TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.14 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Փոքր Սարիար գյուղի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ

23:35 28.11.2023

Նոյեմբերի 28-ին, ժամը 21։51-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Սարիար գյուղի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

23:16 28.11.2023

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Տեղի են ունեցել կուսակցության 2024 թվականի բյուջեի նախնական քննարկումներ։

̰
Կարևոր է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը չվերաճի տարածաշրջանայինի․ՆԱՏՕ

23:05 28.11.2023

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները հույս են հայտնել, որ Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը չի տարածվի տարածաշրջանի այլ երկրների վրա, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Դաշնակիցները ողջունել են ռազմական գործողությունների դադարի երկարաձգումը, պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև Գազա լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունը»,- Բրյուսելում նախարարների հանդիպման առաջին օրվանից հետո լրագրողներին ասել է Ստոլտենբերգը։ Նրա խոսքով, […]

̰
Բացահայտվել է քաղցկեղի զարգացման ռիսկը մեծացնող չորս հիմնական գործոն

22:45 28.11.2023

Քաղցկեղի զարգացումը հրահրում են ծխելը, գիրությունը և մի շարք այլ գործոններ, զգուշացրել է ուռուցքաբան Անտոն Բարչուկը։ Նրա խոսքերն այն մասին, թե ինչն է մեծացնում այս մահացու հիվանդության զարգացման ռիսկը, մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ Գիտական ​​աշխատության մեջ, որի հեղինակներից մեկն էր Բարչուկը, ուռուցքաբանները պնդում են, որ քաղցկեղի որոշ տեսակներ կարելի է կանխել: Նրանց կարծիքով, կան չորս […]

̰
Բժիշկը մրսածությունից և գրիպից պաշտպանվելու արդյունավետ միջոցներ է բացահայտել

22:34 28.11.2023

Հավասարակշռված սննդակարգը, վարժությունները և վիտամինների ընդունումը կարող են բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսների նկատմամբ: Այս մեթոդները Insider-ին բացահայտել է թերապևտ Քերոլայն Ապովյանը։ Ապովյանն ընդգծել է, որ մրսածությունից և գրիպից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացումն է։ Միաժամանակ նա աշուն-ձմեռ ժամանակահատվածում իմունիտետը պահպանելու այլ միջոցներ է անվանել։ Բժշկի խոսքով՝ ութժամյա քունը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը և […]

̰
50 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տրվել սահմանափակել մեկ մթերքի սպառումը

22:14 28.11.2023

50 տարեկանից բարձր մարդիկ պետք է սահմանափակեն մեկ հայտնի մսամթերքի օգտագործումը, ասում է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Նա այս մասին խոսել է «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։ Սոլոմատինայի խոսքով՝ տարիքով մարդիկ չպետք է չարաշահեն տավարի միսը, չնայած այն հանգամանքին, որ այն դիետիկ մթերք է։ «Խորհուրդ եմ տալիս 50-ից բարձր մարդկանց տավարի միս չուտել, եթե ունեն աղիքային խնդիրներ […]

̰
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

22:03 28.11.2023

Նոյեմբերի 28-ին, ժամը 20։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:05-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1960 […]

̰
SHANTNEWS

22:00 28.11.2023

̰
Դավիթ Առաքելյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչների հետ

21:45 28.11.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի կողմից ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիրը լայն հնարավորություններ է ստեղծել զարգացնելու երկկողմ հարաբերությունները մեր պետությունների խորհրդարանների եւ աշխատակազմերի միջեւ: Ասվածի վառ ապացույցը ձեր այցն է ՀՀ ԱԺ` փորձի փոխանակման նպատակով: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ֆրանսիայի Ազգային […]

̰
Իսրայելը կշարունակի մարտերը Գազայի հատվածում պատանդների ազատ արձակումից հետո․ Նեթանյահու

21:34 28.11.2023

Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ պատանդների ազատ արձակումից հետո, ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու համար։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Իսրայելը գործադրում է բոլոր ջանքերը Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերը նվազագույնի հասցնելու համար»,-հավելել է նա։ Գազայի հատվածում մարդասիրական դադարի ընթացքում ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 74 պատանդ, այդ թվում՝ 50 կին և երեխա։

