22:30 20.06.2024
Եվրամիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին ի պատասխան: «ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ բոլոր […]
22:24 20.06.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է հանդուրժել անձնական հարձակումները, եթե հրեական պետությունը շարունակի ստանալ ԱՄՆ-ից անհրաժեշտ ռազմական օգնությունը: Համապատասխան հրապարակումը հայտնվել է վարչապետի Telegram-յան ալիքում։ «Ես պատրաստ եմ հանդուրժել անձնական հարձակումները՝ պայմանով, որ Իսրայելն ԱՄՆ-ից ստանա այն զինամթերքը, որն իրեն անհրաժեշտ է պատերազմում»,- գրել է Նեթանյահուն։ Հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ […]
22:24 20.06.2024
Միացյալ Նահանգների վարչակազմն ակնկալում է Վիետնամից տեղեկատվություն ստանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի արդյունքների մասին և մտադիր է համապարփակ ռազմավարական գործընկերություն զարգացնել Հանոյի հետ։ Այս մասին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Լրագրողները Սպիտակ տան ներկայացուցչին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի […]
22:16 20.06.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ընդլայնման առումով էական առաջընթաց չի ակնկալում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, որը կկայանա հուլիսի 9-11 Վաշինգտոնում։ «Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, այս առումով ՆԱՏՕ-ի ղեկավարների կողմից հնչում են հրապարակային հայտարարություններ, որ այս փուլում ՆԱՏՕ-ի ընդլայնումն այն հարցը չէ, որը կարելի է ակտիվորեն դիտարկել, դրանից ելնելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից էական փոփոխություններ չենք ակնկալում»,-ասել […]
21:34 20.06.2024
Մեծ Բրիտանիայի Ասթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ մրգեր ուտելը թեթևացնում է դեպրեսիայի ախտանիշները և բարելավում հոգեբանական ինքնազգացողությունը, մինչդեռ չիփս ուտելը, ընդհակառակը, բարձրացնում է անհանգստության և սթրեսի մակարդակը: Արդյունքները հրապարակվել են British Journal of Nutrition ամսագրում: Հետազոտությանը մասնակցել են 428 առողջ մեծահասակ, որոնց հանձնարարվել է լրացնել հարցաթերթիկներ վերջին տարվա ընթացքում իրենց սննդակարգի վերաբերյալ: Հարցաթերթիկներում տեղ […]
21:26 20.06.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 20-ին ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին և «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպության նախագահ Անդրանիկ Գրիգորյանին։ Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից: Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ ապաստան հայցողների և փախստականների […]
21:19 20.06.2024
Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը դիմել է երկրի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու համար։ «Խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի հարցերով միջազգային COP 29 նստաշրջանի ժամանակ»,-ասել է կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդանովը։ Այս տարվա փետրվարին երկրում կայացան նախագահական ընտրություններ, կրկին՝ արտահերթ։ Իլհամ Ալիևը ավելի քան 92 տոկոս ձայն էր ստացել։
21:01 20.06.2024
Հունիսի 20-ին, ժամը 17:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ […]
20:48 20.06.2024
ԱՄՆ-ը խորապես հիասթափված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քննադատությունից և այն անհիմն է համարում։ Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Կարծում եմ, մենք տարբեր ուղիներով շատ հստակ հայտնել ենք մեր իսրայելցի գործընկերներին մեր խորը հիասթափությունն այս տեսանյութում պարունակվող հայտարարություններից, ինչպես նաև մեր մտահոգությունը դրանց […]
20:42 20.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Մազմանյան փ. 5/1 շենք, Չաուշի փ. 14/3 շենք, 16 թաղ․ 47 շենք, Անդրանիկի փ. 121, 127, 129, 131, 133 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16:00 Նոր Արեշ 22փ․ 13-64; 24փ․ 31-54 […]
20:27 20.06.2024
Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի, խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հայտսրարության մեջ նշվում է, որ այս հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն […]
20:22 20.06.2024
Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային մատակարարել NASAMS և Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ի վնաս իր մյուս դաշնակիցների շահերի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Միացյալ Նահանգների կառավարությունը բարդ, բայց անհրաժեշտ որոշում է կայացրել, այլ երկրների պատվերները կանգնեցնելով, Ուկրաինային օտարերկրյա ռազմական վաճառքի կարճաժամկետ պլանները վերահաստատելու համար», – […]
20:16 20.06.2024
Լեհաստանի հյուսիսում գտնվող Շալենեց գյուղի մի քանի տների տանիքներ վնասվել են այն բանից հետո, երբ ՄիԳ-29 մարտական ինքնաթիռը թռել է գերձայնային արագությամբ։ Այս մասին հայտնել են հանրապետության զինված ուժերի միացյալ հրամանատարությունից։ Հրամանատարությունը խոստացել է իր վրա վերցնել շենքերի վերանորոգման հետ կապված բոլոր ծախսերը։ «Օդաչուն ուսումնական թռիչքի ժամանակ գերազանցել է ձայնի արագությունը մոտ 300 մետր բարձրության […]
20:08 20.06.2024
Հարավային Կորեայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ հանրապետությունը նախատեսում է ընդլայնել Ռուսաստանի դեմ արտահանման սահմանափակումները՝ ի պատասխան Մոսկվայի` Հյուսիսային Կորեայի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքման, հայտնում է Yonhap գործակալությունը։ Հաղորդվել է նաև, որ Հարավային Կորեան ծրագրում է վերանայել Ուկրաինային զենքի ուղղակի մատակարարումների հարցը։ Ընդհանուր առմամբ, Սեուլը նախատեսում է 2,3 միլիարդ դոլար հատկացնել Կիևին: […]
