23:03 13.03.2024
Արհեստական ինտելեկտը (AI) հավանաբար կգերազանցի ցանկացած մարդու բանականությունը 2025 թվականին, և մինչև 2029 թվականը AI-ը կարող է ավելի խելացի դառնալ, քան ողջ մարդկությունը, կարծիք է հայտնել Իլոն Մասկը՝ մեկնաբանելով ամերիկացի ֆուտուրիստ Ռայմոնդ Կուրցվեյլի դիրքորոշումը։ Գիտնականի տեսանկյունից, AI-ի զարգացման մակարդակը մինչև 2029 թվականը համեմատելի կլինի ցանկացած մարդու ինտելեկտի հետ: «Հաջորդ տարի AI-ը կարող է դառնալ ավելի […]
22:51 13.03.2024
Պաղեստինցի բանտարկյալները The Wall Street Journal-ին (WSJ) պատմել են, որ իրենց խոշտանգել են իսրայելցի զինվորները: Ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալները թերթին պատմել են, որ իրենք իսրայելական բանտում ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական բռնությունների և ստիպված են եղել օրական մինչև 20 ժամ ծնկած մնալ, երբեմն ձեռքերը գլխավերևում կապած: Պաղեստինցիները նշել են նաև, որ իրենց միտումնավոր ստիպել են […]
22:40 13.03.2024
Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել արհեստական ինտելեկտը կարգավորող աշխարհում առաջին համապարփակ օրենքը։ Այս մասին X ցանցում հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ «Օրենքը հաստատվել է, ես հպարտ եմ Եվրոպայի նորարարությամբ»,- գրել է Եվրախորհրդարանի ղեկավարը։ Նախկինում հաղորդվել էր, որ Արհեստական ինտելեկտի մասին ԵՄ օրենքը արհեստական ինտելեկտի ոլորտում առաջին իրավական դաշտն է, որը վերացնում է արհեստական ինտելեկտի հետ […]
22:29 13.03.2024
Ամերիկացի սենատորները կքննարկեն ԱՄՆ-ում TikTok սոցիալական ցանցի հնարավոր արգելքի մասին օրինագիծը, լրագրողներին ասել է Կոնգրեսի վերին պալատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։ «Սենատը կքննարկի օրինագիծը, երբ այն դուրս գա Ներկայացուցիչների պալատից», – ասել է նա: Շումերը նշել է, որ օրինագծի վերաբերյալ կխորհրդակցի «համապատասխան հանձնաժողովների նախագահների հետ՝ նրանց տեսակետները ստանալու համար»: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ […]
22:18 13.03.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Կուրղինյան փ. 15, 17, 19, 21, 21/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 110 դպրոց, թիվ 194 մանկապարտեզ, Ե․Թադևոսյան փ․ նրբ․ 2, 4, 6, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք […]
17:00 13.03.2024
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը: Արդարադատության նախարարությունը ներկայացնում է փետրվարի ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը: Այսպիսով՝ նախորդ ամսվա ընթացքում քրեակատարողական ծառայողները հիմնարկների օդափոխման խողովակներից, սանհանգույցների պատերի խոռոչներից, կալանավորված […]
16:57 13.03.2024
Իսրայելի Հայֆայի համալսարանը տրամադրում է ամբողջական ուսանողական կրթաթոշակ՝ «Վաղ մանկական կրթության և զարգացման» (Early Childhood Education and Development) մագիստրատուրայի մեկ տարվա ծրագրով ուսանելու համար: Ծրագրին կարող են դիմել հետևյալ մասնագիտություններով սովորող ուսանողները՝ «Մանկաբուժություն» (pediatrics), «Բուժքույրություն» (nursing), «Հոգեբանություն» (psychology), «Հոգեբուժություն» (psychiatry), «Կրթություն» (education), «Մարդաբանություն» (anthropology), «Սոցիոլոգիա» (sociology), «Էրգոթերապիա» (occupational therapy), «Ֆիզիկական վերականգնում» (physical therapy), «Իրավագիտություն» (law), «Սոցիալական աշխատանք» (social work), «Սոցիալական ապահովություն» (social welfare), «Լոգոպեդիա» (speech pathology and therapy), «Մեդիա» (media), ինչպես նաև՝ «Միանձնություն» […]
16:53 13.03.2024
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի […]
16:40 13.03.2024
Հայաստանի կառավարությունը ցանկություն ունի միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել և Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ […]
16:34 13.03.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին հանդես է եկել որպես ՀՀ կողմից հիմնական զեկուցող՝ ներկայացնելով կանանց շրջանում աղքատության հաղթահարման, նրանց տնտեսական հզորացման ու գենդերային հավասարության ապահովմանն ուղղված պետության քաղաքականությունը։ Իր ելույթում նախարար Մկրտչյանը մանրամասնել է կանանց հիմնահարցերի ոլորտում ՀՀ կողմից սահմանված առաջնահերթություններն ու այս ուղղությամբ տարվող աշխատանքները՝ […]