̰
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց

21:16 28.11.2023

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված երեք զինվորների մահվան մասին

21:09 28.11.2023

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված երեք զինվորների մահվան մասին, հայտնում է Times of Israel-ը։ Երեքն էլ սպանվել են առեւանգման օրը՝ հոկտեմբերի 7-ին։ Հաշվի առնելով այս տվյալները՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակի զոհված զինծառայողների թիվը հասել է 395-ի։

̰
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի մի հատվածում տեղադրվել են արգելափակոցներ

16:00 28.11.2023

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի Դիլիջանից Իջևան հատվածի կմ118+000-կմ135+061 հատվածում տեղադրվել են 8787 գծամետր մետաղյա արգելափակոցներ։ Առաջիկա օրերին Մ-4-ի կմ96+665-կմ135+061 հատվածում տեղադրվելու են 431 ճանապարհային նշաններ‚ ինչպես նաև՝ ազդանշանային սյուներ։ Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։

̰
Հայաստանը նման հարց այսօր չունի․ ԱԺ նախագահը՝ ԼՂ-ի հայերի ինքնորոշման մասին

15:56 28.11.2023

Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը`պատասխանելով հարցին, թե ԼՂ հարցը լուծվե՞լ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ավելի քանի 30 տարի պայքարել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար։ «Հայաստանի Հանրապետությունը նման հարց այսօր չունի։ Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է քաղաքացիների հավաքների ազատության իրավունքի խախտման առկայության մասին որոշում

15:52 28.11.2023

Վերջին շրջանում պաշտպանի աշխատակազմում ստացվել են բողոքներ և ահազանգներ՝ հավաքների ընթացքում անձանց իրավունքների ոչ համաչափ սահմանափակումների վերաբերյալ: Ահազանգների զգալի մասը վերաբերել են հավաքի անցկացման վայրում հավաքի մասնակից անձանց կողմից վրան տեղադրելը թույլ չտալուն ուղղված ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների գործողություններին։ Նման բողոքներ հավաքի մասնակիցները ներկայացրել են Պաշտպանի ներկայացուցիչներին ինչպես հավաքի անցկացման վայր, այնպես էլ ոստիկանության տարբեր […]

̰
Հայաստանը միացել է ԵԽ «Մշակութային ուղիներ» ծրագրի «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ուղուն

15:48 28.11.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պաշտոնապես անդամակցել է «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» (Association of Significant Cemeteries of Europe/ASCE) ասոցիացիային: Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիան համարվում է մշակութային և զբոսաշրջային ուղղությունների եվրոպական ամենամեծ ցանցերից մեկը` լայն հանրությանը ներկայացնելով եվրոպական գերեզմանատների մշակույթը և դրանց պատմական կարևորությունը: Ասոցիացիան իր […]

̰
Էներգետիկան հիմքն է պետությունների անվտանգության և սուվերենության. Հակոբ Արշակյան

15:42 28.11.2023

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 28-ին բացման խոսքով է հանդես եկել «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023» միջոցառմանը: Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, էներգետիկայի ոլորտի նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն: Նրա խոսքով էներգետիկան արդյունաբերության զարգացման, մարդկանց բարեկեցության, տնտեսական առաջընթացի, պետությունների անվտանգության եւ սուվերենության հիմքն է: ԱԺ […]

̰
Բեռնատար ավտոմեքենան արգելափակվել էր խճաշերտի մեջ և խոչընդոտում էր երթևեկությունը

15:30 28.11.2023

Նոյեմբերի 28-ին, ժամը 10։33-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է խճաշերտի մեջ և խոչընդոտում է երթևեկությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակել են «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, որը […]

̰
ՀԱՄԱՍ-ը կազատի 20 պատանդի՝ ևս երկու օր զինադադարի համար

15:25 28.11.2023

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կազատի իսրայելցի 20 պատանդների։ Պատանդների ընդհանուր թիվը հայտնի չէ, երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջիդ ալ Անսարին։ «Հաստատում կա, որ զինադադարից հետո ևս երկու օրվա ընթացքում 20 իսրայելցի պատանդներ կազատվեն, երեքշաբթի ազատ արձակվողների ցուցակը փոխանցվել է հակամարտության կողմերին։ Մենք նման տեղեկություն չունենք, թե դեռ քանի պատանդ է մնացել […]

̰
Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավարը կարևորել է Հայաստանում Եվրոպական միության մշտադիտարկման առաքելության դերակատարությունը

15:13 28.11.2023

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Ազգային ժողովում: Ուրախ եմ, որ եկել եք Հայաստան: Նման հանդիպումները նպաստում են զարգացնելու երկկողմ հարաբերությունները, հնարավորություն ընձեռում քննարկելու տարածաշրջանային հարցեր. ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 28-ին Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը: Նշենք, որ Արսեն Թորոսյանի հրավերով եռօրյա այցով Հայաստան է ժամանել Լիտվայի […]

̰
Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին․ Ղարիբաշվիլին՝ Հարությունյանին

15:08 28.11.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունն օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին և Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Իրակլի Ղարիբաշվիլին […]

̰
Ակնկալում ենք Արևմուտքի երկրների աջակցությունը ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում. Ալեն Սիմոնյան

15:03 28.11.2023

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կարեւորվել են Հայաստան-Լիտվա բարեկամական հարաբերությունները՝ հիմնված համանման պատմական փորձի վրա: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի ջանքերը՝ ուղղված Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը՝ երախտագիտություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման հարցում Լիտվայի […]

̰
SHANTNEWS

15:00 28.11.2023

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

14:55 28.11.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին․ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Սևաստոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

14:47 28.11.2023

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 27-ին Լառնակա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 42-ամյա Վադիմ Պ.-ն: Նա 2021 թ. օգոստոսի 19-ից ՌԴ Սևաստոպոլ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

̰
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Կորեայի նախագահի հեռախոսազրույցը

14:36 28.11.2023

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը, ինչի արդյունքում փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռքբերվել: Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Հայաստանի Հանրապետության վարչապետը և Կորեայի Հանրապետության նախագահը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը […]

̰
Եվրախորհրդարանը որոշել է մշտական ​​ներկայացուցչություն ստեղծել Կիևում

14:33 28.11.2023

Եվրախորհրդարանը կամրապնդի համագործակցությունը Գերագույն Ռադայի հետ և կստեղծի իր մշտական ​​ներկայացուցչությունը Կիևում, հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Բրյուսելում Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ համատեղ ասուլիսում։ «Մենք կամրապնդենք մեր համագործակցությունն ու համերաշխությունը Ուկրաինայի հետ, այդ թվում՝ Կիևում մեր խորհրդարանի մշտական ​​ներկայացուցչություն ստեղծելու որոշման միջոցով»,- ասել է Մեցոլան։

̰
Թմրամիջոցների օգտագործումը կարող է ճակատագրական լինել․ ՀՀ ԱՆ

14:27 28.11.2023

Թմրամիջոցներով պայմանավորված հիմնախնդիրը շարունակում է մնալ Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում։ «Հիշեցնում ենք, որ թմրամիջոցների օգտագործումը կարող է ճակատագրական լինել. հնարավոր է՝ առաջին իսկ գործածումից սուր ինտոքսիկացիա («գերդոզավորում»)՝ հավանական մահվան ելքով: Թմրամիջոցների պարբերական գործածումն առաջացնում է ծանր կախվածության համախտանիշ՝ դրանից բխող խիստ բացասական հետևանքներով։ Բացի այդ, թմրամիջոցների գործածման հետևանքով առաջանում են ծանր հոգեախտաբանական խնդիրներ՝ ընկալման, մտածողության, […]

̰
Խոշոր ավտովթար՝ Երևանում.  բախվել են թիվ 4 երթուղին սպասարկող ավտոբուսն ու բեռնատարը

14:15 28.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ սգո սրահներից մեկի դիմաց, բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկռշում հաշվառված թիվ 4 երթուղին սպասարկող MAN ավտոբուսը, Opel Zafira-ն, Opel Corsa-ն, Mitsubishi բեռնատարն ու բեռնատար մանիպուլյատորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:Դեպքի վայր […]

̰
Անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը

14:09 28.11.2023

Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։ Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Քննության ավարտին, դիմելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված գեներալներին ու բարձրաստիճան սպաներին, նախարար […]

̰
BACK_TO_TOP