00:00 20.06.2024
Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ առողջ սննդակարգը նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը նույնիսկ այս հիվանդության նկատմամբ գենետիկ հակվածություն ունեցող տղամարդկանց մոտ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Nutrition ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է միջին տարիքի և տարեց 1500 տղամարդ: Գիտնականները տվյալ տղամարդկանց խնդրել են խոսել իրենց սննդակարգի մասին և նրանցից արյան […]
23:54 19.06.2024
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Կանադայի իշխանություններին կոչ է անում դադարեցնել սադրանքները Հարավչինական ծովում։ Այս մասին ասել է Օտտավայում ասիական հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը, փոխանցում է РИА Новости-ն։ Դիվանագետը նշել է, որ Կանադան բազմիցս իր ռազմանավերն ու ուղղաթիռներն է ուղարկել Հարավչինական ծով։ Դրանով նա փորձել է ցույց տալ իր ուժը տարածաշրջանում՝ միաժամանակ օգտագործելով նավարկության և թռիչքների ազատության պաշտպանության […]
23:45 19.06.2024
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 128 կմ հատվածում բախվել են Վարդան Շահնազարյանի վարած «Nissan Sentra» մակնիշի և Արման Ամիրխանյանի վարած «Honda Stepwgn» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը: Բախման հետևանքով «Honda Stepwgn»-ը կողաշրջվել է և փակել ճանապարհի երթևեկելի գոտու մի մասը, իսկ վթարի հետևանքով […]
23:21 19.06.2024
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնին մեղադրել են քաղցկեղի բուժման պատրվակով պլաստիկ վիրահատությունը թաքցնելու փորձի մեջ։ Հայտնում է News.com.au-ն։ Սոցցանցերում նոր դավադրության տեսություն է քննարկվում։ Օգտատերերի խոսքով՝ վերջին Trooping the Color շքերթի ժամանակ Քեյթ Միդլթոնը ընդհանրապես չի փոխվել դեկտեմբերից։ Նա ցույց չի տվել մազաթափության կամ մաշկի վիճակի վատթարացման ակնհայտ նշաններ: Նրանք նաև նշել են, որ Քեյթ Միդլթոնը […]
23:11 19.06.2024
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինցզյանի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, […]
23:00 19.06.2024
Առնվազն 12 պաղեստինցի է զոհվել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, զոհերի ճշգրիտ թիվը չի նշվում։ Ենթադրվում է, որ գնդակոծվել է քաղաքի արևելյան մասում գտնվող փողոցը։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ այն […]
22:40 19.06.2024
Հունիսի 19-ին տեղի է ունեցել «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից: Մասնակցում էին նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի […]
22:23 19.06.2024
Հունաստանում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 62 վայր է հրդեհվել շոգի և բուռն քամիների պատճառով։ Այս մասին հայտնում է երկրի հրշեջ ծառայությունը։ Ծառայության տվյալներով 62 օջախից 46-ն անմիջապես մարվել է, իսկ մնացածի դեմ պայքարը շարունակվում է։ Կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի և քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը հայտարարել է տեսագրությունների առկայության մասին, թե ինչպես է […]
22:15 19.06.2024
Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները բարդ են լինելու, քանի որ կան վիճելի ոլորտներ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԵՄ հարցերով նախարար Ադամ Շլապկան, հայտնում է ուկրաինական Strana հրատարակությունը։ Շլապկան ասել է, որ հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա Ուկրաինայի և ԵՄ-ի միջկառավարական համաժողովը, որտեղ կսկսվեն բանակցությունները։ Սակայն նա նշել է, որ բանակցային գործընթացը բարդ է […]
22:07 19.06.2024
Հունիսի 19-ին Քիշնևում Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ: Հայաստանյան կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, մոլդովական կողմից՝ ՄՀ ԱԳՆ պետական քարտուղար Սերջիու Միխովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են բարեկամական հենքի վրա զարգացող հարաբերությունների դինամիկան, քննարկել են […]
21:47 19.06.2024
Առնվազն 10 մարդ մահացել է, ևս 12-ը թունավորվել են Հնդկաստանում կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո։ Times of India-ի փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել հարավային Թամիլնադ նահանգի Կալակուրիչի քաղաքում։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Կեղծ ալկոհոլային խմիչքների վաճառքով զբաղվողը ձերբակալվել է: Առգրավվել է մեթանոլային խառնուրդներ պարունակող 200 լիտր սպիրտ։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ այս ոգելից խմիչքն օգտագործելուց հետո տուժածները […]
21:37 19.06.2024
Արգենտինայի կառավարությունը չի պատրաստվում միջամտել ուկրաինական հակամարտությանը և ռազմական օգնություն տրամադրել Կիևին: Այս մասին հայտարարել է հարավամերիկյան հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ռազմական օգնություն չենք ցուցաբերի: Մենք կառաջարկենք հումանիտար աջակցություն, օգնություն նյութատեխնիկական ապահովման և տարածքի ականազերծման հարցում, բայց ոչ մի կերպ չենք միջամտի ռազմական հակամարտությանը»,- ասել է Ադորնին։ […]
21:18 19.06.2024
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: «Գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ»,-ասված է հայտարարության մեջ:
21:14 19.06.2024
Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Նիկոսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Անիտա Դեմիտրիուին։ Դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ դեսպանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի խոսնակին դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին լինելու և Հայաստանին ցուցաբերած աներկբա աջակցության համար, ինչը դրսևորվել է խորհրդարանի […]