20:47 30.05.2024
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ քննարկել է պաշտպանական համագործակցությունը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում վերջին իրադարձությունները, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։ «Միցոտակիսն այսօր հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ՝ սենատոր Ջերի Մորանի գլխավորությամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հունաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարաբերությունները, հույն-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը», – ասված է հայտարարության մեջ։ Քննարկվել […]
20:40 30.05.2024
Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին Euractiv պորտալին տված հարցազրույցում ասել է, որ ՆԱՏՕ-ում կոնսենսուս չկա Ուկրաինային հետագա աջակցության հարցում։ «Մենք ՆԱՏՕ-ում տարբեր կարծիքներ ունենք Ուկրաինային աջակցելու վերաբերյալ։ ՆԱՏՕ-ի երկրների հանձնառությունը (Կիևին աջակցելու – խմբ.) բավականին ուժեղ է: Հարցն այն է, թե արդյոք մենք կարող ենք դա անել միասին», – ասել է նա Euractiv պորտալին տված հարցազրույցում՝ […]
20:37 30.05.2024
Անհայտ կորած կնոջ որոնումները Տեխասի ոստիկանությանը տարել են դեպի գետ, որտեղ ալիգատորը ուտում էր կնոջ մարմնի մնացորդները, սակայն դեռևս չի պարզվել, թե արդյոք կենդանին առնչություն ունի նրա մահվան հետ, հայտնում է տեղական ABC 13 հեռուստաընկերությունը։ «Հյուսթոնի ոստիկանությունը փնտրում էր անհետ կորած կնոջը, երբ Հորսփեն գետի ափին հայտնաբերեցին մարդկային մնացորդներ: Ոստիկանության սերժանտը կրակել և սպանել է […]
20:34 30.05.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտներին ուկրաինայի հարվածների վերաբերյալ, ևս մեկ քայլ է դեպի համաշխարհային պատերազմ, ասում է Ֆրանսիայի խորհրդարանում ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը։ Այդ մասին նա հայտնել է Franceinfo ռադիոկայանի եթերում։ «Մակրոնը ցանկանում է, որ Ֆրանսիան պատերազմի մեջ մտնի: Այս հայտարարությունը լրացուցիչ քայլ էր դրան […]
20:27 30.05.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 30-ին ներկա է գտնվել Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի պաշտոնական մեկնարկի արարողությանը: Շնորհավորելով հիմնադրամի մեկնարկի առիթով՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այսօր նոր կրթական դարաշրջանի նախաշեմին ենք, երբ տեխնոլոգիական կրթությունը դառնում է առավել կարեւոր եւ պահանջված: «Ավանդական հիմնարար կրթությանը զուգահեռ նաեւ ինովացիների, տեխնոլոգիական կրթության եւ արդյունաբերության շփման տեսանկյունից […]
20:22 30.05.2024
«Վեոլիա ջուրն» ավարտեց Դեբեդ գետի վրայով թռիչքային 80 գծամետր ջրագծի կառուցումն ու վերականգնեց Ախթալա քաղաքի ջրամատակարարումը։ «Այս օրերին ՎեոլիաԹիմը հսկայածավալ աշխատանքի արդյունքում վերականգնեց աղետի գոտում ընկերության սպասարկման բնակավայրերի ջրամատակարարումը` բացառությամբ Քարկոփ գյուղի, որի բնակչությունն ամբողջությամբ տարհանված է։ Այս պահին Լոռու մարզում առանց ջրամատակարարման մնացած բնակավայր չկա»,-հայտնում են ընկերությունից։
15:56 30.05.2024
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է արտոնագրված հաշտարարների որակավորման հերթական ստուգման առաջին՝ գրավոր փուլը, որին մասնակցելու դիմում էր ներկայացրել 22 հավակնորդ։ Որակավորման ստուգումն անցնող հավակնորդները հնարավորություն են ստացել մասնակցելու միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված հնգօրյա ինտենսիվ դասընթացին: Որակավորման քննության մասնակիցներին ողջունել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Դավիթ Ղարիբյանը և իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը, ովքեր […]
15:52 30.05.2024
Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի գործողության ժամկետը երկարացնելու, ծրագրի որոշ դրույթներ և ֆինանսավորման ժամկետը հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Կարգավորման նպատակն է` փորձնական ծրագրի շրջանակում ապահովել պետական աջակցությամբ տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրումը։ Ըստ այդմ, առաջարկվում է երկարացնել ծրագրի գործողության ժամկետը՝ հաշվի առնելով, որ կապալառուի […]
