16:00 27.11.2023
Ոչ ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարված մարդկանց որոնումները սկսվել են Գազայում, և երկուշաբթի երեկոյան դրանց արդյունքները կորոշեն, թե արդյոք կա հրադադարը երկարաձգելու հնարավորություն, ասել է Լիբանանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ուսամա Համդանը Al Araby հեռուստաալիքի եթերում: Ավելի վաղ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Financial Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ Գազայի […]
15:55 27.11.2023
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և նոյեմբերի 26-ին կազմել է 1900.21մ (26.11.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 7սմ-ով։ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն […]
15:50 27.11.2023
Նոյեմբերի 27-ին Թբիլիսիի Դիմիտրի Ուզնաձե 93 հասցեում տեղի ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Այս հասցեում 1906-1922 թվականներին ապրել է աշխարհահռչակ կոմպոզիտորը։ Միջոցառմանը մասնակցում էին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն։ […]
15:42 27.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության 46 հասցեում՝ նոր կառուցվող էլիտար շենքում, աշխատակիցը բարձրությունից ընկել և տեղում մահացել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ […]
15:36 27.11.2023
Դեռևս կարելի է փորձել «փրկել» ԵԱՀԿ-ն որպես երկխոսության հարթակ, բայց շանսերը քիչ են, ասում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ցավոք, ես չեմ կարող լավատես լինել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից գերիշխող ասոցիացիաների ճակատագրի վերաբերյալ, ինչպիսիք են՝ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, Յոթնյակի խումբը, իսկ այժմ՝ Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն: Վերջին երկու կազմակերպություններն ի սկզբանե ստեղծվել են որպես լայն, […]
15:30 27.11.2023
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հիշեցրել է, որ կարգավորման նպատակը «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով նախատեսված՝ ազգային օպերատորի կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվության սահմանումն […]
15:23 27.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին: Մայամիում նոյեմբերի սկզբին տեղի ունեցած մենամարտում Միքայելյանը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Կոնգոյի ներկայացուցիչ, 35-ամյա Իլունգա Մակաբուին ու նվաճել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին: Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել է Նոել […]
15:17 27.11.2023
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.2 տոկոսով։ Ֆինանսների նախարարությունից ներկայացրել են, թե որ ոլորտներն են ապահովել հիմնական աճը։
15:10 27.11.2023
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձել են ներմուծել 9 հատ 12 մմ տրամաչափի փամփուշտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, քաղաքացու մոտ հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա զարդեր, 20 տոննայից ավելի չհայտարարագրված նրբատախտակի տեղափոխումը կանխվել է, հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություններ են լրացված եղել, մաքսային հսկողությունից թաքցրած 810 տուփ ծխախոտի տեղափոխումը կանխվել է, […]
15:03 27.11.2023
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահում ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի նախաձեռնությամբ տեղի է ունենալու «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես:
14:57 27.11.2023
Հայաստանի սուսերամարտի հավաքականի անդամներ Հակոբ Մանուկյանն ու Նարեկ Հովհաննիսյանն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիում նոյեմբերի 25-ին անցկացված Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Ճկասուսեր զենքաձևում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Նարեկ Հովհաննիսյանը՝ 3-րդ հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչներն առաջնությանը մասնակցել են ճկասուսեր զենքաձևի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը: Եվրոպայի մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկությանը մասնակցել […]
14:51 27.11.2023
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 27-ի նիստում քննարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Միհրանյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Նա տեղեկացրել է, որ Հակոբ […]
14:44 27.11.2023
Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Քննական գործընթացը համակարգում էր ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց քննություններին ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը` ընդգծելով, որ հրամանատարական պաշտոն զբաղեցնող […]
14:39 27.11.2023
Նոյեմբերի 26-ին, ժամը 09.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Աուդի» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21011»-ի 62-ամյա ուղևորուհի Աննա Խաչատրյանը և 66-ամյա ուղևոր Կամո Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել են: «ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
14:31 27.11.2023
Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրների տնտեսությունները շարունակում են դրական աճ ունենալ: 2023 թվականի ինն ամիսների տնտեսական աճը դրական տիրույթում է, սակայն որոշ երկրներում նկատվում է աճի տեմպերի դանդաղում, որոշ երկրներում ունենք նաեւ արագացում: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 27-ի նիստում ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը` ներկայացնելով 2023 թվականի […]
14:25 27.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց թիվ 122 դպրոց և ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 հունվարին: Ներկայումս այստեղ սովորում է 821 աշակերտ։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1 մլրդ 948 մլն դրամ: Վարչապետը […]
14:20 27.11.2023
ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր 2024» մրցույթը, որի նպատակն է աջակցել ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեության կարևորագույն և նորարարական ուղղություններով մրցունակ և բարձր սոցիալ-տնտեսական ազդեցություն ունեցող գիտահետազոտական նախագծերի իրականացմանը և ժամանակակից նոր տեխնոլոգիաների մշակմանը: Մրցույթին կարող են մասնակցել 3-5 անդամներից բաղկացած գիտահետազոտական խմբեր՝ ներկայացնելով 36 ամիս տևողությամբ […]
14:14 27.11.2023
Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են, շուտով կլինեն Հայաստանում: Մեկ տուժած կշարունակի բուժումը: Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին` Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար: «Շատ շուտով Բելգիան դեսպանություն կբացի Երևանում` ի նշան համերաշխության: Այդ ծանր օրերին […]
14:08 27.11.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Ներքին աուդիտի մասին» օրենքներում առկա հակասությունը, ինչպես նաեւ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման համար սահմանել որոշակի բացառություններ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ ներքին աուդիտորներին համարել հանրային ծառայողներ: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի […]
14:02 27.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավային: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցությունը և ընդգծել, որ այն նպաստում է մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է նոր նախագծերի իրականացմամբ՝ ընդգծելով, որ ենթակառուցվածքների զարգացումը գործադիրի համար ունի առաջնահերթ […]
13:57 27.11.2023
Նոյեմբերի 25-ի ժամը 22.05-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Գալշոյան փողոցից կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 35-ամյա տղամարդու է բուժօգնության տեղափոխել: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նրան դանակահարել է 31-ամյա երիտասարդը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]
13:42 27.11.2023
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին, 06.00-ին, Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 27-ամյա Աննա Ա.-ն: Նա 2019 թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ […]
13:35 27.11.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին․ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]
13:21 27.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 24-27-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, խարդախության` 14, անձնական ունեցվածքի գողության՝ 13, զենք-զինամթերքի առգրավման՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 5, խուլիգանության՝ 3, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և թմրանյութի իրացման՝ 2-ական, […]
13:15 27.11.2023
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ50+980-կմ51+020 և կմ55+800-կմ55+840 հատվածներում նոյեմբերի 28-ին՝ ժամ 14։00-16։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։
13:09 27.11.2023
Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 28-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին և 30-ին, դեկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում այսօր ցերեկը, շրջանների մեծ մասում, նոյեմբերի 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին […]
13:02 27.11.2023
Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, Մինսկում կայացած նստաշրջանում Երևանի բացակայությունից կտրական եզրակացություններ անելն անիմաստ է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Իմ կարծիքով, այս իրավիճակից կատեգորիկ եզրակացություններ անելն անիմաստ է, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը, դա, կարծում եմ, ամեն ինչ ասում է։ «Որքան […]
12:55 27.11.2023
Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Քաղաքացիները եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ»-ի հայտարարագրման բաժնից։ Համակարգը հասանելի կլինի ինչպես վեբ, այնպես էլ բջջային հավելվածի տարբերակով։ Համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում, իսկ փոփոխություններ անելու և […]
12:49 27.11.2023
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք, ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում նյութական […]