TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Մարտի 1-8-ը կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող 5 խոշոր հարկ վճարողների ֆիսկալ հասույթը կազմել է 1 մլրդ 108 մլն դրամ

15:02 14.03.2024

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող հարկ վճարողների և ծաղիկների, կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթների 2024 թվականի մարտի 1-ից 8-ը ընկած ժամանակահատվածի համեմատականները՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար։ Կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող առաջին խոշոր 5 հարկ վճարողների մոտ 2024 թվականի […]

̰
SHANTNEWS

15:00 14.03.2024

̰
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում խուզարկություն է իրականացվում

14:57 14.03.2024

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում։ Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել»,- նշեցին Կոմիտեից։

̰
Արարատի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:54 14.03.2024

Մարտի 15-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Ավշարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Բելգորոդում գնդակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել

14:50 14.03.2024

Բելգորոդում հրետակոծության ժամանակ մեկ մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Պայթյունի հետևանքով քաղաքացիական անձի վարած մեքենան շրջվել է, ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է»,- գրել է նա։ Բելգորոդի շրջանում գնդակոծության ժամանակ նաև երեք երեխա է վիրավորվել, ասել է Գլադկովը։ Գլադկովի խոսքով՝ ռուսական հակաօդային […]

̰
Արտակարգ դեպք՝ Էջմիածնում. «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի․ կա տուժած

14:40 14.03.2024

Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնում ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Էջմիածնի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են «Ford Fusion» […]

̰
Հայաստանում կստեղծվի «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն»

14:34 14.03.2024

ՀՀ կառավարության 2024թ․ մարտի 14-ի նիստում որոշում ընդունվեց «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին։ Կենտրոնը, որը գործելու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կից, իրականացնելու է ՀՀ պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգությանն ուղղված նոր՝ առավել հուսալի և պաշտպանված ծրագրային, ծրագրաապարատային լուծումների մշակումը։ Այն նաև կազմակերպելու է […]

̰
Նման հրահանգ, ցուցում չի եղել․ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներից զոհված շրջանավարտներին նվիրված Փառքի անկյունները հանելու վերաբերյալ հարցին

14:25 14.03.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագորղների հետ ճեպազրույցում հերքել է տարածված այն խոսակցությունները, թե դպրոցներից զոհված շրջանավարտներին նվիրված Փառքի անկյունները հանելու վերաբերյալ ցուցում է եղել։ «Պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ նման հանձնարարություն, շրջաբերական, հրահանգ և ցուցում չի եղել, խնդրում եմ՝ նման դեպքերի պարագայում ծնողներն ահազանգեն մեզ։ Մենք հետամուտ կլինենք, որպեսզի նման խնդիրներ չառաջանան»,-ասել է նախարարը։

̰
Առողջապահության նախարարն անդրադարձել է օրեր առաջ գրանցված մանկական մահացության դեպքին

14:17 14.03.2024

Ներկա պահին փորձաքննություն է իրականացվում՝ օրեր առաջ գրանցված մանկական մահացության դեպքի պատճառը հասկանալու համար: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Կառավարության մարտի 14-ի նիստին հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե որն է ի վերջո եղել երեխայի մահվան պատճառը: «Երեխայի մոտ կասկածվել է ջրծաղիկ: Որոշ անձիք արագ եզրահանգումներ էին արել մահվան պատճառի հետ […]

̰
Հրդեհ է բռնկվել երևանյան բնակարաններից մեկում

14:11 14.03.2024

Մարտի 14-ին, ժամը 12:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Առաջին Վեհափառի փողոցի (նախկին Կասյան փողոց) շենքերից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության և Երևանի փրկարարական վարչության Հրդեհաշիջման […]

̰
Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

14:01 14.03.2024

Երևան քաղաքում մարտի 14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում մարտի 14-ի և 15-ի ցերեկն, 17-ին առանձին շրջաններում, 16-ին, 18-ին, 19-ին շրջանների […]

̰
Բաքուն Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևն անվանել է երկակի ստանդարտների օրինակ

