14:16 16.05.2024
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու որոշումը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որի կարևոր ուղղություններից են սպորտի ոլորտում կառավարման գործընթացների վերանայումն ու որակական բարեփոխումը: ՀՀ կառավարությունը 2018 թվականի համեմատ մի քանի անգամ մեծացրել է սպորտին ուղղվող պետական միջոցները, սպորտի զարգացման նպատակով մեծ ինտենսիվությամբ կառուցվում են նոր մարզակառույցներ Երևանում և ՀՀ մարզերում: Կենտրոնի ստեղծման նպատակը մարզակառույցների միասնական գույքային կառավարումն ու սպորտի ոլորտում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացումն է:
«Ընկերությունը կիրականացնի սպորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր, կհանդիսանա այն միասնական մասնագիտացված կենտրոնը, որը կիրականացնի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցների կառավարման գործառույթը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ Մանանդյան 41 հասցեում տեղակայված նախկին «Միկա» մարզահամալիրը (2,89 հա հողամաս – 3658,9 քմ պետական գրանցում ստացած և 5421,5 քմ ինքնակամ շինություններ՝ մարզադաշտ և կից սպորտային համալիր 2 մարզադահլիճներով, վարչական մաս), ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում կառուցված Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը և 0.12 հեկտար մակերեսով հողամասը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից կփոխանցվի ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի նորաստեղծ Սպորտի կառավարման կենտրոնին:
Ժաննա Անդրեասյանը նշել է՝ կենտրոնի ստեղծմամբ հնարավոր կլինի կազմակերպել և օգտագործել գոյություն ունեցող մարզադաշտը կից սպորտային համալիրով, անցկացնել սպորտային միջոցառումներ ու հավաքներ, իրականացնել մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր, որը հնարավորություն կտա նաև պահպանել գույքը, ձեռք բերել նորը և ներդրումներ կատարել։
Սպորտի կառավարման կենտրոնին կհանձնվեն յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թվականների ռազմավարության նախագծով յուրաքանչյուր մարզում նախատեսված մարզահամալիրները, Լոռու մարզի Շամուտ գյուղում կառուցվելիք ըմբշամարտի մարզաբազան, ինչպես նաև նախկին «Միկա» մարզահամալիրը, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում կառուցված Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը և կառուցվելիք այլ մարզական օբյեկտներ: Ընկերության կազմում կընդգրկվեն նաև կառուցվող և կառուցվելիք այլ մարզահամալիրներ:
Կստեղծվի կառավարման 5-հոգանոց խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, սպորտի ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, մեկական ներկայացուցիչ Ֆինանսների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից և մարզաշխարհից: Խորհուրդը կընտրի նորաստեղծ կենտրոնի գործադիր մարմնի ղեկավարին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կենտրոնի արդյունավետ աշխատանքի ապահովումն ու անդրադարձել նաև պետություն-մասնավոր հատված գործընկերությանը:
Ժաննա Անդրեասյանը նշել է՝ սպորտի ռազմավարությամբ ամրագրված է մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր ձևաչափի ներդրումը, այդ թվում՝ կառավարման ոլորտում:
«Այս ուղղությամբ զուգահեռաբար աշխատում ենք: Մասնավոր ոլորտի կողմից արդեն իսկ բավական մեծ հետաքրքրություն կա, մասնավորապես, մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման ուղղությամբ: Մասնավոր ոլորտի մասնագիտացված ընկերությունները, որոնք արդեն իսկ կառուցել և շահագործման են հանձնել տարբեր մարզահամալիրներ, պատրաստակամ են նաև համաֆինանսավորման եղանակով մասնակցել բուն կառուցմանը, և հետո ամբողջությամբ ներգրավվել կառավարման գործընթացում»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ ընտրվել է փակ բաժնետիրական ընկերության ձևաչափը՝ ճկունության և մասնավոր ոլորտի հետ համատեղ ծրագրերի և կառավարման առումով:
Կարևորվել է նաև Սպորտի կառավարման կենտրոնի աշխատակազմի համար որակական շատ բարձր պահանջների սահմանումը:
Սպորտի կառավարման կենտրոնի խորհուրդը կամրագրի սպորտային ենթակառուցվածքների օգտագործման կանոնակարգը, համաձայն որի՝ առաջնահերթություն կտրվի ենթակառուցվածքների օգտագործմանը մարզական միջոցառումների անցկացման համար՝ շեշտը դնելով պետության կողմից կամ պետության ֆինանսավորմամբ կազմակերպվող միջոցառումների վրա:
09:46 24.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ «Զինադադարն ուժի մեջ է։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», – գրել է Թրամփը Truth Social-ում։ ...
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...