16:32 13.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Գաբրաշի տնտեսական և այլ ուղղություններով Հայաստանում իրականացվող գործունեությունը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ծրագրերի ընթացքն ու նպաստել նոր նախագծերի կյանքի կոչմանը: Վահե Գաբրաշը շնորհակալություն է հայտնել ընդունելության և աջակցության համար՝ ընդգծելով, որ շարունակելու է ակտիվ գործունեությունը Հայաստանում: Գործարարը […]
16:22 13.03.2024
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ կապալառու ընկերության՝ «Թանա Էներջի Մենեջմենթ» տնօրեն Բեհզադ Էսլահչիի հետ։ Քննարկման ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները ընդգծել են նախագծի կարևորությունն ու տեխնիկական հարցերում երկկողմանի գործակցության անհրաժեշտությունը։ Կարեւորելով ծրագրի ընթացիկ հարցերի վերաբերյալ կոմիտեի հետևողականությունն ու աջակցությունը` շինարարական ընկերության ներկայացուցիչները նշել են, […]
16:17 13.03.2024
Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
16:12 13.03.2024
Իսպանիայի ազգային ոստիկանությունը դադարեցրել է հանցավոր խմբի գործունեությունը, որը զբաղվում էր հայտնի ֆուտբոլիստների տների գողություններով։ Այս մասին ասվում է թագավորության իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ բերման են ենթարկվել վեց անձինք, ովքեր, ենթադրաբար, 2022 թվականի հուլիսից առնչություն ունեն շքեղ բնակելի համալիրներում կատարված ութ գողությունների հետ։ Թիրախներ ընտրելու համար կասկածյալներն օգտագործել են սոցիալական ցանցերը՝ ուսումնասիրելով […]
16:05 13.03.2024
Արևմուտքը պետք է զենք և փող մատակարարի Ուկրաինային, ոչ թե զորքեր, հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Bloomberg-ին տված հարցազրույցում։ «Միակ հնարավորությունը հակամարտությունը դադարեցնելու, բայց դրան անմիջականորեն չներգրավվելու համար Ուկրաինային զենք մատակարարելն ու ֆինանսական աջակցություն տրամադրելն է»,- պնդում է նա։ Եթե հակամարտությունը շարունակվի, և երկրները զորքեր ուղարկեն Ուկրաինա, ապա խաղաղության հասնելու գինը «իրոք շատ բարձր […]
15:59 13.03.2024
AccuWeather ընկերությունը հրապարակել է 2024 թվականի գարնանային սեզոնի իր կանխատեսումները՝ զգուշացնելով 🇺🇸ԱՄՆ բնակիչներին կործանիչ ամպրոպների և տորնադոների մեծ հավանականության մասին: Կանխատեսումների համաձայն սպասվում են 1250-ից 1375 տորնադոներ ԱՄՆ-ի ողջ տարածքում, ինչը ավելի բարձր է, քան պատմական միջինը՝ տարեկան 1225 տորնադո, բայց ավելի ցածր, քան նախորդ 2023 թվականի ցուցանիշը՝ 1423 տորնադո: Երկարաժամկետ կանխատեսման մասնագետները եկել են […]
15:52 13.03.2024
Որեւէ երկրի հետ հարաբերությունների զարգացումը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ ազատության հաշվին. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ մարտի 13-ին կայացած հանդիպմանը: Ապագա դիվանագետները պատգամավորի հետ խոսել են ՀՀ անվտանգային խնդիրների լուծման ճանապարհների, տարածաշրջանում տիրող իրավիճակի, […]
15:37 13.03.2024
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը չորեքշաբթի օրը տեղի ունեցած ճեպազրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին՝ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման սկզբունքների մասին, ասել է, որ Չինաստանը միշտ կողմնակից է եղել, որ միջուկային զենք ունեցող տերությունները պահպանեն ընդհանուր անվտանգության հայեցակարգը: «Ռուսական կողմի համապատասխան հայտարարություններին ես ծանոթ չեմ, բայց նշեմ, որ 2022 թվականի հունվարին միջուկային […]
15:26 13.03.2024
Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2024 թվականի փետրվար ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով: Այս մասին հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը։
15:15 13.03.2024
Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության սկզբից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը մոտենում է 31,3 հազարի, ավելի քան 73 հազար մարդ վիրավորվել է։ Այս տվյալները հայտնել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։ «Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 31 272-ի»,-հայտնել է նախարարությունը՝ հավելելով, որ առնվազն 73.024 մարդ վիրավորվել է։ […]
