TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

SHANTNEWS

12:00 18.06.2024

̰
Երեք անձ կալանավորվել է՝ տարեց տղամարդու նկատմամբ ավազակություն կատարելու մեղադրանքով

11:57 18.06.2024

2024 թվականի հունիսի 2-ին հաղորդումներ են ստացվել՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակչի նկատմամբ բռնության գործադրմամբ ավազակային հարձակում և վերջինիս բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացված քննչական և […]

̰
Հայաստանը անվտանգության ապահովման ավելի արդյունավետ մեխանիզմ, քան ՀԱՊԿ-ն է, չի գտնի․ Գալուզին

11:54 18.06.2024

Հայաստանի ակտիվ մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) օգնեց պահպանել խաղաղությունը Հարավային Կովկասում: Այս մասին հունիսի 18-ին Комсомольская правда-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ցավոք, արևմտյան նարատիվների ազդեցության տակ տեղի է ունեցել երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նեղացում։ Երեւանից գնալով ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, անվտանգության առկա համակարգի անհիմն քննադատություններ»,- ասել է […]

̰
ԱՄԷ Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

11:50 18.06.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 17-ին Շարժա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել օտարերկրյա քաղաքացի 35-ամյա Միքայել Ս.-ն: Նա 2022 թ. հուլիսի 11-ից Արաբական Միացիալ Էմիրությունների Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

̰
Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

11:43 18.06.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը: Օրենքի ընդունման համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, համաձայն որի՝ մինչև 2024 թվականի հուլիսի երրորդ տասնօրյակ ԿԳՄՍ նախարարության կողմից պետք է մշակվի և Կառավարության որոշմամբ հաստատվի օրենքի նախագիծը: «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի համակարգելու ՀՀ-ում երիտասարդության […]

̰
ՃՏՊ Հրազդան քաղաքում. կա տուժած

11:35 18.06.2024

Հունիսի 18-ին, ժամը 07:54-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանատուր թաղամասում «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.) դուրս […]

̰
Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին

11:29 18.06.2024

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին (Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպություն): Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը կառույցին անդամակցելու հայտը ներկայացրել է կազմակերպության նախագահին: Հայտում Գրիգորյանը ներկայացրել է քրեակատարողական ծառայության ներկա վիճակը, նախատեսված բարեփոխումների ծրագրերն ու ուղղությունները, դրանց ընթացքը, կազմակերպությանն անդամակցելու ակնկալիքները: EuroPris-ի տնօրենների խորհրդում Քրեակատարողական ծառաության՝ կազմակերպությանն անդամակցելու […]

̰
Վրաերթի ենթարկված 41-ամյա տղամարդը մահացել է

11:23 18.06.2024

Հունիսի 17-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի կրպակին, այնուհետև վրաերթի է ենթարկել 41-ամյա Սունիլ Կ.-ին, որը տեղում մահացել է, իսկ «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

̰
Միշելը կարող է գլխավորել Բելգիայի ԱԳՆ-ն․ Politico

11:15 18.06.2024

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կարող է դառնալ Բելգիայի արտաքին և եվրոպական գործերի հաջորդ նախարարը՝ ներկայիս պաշտոնում իր լիազորությունների ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Politico թերթի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով երկու անանուն բելգիացի պաշտոնյաների։ Նրանց կարծիքով՝ Միշելի նշանակումը ԱԳ նախարարի պաշտոնում իմաստ ունի՝ հաշվի առնելով նրա փորձը՝ որպես երկրի վարչապետ եւ Եվրոպական խորհրդի նախագահ։ Բացի […]

̰
Եվրոպան գործարկել է Երկրի թվային մոդելը

11:06 18.06.2024

Եվրոպան գործարկել է Երկրի թվային մոդելը, որը կօգնի պայքարել կլիմայի փոփոխության հետևանքների դեմ: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը։ Փոխանցում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Մոդելը ստեղծվել է Destination Earth նախաձեռնության շրջանակներում: Այն նախատեսված է մոդելավորելու և հետևելու էկոլոգիական սպառնալիքները և կլիմայի փոփոխության մասին մեծ քանակությամբ տվյալների հիման վրա կլիմայի փոփոխությունը մեղմելու լուծումներ գտնելու […]

̰
Հայաստանը Ֆրանսիայի հետ պայմանագիր է կնքել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հաուբիցների գնման համար․ Ֆրանսիայի ՊՆ ղեկավար

10:59 18.06.2024

Հայաստանը Ֆրանսիայի հետ պայմանագիր է կնքել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հաուբիցների գնման համար, երեքշաբթի X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիան Լեկորնյուն։ «Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Նոր կարևոր իրադարձություն է CAESAR ինքնագնաց հաուբիցների գնման պայմանագրի կնքումը»,-գրել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած […]

̰
Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3146 խախտում

10:52 18.06.2024

Հունիսի 10-17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3146 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 75 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 101, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 177 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 433, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 180, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 124, […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

10:45 18.06.2024

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր հատկապես ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում արձանագրվել է 2 ինքնաձիգ, օդաճնշիչ հրացան ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Որսորդական հրացան, ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու […]

̰
Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:38 18.06.2024

Հունիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Պերուում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

10:31 18.06.2024

Պերուի հյուսիսում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բառանկա քաղաքից 105 կմ հյուսիս-արևմուտք՝ մոտ 5,7 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվում էր 100 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. ոստիկանների բացահայտումը

10:24 18.06.2024

Մայիսի 29-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ Կոշ գյուղից բուժօգնության է տեղափոխվել դանակահարված մի երիտասարդ: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբ էր մեկնել Կոշ: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ` առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով: Վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակի քրեական հետախույզները պարզեցին, […]

