12:07 15.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 114 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 12-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, հոգեկան ներգործության՝ 9, […]
23:52 14.03.2024
Մարտի 12-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային այց կատարեց Դիժոն քաղաք։ Այցի ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Դիժոնի քաղաքապետ, Դիժոն մետրոպոլի, ինչպես նաև «Ֆրանսիայի քաղաքների միություն» կազմակերպության նախագահ Ֆրանսուա Ռեբսամենի (François REBSAMEN) հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը և Դիժոնի քաղաքապետը քննարկեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարեցին Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակին և […]
23:45 14.03.2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 14-ին խորհրդարանում հանդիպեց Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ` կառավարող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար, Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսի գլխավորությամբ: Հայաստանի դեսպանը իր երախտագիտությունը հայտնեց հյուրընկալող կողմին նոր ձևավորված բարեկամության խմբի հետ հանդիպման համար։ Դեսպանն ընդգծեց բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և այդ […]
23:36 14.03.2024
Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի մասնակցությամբ «Ծովային անվտանգության գոտի – 2024» ռազմածովային զորավարժությունների անցկացումը վկայում է Հնդկական օվկիանոսի հյուսիսում անվտանգությունն ապահովելու համար նոր դաշինքի ձևավորման մասին։ Նման կարծիք է հայտնել զորավարժություններին Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ, Իրանի ռազմածովային ուժերի երկրորդ կոնտրադմիրալ Մոստաֆա Թաջ ալ Դինին։ «Այս կարևոր զորավարժություններն անցկացվում են հինգ տարի անընդմեջ, և աշխարհը ականատես է եղել […]
23:13 14.03.2024
Զիմբաբվեի ոստիկանությունը ձերբակալել է ինքնահռչակ «մարգարե» և կրոնական աղանդի առաջնորդ Իսմայել Չոկուրոնգերվային և նրա յոթ համախոհներին հանցավոր գործունեության համար, այդ թվում՝ անչափահասների իրավունքները ոտնահարելու համար։ Այս մասին հայտնում է News Day պորտալը՝ հղում անելով Զիմբաբվեի ոստիկանության ներկայացուցիչ Փոլ Նյաթիին։ Ձերբակալությունները հաջորդել են Հարարեի մերձակայքում գտնվող ֆերմայում ոստիկանական գործողություններին: Ինչպես պարզվել է, այնտեղ 246 անչափահաս է […]
23:02 14.03.2024
Ուկրաինա ֆրանսիացի զինվորների հնարավոր ուղարկելու հարցը սկսել է քննարկվել 2023 թվականի ամռանը, ուկրաինական բանակի «թուլությունը անհանգստացնում է» Փարիզին, գրում է Monde-ը։ Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռուստատեսային հարցազրույց կտա ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ փորձելով պարզաբանել ֆրանսիացիներին Փարիզի դիրքորոշումը՝ Ուկրաինա զորքերի հնարավոր ուղարկման մասին հայտարարություններից հետո։ Նախագահին մոտ կանգնած դիվանագետի խոսքով, Մակրոնի խոսքերը «ըստ էության […]
22:55 14.03.2024
Մարտի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արման Եղոյանը և Հռիփսիմե Գրիգորյանը հանդես են եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
22:41 14.03.2024
2024 թվականի փետրվարը, որի ջերմաստիճանը 1,36°C-ով բարձր է եղել միջին ցուցանիշից, երկրագնդի դիտարկումների ողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք փետրվարը: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Երկրի վրա ջերմաստիճանի ռեկորդային գերազանցւմները փետրվարին շարունակվել է ինը ամիս։ Համաշխարհային ծովային սառույցի մակերեսը չորրորդն էր մեծությամբ 46 տարվա դիտարկումների մեջ և կազմել է 6,47 […]
21:56 14.03.2024
Մարտի 14-ին, ժամը 15:38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մրգաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակայքում գտնվող խորդանոցի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։09-ին, մարվել՝ 16։21-ին: […]
21:42 14.03.2024
Աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14-ը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի ռազմարդյունաբերության գծով տեղակալ Անուրագ Բաջպայի, Հնդկաստանի ՊՆ ընդհանուր քարտուղար (միջազգային համագործակցություն) Վեշվեշ Նեգիի, Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար (նախարարի տեղակալ) Պավան Կապուրի և Հնդկաստանի վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռազմական գծով խորհրդական Սանդիպ Սինգհի հետ։ Քննարկվել են պաշտպանության […]
21:38 14.03.2024
Միավորված ազգերի կազմակերպությունը գործում է երկակի ստանդարտներով, երբ խոսքը վերաբերում է կանանց իրավունքների պաշտպանությանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի՝ կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Էնսիե Խազալին՝ համեմատելով իրավիճակը Իրանում և Իսրայելում կանանց իրավունքների պաշտպանության հետ։ Իրանի ներկայացուցիչը ամերիկյան Newsweek ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Թեհրանը հարգում և պաշտպանում է կանանց իրավունքները։ Նա, […]
21:27 14.03.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 34, 35, 36, 42, 43, 44 շենքեր, Կուրղինյան փ. 21/2, 23, 25, 27, 29 շենքեր, Կուրղինյան նրբ․ 12, 13, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Տարոնցի փ․ նրբ․ […]
21:08 14.03.2024
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը «աստղային պատերազմների» տարերր է տեսել Ուկրաինայի հակամարտությունում։ Ինչպես դիվանագետն ասել է իսպանական RNE ռադիոկայանին տված հարցազրույցում, «արհեստական ինտելեկտը, անօդաչու թռչող սարքերը, հեռահաղորդակցության համակարգերը» հատուկ դեր են խաղում հակամարտության ընթացքում։ «Այսպիսով, դա բարձր ինտենսիվության դասական պատերազմի խառնուրդ է ծանր հրետանու կրակի հետ։ Եվ մի փոքր «Աստղային […]