14:57 13.03.2024
Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Դերենիկ Դեմիրճյան փողոցի բնակիչ 40-ամյա մի տղամարդ մայրաքաղաքի տանն ու Աշտարակի ամառանոցում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Ստուգումների ընթացքում պարզվեց, որ նրան զինամթերք էր տվել Աշտարակի 35-ամյա մի բնակիչ: Ըստ որոշ տվյալների` աշտարակցին նաև ուրիշի էր զենքեր տվել: Տեղեկությունն իրացվեց մարտի 4-ին` Աշտարակի համայնքային ոստիկանների հետ: Աշտարակի […]
14:50 13.03.2024
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի պատգամավորներ Գայանե Եղիազարյանը եւ Մարիամ Պողոսյանը հանդիպել են «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն, «Սոցիալական պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագրի ղեկավար Լիզբեթ Զոննեվելդին ու ծրագրի ներկայացուցիչներին: 2023 թվականին մեկնարկած ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորվամբ: Նպատակն է իրավական կարգավորումների, պատշաճ ծառայությունների մատուցման, պետության […]
14:37 13.03.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի հստակ ժամկետները դեռ որոշված չեն, դրանք անհապաղ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Այս մասին լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այցը վաղուց է նախապատրաստվում, մենք նույնպես սպասում ենք այս այցին: Սա կարևոր է և մենք սպասում ենք այդ շփումներին ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակով»,- ասել է Պեսկովը։ […]
14:30 13.03.2024
Մարտի 4-11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4752 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 282 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 727, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 225, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 128, […]
14:24 13.03.2024
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մարտի 6-ին հանդիպել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության Արևելյան Եվրոպայի կապի սպա Հանս Հաուվենի հետ: Նիդերլանդական կողմի ներկայացուցիչներին Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ ոլորտում արդեն իսկ գրանցած հաջողությունները և առաջիկա անելիքները։ Նիդերլանդների Ազգային ոստիկանության ներկայացուցիչը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ընթացող բարեփոխումների նկատմամբ և բարձր […]
14:10 13.03.2024
Մարտի 12-ին, ժամը 12.22-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել դանակահարված, 2006 թ. ծնված Ռ. Հ.-ին, որը գիտակցության չգալով՝ մահացել է: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 12-ի ժամը 11.30-ին Ռ. Հ.-ն Մամիկոնյանց փողոցի քոլեջի մոտ վիճաբանել է […]
14:04 13.03.2024
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Համբուրգի գործարար հարաբերություններում դերակատարություն ունեցող կառույցների ներկայացուցիչների հետ: Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային լոգիստիկ խնդիրների ուսումնասիրությունն առանցքային է դարձել Համբուրգի նավահանգստային խորհրդատվական ընկերության տնօրենի տեղակալ Ֆրանկ Բուսեի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են Հայաստանի լոգիստիկ զարգացման հեռանկարում Համբուրգի` որպես Գերմանիայի եւ ամբողջ Հյուսիսային Եվրոպայի տնտեսական, […]
13:50 13.03.2024
Երեկ՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արտյուշա Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհահատվածում՝ դեպի Իսակովի պողոտա ընթանալիս, բախվել է բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված հատված ու բախվել քարերին։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի […]
13:43 13.03.2024
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակվել է 20 միլիոն դրամի չափով տուգանք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԷՑ-ի նկատմամբ տուգանք նշանակելու մասին որոշումը միաձայն ընդունվեց հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում։ Ինչպես նշվեց օրակարգային հարցի քննարկմանը՝ հանձնաժողովն իրականացրել է 2023 թվականի 1-ին և 3-րդ եռամսյակների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին […]