանը, որ եթե Իսրայելին թույլ տա օգտագործել կղզում գտնվող ավիաբազաները Լիբանանի վրա հարձակվելու համար, […]
20:30 19.06.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը ԿԺԴՀ վկայում է երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման մասին։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը։ «Ակնհայտ է, որ այդ գործընկերությունն ընդլայնվում է»,- նշել է նա՝ խոսելով Մոսկվայի և Փհենյանի միջև կապերի մասին։ Քարփենթերը հայտարարել է, […]
20:25 19.06.2024
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կայցելի Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերը, փոխանցում է РИА Новости-ն։ «Մենք հույս ունենք, որ Զելենսկին կգա և ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ կմասնակցի գագաթնաժողովին»,- ասել է նա։ Հունիսի 18-ին The Hill-ը գրել էր, որ […]
20:15 19.06.2024
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահությամբ անցկացվելիք այդ նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկելու են միջազգային զարգացումները, իրավիճակը տարածաշրջանում, արտաքին […]
20:10 19.06.2024
Տնտեսական խանութից գնված ծաղկամանը պարզվել է 2000 տարվա հնություն ունեցող արտեֆակտ է, գրում է UPI-ը։ Վաշինգտոնից Աննա Լի Դոզյերը պատմել է, որ գնումներ է կատարել առևտրի կենտրոնից, երբ իր ուշադրությունը գրավել է 3,99 դոլար արժողությամբ արտասովոր ծաղկամանը: «Այն բավականին հին տեսք ուներ, ես մտածեցի, որ երևի 20 տարեկան է, կամ էլ՝ 30: Գնեցի և բերեցի […]
20:05 19.06.2024
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հադիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Գաբրիել Ատտալի դիվանագիտական խորհրդական Ստեֆան Մարկիզիոն հետ: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ համագործակցության բազմաոլորտ օրակարգը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքին և […]
23:44 18.06.2024
Իսրայելի պաշտպանության բանակն այսօր հայտարարել է, որ հաստատել է Լիբանանում հարձակման մարտական պլանները: Այս մասին հայտնում է IDF Telegram ալիքը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Հյուսիսային ռազմական օկրուգի հրամանատար Օրի Գորդինը և գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Օդեդ Բասյուկը հաստատել են մարտական պլանները և գնահատել իրավիճակն Իսրայելի հյուսիսային հրամանատարությունում։ Նրանք հստակեցրել և հաստատել են Լիբանանում […]
23:34 18.06.2024
Հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Նախագահ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած […]
23:31 18.06.2024
Հայաստանն ու Ֆրանսիան սպառազինության ձեռք բերման նոր գործարք են կնքել. դա տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Ի՞նչ է հայտնի «Սեզար» համակարգերի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ըստ էության «Սեզարը» հաուբից է՝ շարժական հրետանային համալիր, 155 մմ տրամաչափի թնդանոթով: Արտադրողը ֆրանսիական «Նեքստեր» ընկերությունն է, որը ֆրանսիական ռազմարդյունաբերական […]
23:16 18.06.2024
Ֆինլանդիան դարձավ Եվրամիության առաջին երկիրը, որն ուրան արդյունահանեց: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Terrafame հանքարդյունաբերական ընկերությանը։ «Terrafame ընկերությունը սկսել է բնական ուրանի արդյունահանումը Սոտկամոյի իր արդյունաբերական տարածքում»,-հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Ակնկալվում է, որ հանքավայրը կհասնի իր նախագծային հզորություններին մինչև 2026 թվականը և իր գագաթնակետին արտադրությունը կկազմի տարեկան 200 տոննա: Հանքավայրի […]
23:08 18.06.2024
Հունիսի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից: «Քննարկվել են Կուսակցության՝ Սյունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքներին առնչվող հարցեր»,-ասված է հայտարարության մեջ։
22:51 18.06.2024
Կոպենհագենի համալսարանի դանիացի գիտնականները կազմել են բնական աղետների պատճառով անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների գլոբալ քարտեզ։ Տագնապալի ցուցակը ներառում է սողունների, երկկենցաղների, թռչունների և կաթնասունների 3772 տեսակ։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում: Վտանգի տակ գտնվող տեսակների կեսը փոթորիկների և եղանակային այլ աղետների պատճառով անհետացման «մեծ վտանգի» տակ […]
22:46 18.06.2024
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման այցելեց Երևանի ինժեներական քաղաք, որը Հայաստանի տեխնոլոգիական ապագան է ներկայացնում՝ ապահովելով ընդհանուր օգտագործման առաջատար լաբորատորիաներ և ծառայում է որպես տեխնոլոգիական ինկուբատոր, որտեղ մեկնարկային ներդրում է կատարվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
22:30 18.06.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդունելություն է կազմակերպել Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի մասնակիցների պատվին։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից; «Ներկաների շարքում էին ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա […]
22:23 18.06.2024
Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի աստղագետները հայտնաբերել են տարօրինակ թափառող աստղ, որը թռչում է տիեզերքում ժամում 2,1 միլիոն կիլոմետր արագությամբ՝ մոտ 1,5 հազար անգամ ավելի արագ, քան ձայնի արագությունը: Հետազոտությունը հրապարակվել է UCSD-ի պաշտոնական կայքում։ Օբյեկտին տրվել է J1249+36 անվանումը։ Այս լուսատուները շատ հազվադեպ են և ուշագրավ են իրենց շատ ցածր զանգվածի և համեմատաբար ցածր ջերմաստիճանի պատճառով: […]
