13:44 16.05.2024
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, ում նկատմամբ մահափորձ է իրականացվել, նոր վիրահատություն է սպասվում։ Այս մասին հայտնում է Pravda լրատվական պորտալը։ Պորտալի տվյալներով՝ չորեքշաբթի օրը հինգ ժամ տեւած վիրահատության ընթացքում բժիշկներին հաջողվել է կանգնեցնել Ֆիցոյի որովայնի խոռոչի արյունահոսությունը։ Արյունը նոսրացնող դեղամիջոցները կարող են խնդիրներ առաջացնել: Վարչապետին սպասվում է կոնքազդրային հոդի վիրահատություն։
13:35 16.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի այս փուլում ամենակարևոր արձանագրումը համարում է ԽՍՀՄ փլուզման պահին իրավական ուժով գոյություն ունեցած սահմանը վերարտադրելու վերաբերյալ ձևավորված և հաստատված սկզբունքը, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում՝ ներկայացնելով Տավուշում իրականացված սահմանազատման արդյունքները։ Անդրադառնալով Ոսկեպար-Բաղանիս հին […]
13:31 16.05.2024
Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Կառավարության պատվիրատվությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթղթի մշակմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանը, Ալբերտ Այվազյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, […]
13:25 16.05.2024
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը պնդում է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (ֆրանսիական անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) իրավիճակին՝ աջակցելով քաղաքական շարժումներին, որոնք պաշտպանում են նրա անկախությունը Ֆրանսիայի Հանրապետությունից։ Այս մասին նախարարը հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, սա երևակայություն չէ, սա իրականություն է», – պատասխանել է նա այն հարցին, […]
13:17 16.05.2024
Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել որոշման նախագծին: Ֆինանսավորումը կուղղվի հետևյալ ծառայությունների տրամադրմանը` շտապօգնության ծառայություններ, հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնություն, սոցիալապես անապահով և հատուկ խմբերի անձանց տրամադրվող ծառայություններ, փոխպատվաստման ծառայություններ, ինֆեկցիոն ծառայություններ: Ներկայացվել է նաև պետպատվերով սպասարկվող […]
13:14 16.05.2024
Երևանում մայիսի 16-ին կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերը, 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը՝ […]
13:07 16.05.2024
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ: Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ նախարար Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա): ԵԽ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է ԵԽ 70 կոնվենցիա և միացել ԵԽ 12 մասնակի համաձայնագրի: Կենսաբժշկության […]
13:01 16.05.2024
Մայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ և ակտիվ համագործակցության վերաբերյալ, անդրադարձ կատարվեց երկու երկրների խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև առաջիկայում նախատեսվող համատեղ նիստի անցկացմանը։
12:49 16.05.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին տեղեկացնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին երեկոյան ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ «Նախագահ Սի Ծինփինի հետ պայմանավորվել ենք մանրամասն քննարկել արտաքին քաղաքական օրակարգի ամբողջ համալիրն այսօր երեկոյան ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, իհարկե, ես, իմ կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին կտեղեկացնեմ ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»,- […]
12:39 16.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Ինչպես տեղյակ եք, երեկ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովները՝ ի կատարումն ապրիլի 19-ի համատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության Բաղանիս, Ադրբեջանի Հանրապետության Բաղանիս Այրում, Հայաստանի Հանրապետության Ոսկեպար, Ադրբեջանի Հանրապետության Աշաղ Ասկիպարա, Հայաստանի […]
12:33 16.05.2024
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով։ Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։
12:30 16.05.2024
Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում Հայաստանը որդեգրել է սկզբունք, որ պետք է վերարտադրել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ սահմանազատման գործընթացի հիմքը Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են, որոնք 1979 թվականին հերթապահության գործընթաց են […]
12:19 16.05.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Նաիրա Ասատրյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Ներքին Չարբախ): Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հանրային սննդի օբյեկտը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, առաստաղի որոշ հատվածները կառուցված չեն եղել այնպես, […]
12:12 16.05.2024
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության այն ճանապարհներին‚ որտեղ ավարտվել են փոսային նորոգման աշխատանքները‚ և եղանակային պայմանները թույլ են տալիս‚ իրականացվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։
12:06 16.05.2024
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի իշխանությունը տապալելու փորձի մեջ է մեղադրել Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարներին, ովքեր մասնակցել են Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ցույցին։ «Դիմել մի խումբ գրգռված երիտասարդների, որոնց իշխանության դեմ են մղում արմատական ընդդիմադիր կուսակցությունները և նրանց «ամբողջ ժողովուրդ» անվանել, մի քայլ է, որն ավելի շատ սպասում […]
11:55 16.05.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստում։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, ի կատարումն ապրիլի 19-ին համատեղ նիստում ընդունած արձանագրության, համաձայնեցրել են ՀՀ Բաղանիս Ադրբեջանի Բաղանիս-Այրում, ՀՀ Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը-Ասկիպարա, ՀՀ Կիրանց, Ադրբեջանի Խեյրիմլի, ՀՀ Բերքաբեր, Ադրբեջանի […]
11:49 16.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության՝ 6, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ […]
11:43 16.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նշված անձը, թիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող, սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, օգտվելով վերջիններիս խոցելի վիճակից, նյութապես շահագրգռելու եղանակով, նրանց մասնակից էր դարձրել ՀՀ-ում […]
11:39 16.05.2024
Ալեքսեյ Օրեշինը, որը նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում այս տարվա հոկտեմբերին: Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքն Օրեշինը վաստակել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնության իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես […]
11:36 16.05.2024
Ադրբեջանական կողմը հակված է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով ու ալգորիթմով, որը իրականացվել է Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ Փոխվարչապետը մանրամասնել է, որ մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների […]
11:30 16.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.3 դրամ:
11:14 16.05.2024
Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները: Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը, որի շրջանակներում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն հայտնել է Լեհաստանի աջակցությունը Հայաստանին նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների […]
11:01 16.05.2024
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայիսի 15-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 23-ամյա Աբրահամ Պ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Նա ներկայացվել է դատարան:
10:52 16.05.2024
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը խախտում է ժողովրդավարության բոլոր իդեալները և բացարձակապես անընդունելի է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ բացելով ՆԱՏՕ-ի Գլխավոր շտաբների պետերի հանդիպումը։ «Թույլ տվեք իմ համերաշխությունը հայտնել Սլովակիային վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձից հետո: Ես նրա հետ աշխատել եմ գրեթե 20 տարի, մենք ցնցված և ապշած ենք այս մահափորձից, […]
10:47 16.05.2024
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 15-ին բաժին է ներկայացել 25-ամյա Արմեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արմեն Մ.-ն ներկայացվել է քննչական բաժին;
00:01 16.05.2024
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն թշնամական քայլ է անվանել Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարների այցը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված հանրահավաքին։ «Սա բարեկամություն չէ, սա թշնամություն է, սա երկրում բևեռացում հրահրելու փորձ է։ Ինչպե՞ս եք պատկերացնում, օրինակ, որ մեր արտգործնախարարը, պայմանական ասված, գնա Երևան […]
23:53 15.05.2024
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները Թբիլիսիում մասնակցել են Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ անցկացվող օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ցույցին։ Հանրահավաքը ուղիղ եթերով հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։ «Դուք պետք է իմանաք, որ մենք ձեզ հետ ենք, դուք այլևս երբեք միայնակ չեք լինի։ Որպես ազգ դուք ընտրել եք դեպի Եվրոպա ուղին, […]
23:46 15.05.2024
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ: Հարց – Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի […]
23:34 15.05.2024
2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի […]