13:19 04.03.2024
Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։
13:17 04.03.2024
Երևանում այս տարի Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, մետրոյով, «ՄԱՆ», «Ժոնգ Թոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» ավտոբուսներով, ինչպես նաև տրոլեյբուսներով երթևեկությունը կանանց համար կլինի անվճար, նրանցից գումար չի գանձնվելու: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
13:13 04.03.2024
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 2-ին բաժին է ներկայացել 39-ամյա Արթուր Հ.-ն: Նա 2023 թ. նոյեմբերի 11-ից գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից: Խափանման միջոցը՝ կալանք: Արթուր Հ.-ի ներկայանալու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
13:08 04.03.2024
Երևանում մարտի 4-ի և 9-ի ցերեկը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է անձրև։ Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Մարզերի առանձին շրջաններում մարտի 4-ի, 5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին սպասվում են […]
13:02 04.03.2024
Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ավելցուկային քաշն ու ճարպակալումն էսթետիկ խնդիր լինելուց բացի, որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից են: Այն մեծացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման վտանգը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ճարպակալումն ախտորոշվում է, երբ մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) 30 կամ ավելի […]
12:54 04.03.2024
ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 51 և 54 տարեկան երկու տղամարդ, նախնական համաձայնության գալով, որոշել են էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ապօրինի ձուկ որսալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 3-ին, ժամը 12.50-ին, վերոհիշյալ տղամարդիկ գետի ափին հայտնաբերվել, էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ որսալու անմիջականորեն ծագած կասկածի […]
12:44 04.03.2024
Մարտի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Արթիկ բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
12:37 04.03.2024
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները մարտի 3-ին Երևան-Սևան ճանապարհին ծառայություն կատարելիս, սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Իրախախտման արձանագրությունը կազմելու ընթացքում վարորդը 20 000 դրամ է դրել պարեկների ծառայողական մեքենայի ցուցիչների վահանակին, վերցրել է փաստաթղթերը և փորձել հեռանալ: Հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: […]
12:30 04.03.2024
Փետրվարի 26-ից մարտի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 496 դեպք, որից 243-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 173, փլուզման, երկրաշարժի, պայթյունի, դիակի հայտնաբերման, քարաթափման, օձի նկատման՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, կեղծ ահազանգի՝ 4-ական, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 50, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 24, հրդեհի կեղծ կանչի՝ 14, […]
12:24 04.03.2024
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մարտի 4-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը:
12:21 04.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 1-4-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 205 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 28-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 18-ական, հոգեկան ներգործության՝ […]
12:16 04.03.2024
Ղրղզստանի հյուսիսում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, երկուշաբթի հայտնել է հանրապետության սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսիկ-Կուլ շրջանում՝ Չոլպոն-Աթա քաղաքից 35 կիլոմետր հյուսիս, Բիշքեկից 190 կիլոմետր հեռավորության վրա։ Էպիկենտրոնին ամենամոտ բնակավայրերում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է Ղազախստանի Ալմաթիում՝ 4,5 բալ, Չոլպոն-Աթայում՝ 4 բալ, Բիշքեկում և Կարակոլում՝ 3,5-ական բալ։
12:07 04.03.2024
2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 120 դեպք, որից 87-ը՝ երեխաներ, 33-ը՝ մեծահասակներ: 5 մարդ հոսպիտալացված է: Այս մասին հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
11:55 02.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2023 թվականի օգոստոսի 31-ին Վանաձոր քաղաքի սգո սրահներից մեկի դիմաց տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասի նախաքննությունը։ Նշված օրը ժամը 16:15-ին, նախ ահազանգ էր ստացվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցներ հնչելու վերաբերյալ։ Ավելի ուշ՝ 16:51-ին, հաղորդում էր ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից […]
11:52 02.03.2024
Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ: «Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական: Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ: Կրկին հորդորում և զգուշացնում ենք բոլոր վարորդներին […]
11:27 02.03.2024
Այս պահին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
11:23 02.03.2024
Խռմփոցը բուժում չունի, սակայն կան դրա դեմ պայքարելու արդյունավետ մեթոդներ։ Դրանք ցուցակագրել է քիթ-կոկորդ-ականջաբան Ստանիսլավ Բորիսովսկին aif.ru-ին տված հարցազրույցում: Բժշկի խոսքով, խռմփոցն առաջացնում է գլխացավեր և մեծացնում հիպերտոնիայի և քնի ընթացքում շնչառության կարճատև դադարի առաջացման վտանգը: Բորիսովսկին զգուշացրել է, որ այս վիճակը սպառնում է ավելի լուրջ հետևանքներով։ Նա պարզաբանել է, որ ապնոէով տառապողները քնի քրոնիկ […]
11:12 02.03.2024
ԱՄՆ-ի Փրդյու համալսարանի մի խումբ գիտնականներ իրենց վերջին ուսումնասիրության մեջ պարզել են, որ գազօջախի վրա եփելիս շատ անգամ ավելի շատ վնասակար նանոմասնիկներ են արտանետվում օդ, քան բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաների արտանետումներից։ Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է PNAS Nexus ամսագրում: Այս մասին տեղեկություն է տարածել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Իրենց ուսումնասիրության ընթացքում գիտնականները կենտրոնացել […]
10:57 02.03.2024
Արգենտինայի իշխանությունները կանոնակարգեր կընդունեն, որոնք արգելում են պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին օգտվել մասնավոր ինքնաթիռներից։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Խավիեր Մայլին։ «Առաջիկա օրերին Քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությունը կներկայացնի նոր կանոնակարգեր, որոնք թույլ չեն տալիս քաղաքական գործիչներին կամ քաղաքական գործիչների հարազատներին օգտագործել մասնավոր ինքնաթիռներ, բացառությամբ խիստ պաշտոնական դեպքերի», – ասել է նա ուրբաթ օրը […]
10:46 02.03.2024
Վենեսուելայում նախագահական ընտրությունները կանցկացվեն այս տարվա երկրորդ կեսին։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ Քինգսթաունում Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համայնքի (CELAC) VIII գագաթնաժողովում։ Մադուրոն նշել է, որ երկրի 43 քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, հասարակական և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ համաձայնություն են կնքել, որը «լիարժեք երաշխիքներ է սահմանում այս տարվա երկրորդ […]
10:35 02.03.2024
Աղիների անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բջջանյութ օգտագործել և խուսափել սթրեսից, պարզել են Շանհայի համալսարանի դասախոսները։ Նրանց խոսքերն այն մասին, թե ինչպես կարելի է մատչելի եղանակներով բարելավել աղեստամոքսային տրակտի աշխատանքը, մեջբերում է The Sun-ը։ Մասնագետները նշել են, որ աղիքային միկրոֆլորան կշահի շաբաթական 30 տարբեր տեսակի մանրաթելերի օգտագործումից. դրանք կարող են լինել […]
10:21 02.03.2024
Նագանո պրեֆեկտուրայի լեռներում՝ Օտարի գյուղի մոտ, ձնահյուսի տակ է հայտնվել մոտ 10 մարդ։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Ըստ տեղեկությունների՝ ոմանց հաջողվել է դուրս գալ ձյան տակից, սակայն մի քանի մարդ անհայտ կորած է համարվում։ Ներկայումս ուղղաթիռի միջոցով փրկարարական գործողություն է իրականացվում։
10:02 02.03.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաշինջաղյան փ. 1, 2, 3, 6, 159, 163, 187 շենքեր, Բաբաջանյան փ. 125, 127, 129, 131, 133, 135, 139, 141, 143 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Սարմի փողոց, 11:00-17:00 Ադոնցի […]
09:48 02.03.2024
ԱՄՆ-ը ներողություն է խնդրել Իրաքից փետրվարի սկզբին իր տարածքի վրա հարձակման համար, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը։ «Իրոք, Վաշինգտոնը չի զգուշացրել Իրաքին իրաքյան անվտանգության ուժերի վրա հարձակումների ժամանակ, ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը ներողություն է խնդրել այս իրավիճակի հետ կապված», – ասել է նախարարը Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ADF) շրջանակում: Սպիտակ տան ռազմավարական […]
09:34 02.03.2024
ԱՄՆ-ի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունը հաղորդել է առնվազն հինգ տորնադոյի մասին, այդ թվում՝ երեքը Դեկալբ քաղաքի մոտ՝ Չիկագոյից արևմուտք (112կմ/ժ): Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Գրանցվել են ավելի քան 60կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներ։ Քամին տապալել է ծառերն ու սյուները, տարածքի մեծ մասը հոսանքազրկվել է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Փորձագետների կարծիքով այս […]
09:23 02.03.2024
Որովայնի չափի զգալի աճը կարող է կապված լինել մեսոթելիոմայի՝ որովայնի առաջնային չարորակ ուռուցքի առաջացման հետ, զգուշացրել է ուռուցքաբան, քիմիաթերապևտ Անտոն Իվանովը։ Նա Gazeta.ru-ի հետ զրույցում նշել է մեծ որովայնի առաջացման վտանգավոր պատճառ։ Նրա խոսքով, հիվանդության սկզբնական փուլում ուռուցք ունեցողները կարող են բողոքել որովայնի խոռոչի անհարմարությունից և ցավից, որը չունի հստակ տեղայնացում, բացի այդ կարող է […]
09:11 02.03.2024
Միկրոալիքային վառարանների օգտագործումն անվտանգ է առողջության համար՝ չնայած սխալ պատկերացումներին, ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Պյատակովը։ Նա Մոսկվա 24-ի հետ զրույցում ցրել է կենցաղային այս տեխնիկայի վտանգի մասին տարածված միֆը։ Նա բացատրել է, որ միկրոալիքային վառարանը տաքացնում է սնունդը՝ օգտագործելով 2,45 գիգահերց միկրոալիքային ճառագայթման ջերմային ազդեցությունը սննդի ջրի մոլեկուլների վրա: […]
23:00 01.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ: Քննարկվել են արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր:
22:50 01.03.2024
Ս․թ․ փետրվարի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի հետ։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մանրամասները։ Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին աջակցության հնարավորությունները, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության ոլորտում ապագա քայլերը։
22:46 01.03.2024
Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած […]