19:55 04.06.2024
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ուրուգվայի խորհրդարանի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները հայ բնակչության դեմ «ցեղասպանություն» ճանաչելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։ «Մենք մերժում և դատապարտում ենք Ուրուգվայի խորհրդարանի կողմից ընդունված և գործող նախագահի կողմից ստորագրված՝ 1915 թվականի իրադարձությունները որպես «ցեղասպանություն» ճանաչելու օրենքը։ Այս օրենքը հակասում է միջազգային իրավունքին»,- […]
19:50 04.06.2024
Մայիսի 31-ին ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի տարածքում հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական և հորատման խմբերի փրկարարական ծառայողների մասնակցությամբ կազմակերպվել և անց է կացվել «Սակրավորական աշխատանքների իրականացման կարգը պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքում» և «Հորատման աշխատանքների իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ուսումնավարժությունն անց է կացվել երկու տեղամասերում: Առաջին տեղամասում իրականացվել են […]
19:26 04.06.2024
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայիլ Զիբերտին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակվել գործընկերության նոր օրակարգի շուրջ: «Մենք լիահույս ենք, որ այս նոր օրակարգը կներառի […]
19:23 04.06.2024
Շվեյցարիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի մեծ պալատի) պատգամավորները չեն աջակցել Պաղեստին պետությունը ճանաչելու առաջարկին։ Այն ճանաչելու օգտին տրվել է 61, դեմ՝ 131 ձայն, հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ «Ազգային խորհուրդը չի ցանկանում ճանաչել Պաղեստինը, այն երեքշաբթի օրը մերժել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆաբիան Մոլինայի ներկայացրած համապատասխան նախաձեռնությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
19:15 04.06.2024
Կանադան իր պատժամիջոցների ցուցակում ներառել է Ուկրաինայի 10 քաղաքացիների՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի համար, այդ թվում՝ նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովին։ Այս մասին ասվում է Կանադայի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Պատժամիջոցները գտնվում են «Ուկրաինա» բաժնում, որտեղ 2014 թվականից Օտտավան ներառում է Ուկրաինայի քաղաքացիների, ովքեր, իր կարծիքով, մասնակցում են Ղրիմի և Ուկրաինայի արևելյան շրջանների վերամիավորմանը Ռուսաստանին։ […]
17:00 04.06.2024
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող գործընկերությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
16:52 04.06.2024
Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ հաստատված հարաբերությունները՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը երկու երկրների արդյունավետ փոխգործակցության հարցում: Հանգամանալից քննարկվել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Եվրոպայում: Ալեն Սիմոնյանն Ուրշկա Զուպանչիչին […]
16:45 04.06.2024
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է։ Իհարկե, առանձին ուշադրություն է դարձվում Հայաստան-Եվրամիություն պայմանագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Կարծում եմ, […]
16:42 04.06.2024
Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցն արդեն ունի բարձր ճնշմամբ կանոնավոր ջրամատակարարում: «Այս փողոցի ջրի խնդիրը տարիների պատմություն ունի․ եղվարդցիները պարբերաբար բողոքում էին ջուր չունենալուց կամ ցածր ճնշումից: «Վեոլիա Ջուր» ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասը տարածքն ուսումնասիրելուց հետո հայտնաբերեց պատճառներն ու վերացրեց դրանք։ Փոխվեցին փողոցի 1, 2, 6 շենքերի մուտքագծերը՝ ընդհանուր 100 գծամետր, Վերացվեց 16 և 17 շենքերը […]
16:38 04.06.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևանի Վազգեն Սարգսյան […]
16:32 04.06.2024
Մայիս ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ ԵՓՎ ենթակա ստորաբաժանումների փրկարարական ծառայողները Երևանի 29 ուսումնական հաստատություններում, մանկապարտեզներում, կազմակերպություններում, ընկերություններում կազմակերպել և անց են կացրել մի շարք սեմինարներ, դասախոսություններ և ուսումնավարժանքներ։ Մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կազմակերպվել և անց է կացվել «Նուբարաշեն վարչական շրջանի բնակչության պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: […]
16:25 04.06.2024
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձի կողմից ԻԻՀ քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ Մեղրիի մաքսակետի մաքսային տեսուչ Վ. Մ.-ն 2024 թվականի ապրիլի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական […]
16:11 04.06.2024
Արևմտյան երկրներն այս փուլում ցանկանում են ունենալ նացիստական Ուկրաինա՝ Ռուսաստանի վրա մշտական ճնշում գործադրելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արևմուտքը ցանկանում է ունենալ նացիստական Ուկրաինա՝ որպես մշտական սպառնալիք Ռուսաստանի Դաշնության համար, որպես ազդեցություն այն հողերի վրա, որոնք դարեր շարունակ հիմնել և բնակեցրել է ռուս ժողովուրդը»,- նշել է […]
16:04 04.06.2024
Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բնագավառում համակարգված գործունեություն, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացում, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի […]
15:51 04.06.2024
Նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռի կատարած այցի հաջորդ կանգառը Ալավերդին էր։ Հեղեղից տուժած բնակավարեր այցից հետո Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, առողջապահության մարզային պատասխանատուների հետ քննարկմանը նախարարին են ներկայացվել աղետի գոտու բնակավայրերի բուժսպասարկման և դեղապահովման մանրամասները: Անդրադարձ է եղել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից տեղում իրականացվող աշխատանքներին, այդ թվում` ներկայացվել են խմելու ջրի և […]
15:44 04.06.2024
Մայիսի 29-30-ը «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն՝ ուղղված երկրորդային ազդեցությամբ արտակարգ իրավիճակների ժամանակ տեղեկատվության կառավարմանը, որոշումների կայացման և համակարգման պատրաստականությանը, արձագանքման մեխանիզմների և կարողությունների ստուգմանը, համագործակցության ամրապնդման միջոցով անտառային հրդեհներին արձագանքման կարողությունների զարգացմանը։ Շտաբային ուսումնավարժությանը մասնակցում էին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային […]
15:33 04.06.2024
Նախագծով լրացվում են օրենքի մի շարք հասկացություններ. կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, որը հնարավորություն կտա արտասահմանյան գրադարանները համալրել հայերեն գրքերով. նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական […]
15:29 04.06.2024
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին […]
15:18 04.06.2024
Հանրապետությունում 2024 թվականի մարտի երրորդ տասնօրյակից սկսած առատ տեղումների ու վարարումների մի շարք դեպքեր գրանցվեցին, որոնք ուղեկցվեցին արտակարգ իրավիճակով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ աննախադեպ իրավիճակ եղավ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը, երբ բավական ինտենսիվ տեղումներ եղան Լոռիում և Տավուշում։ Մեկ գիշերվա […]
15:11 04.06.2024
Հունիսի 4-ին, ժամը 08։36-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արատես գյուղի հանդամասերից մեկում, արջը վնասել է քաղաքացուն․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ Սևաժայռ գյուղի «Խոզան» կոչվող տարածքում արջը […]
14:55 04.06.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անլուրջ է համարում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների մասին խոսակցությունները, որոնք կարող են հետևել Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը։ Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անմիջապես վիզային սահմանափակումներ կմտցնի Վրաստանի նկատմամբ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները չափազանց անհանգստացած է, որ Թբիլիսին […]
14:49 04.06.2024
Ուկրաինայում էներգետիկ իրավիճակը շատ ծանր է, հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը։ «Իրավիճակը շատ ծանր է, սպառվել է ավելի քան 9 ԳՎտ արտադրական հզորություն»,- գրել է նա Telegram-ի ալիքում։ Նրա խոսքով՝ «Укрэнерго» ընկերությունը կրկին ստիպված է դիմել սպառողների էլեկտրաէներգիայի պլանային անջատումների։ Շմիգալը նաև հայտարարել է մի քանի միջոցների մասին, որոնք, նրա կարծիքով, կօգնեն կայունացնել իրավիճակը։ Խոսքը, […]
14:34 04.06.2024
Ավելի քան 36,5 հազար մարդ է զոհվել Գազայի հատվածում՝ 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավում սկսված ռազմական գործողության ընթացքում։ Այս տվյալները տրամադրել է Գազայի առողջապահության նախարարությունը։ «36 550 պաղեստինցիներ զոհ են գնացել իսրայելական ուժերի ագրեսիային», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Նշվել է, որ իսրայելական բանակի հարձակումների եւ ռմբակոծությունների հետեւանքով տուժել է 82 959 […]
14:28 04.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, երկկողմ օրակարգով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, տեխնոլոգիական, զբոսաշրջության ոլորտներում կապերի զարգացման […]
14:24 04.06.2024
Սիրիան և Իրանը մտադիր են զարգացնել բազմաբնույթ համագործակցություն, որը կհամապատասխանի երկու երկրների շահերին և նրանց ժողովուրդների բարգավաճմանը: Այս մասին Դամասկոսում հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը։ Նա հայտարարել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Դամասկոսի և Թեհրանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում և ծառայում են տարածաշրջանում կայունության […]
14:15 04.06.2024
Թեհրանը համապատասխան պատասխան կտա, եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդն ընդունի հակաիրանական բանաձեւ։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԻԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Եթե ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում Իրանի դեմ բանաձեւ ընդունվի, ինչպես նաև այլ պետությունների կողմից քաղաքական ճնշում գործադրվի, Իրանը կպատասխանի իր նախկինում արած հայտարարության համաձայն», – մեջբերում է իրանական Fars […]
14:07 04.06.2024
Թուրքիան և Ադրբեջանը համաձայնագրեր են ստորագրել ադրբեջանական գազի՝ Եվրոպա մատակարարման, ինչպես նաև հանրապետություն ներմուծման ժամկետը մինչև 2030 թվականի վերջ երկարացնելու մասին։ Այս մասին Բաքու կատարած այցից հետո հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը։ «Բաքու մեր այցի ընթացքում մենք նոր քայլեր ձեռնարկեցինք բնական գազի համագործակցության համաձայնագրի հիմքերը դնելու համար, որը ստորագրել ենք անցյալ ամիս […]
13:58 04.06.2024
Հոկտեմբերի 19-23-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կանցկացվի «Sial-2024» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը: ««Sial-2024»-ը աշխարհի ամենամեծ արտահանման հարթակներից մեկն է։ Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տարբեր երկրներից ներկայացված համաշխարհային ճանաչում ունեցող սննդի և խմիչքի արտադրողներին։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները»,-նշված է […]