̰
Թուրքիան օգնել է կանխել «Կրոկուսից» հետո երկրորդ ահաբեկչությունը Մոսկվայում․ ԶԼՄ

10:17 18.06.2024

Թուրքական հետախուզական ծառայությունները նախազգուշացրել են իրենց ռուս գործընկերներին և օգնել են կանխել երկրորդ ահաբեկչությունը Մոսկվայում՝ Crocus City Hall առևտրի կենտրոնի վրա հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է կառավարամետ Hürriyet թերթը։ «Համերգասրահի վրա առաջին հարձակումից հետո ահաբեկչական խմբավորումը պլանավորել էր երկրորդ հարձակումը: Նրանք ծրագրել էին հարձակվել մարդաշատ առևտրի կենտրոնի վրա: Թուրքական հետախուզությունը կանխեց այս երկրորդ խոշոր […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 18-ին

10:08 18.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.32 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.43 դրամ:  

̰
Հավկիթի մեծությամբ կարկուտ Լոռու մարզում

00:00 18.06.2024

Հավկիթի մեծությամբ կարկուտ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում կարկուտից լուսանկար է հրապարել։  

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում

23:54 17.06.2024

Այսօր՝ հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Արագածոտնի 67-ամյա Դավիթ Բ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Աշտարակի նախկին, այժմ՝ չգործող «Գայի պոստի» հարևանությամբ, մխրճվել է առևտրի տաղավարին մեջ, անցել այնտեղով և վրաերթի ենթարկել հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Իշխանասար բնակավայր

23:33 17.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Իշխանասար բնակավայրում այցելել է «ԱՆԴ» ընկերության ինտենսիվ այգի և վերամշակման գործարան: Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Ընկերությունը Կառավարության վարկերի սուբսիդավորման և լիզինգի աջակցության ծրագրերով ձեռք է բերել 204 մլն. դրամի գյուղտեխնիկա և ագրոպարենային ոլորտի սարքավորումներ»,-գրել է Փաշինյանը: Վարչապետը եղել է նաև Սիսիանի Անտառային կոմիտեի տնկարանում:

̰
ԱՄՆ իշխանությունները մտադիր են ուշադիր հետևել Պուտինի՝ Հյուսիսային Կորեա այցին

23:24 17.06.2024

ԱՄՆ իշխանությունները մտադիր են ուշադիր հետևել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԿԺԴՀ կատարած այցին։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք, անշուշտ, շատ, շատ ուշադիր հետևելու ենք դրան», – մեկնաբանել է նա։ Երկուշաբթի օրը՝ հունիսի 17-ին, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև […]

̰
ՀՀ ՊՆ-ի և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև պայմանագիր է կնքվել

23:13 17.06.2024

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Սլովակիայի հավաքականը հաղթեց Բելգիայի ընտրանուն

22:56 17.06.2024

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում հանդիպեցին Սլովակիայի և Բելգիայի հավաքականները։ Այս մասին հայտնում է Արմսպորտը: Հանդիպումն ավարտվեց սլովակ ֆուտբոլիստների հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլ իր ակտիվում գրանցեց Շրանցը՝ աչքի ըկնելով 7-րդ րոպեին։ Հանդիպման 57-րդ րոպեին Ռոմելու Լուկակուի գոլը չեղարկվեց, իսկ խաղավերջում նույն Ռոմելուն նորից հավասարեցրեց հանդիպման հաշիվը, սակայն VAR-ը դիտելուց հետո մրցավարը կրկին […]

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի   նախարարի հետ

22:47 17.06.2024

Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի […]

̰
Դիլիջանի թունելի մոտ մեքենա է այրվել

22:41 17.06.2024

Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունել չհասած հատվածում ավտոմեքենա է այրվում. կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Երթևեկությունը նշված վայրում ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան մարել […]

̰
Պետբյուջեից  39.9 մլն դրամ է հատկացվել  Կոռնիձորում  պուրակ և խաղահրապարակ կառուցելու համար

22:30 17.06.2024

Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում կառուցվել է պուրակ և խաղահրապարակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով պետբյուջեից հատկացվել է 39.9 մլն դրամ:

̰
ԵՄ-ն առաջնահերթություն է անվանել ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխան  զենքի գնումը

22:22 17.06.2024

ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխան զենքի ձեռքբերումը պետք է առաջնահերթություն լինի Եվրամիության (ԵՄ) երկրների համար՝ համեմատած զենքի այլ տեսակների մատակարարման հետ, ասել է ԵՄ ռազմական շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Միկել վան դեր Լան։ Նրա խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքի հավաքական անվտանգության հարցում կա հստակ առաջնահերթություն. «Մենք պետք է գնենք այն ապրանքները, որոնք նշված են ՆԱՏՕ-ի պաշտպանության պլանավորման գործընթացում, քանի որ […]

̰
Հայկական դրոշը ֆրանսիացիների սրտերում է. Ֆրանսիայի  դեսպան

22:14 17.06.2024

Հայկական դրոշը ֆրանսիացիների սրտերում է։ Այս մասին սոցիալական իր էջերում  գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին։ «Հունիսի 15-ին Հաղթական կամարում տեղի ունեցավ զինվորական արարողություն։ Հայկական դրոշը Ֆրանսիայի դրոշի կողքին էր՝ Փարիզի կենտրոնում, և այն ֆրանսիացիների սրտերում է»,- գրել է դեսպանը։

̰
SHANTNEWS

22:00 17.06.2024

̰
BACK_TO_TOP