16:00 14.03.2024
Հյուսիսատլանտյան դաշինքը դեռևս չի տեսնում ուղղակի սպառնալիք Ռուսաստանի Դաշնությունից դաշինքի որևէ երկրի, այդ թվում՝ Ֆինլանդիայի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ներկայացնելով դաշինքի անվտանգության մասին իր տարեկան զեկույցը։ «ՆԱՏՕ-ն Ռուսաստանից որևէ անմիջական ռազմական սպառնալիք չի տեսնում իր որևէ երկրի համար: Դա վերաբերում է նաև Ֆինլանդիային», – ասել է նա՝ ենթադրելով, որ […]
15:57 14.03.2024
Մարտի 14-ին, ժամը 13:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարմաn կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում (մոտ 20 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին, […]
15:53 14.03.2024
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ համայնքը շահագրգռված չէ «Ռուսաստանին նետել Չինաստանի գիրկը»։ «Նրանք (Մոսկվան և Պեկինը) ունեն բարեկամության պայմանագիր, որը, ըստ նրանց, սահմանափակումներ չունի, բայց Չինաստանը զենք չի մատակարարում Ռուսաստանին», – ասել է դիվանագետը EFE-ին տված հարցազրույցում: Նա ասել է, որ ԵՄ-ն պետք է ապահովի, որ «Չինաստանի՝ […]
15:50 14.03.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Տնտեսավարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցող տնտեսավարողները […]
15:44 14.03.2024
Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը: Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, […]
15:38 14.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ստեղծվել է ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման տասնամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների կազմակերպման և անցկացման հանձնաժողով։ Մարտի 14-ին կայացել է հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ով հանդիսանում է նշված հանձնաժողովի նախագահը։ Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի շրջանակներում նախատեսվող […]
15:32 14.03.2024
Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից մեկով՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով հողամասն (սկզբնական նպատակային նշանակությունը՝ անտառային տարածք) ամրացվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 6-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով պահանջվում էր՝ Անվավեր ճանաչել 2007 թվականի մայիսի […]
15:29 14.03.2024
Այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ27+500 հատվածում։ 27.5կմ հատվածում հիմնանորոգումը մեկնարկել է նախորդ տարի։ Լոռու մարզում գտնվող ճանապարհը մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել՝ դառնալով անանցանելի‚ այդպիսով բավականին բարդացել էր կապը հարակից համայնքների միջև։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ճանապարհի մոտ 10կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել […]
15:25 14.03.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երեք ամիս ժամկետով: Հիմնավորման համաձայն, վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման […]
15:22 14.03.2024
Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական տուրքի դրույքաչափերի գործող համակարգի կիրառման արդյունքում ծագած խնդիրների լուծմամբ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման՝ գործող համակարգի կատարելագործում, պետական տուրքից ազատման արտոնությունների շրջանակի ընդլայնում: Նախագծով, մասնավորապես, նախատեսվում […]
15:18 14.03.2024
2022 թվականի հուլիսի 1-ից սկսած բանկային քարտով առևտուր անելու դեպքում թոշակառուները, նպաստառուները գնման 10 տոկոսի չափով հետվճար են ստանում՝ մինչև 5000 դրամի չափով։ Հունվար ամսին ծրագրից օգտվել է 189 հազար շահառու, փետրվարին՝ 220 584: Այս մասին կառավարության նիստում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ նշելով, որ աճը հունվարին կազմել է ավելի […]
15:15 14.03.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: Որոշմամբ առաջարկվում է 6,874,715,673 դրամ հատկացնել՝ ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%-ի) վճարման համար: Հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 57,2 կմ։ Ֆինանսական միջոցներ կհատկացվեն հետևյալ աշխատանքների համար՝ Մ-9-Շինուհայր-Հալիձոր-Սատանի կամուրջ […]
15:11 14.03.2024
Թուրքիայի Քոնիա նահանգում վթարի է ենթարկվել Turkish Stars ավիացիոն թիմի ուսումնական ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։ Վթարի պատճառների մասին դեռ տեղեկություններ չկան։ Ինչպես հայտնում է TRT հեռուստաալիքը, օդաչուին հաջողվել է կատապուլտով դուրս նետվել։
15:08 14.03.2024
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, մասնավորապես՝ միանվագ դրամական աջակցության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շարունակականության ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում: Մասնավորապես՝ նախատեսվում է երկարաձգել ծրագրերի գործողության ժամկետը՝ մինչև 2026 թ.: Միաժամանակ նախատեսվում են որոշակի փոփոխություններ, որոնք կբարձրացնեն ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը։ Մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել, որ 2024 թ. հունվարի […]
15:04 14.03.2024
Կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրը՝ ՀՀ-ի ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Կարգավորման նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ հացահատիկային (գարնանացան ցորենի, գարնանացան գարու, եգիպտացորենի, վարսակի, հաճարի) և հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) ցանքատարածությունների ընդլայնման միջոցով, ընդ որում նախատեսել վերոնշյալ մշակաբույսերի մշակությունն […]