22:14 18.06.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ ՆԱՏՕ-ն գերմանական Վիսբադեն քաղաքում ստեղծում է հրամանատարաշտաբային կառույց՝ Ուկրաինային օգնությունը համակարգելու համար։ «Մենք ստեղծում ենք ՆԱՏՕ-ի հրամանատարություն Վիսբադենում՝ համակարգելով պաշտպանական օգնությունը, սարքավորումների մատակարարումը, վերանորոգումը և սպասարկումը», – ասել է նա Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Անցյալ շաբաթ Բլինքենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ստանձնում […]
22:05 18.06.2024
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ: Այս մասին հայտնում են նախարարությունից: Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։ 2024 թվականի ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում պարտադիր ժամկետային […]
21:47 18.06.2024
Հյուսիսատլանդյան դաշինքը մոտ է նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը համաձայնեցնելուն։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Օրբանի այսօրվա հայտարարությունից հետո ակնհայտ է, որ դաշինքն ավելի մոտ է նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ վերջնական համաձայնությանը: Կարծում եմ, սա լավ նորություն է: Մարկ Ռյուտեն շատ ուժեղ թեկնածու է, մեծ փորձով վարչապետ և մտերիմ […]
21:36 18.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 16 թաղ․ 12, 14, 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աէրացիա թաղ․ 2/1, 2/2, 2/3, 2/4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 38, 40, 42, 44, […]
21:25 18.06.2024
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին է այցելել Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանին և դեսպանատան քաղաքական պատասխանատուները։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Լիբանանի Հանրապետության նախագահի ընտրության հարցը և այս շրջանակում փոխանակվել են կարծիքներ։ Նորին Սրբությունն անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքը՝ միջազգային հովանավորությամբ և հիշեցրել Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ […]
21:19 18.06.2024
Մարդկանց համար ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով միայն այս տարի Դավթաշեն վարչական շրջանում հողազավթումներից ազատել ենք շուրջ 8000 քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ընթացքի մեջ են նաև Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգու բարեկարգման […]
21:14 18.06.2024
Շվեյցարիայի խորհրդարանի մեծ պալատի Անվտանգության քաղաքականության հանձնաժողովն առաջարկել է թույլատրել զենքի վերաարտահանումը Ուկրաինա: Այս մասին ասված է հանրապետության խորհրդարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Նախաձեռնությունը պաշտպանել է տասը խորհրդարանական, ևս տասը դեմ են եղել, չորսը ձեռնպահ են մնացել։ Արդյունքում կոմիտեի նախագահը դաշնային ժողովում գործող ընթացակարգով հաստատել է այն։ Այժմ պատգամավորներն ու սենատորները պետք է քվեարկեն այս […]
21:06 18.06.2024
Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «Մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ «Ես արձանագրել եմ, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը […]
18:51 18.06.2024
Ադրբեջանական հերթական դիվերսիոն խումբը, որի անդամներն էին Դիլգամ Ասգերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը, 2014 թվականի ամռանը ներխուժել էր Արցախի Քարվաճառի շրջան, սպանել 17-ամյա Սմբատ Ցականյանին, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, վիրավորել նրա կնոջը՝ Կարինե Դավթյանին: Դիվերսիոն խմբի ձերբակալման ժամանակ Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել էր: Դատավարության արդյունքում Ասգերովը դատապարտվել էր ցմահ, իսկ […]
18:38 18.06.2024
Խորասան-Ռեզավի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 120 մարդ, չորս անձ զոհվել է։ Այս մասին հայտարարել է Քաշմերի քաղաքապետ Խոջաթոլլա Շարիաթմադարին։ «120 մարդ վիրավորվել է։ Չորս անձ զոհվել է»,- ասել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քաշմերից 3 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է 96 հազար իրանցի։ Ավելի վաղ Շարիաթմադարին […]
18:32 18.06.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Վայոց ձորի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Մասնավորապես՝ նա հետևել է Եղեգիսի միջնակարգ դպրոցի կառուցման և Շատինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման ծրագրի ընթացքին, կատարել համապատասխան դիտողություններ և առաջարկություններ։ Ծրագրերն իրականացնող կազմակերպություններին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել ժամանակացույցից շեղումով ընթացող աշխատանքները բարեխղճորեն կատարելու և առաջիկայում ծրագիրն ավարտին […]
18:24 18.06.2024
Հունիսի 18-ին տեղի է ունեցել Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի առաջին համակարգող հանդիպումը, որին մասնակցել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Մասնակցում էին նաև ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, նախարարությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։ […]