15:40 30.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական վարույթի քննությամբ ի հայտ են եկել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում տեղ գտած մի շարք չարաշահումներ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և ապացուցողական գործողություններով հիմնավորվել է, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն հանդիսացած Հ.Պ․-ն իր պաշտոնավարման ընթացքում, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն […]
15:38 30.05.2024
Գործադիրն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում՝ Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 թ.՝ 5348 տոննա 2022 […]
15:32 30.05.2024
Կառավարության որոշմամբ 6 ամսով կերկարաձգվի արտահանման ժամանակավոր արգելքը՝ ՀՀ տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա: Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով, մասնավորապես՝ առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, […]
15:18 30.05.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է համակարգված ապահովել մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարված աղետի գոտիներում պատճառված վնասի գնահատումը։ Որոշմամբ՝ առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի համապատասխան որոշման մեջ, ճշգրտել իրավասու մարմինների շրջանակը, որը […]
15:12 30.05.2024
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը: Ըստ հիմնավորման՝ 2022 թ. մեկնարկած ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչներից է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որն ապահովում է կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) մուտքագրելու […]
15:08 30.05.2024
Հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերով հստակեցվում են նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման, նախարարության կողմից սահմանված պայմաններում և վայրում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած […]
15:05 30.05.2024
Գործադիրը սահմանել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց համար օրինապահության չափանիշներ և դրանց հիման վրա անձանց օրինապահության հավաստագրի տրամադրման կարգավորումներ։ Արդյունքում՝ համապատասխան չափանիշներին բավարարող անձանց համար կնախատեսվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր՝ կրճատելով տնտեսվարողների ժամանակային և ֆինանսական ծախսերը, իսկ մաքսային մարմինների համար […]
14:58 30.05.2024
Լոռու մարզում «Վեոլիա Ջուր» ընկերությունը սկսել է Դեբեդ գետի թռիչքային հատվածով Ախթալա քաղաքը սնող ջրագծի կառուցման աշխատանքները: «ՎեոլիաԹիմը բարդ և վտանգավոր պայմաններում կառուցում է գետի վրայով անցնող 80 գծամետր ջրագիծ, ինչը թույլ կտա վերականգնել քաղաքի ջրամատակարարումը»,-նշված է հաղորդագրության մեջ:
14:50 30.05.2024
Կառավարության նիստը սկսվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների և իրականացվող միջոցառումների մասին քննարկումներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում ռուսաստանցի գործընկերների, մասնավորապես՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործընկերների հետ երկաթգծի հետ կապված քննարկումներ է ունեցել. «Ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր է ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի, ինչը, կարծում […]
14:43 30.05.2024
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին: Հաջորդիվ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է ջրհեղեղի հետևանքով հասցված վնասների և […]
14:35 30.05.2024
Վանաձորում ծանր կաթվածով քաղաքացու կյանքը փրկվել է թրոմբոլիտիկ բուժման պետական ծրագրի շնորհիվ։ Այսպիսով, Լոռու մարզի բնակիչների համար գլխուղեղի կաթվածի կասկածելի դեպքերն արդեն վերահսկելի են։ Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվող ծրագրի մանրամասները` ռեպորտաժում։
14:22 30.05.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին ասել է, որ երկրում «մայդան» տեղի չի ունենա։ «Ինչ վերաբերում է «մայդանի» և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռներին, ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ Վրաստանում ոչ ոք չի հասնի «մայդանի»։ Հիշեցնեմ, թե ինչ հետեւանքներ ունեցավ «մայդանը» Ուկրաինայի համար։ Այդ ժամանակ Ուկրաինայի ղեկավարությունը […]
14:13 30.05.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2023 թվականին ունեցել է 1 ծրագիր եւ 5 միջոցառում: Ունեցել է 612 մլն դրամի պլանավորված միջոցներ, ճշտված պլանով գումարը նվազեցվել է 603 մլն դրամի եւ փաստացի ծախսվել 557 մլն դրամ: Կատարողականը ճշտված բյուջեի նկատմամբ կազմում է 92,3 տոկոս. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ՀՀ ԱԺ մարդու իրավունքների […]
14:08 30.05.2024
Մոսկվան և Պեկինը պետք է համագործակցեն միակողմանի պատժամիջոցներին հակազդելու համար՝ միաժամանակ ապահովելով մատակարարման շղթաների կայունությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ «Ռուսաստան և Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» իններորդ միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ «Կարևոր է համատեղ հակազդել միակողմանի գործողություններին, պրոտեկցիոնիզմի փորձերին, արհեստական արգելքներին, ապահովել միջազգային արտադրական և մատակարարման շղթաների կայուն և անխափան գործունեություն […]
13:54 30.05.2024
Հնդկաստանի օդերեւութաբանական վարչությունը (IMD) շարունակում է ստուգել ավտոմատ ջերմաչափի աշխատանքը Դելիի Մանգեսպուր արվարձանում, որտեղ չորեքշաբթի օրը ջերմաչափի սանդղակը բարձրացել է մինչև 52 աստիճան: Սակայն, ինչպես հայտնում է IMD-ը, չնայած դրան, Նյու Դելիում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցված շոգն արդեն ճանաչվել է ամենասաստիկը վերջին ավելի քան 80 տարվա ընթացքում։ Քաղաքի բազային եղանակային կայանը Սաֆդարջանգ թաղամասում գրանցել […]
13:45 30.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆայել Գևորգյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
13:40 30.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը մայիսի 31-ից հունիսի 17-ը Երևանում և մարզերում կիրականացնի «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագիծը: Ծրագրի շրջանակում կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, տիկնիկագործության, թանգարանային գործի ոլորտներում կիրականացվեն վարպետության դասեր, աշխատարաններ, կկազմակերպվեն կլոր սեղան- քննարկումներ, հանդիպումներ՝ Վրաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի արվեստագետների մասնակցությամբ: Ծրագիրը կանցկացվի […]
13:24 30.05.2024
Մայիսի 18-ից 25-ը Ինդոնեզիայում կայացել է Ջրի համաշխարհային 10-րդ ֆորումը, որին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ: Ֆորումին մասնակցել են 160 երկրներից շուրջ 20․000 պատվիրակներ։ Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է ֆորումի շրջանակներում մայիսի 19-21-ը անցկացված նախարարական հանդիպմանը և հանդես եկել ելույթով: Նախարարի տեղակալը ներկայացրել է կլիմայի փոփոխության արդյունքում ջրային […]
13:19 30.05.2024
Հանրապետության տարածքում`մայիսի 30-ի ցերեկը, 31-ին, հունիսի 1-2-ին, 4-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 2-4 աստիճանով, հունիսի 1-ին նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ մայիսի […]
13:13 30.05.2024
Ֆրանսիայում դեղատների 75%-ից 90%-ը փակ է հինգշաբթի դեղագործների համընդհանուր գործադուլի պատճառով, հայտնում է Franceinfo ռադիոկայանը։ Գործադուլի նախազգուշացումը իշխանություններին ուղարկվել է երկու սեկտորային արհմիությունների՝ Դեղագործների ֆեդերացիայի (FSPF) և Միացյալ դեղագործների միության (USPO) կողմից: Նրանց տվյալներով՝ մայիսի 30-ին Ֆրանսիայի 20 500 դեղատներից 15-18 հազարը կփակվեն։ Նշվում է, որ գիշերային հերթապահ դեղատները բաց են մնալու, ակցիան կազդի միայն […]