ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների ու նպաստների մասին հաճախ հնչող հարցերի պատասխանները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.64 oC

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների ու նպաստների մասին հաճախ հնչող հարցերի պատասխանները

12:19 23.11.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների ու նպաստների մասին հաճախ հնչող հարցերի պատասխանները։

Կենսաթոշակի ու նպաստի նշանակման համար արդյոք այս պահին կարիք կա՞ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության որևէ տարածքային կենտրոն։

Այս պահին` ո՛չ։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է համապատասխան օրենքները։ Այդ օրենքներով Կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում առաջիկայում կսահմանվեն կենսաթոշակ նշանակելու պարզեցված ընթացակարգեր, կմշակվի և կներդրվի համապատասխան ծրագրային ապահովում։ Մանրամասներն առաջիկայում կներկայացվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջերում ու կայքէջերում։

Կա՞ որևէ քայլ, որը կենսաթոշակառուն և նպաստառուն պետք է անի այս պահին։

Այո՛, առայժմ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ իրենց բնակության վայրում հաշվառվելու համար (կամ փաստացի կամ մշտական հիմունքներով):

Արդյո՞ք որևէ իրավունք ձեռք բերում եք անշարժ գույքի հանդեպ, եթե հաշվառվում եք օրինակ՝ վարձակալած տան հասցեում։

Ո՛չ, հաշվառումը որևէ գույքային իրավունք չի տալիս։

Եթե վարձով տան սեփականատերը թույլ չի տալիս հաշվառվել իր տան հասցեով, ի՞նչ անել։

Եթե նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում անձանց հաշվառելու վերաբերյալ, ապա Բնակչության պետական ռեգիստրում կատարվում է նշում անձի փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին․ այսինքն՝ հաշվառելիս կարող են նշել շենքի համարը կամ փողոցի անունը։

Կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար ՀՀ քաղաքացիությունը պարտադի՞ր է։

Ո՛չ, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը կամովի է։ Ձեր ունեցած ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, ինչպես նաև բնակության վայրում հաշվառումը բավարար են կենսաթոշակի կամ նպաստի նշանակման համար։

Արդյո՞ք օրենքներով սահմանված նոր կարգավորումները, բացի տարիքային աշխատանքային կենսաթոշակից, վերաբերում են նաև զինվորական կենսաթոշակին, ծերության նպաստին, երեխայի խնամքի նպաստին, չաշխատող մայրերի մայրության նպաստին, հաշմանդամության նպաստին, կերակրողին կորցնելու նպաստին։

Այո՛, կարգավորումները վերաբերում են նշված բոլոր վճարատեսակներին։

Արդյո՞ք ստանալու եք կենսաթոշակ ու նպաստ նույն չափով, որքան ԼՂ-ում։

ՀՀ-ում կենսաթոշակ ու նպաստ տրամադրվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիլյառեալը» մոտ է  ՉԼ ուղեգիր նվաճելուն

20:58 15.05.2025

«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելուն

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

20:37 15.05.2025

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

20:25 15.05.2025

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

20:13 15.05.2025

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...

SHANTNEWS

20:00 15.05.2025

SHANTNEWS

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

19:54 15.05.2025

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...

BACK_TO_TOP