22:11 20.05.2024
Մայիսի 20-ին, ժամը 19:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին՝ երկաթուղային գծանցի վրա, բախվել են «GAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ […]
21:45 20.05.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին ընդունել է Կրթության և վերապատրաստման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի տնօրեն Մոնա Լառուսին։ Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես` հանրակրթական […]
21:33 20.05.2024
Շաբաթվա ընթացքում շարունակվել են մշակաբույսերի աճն ու զարգացումը: Առանձին հովտային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի կաթնային հասունացումը, նախալեռնային շրջաններում՝ հասկակալումը, իսկ լեռնային շրջաններում շարունակվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է եգիպտացորենի ծիլերի առաջացումը։ Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճն ու զարգացումը, իսկ լեռնային շրջաններում հնդավորների ծաղկումն ավարտվել է։ […]
21:22 20.05.2024
Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ մայիսի 16-ին Փարիզի 9-րդ թաղամասի Նավարեն 22 փողոցում բացվեց հուշատախտակ՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին։ 1939-1956թթ․ ընթացքում Փարիզի Մոնմարտր պատմական այս թաղամասում է Շառլ Ազնավուրն անցկացրել իր մանկությունը։ Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի Մարտիկների և պատերազմի զոհերի […]
21:11 20.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 2/3, 6/2, 11, 11/1, 11/2 շենքեր, Մոլդովական փ. 2, 2/1, 2/2, 4, 4/2, 6, 6/1, 8, 8/1, 10, 10/1 շենքեր, Գայի պող. 3, 5, 7, […]
15:00 20.05.2024
Մինսկում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին ասել է, որ Թեհրանը մտադիր չէ փոխել այլ պետությունների հետ համագործակցության ծրագրերը նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո։ «Մյուս գործընկերների, այդ թվում՝ Բելառուսի հետ համագործակցության մեր ծրագրերում փոփոխություններ չեն լինի, մենք նախկինի պես կկատարենք մեր բոլոր ծրագրերը, կիրականացնենք դրանք»,-ասել է նա։
14:43 20.05.2024
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրամիությունը ցավակցում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության և անձնակազմի անդամների՝ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվելու կապակցությամբ։ «ԵՄ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության անդամների և ուղղաթիռի անձնակազմի […]
14:35 20.05.2024
Նիդերլանդների թագավորության Հաագա քաղաքում օրերս անցկացվել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» (Հաագա, 1954 թ.) 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով, որը կազմակերպել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Նիդերլանդների թագավորությունը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպություններ։ Համաժողովին մասնակցում էին տասնյակ երկրների պատվիրակներ, ժառանգության ուսումնասիրման ոլորտի տասնյակ կազմակերպություններ, փորձագետներ։ Համաժողովին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային […]
14:22 20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գերմանիա հարաբերությունները կայուն զարգանում են, եւ դրան նպաստում են վերջին շրջանում ակտիվ փոխայցերը թե՛ օրենսդիրի եւ թե՛ գործադիրի մակարդակով: ԱԺ փոխնախագահը […]
14:16 20.05.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 18-ին զենք-զինամթերք պահելու կասկածանքով գծային բաժին են տարել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդի: Նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «RETAYPM» գրառմամբ ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն։
14:00 20.05.2024
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության ագային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար պարոն Ալի Աքբար Ահմադիանին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Արտաքին գործերի նախարարի, ուղեկցող պատվիրակության և ուղղաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորը ցավով ընդունեցի ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Արտաքին […]
13:50 20.05.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ, մայիսի 18-ին զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքով գծային բաժին են տարել և ձերբակալել 23-ամյա մի երիտասարդի: Նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով: Խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել են երկու թղթե փաթեթներ՝ բյուրեղանման սպիտակ […]
13:44 20.05.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղեկցող անձնակազմի զոհվելու գույժը: Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին […]
13:33 20.05.2024
Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի 125-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երվանդ Քոչարի թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին […]
13:26 20.05.2024
Հոսեյն Աբդոլլահիանի մահից հետո Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քիանին, երկուշաբթի հաղորդում է IRNA-ն։ «Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելուց հետո կառավարության խորհրդի հավանությամբ փոխնախարար Ալի Բաղերին ընտրվել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատար», -հաղորդում է գործակալությունը։
13:17 20.05.2024
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է իր հրավերով երկօրյա այցով Հայաստան ժամանած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային և Ասոցիացիայի գլխավոր իրավաբան Շենազ Մուզաֆերին: Աննա Վարդապետյանը շնորհավորել է Ռոյլ Դոնային՝ Ասոցիացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախանշված համագործակցության ուղղություններով […]
13:11 20.05.2024
Այս պահին. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին: ՀՀ ԱԳ նախարարի ելույթին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է հետևել այս հղմամբ՝ https://www.iaea.org/events/icons2024
13:05 20.05.2024
Երևանում մայիսի 20-ին, 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 24-ի երեկոյան, 25-ի գիշերը՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին […]
12:57 20.05.2024
Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել Իրանի զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցողների հիշատակին, երկուշաբթի օրը հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Ես հնգօրյա սուգ եմ հայտարարում և իմ ցավակցությունն եմ հայտնում Իրանի թանկագին ժողովրդին»,- Խամենեիի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։ Նա նաև ընդգծել է, որ սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի առաջին […]
12:44 20.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 200 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության` 20, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 15-ական, հոգեկան ներգործության՝ 14, անձնական […]
12:37 20.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Հրազդան քաղաքի երկու բնակչի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 19:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին «Հրազդան ԲԿ»–ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո […]
12:30 20.05.2024
Իրանում վթարի ենթարկված ուղղաթիռում գտնվողները զոհվել են դրա կործանումից հետո առաջին րոպեներին, երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը։ Քոլիվանդը նշել է, որ Կարմիր մահիկի փրկարարները հայտնաբերել են ուղղաթիռի բեկորները ծովի մակարդակից 2,5 կիլոմետր բարձրության վրա, որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է ավելի քան երկու հազար մարդ։ «Ուղղաթիռի ուղեւորները զոհվել են աղետից հետո […]
12:27 20.05.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվել է ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը, սակայն, հետաձգվել է։ «Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկատվություն»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ավելի վաղ ТАСС-ը […]
12:23 20.05.2024
Մայիսի 19-ի ժամը 9.30-ին ՆԳՆ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ: Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության ծառայողներին 43-ամյա տղամարդը, ով աշխատում է Իջևանի անտառտնտեսությունում, հայտնել է, որ Իջևանի բնակիչը ապօրինի փայտանյութ ձեռք բերելու համար դիմել է իրեն, սակայն ինքը մերժել է, ինչից հետո վիճաբանություն է […]
12:04 20.05.2024
Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի ամբողջական ներդրման շնորհիվ մետրոն ևս ժետոնների փոխարեն կանցնի QR code-ով ու տարբեր եղանակներով վճարման:
11:46 20.05.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ավագյանին պատկանող խոհարարական արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի): Որոշման հիմքը այդ կազմակերպությունում իրականացված վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց՝ արտադրամասի առաստաղի, հատակի, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, կա մասնիկների թափվելու հնարավորություն, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների աշխատանքային […]