10:58 19.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.32 դրամ:
10:37 19.05.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:00 19.05.2024
Մայիսի 19-ին, ժամը 04:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1962 թ․) դուրս է […]
13:00 18.05.2024
Նոր Կալեդոնիայում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել՝ ֆրանսիական անդրծովյան տարածքի անկախության կողմնակիցների կողմից կազմակերպված անկարգությունների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասցնելով 6-ի, շաբաթ օրը հաղորդում է BFMTV-ն։ «Փոխհրաձգության ժամանակ զոհվել է մեկ մարդ, ևս երկու մարդ վիրավորվել է։ Սա անկարգությունների սկզբից ի վեր սպանված վեցերորդ մարդն է», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Ժանդարմները արձագանքել […]
12:55 18.05.2024
Ուկրաինային անհրաժեշտ է 120-130 F-16 մարտավարական կործանիչ կամ ժամանակակից այլ մարտական ինքնաթիռներ։ Այս մասին Agence France-Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով, Կիևին «նման քանակությամբ F-16-ներ են պետք՝ Ռուսաստանի Դաշնության հետ հավասարության հասնելու համար»։
12:45 18.05.2024
Երևանում մայիսի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 20-ի և 23-ի գիշերը, 19-ին և 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի […]
12:37 18.05.2024
Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Ջոլո քաղաքից 326 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտավորապես 101 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 528 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
12:27 18.05.2024
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու մեղադրանքով կալանավորվել է Վանաձորի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ։ Մայիսի 17-ին Վանաձոր քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ իր հեռախոսահամարին զանգահարել է իրեն անծանոթ մի […]
12:19 18.05.2024
Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ ձևաչափով հանդիպել է Թուրքմենստանի կրթության նախարար Բայրամգյուլ Օրազդուրդաևայի հետ։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով, մասնավորապես Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, թվայնացման և նոր տեխնոլոգիանրի կիրառմանը, ԲՏՃՄ ուղությամբ ուսուցման կազմակերպմանը։ Խոսելով Հայաստանի հաջողված փորձի մասին՝ […]
11:58 18.05.2024
Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին և պատվիրակության կազմում գտնվող Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին ու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին: Մեծապես կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ՝ Երևանի փոխքաղաքապետն ընդգծել է, որ […]
11:48 18.05.2024
Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 15-ը։ Այս մասին հայտնում է PTI-ն։ «Վթարի հետևանքով զոհվել է ինը մարդ՝ վեց կին և երեք տղամարդ։ Տասնհինգ մարդ տուժել է և հոսպիտալացվել։ Բոլոր տուժածների վիճակը կայուն է», – գործակալությունը մեջբերում է ճանապարհային ոստիկանության տեսուչ Ջիտենդրա Կումարին։ Մայիսի 18-ի գիշերը Հարյանա նահանգի հյուսիսում […]
11:25 18.05.2024
Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ: Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավման հարցերը։ Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի վերականգնմանը: ԿԳՄՍ […]
11:16 18.05.2024
Մայիսի 17-ԻՆ՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի շրջանակներում իրականացվող ուժեղացված ծառայության ժամանակ, տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով, կանգնեցվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ։ Պարեկների կողմից գրպանի պարունակությունը տրամադրելու պահանջ ներկայացվելուց հետո վարորդը նետել […]
11:07 18.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ […]
11:00 18.05.2024
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կապահովի կայունությունը Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցում և Կասպից ծովի տարածաշրջանում։ Այս մասին «Ռուսաստան՝ իսլամական աշխարհ. Կազանֆորում» ֆորումի լիագումար նիստում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին։ «Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի իրականացումը հատուկ դեր կխաղա տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,- ասել է նա։ Իրանցի քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքի, Պարսից ծոցի, […]
10:36 18.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.32 դրամ:
10:26 18.05.2024
Հիշեցնում ենք, որ Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն այսօր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն այսօր՝ մայիսի 18-ին, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։
10:06 18.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
09:58 18.05.2024
Իսրայելին ամերիկյան բարձր հզորության ռումբերի մատակարարման դադարը պահպանվում է, սակայն իսրայելական զինվորականները նման զենքի պաշարներ ունեն։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները նախկինում դադարեցրել էր բարձր հզորության ռումբերի մեկ խմբաքանակի մատակարարումը։ «Այս դադարը շարունակվում է»,- […]
09:36 18.05.2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստան, հավանաբար Կալինինգրադ՝ քննարկելու Զապորոժիեի ատոմակայանի (ԱԷԿ) շուրջ տեխնիկական ասպեկտները, ասել է նա RIA Novosti-ին տված հարցազրույցում։ «Միգուցե դա ավելի մոտ կլինի ամսվա վերջին և այդ ժամանակ, հուսով եմ, կկարողանամ անցկացնել տեխնիկական բանակցությունների ևս մեկ փուլ», – ասել է Գրոսին՝ պատասխանելով Ռուսաստան այցելելու […]
09:25 18.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ: Զրուցակիցներն ընդգծել են, որ համատեղ ջանքերով, ակտիվ քաղաքական երկխոսության միջոցով հաջողվել է կառուցել լայն երկկողմ օրակարգ և քննարկել այն առավել խորացնելու հեռանկարները՝ թե՛ երկկողմ, թե՛ Եվրոպական միության հարթակում։ Վերջինիս պարագայում մտքեր են փոխանակվել առկա գործիքակազմի առավել արդյունավետ կիրառման, այդ […]
09:14 18.05.2024
Նոր Զելանդիայի Կերմադեկ արշիպելագի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 1,3 հազար մարդ բնակչությամբ Հիքս Բեյ քաղաքից 954 կմ դեպի հյուսիս։ Օջախը գտնվում էր 203 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
09:03 18.05.2024
Գազայի տարբեր հատվածներում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Ջաբալիա» փախստականների ճամբարի վրա հարձակումների հետեւանքով զոհվել է հինգ մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Մեկ մարդ զոհվել է ճամբարի արևմուտքում գտնվող դպրոցի վրա հարձակման հետևանքով։ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ և Խան Յունիս […]
08:42 18.05.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:09 18.05.2024
Մայիսի 18-ին, ժամը 04:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Բ., […]
23:48 17.05.2024
ԱՄՆ-ը Կիևին չի մղում հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չենք խրախուսում Ռուսաստանի տարածքի վրա ԱՄՆ-ի տրամադրած զենքերով հարձակումները, սա մեր քաղաքականությունն է, որը չի փոխվել»,- ասել է նա։
23:26 17.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում վարչապետը մասնակիցների հետ քննարկել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր: Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար և հավելել, որ նման մրցաշարերը մեծ հետաքրքրվածություն […]