21:42 16.05.2024
Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է: Այս մասին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Վրաստանը, որպես տարածաշրջանի երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։ Կոբախիձեն էլ իր հերթին նշել է․ «Մեծ է Ադրբեջանի […]
21:38 16.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 1, 1/1, 3, 13, 15 շենքեր, Մոլդովական փ. 3/1, 5, 12, 13, 14 շենքեր, Գայի պող. 11, 13 շենքեր, թիվ 164 դպրոց և հարակից ոչ […]
21:27 16.05.2024
ՎԶԵԲ տարեկան հանդիպում և գործարար համաժողով 2024. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են երկու նախարարությունների միջև ընթացիկ համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը Գլոբալ արտոնյալության հիմնադրամի շրջանակներում, մասնավորապես՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը: Նիդեռլանդների ֆինանսների նախարար Սթիվեն վան Վեյենբերգն իր […]
21:09 16.05.2024
Ուկրաինան կարող է կորցնել Խարկովը, եթե չստանա երկու Patriot ՀՕՊ համակարգեր։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մեզ պետք են երկու Patriot համակարգեր, եթե դրանք ունենանք, Ռուսաստանը չի կարողանա գրավել Խարկովը»,- ասել է նա։ Զելենսկին մայիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը խնդրել է նրան երկու Patriot […]
16:00 16.05.2024
Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թ.-ից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23,000,000 եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր […]
15:55 16.05.2024
Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում մեկ անգամ ևս անդրադարձել է հարերի վճարմանը և ընդգծել դրա կարևորությունը. «Հարկն այն չէ, որ մարդն իր գրապանից հանում և դնում է ուրիշի գրպանը, այլ մարդն իր մի գրպանից հանում է և դնում մյուս գրպանը: Եվ սա պետական ընկալում է, որը մենք պետք է խորացնենք: Մարդիկ չպետք է պոկեն իրենցից […]
15:48 16.05.2024
Կառավարության որոշմամբ Կիպրոսի Հանրապետությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն (նստավայրը` Նիկոսիա): Ըստ հիմնավորման՝ Հայաստանը և Կիպրոսը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Երկու երկրների միջև ներկայումս էլ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ։ Հայ-կիպրական հարաբերությունների շարունակաբար զարգացումը ընդգծվել է […]
15:45 16.05.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի, այդ ուղղությամբ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Գեոկոսմոս» ընկերության գործունեությանը, իսպանական «Սատլանտիս» […]
15:40 16.05.2024
ՀՀ կառավարությունը հաստատել է բուհերի և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Հետբուհական կրթության քաղաքականության թիրախային խնդիրներից են պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացումը, մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, ինչպես նաև այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցի պահպանումն ու հետագա զարգացման […]
15:37 16.05.2024
Մայիսի 15-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սուրեն Բաղդասարյանը իր հավատարմագրերն է հանձնել ՎՍՀ նախագահի պաշտոնակատար, փոխնախագահ տիկին Վո Թի Ան Սուանին: Արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի ապահովման, տնտեսական համագործակցության աշխուժացման, կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հիման վրա […]
15:34 16.05.2024
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին: Գործադիրը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը: Որոշման նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 […]
15:28 16.05.2024
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ կապված համատարած հայտարարագրման, անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգի ներդրման, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման և հետբացթողումային հսկողության ուժեղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ: Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք […]
15:22 16.05.2024
Տաջիկստանում Ղրղզստանի հետ սահմանի մոտ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հինգշաբթի հաղորդում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ մայիսի 16-ին՝ ժամը 1.03-ին, 4,6 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանի տարածքում՝ Ղրղզստանի Բատկեն քաղաքից 105 կիլոմետր դեպի հարավ։ Ինչպես պարզաբանել է Սեյսմոլոգիայի ինստիտուտը, երկրաշարժը Ղրղզստանի տարածքում չի զգացվել։
15:19 16.05.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագրին։
15:09 16.05.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միջազգային գործընկերության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մարյետա Յագերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպամանը մասնակցել են նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, պաշտոնատար այլ անձինք։ Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել […]
15:05 16.05.2024
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը և Երևանի բուսաբանական այգին համատեղ կիրականացնեն «Բնության դեսպաններ» խորագրով բնապահպանական ցուցահանդես: «Բնության դեսպաններ» ցուցահանդեսի նպատակն է համախմբել բնապահպանական կրթություն իրականացնող կազմակերպություններին և դպրոցներին՝ ստեղծելով համագործակցության հարթակ ապագա նախաձեռնությունների համար։ էքսպոյին տաղավարներում կողք կողքի իրենց նախագծերն են ցուցադրելու մրցութային կարգով ընտրված 14 դպրոց Երևանից և […]
15:02 16.05.2024
Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացված հաղորդումը սովորական և հաճախ հանդիպողներից չէր։ Ոստիկանություն զանգահարած կինը հայտնում էր, որ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու այգեպանը հայտնել է, որ եկեղեցու այգում նորածին երեխա են թողել։ Կինը իրավապահներին տեղեկացրել էր, որ երեխային տարել է իր տուն։ Հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Իրավապահները ձեռնարկեցին […]
14:45 16.05.2024
Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումից հետո կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հանդիպումը։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարբեր ոլորտներ կարգավորող ԵԽ կոնվենցիաներին ՀՀ հետևողական միանալը ԵԽ շրջանակներում ՀՀ ներգրավածության, փոխշահավետ համագործակցության նկատմամբ ՀՀ ամուր հանձնառության վկայությունն է։ «Հայաստանի կառավարությունը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը երկրում օրենքի […]
14:38 16.05.2024
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից առերևույթ կատարվել է խուլիգանություն։ Մասնավորապես` մասնակիցներից մեկը, ով հանդիսանում է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն, չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ։ […]
14:31 16.05.2024
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի և ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև […]
14:27 16.05.2024
Ադրբեջանական դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։
14:21 16.05.2024
ՎԶԵԲ տարեկան հանդիպում և գործարար համաժողով 2024․ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է անցկացրել ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) պատվիրակության հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ ենթակառուցվածքների ոլորտում:
14:16 16.05.2024
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու որոշումը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որի կարևոր ուղղություններից են սպորտի ոլորտում կառավարման գործընթացների վերանայումն ու […]
14:10 16.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ քննարկելու վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը։ Սփյուռք գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումները: Զեկուցվել է, որ 2023 թ. հունիսի 1-ից գրասենյակը գործարկել է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ու խմբային խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ, իրականացնում […]
14:07 16.05.2024
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը մայիսի 15-ին այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ: Այն բնակեցված է ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով՝ եզդիներով: Գյուղի բնակիչներն առանձնացրել են խմելու […]
14:02 16.05.2024
Այսօր՝ մայիսի 16-ին, շարունակվում է Երևանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Համաժողովի երրորդ օրը մեկնարկել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հանդիպումով Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) պատվիրակության հետ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են […]
13:58 16.05.2024
Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն, որտեղ ամփոփված են հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները: Մանուշյանն, ի դեպ, միակն է, ով լինելով ոչ Ֆրանսիայի քաղաքացի՝ ամփոփվել է Պանթեոնում:
13:56 16.05.2024
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել։ Այս մասին «Ռուսաստան – Իսլամական աշխարհ. Կազանֆորում» ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Սա ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել»,- ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին հարցին։
13:48 16.05.2024
ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգի ձևավորման շրջանակներում ՆԳ նախարարության հրավերով Հայաստան էր այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը, որին ընդունել էր փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Պաշտպանական գրասենյակի ղեկավար Ջամալ Քանը: Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ ներկայացրել է ՆԳ նախարարության ձևավորման գործընթացը։ Անդրադառնալով Կառավարության որոշմամբ հաստատված Աղետների […]