13:49 14.03.2024

Հայաստանի հետ կապերի ամրապնդման վերաբերյալ Եվրախորհրդարանի (ԵԽ) բանաձեւը Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտների վառ օրինակ է։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ կապված մարտի 13-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի հետ, որում խորհրդարանականները խորհուրդ են տվել գործադիր կառույցներին ամրապնդել հարաբերությունները Եվրամիության և Հայաստանի միջև։ «Եվրախորհրդարանի 2024 թվականի մարտի 13-ի բանաձևը, լինելով […]

̰
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է փոխարինող անդամի հարցը

13:40 14.03.2024

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը եւ Էդգար Հակոբյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` մարտի 14-ին նախաձեռնել էին հանձնաժողովի արտահերթ նիստ` պայմանավորված հանձնաժողովի նախագահի եւ տեղակալի պաշտոնները թափուր լինելու հանգամանքով: Նիստի օրակարգում հանձնաժողովի կողմից փոխարինող անդամի որոշման հարցն էր: Առաջադրվել է Արուսյակ Մանավազյանի թեկնածությունը, որին հանձնաժողովը կողմ է […]

̰
Գազայում զոհերի թիվն ավելացել է

13:30 14.03.2024

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության սկզբից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31,3 հազարը։ Նման տվյալներ է տրամադրել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը Telegram ալիքում։ «Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը 2023 թվականի հոկտեմբերից հասել է 31 341-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվել է, որ առնվազն 73 134 մարդ վիրավորվել է։ Գազայի առողջապահության նախարարությունը նաև հայտնել […]

̰
Հայ պատանի թենիսիստներն արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում

13:24 14.03.2024

Հայաստանի թենիսի պատանեկան հավաքականի անդամներ Առնո Ավետիսյանն ու Խաչատուր Ավետիսյանը երկրորդ տեղն են զբաղեցրել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում: Նույն տարիքային խմբում Մարիա Ազիզյանն ու Գայանե Բզնունին զուգախաղում հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ սակայն պարտություն են կրել: Հայ պատանի թենիսիստներն առաջնությանը մասնակցել են մարզիչ Միքայել Ավետիսյանի գլխավորությամբ: Մ12 […]

̰
Արագածոտնի մարզի 42-ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը

13:18 14.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ 2024թ․ մարտի 10-ին՝ ժամը 16։20-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ գտնվող տարածքից դանակահարության հետևանքով մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական […]

̰
Լեհաստանի արտգործնախարարությունը փոխում է դեսպաններին ավելի քան 50 երկրում

13:12 14.03.2024

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին որոշում է կայացրել փոխել դեսպաններին ավելի քան 50 երկրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին որոշել է դադարեցնել ավելի քան 50 դեսպանների առաքելությունը և հետ կանչել նախարարության նախկին ղեկավարության կողմից առաջադրված մոտ 10 թեկնածություններ», – ասվում է հայտարարության մեջ։ […]

̰
Անկարայում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ

12:59 14.03.2024

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն Անկարայում թուրք գործընկերոջ՝ Բուրաք Աքչափարի հետ ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկել է նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։ Կողմերը ներկայացրել են Հարավային Կովկասում իրադրության վերաբերյալ իրենց տեսակետները։ «Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը՝ նպաստելով դրան առաջին հերթին […]

̰
Գեղեցկության սրահից գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել են

12:54 14.03.2024

Մարտի 5-ի ժամը 9.50-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի գեղեցկության սրահից գողություն է կատարվել: Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գեղեցկության սրահի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել են մազահեռացման սարք: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր […]

̰
Ալիևը դժգոհել է ԼՂ-ի հարցով Ֆրանսիայի դիրքորոշումից

12:48 14.03.2024

Ֆրանսիայի դիրքորոշումը ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ հակասում է համաշխարհային հանրության կարծիքին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Ցավոք, պետք է նշեմ մի երկրի դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ, որը բացարձակ հակասության մեջ է համաշխարհային հանրության հետ, խոսքը Ֆրանսիայի մասին է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացմանը:

̰
Աթենքում անհայտ անձինք այրել են 5 դպրոցական ավտոբուս, 6 ավտոմեքենա և 3 մոտոցիկլետ

12:42 14.03.2024

Անհայտ անձինք Աթենքի Զոգրաֆու շրջանում այրել են հինգ դպրոցական ավտոբուս, վեց ավտոմեքենա և երեք մոտոցիկլետ: Դրանք գրեթե ամբողջությամբ այրվել են, հաղորդում է ERT-news հեռուստաալիքը։ Վաղ առավոտյան Զոգրաֆուում համալսարանական կամպուսից դուրս եկած անհայտ անձինք բենզին են լցրել Տաքսիլու փողոցում կայանված դպրոցական ավտոբուսների ու մեքենաների վրա ու այրել դրանք։ Տեղի բնակիչներն անմիջապես ահազանգել են հրշեջ ծառայություն։ Դեպքի […]

̰
Մահվան ելքով վրաերթ Խանջյան փողոցում

12:30 14.03.2024

Մարտի 12-ին, ժամը 20.50-ին, «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարել 31-ամյա Ամին Նաջաֆիին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղությանը հիմա ավելի մոտ է, քան երբևէ

12:24 14.03.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Բաքուն այժմ ավելի մոտ է Երևանի հետ խաղաղությանը, քան երբևէ։ «Այժմ մենք ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ ելույթ ունենալով «Վերականգնել կոտրված աշխարհը» թեմայով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները Հայաստանի հետ, […]

̰
Մեկ օրում գրանցվել է 12 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:12 14.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 10, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, մարմնական վնասվածք […]

̰
Բուժական բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:07 14.03.2024

Մարտի 15-ին Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Բուժական բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով տեսական և գործնական պարապմունք, որի շրջանակներում ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորագրության մեջ։

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը Շիրակի մարզպետի հետ հետևել է Արթուր Ալեքսանյանի անունը կրող սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին

00:00 14.03.2024

Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ հետևել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին։ 6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համալիրի կառուցման համար 2024 թվականին նախատեսվել է 1 մլրդ 534 մլն դրամ։ Սպորտային համալիրն ունենալու է […]

̰
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում

23:51 13.03.2024

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, Hyundai, Mazda, Nissan և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն […]

̰
Բժիշկը զգուշացրել է ժամկետանց դեղեր ընդունելու վտանգավոր հետևանքների մասին

23:40 13.03.2024

Որոշ հակաբիոտիկներ պիտանելիության ժամկետից հետո դառնում են թունավոր, իսկ ներարկային դեղերը մեծացնում են թունավոր շոկի առաջացման վտանգը: Բժիշկ Անաստասիա Աղաեւան «Իզվեստիա»-ի հետ զրույցում զգուշացրել է դեղերի անզգույշ օգտագործման այս և այլ վտանգավոր հետևանքների մասին։ Բժիշկը նշել է, որ տուփի վրա նշված պիտանելիության ժամկետը լրանալուց հետո արտադրողները չեն կարող երաշխավորել դեղամիջոցի արդյունավետությունը։ Նրա խոսքով՝ որոշ ժամկետանց […]

̰
Արևմուտքը տարված է ՌԴ պարտությամբ, և այս մասին փաստում են Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա զորքեր ուղարկելու վերաբերյալ. Լավրով

23:29 13.03.2024

Արևմտյան երկրները շարունակում են տարված լինել Ռուսաստանի պարտությամբ, ինչի մասին են վկայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հավաքական Արևմուտքն ամբողջությամբ ավերել է եվրոպական անվտանգության համակարգը և տարված է Ռուսաստանին ռազմավարական պարտության տանելու գաղափարով: Բավական է մեջբերել Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա ՆԱՏՕ-ի […]

̰
Եվրախորհրդարանը հանդես է եկել Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման օգտին

23:17 13.03.2024

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին մեծացնել համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում՝ «ՀԱՊԿ-ին նրա անդամակցության վերանայման ֆոնին», հետևում է Ստրասբուրգում ընդունված Եվրախորհրդարանի բանաձևից։ «Եվրախորհրդարանը հաստատում է ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում՝ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության վերանայման ֆոնին»,- ասվում է փաստաթղթում։ Պատգամավորները նաև կոչ են արել ԵՄ-ին «դրական […]

̰
BACK_TO_TOP