12:45 01.06.2024
Վերականգնողական աշխատանքները Մ-6 ճանապարհին շարունակվում են։ «Թուֆենկյան» համալիրի մոտ կատարվում է լիցք։ Այդ մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
12:40 01.06.2024
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ շրջել է Ալավերդիում, ներկայացրել իրավիճակը, զրուցել աղետից տուժած քաղաքացիների հետ։ Այդ մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքի էջից։
12:34 01.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով: Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որպեսզի այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու […]
12:27 01.06.2024
Այս պահին մետրոյի «Բարեկամություն» կայարանում «իրարանցում» է։ ԻՆչպես հայտնում են Երևանի մետրոպոլիտենից, այնտեղ են ոստիկաններ, Մինին, Միկին ու շատ երեխաներ:
12:22 01.06.2024
Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը և Հայաստանը համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրեն, լրագրողներին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան ողջունում է կարգավորման գործընթացում կողմերի անկեղծ ջանքերը։ «Ինչպես ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, խաղաղության հասնելու այս պատմական հնարավորությունը չի կարելի բաց […]
12:13 01.06.2024
Եվրոպան թևակոխել է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման երեք փուլերից երկրորդը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նրա խոսքերը մեջբերում է Hirado-ն։ «Պատերազմն ունի երեք փուլ՝ քննարկում, նախապատրաստում և հետո ոչնչացում։ Մենք արդեն խոսակցություններից այն կողմ ենք անցել, հիմա վերլուծում ենք պատրաստության հարցը, ինչը նշանակում է, որ իրական ոչնչացումից «սանտիմետրերով» ենք հեռու»,- ասել է նա։ Օրբանն […]
09:00 01.06.2024
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտությունը կարգավորելու առաջարկը «հույսի շող է» և փակուղուց դուրս գալու հնարավոր ելք: «Իսրայելի առաջարկը, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց և հաստատեց այսօր, հույսի շող է և կարող է ցույց տալ պատերազմի՝ փակուղուց դուրս գալու ելքը», – գրել է […]
08:50 01.06.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ուրբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են առաջիկա շաբաթներին ավարտել երկկողմ բանակցությունները Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ։ «Նրանք պայմանավորվել են առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ավարտին հասցնել երկկողմ բանակցությունները անվտանգության երկարաժամկետ միջոցառումների […]
08:38 01.06.2024
Բրազիլիայի իշխանությունները պատրաստ են օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելուն, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն հակամարտող երկու կողմերի շահերը։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահի միջազգային հարցերով հատուկ ներկայացուցիչ Սելսո Ամորիմը։ «Մենք ցանկանում ենք նպաստել ձեռքբերովի խաղաղության համաձայնագրին: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաշվի առնենք երկու կողմերին հուզող հարցերը, ինչը ենթադրում […]
08:28 01.06.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները Մ-6 ճանապարհի Ախթալայի կամրջի հարակից տարածքում կատարել են մաքրման աշխատանքներ։
08:20 01.06.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:12 01.06.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել […]
08:03 01.06.2024
Հունիսի 1-ին, ժամը 00:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի […]
00:00 01.06.2024
ՆԱՏՕ-ի մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը ճգնաժամեր կբերի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Դաշինքի մասնակցությունը հակամարտությանը կբերի էլ ավելի շատ ճգնաժամեր և կտարածի հակամարտությունը տարածաշրջանում», – Պրահայում լրագրողներին ասել է Ֆիդանը, նրա մեկնաբանությունները մեջբերել են մամուլի ծառայությունը
22:53 31.05.2024
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 31-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրերին իրականացվելիք ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն հավաք էր անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իջնի և հանդիպի իրենց հետ, սակայն իրենց […]
22:44 31.05.2024
Թայվանի արևելյան ափերի մոտ 5,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Տայչունգ քաղաքից 12 կմ դեպի արեւելք, որտեղ ավելի քան 1 մլն մարդ է ապրում։ Օջախն ընկել է 18 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
22:35 31.05.2024
2024թ. մայիսի 31-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպիչների և մասնակիցների կողմից իրականացվող անհնազանդության գործողությունների ժամանակ պահպանության ենթակա՝ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք մուտք գործելու նպատակով, ոստիկանական պատնեշը հաղթահարելու համար, […]
22:27 31.05.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում: Պաշտպանն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ, այդ թվում` տարհանված ընտանիքների: Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները: Քաղաքացիները, ի թիվս սոցիալական բնույթի մի շարք հարցերի, բարձրաձայնել են խնդիրներ` […]
22:16 31.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Վեդի քաղաքում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը: Ամֆիթատրոնի վերակառուցման աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի օգոստոսին։ Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 220 մլն դրամ։ Միջոցները հատկացրել է կառավարությունը: Ամֆիթատրոնի վերակառուցման վերաբերյալ համապատասխան հանձնարարականը տվել էր վարչապետ Փաշինյանը: Վարչապետը շնորհավորել է Վեդիի բնակիչներին ամֆիթատրոնի բացման առիթով: «Մաղթում եմ, որ այն […]
22:10 31.05.2024
Վարչապետի որոշմամբ՝ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ռաֆայել Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում:
22:05 31.05.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է «Ներուժ 5.0» պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, […]
21:54 31.05.2024
Վրաց-ամերիկյան հարաբերությունները պետք է վերանայվեն, այդ հարաբերություններում շատ բան է փչացել: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ես չգիտեմ, թե ինչու եղավ հեղափոխության երկու փորձ 2020-2021 թվականներին, իսկ հետո՝ 2022 թվականին: Չգիտեմ, թե ինչու եղան այդ փորձերը, բայց փաստն այն է, որ ԱՄՆ նախորդ դեսպանը շատ բան է փչացրել։ Շատ բան է […]
21:46 31.05.2024
Չինաստանը հետևում է պարտավորություններին և զենք չի մատակարարում Ուկրաինայում հակամարտող կողմերին, խստորեն վերահսկում է երկակի նշանակության արտադրանքների արտահանումը օրենքների և կանոնակարգերի համաձայն, ուրբաթ ասել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը, որին մեջբերում է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակը։ Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հանդիպել են ուրբաթ օրը Սինգապուրում անցկացվող «Շանգրի-Լա» երկխոսության […]
21:38 31.05.2024
ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի, բայց դեռ ժամանակ կա դա կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Պրահայում մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գործընկերների հետ հանդիպմանը։ «Ռազմական էքսպրեսը լքել է նախավերջին կայարանը, և այժմ կարիք չկա մտածելու, թե ինչպես այն կհասնի վերջնական կանգառին»,- ասել […]
21:16 31.05.2024
Ջրհեղեղից զգալիորեն տուժած Ալավերդի քաղաքը մայիսի 31-ին ընդունեց ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ավելի քան 40 անդամների, ովքեր շրջայց կատարեցին համայնքի վնասված հատվածներում և անմիջականորեն ծանոթացան աղետի հետևանքների վերացման աշխատանքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարար և օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը նշեց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ են եղել արտասահմանյան […]
21:07 31.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-15:00 Էրեբունի փ․ 25, 27, 31, 35 շենքեր, Նուբարաշեն թաղ. 30, 34 փողոցներ և 36փ. 1-23 առանձնատներ, 11։00-17:00 Բուզանդի փ. 89-91 շենքեր,Նորագյուղ 1-369 առանձնատներ, Իսահակյան փ. 28 շենքը Կորյունի փ. 19ա, 23 […]
21:00 31.05.2024
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում ներառել է այս երկրի մեկ քաղաքացու և չորս իրավաբանական անձի, որոնք կապված են անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ։ Համապատասխան տեղեկությունը տարածել է ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը։ Գերատեսչությունը կարծում է, որ երկրորդական պատժամիջոցների ենթարկվող ընկերությունները «կապված են Rayan Roshd Afzar-ի հետ, որը կարևոր մասեր է մատակարարել իրանական […]
20:53 31.05.2024
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թբիլիսիում Լիտվայի դեսպան Անդրիուս Կալինդրային, ով տեղեկացվել է Վիլնյուսի կողմից երկրի ներքին գործերին կոպիտ միջամտության մասին։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Վրացական կողմը դեսպանին բացատրել է, որ վերջերս լիտվացի պաշտոնյաների հայտարարությունները, ինչպես նաև Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսի մասնակցությունը Թբիլիսիում բողոքի ակցիային կոպտագույն միջամտություն է երկրի […]
20:50 31.05.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) 9-րդ միջազգային համաժողովին: Կանանց ներգրավվածությունը, խթանումը կարևորելով առողջապահական, կրթական, սոցիալական և տնտեսական ոլորտում` համաժողովը մեկ հարթակում համախմբել էր պետական և հասարակական կառույցների ներակայացուցիչներին` երկխոսության կամուրջ ստեղծելու նպատակով: Նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական այն ծրագրերը, որոնք ուղղված են կանանց առողջության պահպանմանը, մոր և մանկան առողջությանը, […]