TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Հայաստանը՝ հեղինակավոր «Ֆիլեքս» նամականիշերի տոնավաճառի պատվավոր հյուր

20:28 31.05.2024

Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է մայիսի 30-ից հունիսի 1-ը Փարիզում ընթացող «Paris-Philex 2024» երկամյա հեղինակավոր ֆիլատելիստական ցուցահանդես-տոնավաճառին։ Ֆրանսիայի ազգային փոստային ընկերության կողմից կազմակերպված այս տոնավաճառին «ՀայՓոստ» ընկերության պատվիրակությունը մասնակցում է առաջին անգամ՝ ներկայանալով առանձին տաղավարով և ցուցադրելով Հայաստանի տեսարժան վայրերը, հայկական մշակութային ժառանգությունը, հայոց այբուբենը պատկերող, ինչպես նաև տարբեր խորագրերի ներքո կազմված հայկական ֆիլատելիայի […]

̰
Բուժզննման սենյակում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ՝ նախատեսված կալանավորված անձի համար

20:20 31.05.2024

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ հիմնարկից բժշկական կենտրոն բուժզննության համար տեղափոխվող կալանավորված անձ Ս․Մ․-ին փոխանցվելու է թմրանյութ։ Ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկել են բուժզննման սենյակը։ Արդյունքում՝ հագուստի համար նախատեսված կախիչի հետնամասից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել թմրամիջոցին նմանվող զանգվածներ։ Անմիջապես ձեռնարկվել են […]

̰
Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են արդյունավետ և կառուցողական փոխգործակցությունը

20:13 31.05.2024

Մայիսի 31-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը: Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են արդյունավետ և կառուցողական փոխգործակցությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու դրա ուղղությունները:

̰
Փլուզում Ծովասար գյուղում․ կա տուժած

20:05 31.05.2024

Մայիսի 31-ին, ժամը 16:21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից տեղի է ունեցել անասնագոմի փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է […]

̰
SHANTNEWS

20:00 31.05.2024

̰
«Հաղպատ» կայարանի կամրջին ժամանակավոր լուծում է տրվել

19:58 31.05.2024

«Հաղպատ» կայարանի կամրջին ժամանակավոր լուծում է տրվել. կատարվել է լիցք՝ ապահովելով անցանելիությունը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
ՔՊ-ն հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ․ քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

19:55 31.05.2024

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

̰
Երևանում կկառուցվի ու կվերակառուցվի շուրջ 15 կմ կոյուղի և հեղեղատար

19:52 31.05.2024

2024թ. Երևանում կկառուցվի ու կվերակառուցվի շուրջ 15 կմ կոյուղի և հեղեղատար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Վթարավերականգնողական աշխատանքներ են ընթանում Այրում քաղաքում

19:44 31.05.2024

Վթարավերականգնողական աշխատանքներ են ընթանում Այրում քաղաքում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

̰
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի» բացմանը

19:36 31.05.2024

Ինժեներական քաղաքում մայիսի 31-ին բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը»: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ինժեներական քաղաքում մասնակցել է Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է ներկաներին, նշել, որ «Ազգային գերհամակարգչային կենտրոնի» ստեղծումը փայլուն օրինակ է, թե ինչպես պետությունը մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների հետ կարող է համատեղել ջանքերը և ունենալ նշանակալի […]

̰
Մենք պետք է Մոսկվային ցույց տանք, որ պատրաստ ենք երկարաժամկետ աջակցության Ուկրաինային․ Ստոլտենբերգ

19:28 31.05.2024

Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ավելի լավ համակարգի Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը։ Այս մասին չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ մեծ աջակցություն կար այն գաղափարին, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելին անի Ուկրաինային օգնության մատակարարումները համակարգելու համար՝ ձգձգումներից խուսափելու համար», – ասել է նա: Որպես Կիևին […]

̰
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

19:12 31.05.2024

Մայիսի 31-ին, ժամը 15:40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանա­պարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ․ Խ․, ծնված […]

̰
Մ-6 ճանապարհի փլուզված հատվածում տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներ

19:07 31.05.2024

Մ-6 ճանապարհի փլուզված հատվածում (ճանապարհի գետեզրյա տեղամասերում) տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներ՝ անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Երևանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 7-րդ խորհրդակցությունը

18:54 31.05.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ մայիսի 31-ին Երևանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 7-րդ խորհրդակցությունը։ Խորհրդակցությանը ներկա էին Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Մակսատ Կալիակպարովը, Ղրղզստանի տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Բարիև Իրիսբեկը։ Ռուսաստանի և Բելառուսի տրանսպորտի փոխնախարարներ Դմիտրի Զվերևն ու Վալերի Վարենիչը խորհրդակցությանը […]

̰
ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված արտագնա հանդիսավոր նիստ՝ Քաջարանում

18:46 31.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյակի առթիվ ՀՀ Սյունիքի մարզում կազմակերպված հոբելյանական միջոցառումները շարունակվել են։ Դրա շրջանակներում ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և կայազորային քննչական բաժինների ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Քաջարան քաղաք, որտեղ, նախ եղբայրական գերեզմանում հարգանքի տուրք է մատուցվել իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը զոհաբերած հերոս նահատակների շիրիմներին։ Այնուհետև Քաջարանի […]

̰
Ջրհեղեղի պատճառած վնասներն ահռելի են, աշխատանքի ծավալը՝ ևս․ «Վեոլիա ջուր»

18:40 31.05.2024

Աղստև գետի վարարումից հետո Դիլիջանում առաջացած ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են: Այս մասին ասված է «Վեոլիա ջուր» ընկերության հաղորդագրության մեջ։ «Այլընտրանքային լուծումներով ՎեոլիաԹիմը Դիլիջանում զգալիորեն մեղմել է ջրատարների վթարների հետևանքները: «Դիլիջան» շահագործման տեղամասի մասնագետները, աշխատելով բարդ և վտանգավոր պայմաններում, կարողացել են վերացնել 150 մմ-ոց վերգետնյա ջրագծի վթարներն ու վերականգնել #Գետափնյա և #Կալինինո փողոցների […]

̰
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզի աղետի գոտի

16:00 31.05.2024

Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու ավերիչ ջրհեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակին: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծանոթացել են աղետից տուժած տարածքներում վնասի ծավալներին և ներկայումս ընթացող աշխատանքներին` ուղղված աղետի հետևանքների վերացմանը: Արտակարգ իրավիճակի […]

̰
Հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 3 բեռնատար

15:56 31.05.2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ հանրապետության տարբեր մարզերում տեսուչներն իրականացրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված վերահսկողական լայնամասշտաբ միջոցառումներ։ Շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում հայտնաբերվել է անօրինական սևահող տեղափոխող 3 բեռնատար։ Երևան-Սևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում «SHACMAN», «ԶԻԼ», «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներն առանց համապատասխան թույլտվության ապօրինի տեղափոխել են ընդհանուր՝ 32.5խմ […]

̰
Հակոբ Արշակյանն ընդգծել է կրթության որակի բարելավման հարցում պետության կողմից իրականացվող ներդրումները

15:51 31.05.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում «Ազգային գերհամակարգչային կենտրոնի» պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի է ունեցել «Ինժեներական քաղաքում»: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ փոխնախագահը նախ անդրադարձել է ոլորտում պետության առաջնահերթություններին եւ փաստել. «Մենք ցանկանում ենք լավագույն հնարավորությունները ստեղծել բոլոր այն մարդկանց, գիտնականների ու […]

̰
Հայաստանը ԵԱՏՄ շուկա արտահանումն ավելացրել է 14 անգամ․ Միխայիլ Միշուստին

15:45 31.05.2024

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկա, իսկ երկրի համախառն ներքին արդյունքի աճը գերազանցել է 8,5 տոկոսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ վարչապետն ասել է ԵԱՏՄ-ի 10-ամյակի կապակցությամբ Ռոսիա-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Միշուստինը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից օգուտ են ստանում […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

15:39 31.05.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 30-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 47-ամյա Համազասպ Ս.-ն: Նա հունվարի 5-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Համազասպ Ս.-ն ներկայացվել է Արթիկի բաժնի ծառայողներին:

