12:26 06.03.2024
Ֆրանսիայի հակահետախուզության աշխատակիցները ձերբակալել են երեք դեռահասների, ովքեր կասկածվում են Բելգիայում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը։ Գործակալության հաղորդմամբ ՝ 15-17 տարեկան երեք դեռահասներ ձերբակալվել են Ֆրանսիայի երեք քաղաքներում։ Ըստ ուժայինների՝ երիտասարդները «ահաբեկչություն էին նախապատրաստում Բրյուսելի համերգասրահներից մեկում»։ Ինչպես նշել է AFP-ն, ձերբակալվածները «հակված են արմատական իսլամիզմի գաղափարներին»։
12:16 06.03.2024
ԱՄՆ օրենսդիրները օրինագիծ են ներկայացրել, ըստ որի չինական ByteDance ընկերությունը, որին պատկանում է Tiktok-ը, կամ պետք է հրաժարվի սոցիալական ցանցից, կամ հարթակը կարող է արգելվել ԱՄՆ-ում, գրում է Hill-ը։ «Օրինագիծը կստիպի ByteDance-ին՝ TikTok-ի չինական մայր ընկերությանը, հրաժարվել հավելվածից կամ կկանգնի ԱՄՆ-ում պլատֆորմի արգելքի առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Փաստաթղթի հեղինակներն են հանրապետական Մայք Գալահերը և […]
12:08 06.03.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից մարտի 5-ին Վարշավա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 53-ամյա Փեյման Ռ.-ն: Նա 2012 թ. սեպտեմբերի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
00:00 06.03.2024
Եվրոպան պետք է ավելի էական դեր խաղա Ուկրաինային աջակցելու գործում՝ չմերժելով այդ երկրին օգնելու հնարավոր տարբերակները, Չեխիայի և Ֆրանսիայի նախագահների դիրքորոշումներն այս հարցում համընկնում են, ասել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը Ֆրանսիայի նախագահ Էմանուեալ Մակրոնի հետ Պրահայում կայացած բանակցությունների ավարտին։ «Ֆրանսիայի նախագահի հետ մեր տեսակետները համընկնում են, որ Եվրոպան պետք է ավելի նշանակալի դեր խաղա […]
23:48 05.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ «1900+» նախագծի 15-ամյակի հոբելյանական համերգը՝ նվիրված 20 և 21-րդ դարերի հայ երաժշտությանը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, տարբեր […]
23:37 05.03.2024
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։ Հանդիպումը կայացել է Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտակարգ նիստի շրջանակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ադրբեջանի նախարարը զրուցակցին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև […]
23:26 05.03.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե Իսրայելի իշխանությունները որոշեն սահմանափակել կամ արգելել պաղեստինցիներին այցելել Երուսաղեմի մահմեդական սրբավայրեր: «Իսրայելցի արմատական քաղաքական գործիչների խնդրանքները՝ սահմանափակումներ մտցնել պաղեստինցիների՝ սուրբ վայրեր այցելելու հարցում, լրիվ անհեթեթություն են: Նման գործողությունների հետևանքները, անկասկած, շատ ծանր կլինեն», – ասել է նա Անկարայում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ […]
23:15 05.03.2024
Մաշկաբան Անաստասիա Շատիլովան ասում է, որ ձմեռվանից հետո շատերի մոտ մազաթափություն է նկատվում: Ինչից կարող են առաջանալ այս տհաճ երեւույթները եւ ինչպես պաշտպանել գլխամաշկն ու մազերը ցուրտ սեզոնին, բժիշկը պատմել է Lenta.ru-ին։ Շատիլովան բացատրել է, որ մազաթափությունը շարունակական բնական գործընթաց է, բայց ցուրտ սեզոնին այն ավելի ինտենսիվ է դառնում։ Որպես մազերի և գլխամաշկի վիճակի վրա […]
23:04 05.03.2024
Նախաճաշին կարագով և պանրով սենդվիչներ ուտելը լավագույն լուծումը չէ, քանի որ նման սննդակարգը վնասակար է ենթաստամոքսային գեղձի համար, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը։ Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետան»։ Վյալովի խոսքով՝ շատերը սխալմամբ պանիրը չեն դասում յուղոտ մթերքի շարքին և այն ուտում են նախաճաշին։ Այնուամենայնիվ, այն կարող է պարունակել մինչև 50 տոկոս կենդանական ճարպեր, և […]
22:50 05.03.2024
Կարագը մարդու առողջության համար օգտակար բազմաթիվ տարրեր է պարունակում, ասել է գաստրոէնտերոլոգ Անաստասիա Տիմոշչենկոն։ Միաժամանակ News.ru-ի հետ զրույցում նա կոչ է արել մարդկանց զգուշությամբ օգտագործել այս մթերքը։ Տիմոշչենկոյի խոսքով՝ մեծահասակների համար օգտագործվող կարագի քանակը չպետք է գերազանցի օրական 20 գրամը, իսկ երեխաների դեպքում՝ օրական 10 գրամը։ «Բացի հագեցած ճարպերից, որոնք կան կարագի մեջ, սննդակարգը պետք […]
22:38 05.03.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Ռ․Ղուկասյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, ողջունել նրա առաջին այցը Սյունիքի մարզ՝ կարևորելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները։ Մարզպետը նշել է, որ Ճապոնիայի դեսպանատան հետ համատեղ արդյունավետ աշխատանք կա, ու շնորհակալություն է հայտնել մարզում իրականացված ծրագրերի և […]
22:27 05.03.2024
Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին։ Միջոցառման ընթացքում խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Պատանի երկրապահ ակումբի սան Գրիգոր […]
22:05 05.03.2024
Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է բնական մահով։ Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Արևմուտքում որևէ ուժ ներգրավված է Նավալնիի մահվան մեջ։ «Չեմ կարծում, որ սա ինչ-որ հատուկ ծրագիր է, բայց, ցավոք, մարդիկ ունեն մի յուրահատկություն՝ վաղ թե ուշ կյանքը ավարտվում է, նրանք մահանում […]
21:39 05.03.2024
Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածի վերաբերյալ նոր հնարավոր գործարքը կարող է պայմաններ ստեղծել Մերձավոր Արևելքի ներկայիս կրիտիկական իրավիճակի «հարատև լուծման» համար: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Այստեղ կա անհապաղ զինադադարի հնարավորություն, որը կարող է տուն բերել պատանդներին, որը կարող է կտրուկ ընդլայնել հումանիտար օգնության մատակարարումը պաղեստինցիներին, ովքեր դրա […]
21:28 05.03.2024
Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 15-ամյա Վրեժ Մ․-ին իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Արտաբույնք գյուղի 2-րդ փողոցում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել 42 հասցեի կիսակառույց շինության բետոնե սյանը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վրեժ Մ․-ն և ուղևոր, […]
21:05 05.03.2024
Մարտի 6-7-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը: Մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
16:00 05.03.2024
ԵՄ անդամ երկրներն անցյալ տարի 58 մլրդ եվրո են ծախսել զենք գնելու վրա։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Գնումները կշարունակվեն։ Անցյալ տարի անդամ երկրները 58 միլիարդ եվրո են ծախսել զենք գնելու վրա»,- ասել է նա։
15:56 05.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ հայտնել է, թե ինչ է քննարկել Եգիպտոսի նախագահի հետ․ «Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ առանձնազրույցի, այնուհետեւ ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստան-Եգիպտոս բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է:
15:52 05.03.2024
ՀԱՄԱՍ արմատական շարժումն ու Իսրայելը համաձայնության են եկել 40-օրյա զինադադարի հասնելու համաձայնագրի «հիմնական կետերի» շուրջ։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Կահիրեում բանակցություններին մոտ կանգնած պաղեստինյան ու եգիպտական աղբյուրները։ Նշվում է, որ համաձայնագրերը նախատեսում են 40 իսրայելցի պատանդների փոխանակում հրեական պետության բանտերում գտնվող 404 պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Գործակալության տվյալներով՝ այժմ երկու կողմերը համաձայնության են […]
15:45 05.03.2024
Պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետություն ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆատահ Աս-Սիսիի հետ: Տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, որին հաջորդել են քննարկումները ընդլայնված կազմով:
15:42 05.03.2024
Կառուցապատման թույլտվությունների ստացման ողջ գործընթացը հանրապետության 4 մարզում 2024թ․ մայիսի 1-ից կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։ Կառավարությունը փետրվարի 29-ի նիստում հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած որոշման նախագիծը, որով ընդլայնվում է www.e-permits.am էլեկտրոնային համակարգի կիրառությունը։ Այսպիսով՝ նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրման գործընթացում ներգրավված պետական, համայնքային մարմինների և մատակարար կազմակերպությունների հետ կապը Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում […]
15:35 05.03.2024
Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 30631-ի, ևս 72043 մարդ վիրավորվել է։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչությունը հավելել է, որ «միայն վերջին 24 ժամվա ընթացքում 97 մարդ է զոհվել, 123-ը վիրավորվել են Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունների և հրետակոծությունների ժամանակ»։
15:27 05.03.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է փետրվարի 1-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 74 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 10.960.549 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում […]
15:20 05.03.2024
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը, չի առաջադրի իր թեկնածությունը 2024 թվականին նախագահական ընտրություններում, չնայած բազմաթիվ լուրերին, հայտնել են նրա գրասենյակից։ Ինքը՝ Բարաք Օբաման, ավելի վաղ հայտարարել էր, որ լիովին աջակցում է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի նախընտրական արշավին, սակայն անպատասխան մնացած հարցը վերաբերում էր Օբամայի կնոջը։ Դեմոկրատական շրջանակներում գաղտնի քննարկվում էր նախընտրական արշավում […]
15:12 05.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով յոթ մասնագետի տրվել են հավատարմագրման վկայագրեր մի շարք ոլորտներում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու նպատակով: Այդ ոլորտներն են` հայ կերպարվեստ, եվրոպական կերպարվեստ, ռուսական կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, սրբապատկեր, ձեռագիր ժառանգություն և տպագիր ժառանգություն։ Հավատարմագրման վկայագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Շնորհավորելով փորձագետներին` նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այս […]
15:05 05.03.2024
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Telegram-ի ալիքում հայտնել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսով քննարկել է մարտադաշտում տիրող իրավիճակը և ուկրաինական զորքերի գործողությունները։ «Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Մենք քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը և Ուկրաինայի պաշտպանության ուժերի […]
14:55 05.03.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 6-ին՝ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ «Ճանապարհային դեպարտամենտը» բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ։
14:49 05.03.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եռօրյա աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում է: Այցի շրջանակում Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գլխավոր դատախազ Սյու Փրինենին (ՆԹ գլխավոր դատախազների խորհրդի անդամ): Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հանդիպման պատրաստակամության համար և […]
14:42 05.03.2024
ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են ներկայացել 36-ամյա Գարեգին Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: