TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr

08:10 20.05.2024

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում նրա հետ եղած անձինք ևս զոհվել են։ Ուղևորերի շարքում էր նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

̰
Իրանում հայտնել են, որ Ռաիսիի ուղղաթիռի ուղևորներից մեկը երկու անգամ կապի է դուրս եկել

00:05 20.05.2024

Թավրիզ քաղաքի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը, ով եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռում, երկու անգամ կապի է դուրս եկել և բողոքել վատ ինքնազգացողությունից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։ «Միջադեպի սկզբում հաջողվել է երկու անգամ կապի դուրս գալ Թավրիզի իմամի հետ, նա ասել է, որ իրեն լավ չի […]

̰
Ճշտվել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը․ Tasnim

23:35 19.05.2024

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի ճշգրիտ վայրը պարզվել է, և այնտեղից ազդանշան է ստացվել անձնակազմի անդամներից մեկի հեռախոսից, ասել է Արևելյան Ատրպատական նահանգի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը։ «Մի քանի րոպե առաջ ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի հեռախոսից ազդանշան է ստացվել»,- մեջբերում է Tasnim գործակալությունը Արևելյան Ատրպատական նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին։

̰
Թուրքիան 32 լեռնագնաց է ուղարկել Իրան՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար

23:21 19.05.2024

Թուրքիան Իրանի արտգործնախարարության խնդրանքով 32 լեռնագնաց փրկարարների խումբ է ուղարկել Իսլամական Հանրապետություն՝ օգնելու որոնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, որը «կոշտ վայրէջք» է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությունը։ «Իրանը արտաքին գործերի նախարարության միջոցով մեր երկրից խնդրել է որոնողափրկարարական ուղղաթիռ՝ հագեցած գիշերային տեսողության համակարգով։ 32 լեռնագնացներից բաղկացած որոնողափրկարարական թիմը […]

̰
Հրդեհ Հրազդանի կիրճում

23:06 19.05.2024

Մայիսի 19-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու չշահագործվող գնացքի վագոններում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։29-ին, մարվել՝ […]

̰
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հերքում է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

22:59 19.05.2024

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը։ «Ուղղաթիռի առկայության մասին հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը, կործանված ուղղաթիռը գտնելու փորձերը դեռ հաջողությամբ չեն պսակվել», -հայտնել է օպերատիվ շտաբը: Ավելի վաղ Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ փրկարարները հայտնաբերել են նախագահ […]

̰
Իսրայելում հայտարարել են, որ առնչություն չունեն Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետ

22:40 19.05.2024

Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ Իսրայելը ներգրավված չէ այս միջադեպին, հայտնում է Ynet պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։ Ըստ պորտալի՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ պաշտոնապես հայտարարում են, որ «Իսրայելում, ինչպես նաև Արևմուտքում, կարծում են», որ Իրանի նախագահը «ողջ չի […]

̰
Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը

22:19 19.05.2024

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը, ով վերահսկում է Եվրահանձնաժողովում արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերը։ «Իրանի խնդրանքով մենք ակտիվացրել ենք Copernicus արբանյակային հսկողության մեր արտակարգ համակարգը՝ ի պատասխան Իրանի նախագահին և նրա թիմին տեղափոխող ուղղաթիռի հետ կապված ենթադրյալ միջադեպին»,- գրել […]

̰
Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ

22:07 19.05.2024

Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ «Մի քանի անգամ մենք կապ հաստատեցինք ուղղաթիռում գտնվող երկու մարդկանց հետ, ներկայացվում է, որ դա լուրջ միջադեպ չէ», – մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը:

̰
Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի

22:01 19.05.2024

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ անհանգստացած է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին լուրերով։ «Խորապես անհանգստացած ենք նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններից: Մենք համերաշխ ենք Իրանի ժողովրդի հետ և աղոթում ենք նախագահի ու նրա շրջապատի բարօրության համար», – գրել է Մոդին X սոցիալական ցանցում:

̰
Խամենեին հուսով է, որ Ռաիսին ողջ է մնացել ուղղաթիռի վթարից

21:40 19.05.2024

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և այլ պաշտոնյաներ ողջ են մնացել ուղղաթիռի «կոշտ վայրէջքից»: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է կիրակի կեսօրին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։ Ռաիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու ադրբեջանցի պաշտոնակցի մասնակցությամբ […]

̰
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

21:28 19.05.2024

Մայիսի 19-ին, ժամը 19:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արցախի […]

̰
Փրկարարների չորս խումբ մոտեցել է Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» ենթադրյալ վայր

21:19 19.05.2024

Առնվազն չորս փրկարարական խումբ մոտեցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» ենթադրյալ վայրին։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբի ղեկավար Ռազիա Ալիշունդին։ «Չորս խումբ արդեն մոտեցել է դեպքի վայր համարվող կոորդինատներին»,- նշել է Ալիշունդին IRIB հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով, որոնողական աշխատանքներում ներգրավված է ընդհանուր առմամբ 46 օպերատիվ խումբ […]

̰
Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ

21:07 19.05.2024

Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ցնցված ենք Իրանի լուրերից: Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանի և բոլորի հետ են: Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ […]

̰
ԱՄՆ-ը հետևում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններին

20:51 19.05.2024

ԱՄՆ-ը հետևում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Պետդեպարտամենտից։ «Մենք ուշադիր հետևում ենք Իրանում ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրէջքի մասին հաղորդագրություններին: Այնտեղ եղել են երկրի նախագահը և արտաքին գործերի նախարարության ղեկավարը», – ասվում է հաղորդագրության մեջ:

̰
«Աղոթեք ինձ համար»․ Իրանի նախագահի պաշտոնական Instagram-ում նման գրառում է տեղադրվել

20:16 19.05.2024

«Աղոթեք ինձ համար»․ Իրանի նախագահի պաշտոնական Instagram-ում նման գրառում է տեղադրվել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

̰
Տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը

19:33 19.05.2024

Այսօր տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը՝ սպորտի ուղղությամբ դասավանդողների համար։ Ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Երևանի թիվ 190 ավագ դպրոցում գործող քննական կենտրոն։ Նախարարի տեղակալը շրջել է քննական կենտրոնում, հետաքրքրվել գործընթացից և հաջողություն մաղթել ատեստավորմանը մասնակցող մանկավարժներին։ Ատեստավորման ընթացքին […]

̰
Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը «վտանգի տակ է»․ Reuters

19:14 19.05.2024

Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի կյանքը «վտանգված է» ուղղաթիռի միջադեպի մասին հաղորդագրություններից հետո, Reuters-ին ասել է իրանցի անանուն պաշտոնյան: «Մենք դեռ հուսով ենք, բայց ուղղաթիռի վայրէջքի վայրից ստացվող հաղորդագրությունները շատ մտահոգիչ են», – ասել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։  

̰
Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը

19:07 19.05.2024

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, հաղորդում է Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիս-արևմուտքում։ «Ներկայումս արագ արձագանքման 40 խմբեր որոնողական աշխատանքներ են իրականացնում նախագահ Ռաիսիին և երեք այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը գտնելու համար», – ասվում […]

̰
Իրանական Mehr գործակալությունը հրապարակումից հանել է այն տեղեկությունը, որ Ռաիսիի հետ ամեն ինչ կարգին է

18:35 19.05.2024

Իրանական Mehr գործակալությունը հրապարակումից հանել է այն տեղեկությունը, որ Ռաիսիի հետ ամեն ինչ կարգին է, և շարասյան կազմում Թավրիզ է մեկնում: Ավելի վաղ հայտնել էին, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

̰
Պարզվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի գտնվելու վայրը

18:21 19.05.2024

Պարզվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի գտնվելու վայրը, հայտնում է Tasnim-ը։ «Պարզվել է նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

̰
Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրանում

18:09 19.05.2024

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիս-արևմուտքում, հայտնում է Press TV պետական ​​հեռուստաալիքը։ «Ըստ տեղեկությունների՝ նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիս-արևմուտքում»,- ասվում է Telegram աալիքի հրապարակման մեջ։ Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ջուլֆա քաղաքում։  

̰
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. Ալիև

17:45 19.05.2024

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը Իրան- Ադրբեջան սահմանին Արաքս գետի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Ներկայում ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որոշման գործընթացը, դա հույս է ներշնչում, որ Ադրբեջանի և […]

̰
Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

17:21 19.05.2024

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում (Ավստրիա)։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ։ Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և […]

̰
Ալիևը ադրբեջանա-իրանական հարաբերությունները տարածաշրջանում կայունության գործոն է անվանել

16:51 19.05.2024

Ադրբեջանա-իրանական հարաբերությունները տարածաշրջանային կայունության և անվտանգության կարևոր գործոն են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ադրբեջանա-իրանական սահմանին  Խուդաֆերինի և Գիզ-Գալասի հիդրոէլեկտրակայանների շահագործման հանձնման արարողությանը։ Դրան մասնակցել է նաեւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Իրանա-ադրբեջանական բարեկամությունն ու եղբայրությունը տարածաշրջանում ապագայում կայունության և անվտանգության միջոցառումների ամրապնդման կարևոր գործոն են»,- ասել է նա։ Ադրբեջանի ղեկավարը […]

̰
Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոյի վիճակը անհանգստության տեղիք չի տալիս

16:21 19.05.2024

Մահափորձից հետո Բանսկե Բիստրիցայի հիվանդանոցում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը ոչ մի մտահոգություն չի առաջացնում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հանրապետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակին հղումով։ Նրա խոսքով՝ Ֆիցոյի կյանքի հետ կապված մտահոգությունները «անցյալում են»։ Ֆիցոն Սլովակիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2010 և 2012-2018 թվականներին, իսկ 2023 թվականի հոկտեմբերին կրկին դարձել […]

̰
Ալյասկայում ինքնաթիռ են հայտնաբերել, որտեղ կա 2 դի

15:55 19.05.2024

Ալյասկայի լճերից մեկում փոքրիկ ինքնաթիռ է հայտնաբերվել երկու մարդու դիերով, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկյան նահանգի ոստիկանությունը։ «Ինքնաթիռից դուրս են բերվել երկու տղամարդու դիեր։ Ինքնաթիռը հայտնաբերվել է լճում շրջված»,- հայտնել է գործակալությունը։ Նշվում է, որ ուրբաթ երեկոյան ոստիկանությունը հաղորդում է ստացել Էնքորիջից հարավ-արևմուտք Սիքս Մայլ լիճ ընկած ինքնաթիռի մասին: Շաբաթ օրը ջրասուզակներին հաջողվել է […]

̰
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ կլինի Երևանում

15:05 19.05.2024

«Ազնավուր» հիմնադրամը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, ներկայացնում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ Երևանում: «Մայիսի 22-ին ժամը 20:00-ին սիրով հրավիրում ենք Կասկադ (Գաֆէսճեան քանդակների պարտեզ)՝ վայելելու Շանսոնյեի սիրված երգերը»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ

14:51 19.05.2024

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:45 19.05.2024

Երևանում մայիսի 19-ին և 21-22-ին երեկոյան ժամերին, 20-ի գիշերը հնարավոր է, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-22-ին առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև […]

̰
BACK_TO_TOP