«Դարձրո՛ւ պետությունդ քո երազածը և դարձի՛ր նման քո պետությանը. ազա՛տ, ուժե՛ղ, բարեկեցի՛կ, երջանի՛կ». վարչապետը ներկա է գտնվել Երևանի թիվ 122 նորակառույց դպրոցի բացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+15.24 oC

«Դարձրո՛ւ պետությունդ քո երազածը և դարձի՛ր նման քո պետությանը. ազա՛տ, ուժե՛ղ, բարեկեցի՛կ, երջանի՛կ». վարչապետը ներկա է գտնվել Երևանի թիվ 122 նորակառույց դպրոցի բացմանը

14:25 27.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց թիվ 122 դպրոց և ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին:

Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 հունվարին: Ներկայումս այստեղ սովորում է 821 աշակերտ։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1 մլրդ 948 մլն դրամ:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և ընդգծել իրադարձության կարևորությունը. «Ընդունված է համարել, որ կարևոր իրադարձությունները տեղի են ունենում կառավարական շենքերում, ինչը սխալ չէ իհարկե, բայց ես հավատում եմ, որ երկարաժամկետ ռազմավարական առումով մեր երկրի ապագայի համար ամենակարևոր իրադարձությունները տեղի են ունենում այսպիսի շենքերում՝ այն դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ ձևավորվում են մեր երկրի ապագայի մասին պատկերացումներն այն մարդկանց մտքում, ովքեր պիտի իրագործեն այդ պատկերացումները: Եվ այս առումով նման դպրոցների ստեղծումը, ֆիզիկական պատշաճ միջավայրի ձևավորումը չափազանց կարևոր է, որովհետև բազմիցս եմ ասել՝ քաղաքաշինությունը և քաղաքաշինական օբյեկտները մեր մտածողության վրա ուղիղ ազդեցություն ունեցող գործոններ են, որոնք երբեք չպետք է թերագնահատել»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստել են դպրոցի կառուցման աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև Ասիական զարգացման բանկին համագործակցության համար և հույս հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի, կզարգանա: Դիմելով աշակերտներին՝ վարչապետը նշել է. «Այսօր դպրոցը մենք հանձնում ենք ձեզ և իրականում շենքը դուք պետք է ապրեցնեք: Եվ ուզում եմ, որ ամեն օրվա հետ այս շենքի պատերը ներծծվեն Հայաստանի Հանրապետությունով, Հայաստանի Հանրապետության գիտակցությամբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելով և ըմբռնելով, Հայաստանի Հանրապետությունն առանցքում ունենալով: Սա չափազանց կարևոր է: Ես նաև ուզում եմ, որ մենք մեր բոլոր դպրոցներում կարողանանք ապահովել հետևյալ պայմանները՝ յուրաքանչյուր աշակերտ այստեղից դուրս գա ֆիզիկապես ուժեղ, մտքով ուժեղ և հոգեբանորեն ուժեղ: Երեք գործոններն էլ չափազանց կարևորում եմ: Շատ կարևորում եմ, որ մենք ի վիճակի լինենք բացահայտել, զարգացնել յուրաքանչյուր երեխայի տաղանդը, որովհետև հավատում եմ և դա իրողություն է, որ յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է: Մենք պետք է կարողանանք դպրոցը դարձնել այդ տաղանդների բացահայտման և զարգացման հարթակ, սա է, իմ պատկերացմամբ, դպրոցի ամենամեծ առաքելությունը»:

Անդրադառնալով հայրենիք, հայրենասիրություն թեմաներին՝ վարչապետը նշել է, որ վերջին շրջանում շատ է քննարկվում հայրենիքը, հայրենասիրությունը, հայրենասիրության նոր մոդելը. «Խոսքս ուզում եմ ավարտել մի այսպիսի տեքստով, որը նպատակ ունի թեզ առաջարկել հայրենասիրության նոր մոդելի և նոր պատկերացումների վերաբերյալ: Ես ուզում այս թեզը, այս պարբերությունը թողնել ձեզ և հույս ունենալ, որ այն ձեզ մտածելու առիթ կտա: Իսկ թեզը հետևյալն է.

«Հայրենիքը պետությունն է:
Սիրո՞ւմ ես հայրենիքդ,
ուժեղացրո՛ւ պետությունդ:

Այն ստեղծել ես դու: Քո որևէ նախնի ուղիղ կապ ունի հենց այս պետության հետ:
Սրանով է Հայաստանի Հանրապետությունը տարբերվում մնացած պետություններից:

Այն քո ժառանգությունն է, քո զավակների ժառանգությունը:
Հայաստանի Հանրապետությունը քո և/կամ քո նախնիների աշխատանքի արդյունք է:
Այստեղ ապրելու կանոնները դու ես որոշում:

Դարձրո՛ւ պետությունդ քո երազածը և դարձի՛ր նման քո պետությանը. ազա՛տ, ուժե՛ղ, բարեկեցի՛կ, երջանի՛կ»:

Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ ձեզ և մեր պետությանը լինել ազատ, ուժեղ, բարեկեցիկ, երջանիկ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

11:19 16.05.2025

Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

Եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառներին ու կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նախ նշեց, որ Գասպարյանի իր […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-16-ը

11:05 16.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-16-ը

Բացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...

«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն

10:52 16.05.2025

«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն

«Բարսելոնան» 28-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, նախորդ անգամ տիտղոսը ակումբը նվաճել էր 2022/2023 մրցաշրջանում: Լա լիգայի 36-րդ տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս կատալոնական դերբիում 2-0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»: Գեղեցիկ գոլ է խփել և կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին գոլային փոխանցում կատարել իսպանացի 17-ամյա Լամին Յամալը: «Բարսելոնան» առաջնության ավարտից երկու տուր առաջ 85 միավորով անհասանելի է […] ...

Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումը

10:43 16.05.2025

Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանիի հետ քննարկել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր։ «Պետքարտուղարը վստահեցրել է Սիրիայի նախարարին, որ Միացյալ Նահանգներն աջակցում է պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ Սիրիայում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Նա նաև ողջունել է Սիրիայի կառավարության կոչերը՝ Իսրայելի հետ խաղաղության հասնելու և […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին

10:26 16.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլել

10:00 16.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլել

Առնվազն 21 մարդ է զոհվել ուրբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի թաղամասերին և Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արևմտյան շրջաններին։ Զանգվածային ռմբակոծություններ են գրանցվել նաև Բեյթ Լահիյա քաղաքում […] ...

BACK_TO_TOP