̰
ՀՀ ՔԿ 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Արգիշտի Քյարամյանն այցելել է Սյունիքի մարզ

15:31 31.05.2024

ՀՀ քննչական կոմիտեն սկսել է իր ձևավորման 10-ամյակի հոբելյանական միջոցառումները, որոնց մեկնարկը խորհրդանշական կերպով տրվել է ՀՀ Սյունիքի մարզում։ Այդ շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և կայազորային քննչական բաժինների ղեկավարության և ծառայողների մասնակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Սյունիքի մարզ է այցելել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Միջոցառումներն սկսվել են ՀՀ […]

̰
«Հաղպատ» կայարանի մոտ դեպի գերեզմանատուն տանող կամրջի մի հատվածը փլուզվել էր հեղեղումներից․ կատարվում են աշխատանքներ

15:28 31.05.2024

«Հաղպատ» կայարանի մոտ դեպի գերեզմանատուն տանող կամրջի մի հատվածը փլուզվել էր հեղեղումներից։ Կամուրջն անցանելի դարձնելու համար կատարվում է լիցք։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Աջակցության նոր ծրագիր. սփյուռքի կրթամշակութային 4 կառույցներ կֆինանսավորվեն ԿԳՄՍՆ-ի կողմից

15:16 31.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի համայնքների կրթական կառույցներին տրամադրում է դրամաշնորհային աջակցություն՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Հանձնաժողովն ամփոփել է ստացված հայտերը. հայտնի են արդյունքները: Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 կրթամշակութային կառույցներ: Հայտերը գնահատվել են՝ ըստ սահմանված կարգի, և հաղթող են ճանաչվել առավելագույն միավորներ հավաքած հետևյալ 4 կրթամշակութային կառույցները. Սամցխե-Ջավախքի և Ծալկայի […]

̰
ՇՄ «Էկոպարեկային ծառայության» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցում են հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքներին

15:10 31.05.2024

Շրջակա միջավայրի նախարարության «Էկոպարեկային ծառայության» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքներին։ Նախարարության ներկայացուցիչների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի գլխավորությամբ կատարվում են տիղմի մաքրման աշխատանքներ, մաքրվում են շենքերի բակերը, փողոցները և շքամուտքերը։ Կատարվել են ինչպես բեռնափոխադրումներ (հումանիտար օգնություն), այնպես էլ ուղևորափոխադրումներ։ […]

̰
Լոռու մարզում վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են

15:03 31.05.2024

Լոռու մարզում վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
SHANTNEWS

15:00 31.05.2024

̰
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հարմարեցված առարկայի գործադրմամբ ոստիկանական ծառայողական ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ

14:47 31.05.2024

2024 թվականի մայիսի 30-ին ժամը՝ 18:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողի կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծ-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկի հատվածում, որտեղ իրականացվել են անհնազանդության բողոքի ակցիաներ, ծառայություն իրականացնելու ընթացքում անհայտ անձը, իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ոստիկանության ծառայության բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ, նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի […]

̰
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, հուսով ենք, որ մնացած հարցերը շուտով կլուծվեն․ Ամիրբեկով

14:40 31.05.2024

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Բաքվում «Ականների ազդեցության նվազեցում շրջակա միջավայրի վրա. ռեսուրսների մոբիլիզացում հանուն անվտանգ և կանաչ ապագայի» թեմայով ականազերծման գործողությունների III միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը: Հուսով ենք, որ մնացած հարցերը շուտով կլուծվեն»,-ասել է […]

̰
ԱՆ «Փորձագիտական կենտրոնը» կսերտացնի գործակցությունը միջազգային լաբորատորիաների հետ

14:33 31.05.2024

Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ը մասնակցել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գիտական բաժնի «Միջազգային համագործակցային վարժանքներ» ծրագրին: UNODC-ի վարժանքին կենտրոնի Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների, մանրաթելերի և գործվածքների փորձաքննությունների բաժինը գրանցել է ճշգրիտ արդյունքներ, ինչը գործակցության նոր հնարավորություններ կստեղծի միջազգային լաբորատորիաների հետ:

̰
BACK_TO_TOP