TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Վստահության ցուցանիշով Ոստիկանությունն իրավապահ կառույցներից շարունակում է մնալ առաջինը

22:07 04.03.2024

ԵՄ ֆինանսավորմամբ ԵԱՀԿ կողմից պատվիրակված «Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալումը» հարցման արդյունքներով հարցվողների 45%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը, 27%-ը վստահության մակարդակը գնահատել է միջին՝ նշելով, որ ոչ վստահում է, ոչ էլ չի վստահում։ Ոստիկանությանը չի վստահել հարցվողների 22%-ը։ Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ հարցվողների 72 %-ը վստահում է ոստիկանությանը, կամ […]

̰
SHANTNEWS

22:00 04.03.2024

̰
Տեսանյութում ցուցադրվել է աշխարհի ամենամեծ անակոնդան

21:52 04.03.2024

Գիտնականները, ովքեր վերջերս հայտնաբերել են անակոնդայի նոր տեսակ, ցուցադրել են այս տեսակի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի տեսանյութը: Հայտնում է NBC News-ը։ Ամազոնի ջունգլիներում արշավի ժամանակ արված կադրերում տղամարդը լողալով մոտենում է հսկայական օձին, որը լողում է գետի հատակով: Տեսանյութում ներկայացված սողունի քաշը 200 կիլոգրամ է։

̰
Գազայի հատվածի հիվանդանոցներից մեկում սովից մահացել է 10 երեխա

21:41 04.03.2024

Գազայի հատվածի Քամալ Ադվան հիվանդանոցում սովից մահացել է 10 երեխա։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Նա նշել է, որ ԱՀԿ ներկայացուցիչները շաբաթավերջին այցելել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Աուդա և Քամալ Ադվան հիվանդանոցներ։ Նրանք արձանագրել են թերսնման լուրջ մակարդակ, վառելիքի, սննդի և դեղորայքի պակաս: «Այս այցելությունները առաջինն էին […]

̰
Մարտի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել  Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում

21:32 04.03.2024

Մարտի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։ Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ օրը խորհրդանշական է ՀՀ դիվանագիտական ծառայության համար, քանզի հենց այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ խորհրդանշելով ազատ, անկախ պետականություն կերտելու մեր ժողովրդի ձգտումը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ այսօր […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է

21:19 04.03.2024

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. […]

̰
Մարտի 5-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:09 04.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ե․Թադևոսյան փ․ 17 շենք, Ե․Թադևոսյան փ․ նրբ․ 1, 3, 5, 7, 9 շենքեր, Ե․Թադևոսյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 16 թաղ․ 16, 17 շենքեր, Բաբաջանյան փ. 157, 159, 163, 165, […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ սոցիալական աջակցության 3 ծրագրերում

16:05 04.03.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրությամբ հայտնել է․ «ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ սոցիալական աջակցության 3 ծրագրերում (միանվագ 100 հազար դրամ, վեցամսյա 40+10 հազար դրամ, ինչպես նաև երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառումներ)։ Եթե Դուք արդեն իսկ դիմել եք վերոնշյալ ծրագրերին և Ձեր […]

̰
Եվրահանձնաժողովը տեղյակ է, թե երբ կսկսվեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

16:00 04.03.2024

Եվրահանձնաժողովը մտադիր է մարտին Եվրամիության խորհրդին ներկայացնել Ուկրաինայի հետ ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունների մանդատի նախագիծը, սակայն այս առաջարկի հաստատման ստույգ ժամկետը դեռևս հայտնի չէ, ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Էրիկ Մամերը։ «Եվրահանձնաժողովը մտադիր է բանակցությունների կանոնակարգը հնարավորինս շուտ ներկայացնել ԵՄ խորհրդին, մենք մտադիր ենք դա անել մինչև մարտի վերջ, բայց երբ խորհուրդը կհաստատի, չգիտենք, սա հարց […]

̰
Դուք եք մեր մշակույթի այսօրվա հիմնասյունը. Դանիել Դանիելյանը հանդիպել է բալետի արտիստներին և մեներգիչներին

15:52 04.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է 2020-2023 թթ. միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստներին և մեներգիչներին: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է՝ նմանատիպ հանդիպումների նպատակը մասնագիտական նվաճումներ գրանցած անձանց խրախուսումն ու գնահատումն է, առկա խնդիրների […]

̰
Արևմուտքը չի կարողանա հաղթել Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունում, բայց ՌԴ-ն էլ չի հաղթի․ Օրբան

15:45 04.03.2024

Արևմուտքը չի կարողանա հաղթել Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունում, բայց Ռուսաստանը նույնպես չի կարողանա հաղթել այնտեղ, ուստի խաղաղ բանակցությունները պետք է սկսվեն որքան հնարավոր է շուտ: Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում՝ երկրի Առևտրաարդյունաբերական պալատի կազմակերպած համաժողովում։ «Արդեն միանգամայն ակնհայտ է, որ այս պատերազմում հաղթանակ չի լինի Ռուսաստանի նկատմամբ», – ասել է […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահին

15:38 04.03.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀԲ հետ ձևավորված դինամիկ և արդյունքին միտված համագործակցությունը և կարևորել վերջին մի […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 26-ից մարտի 3-ը

15:31 04.03.2024

Սևանա լճի մակարդակը փետրվարի 26-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.17 մ (03.03.24թ.), որը հավասար է 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակին, իսկ անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 26-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.425մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Ձորաղբյուրում

15:21 04.03.2024

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 1-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 48-ամյա Նելլի Մ.-ին, որը 2023 թ. սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ. հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է քննչական բաժին:

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:12 04.03.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ պարզվել է, որ տարանցման հայտարարագրում և փաստացի բեռում կան անհամապատասխանություններ, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային և ոսկենման զարդեր 5 դեպքով մաքսային ծառայողները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ, փորձ է արվել տեղափոխել առանց հայտարարագրման բժշկական սարքավորում, ապրանքների հայտարարագրում նշված […]

̰
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ անչափահաս տղան «Toyota»-ով կոտրել է ծառերը, երկաթե ճաղավանդակներն ու գլխիվայր շրջվել, 4 տուժածներն էլ անչափահասներ են

15:05 04.03.2024

Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում 17-ամյա Վ․ Մուշեղյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի 74/11 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանիսը կոտրել, ապա բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք ու գլխիվայր հայտնվել «Լիկա մետիս» ՍՊԸ-ի բակում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի […]

̰
SHANTNEWS

15:00 04.03.2024

̰
Վարչապետն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահին

14:56 04.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիին: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի և դրան հետագա շարունակականության ապահովման […]

̰
Կրեմլում պատասխանել են Պուտինի և Փաշինյանի հնարավոր շփումների մասին հարցին

14:48 04.03.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի պատրաստվում կապ հաստատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, այս պահին ժամանակացույցում ներառված ամենաբարձր մակարդակով շփումներ չկան, բայց անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են լինել, հեռախոսազրույցները կարող են բավականին արագ կազմակերպվել», – լրագրողներին ասել է Պեսկովը։

̰
Քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը

14:40 04.03.2024

Մարտի 4-ին՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների […]

̰
Աղետների ռիսկի կառավարման պլանի նախագծի շնորհանդես Վեդի համայնքում

14:28 04.03.2024

Փետրվարի 29-ին Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցավ աղետների ռիսկի կառավարման խորհրդի նիստ, որի ընթացքում ներկայացվեց ՆԳՆ Փրկարար ծառայության աջակցությամբ մշակված Վեդի համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի նախագիծը։ Նիստին մասնակցում էին ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության պետը, աղետների ռիսկի կառավարման ոլորտային պատասխանատուները, ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության ներկայացուցիչը, Վեդի համայնքի ղեկավարը, համայնքի բնակավայրերի […]

̰
Որոշ խմբերի կանանց Երևանի քաղաքապետարանը կտրամադրի տոմսեր՝ «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար

14:20 04.03.2024

Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց մարտի 8-ի առթիվ համայնքը հազարից ավելի տոմս կտրամադրի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանը։ Նշվում է նաև, որ համայնքային կառույցներում աշխատող շուրջ 15.000 կանանց էլ մշակութային տարատեսակ միջոցառումների […]

̰
Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով

14:12 04.03.2024

Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նոր համակարգով ոչ միայն փոխանցվելու են բուժառուի տվյալները, այլև գրանցվելու է կանչի հրատապությունը՝ դրանով իսկ բարձրացնելով սպասարկման որակն ու արագ արձագանքման հնարավորությունները:

̰
Խաչատուր Մկրտչյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ

14:05 04.03.2024

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Խաչատուր Մկրտչյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Խաչատուր Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում:

̰
Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

13:57 04.03.2024

Մարտի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Վարչապետի որոշմամբ՝ Ջանիկ Բազեյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

13:53 04.03.2024

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ջանիկ Բազեյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ջանիկ Բազեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում:

̰
Արթուր Գասպարյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ

13:45 04.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Գասպարյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Գասպարյանն ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

̰
Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

13:39 04.03.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:

̰
«Կասկադ» համալիրը երևանցիներին և քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով

13:36 04.03.2024

Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերին հատվածը՝ 11.5 հա տարածքով: Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Երևանի քաղաքապետարանն այդ տարածքում ևս բարեկարգման ու կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում «Կասկադ» համալիրը երևանցիներին և քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով:

̰
Երևանին է վերադարձվել «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը

13:27 04.03.2024

Երևանին է վերադարձվել «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Համայնքային ծրագրով մարզամշակութային կառույցը հիմնովին կվերանորոգվի:

̰
BACK_TO_TOP