TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:25 04.11.2023

Նոյեմբերի 2-ին, ժամը 17.20-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Կիան» բախվել է էլեկտրասյանը: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 2-ին, ժամը 16.00-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում […]

̰
Եվրահանձնաժողովի ղեկավարը ժամանել է Կիև

12:18 04.11.2023

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև և պատրաստվում է ելույթ ունենալ Գերագույն ռադայում, ասել է Ուկրաինայի խորհրդարանական Յարոսլավ Ժելեզնյակը։ «Այսօր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև, մենք սպասում ենք նրա ելույթին խորհրդարանում»,- գրել է Ժելեզնյակը Telegram-ի իր ալիքում։

̰
2016 թ.-ից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

12:11 04.11.2023

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Մոսկվայում գործուղման մեջ գտնվող ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերխմբին է ներկայացել և նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 57-ամյա Աղաբեկ Ս.-ն, որը 2016 թ. սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Արարատ Միրզոյանն Անալենա Բերբոքին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

12:03 04.11.2023

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես ՀՀ կողմից մշակված նախաձեռնություն, որը կարող է տնտեսապես շահեկան լինել ոչ միայն տարածաշրջանի, անմիջական հարևանների համար, այլ ավելի լայն աշխարհագրությամբ, ինչպես նաև կարող է դառնալ յուրովի երաշխիք խաղաղության համար:

̰
SHANTNEWS

12:00 04.11.2023

̰
Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Չարենցավանում

11:54 04.11.2023

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Չարենցավանի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 3-ին Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին է տեղափոխվել 43-ամյա Արտաշես Ս.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք […]

̰
Գյումրիում շունը հարձակվել է 74 տարեկան կնոջ վրա

11:45 04.11.2023

Գյումրիում շունը հարձակվել է 74-ամյա Ցողիկ Գրիգորյանի վրա։ Կինը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ Գյումրու Անի թաղամասում, Պ.Սեւակի փողոցում գտնվող ոստիկանության շենքի հարեւանությամբ։ Ներկայացնելով տարեց կնոջ վիճակը՝ նրա թոռնուհին՝ Ասպրամ Գրիգորյանը տեղեկացրեց, որ կինն ունի ակնափոսի կոտրվածք ու խորը բաց վերքեր։ Կինը տեղափոխվել […]

̰
Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

11:37 04.11.2023

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերխմբի կողմից նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 41-ամյա Վիգեն Ն.-ն, որը 2022 թ. մարտի 31-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

̰
Օգտակար հանածոն օրենքի խախտմամբ արդյունահանած ընկերությունները վերականգնել են պետությանը պատճառված վնասը. դատախազը գործն ուղարկել է դատարան

11:26 04.11.2023

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 31-ին հաստատել է «Սարգիս և Պապ» […]

̰
Անվանվել է սուրճ խմելու պարզ միջոց՝ առանց առողջությունը վնասելու

11:17 04.11.2023

Մեկ բաժակ ջուրը կօգնի նվազեցնել սուրճի վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա, ասում է բժիշկ Ֆիլիպա Քեյը: Նրա կարծիքը մեջբերում է Metro-ն։ Քեյը նշել է, որ կոֆեինի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա գերագնահատված է։ Նրա կարծիքով՝ ըմպելիքը ոչ մի էական վնաս չի հասցնում առողջությանը, սակայն այն ունի միզամուղ ազդեցություն և կարող է առաջացնել ջրային անհավասարակշռություն։ «Նույնիսկ թեթև ջրազրկումն […]

̰
Լոնդոնում տեղի է ունենում պաղեստինամետ բողոքի ցույց

11:07 04.11.2023

Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը հայտնել է, որ պաղեստինամետ ցուցարարները հավաքվել են «Քինգս Կրոս» կայարանում, և հինգ մարդ ձերբակալվել է։ «Նոյեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 17.30-ին մի խումբ ցուցարարներ հավաքվել են «Քինգս Կրոս» կայարանում: Բրիտանական տրանսպորտի ոստիկանության աշխատակիցները հայտնել են ցուցարարներին, որ արգելման հրաման է տրվել, և նրանց խորհուրդ են տվել հեռանալ: Մեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը հինգ […]

̰
ԵՄ դիտորդները Գերմանիայի արտաքին գործերի նախարարին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածում տիրող իրավիճակը

10:54 04.11.2023

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այցելեց Արարատի մարզի Երասխ համայնք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրան դիմավորեց Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին։ Դիտորդները Գերմանիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցեցին դեպի այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը։ Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում սպանել է ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալների

10:44 04.11.2023

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սպանել է տասնյակ գրոհայինների և ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքը Գազայի հատվածում։ «Ցամաքային գործողությունը շարունակվում է, Իսրայելի պաշտպանության ուժերը սպանել են տասնյակ ահաբեկիչների և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական ենթակառուցվածքը», – ասվում է բանակի հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, Իսրայելի պաշտպանության բանակը գիշերային «գրոհ է անցկացրել Գազայի հատվածի հարավում՝ զրահատեխնիկական […]

̰
Մարզերում քաղաքացիական պաշտպանության միջոցառումները շարունակվում են

10:34 04.11.2023

Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ փրկարական ծառայողների մասնակցությամբ անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարում էր Ալագյազ համայնքի ղեկավարը: Ուսումնավարժությանը մասնակցում էին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի աշխատակազմը, ՔՊ շտաբը, տարհանման հանձնաժողովը և կազմավորումների հրամանատարները։ Շտաբային ուսումնավարժության նպատակն էր՝ Ստուգել համայնքի […]

̰
ՃՏՊ Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհն․ կա երկու զոհ և երեք տուժած

10:24 04.11.2023

Նոյեմբերի 4-ին, ժամը 06։00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքից Դրախտիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ` Հ․ Մ․, ծնված […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

10:16 04.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակի 67-ամյա Հայկ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած […]

̰
Բժիշկը զգուշացրել է 50-ից բարձր մարդկանց համար ինտենսիվ մարզումների վտանգների մասին

10:05 04.11.2023

«Ընկերներ»-ի աստղ Մեթյու Փերիի վաղաժամ մահվան պատճառը կարող էր լինել չափազանց ինտենսիվ մարզվելը, ասում է ՌԴ Կրթության պետական համալսարանի բժշկության ֆակուլտետի հիմնարար բժշկական դիսցիպլինների ամբիոնի դասախոս Ալեքսանդր Ումնովը: Life-ին տված մեկնաբանությունում վիրաբույժը զգուշացրել է, որ 50-ից բարձր մարդիկ պետք է զգուշությամբ մարզվեն: Ումնովն ասել է, որ 45-50 տարեկան տղամարդիկ վստահ են, որ իրենք դեռ նույնքան […]

̰
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կ.Վ.-ի նկատմամբ. մեղադրանքը՝ փողերի լվացում

09:54 04.11.2023

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կ.Վ.-ի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում): Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Վ.-ն, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի […]

̰
Վիրաբույժը զգուշացրել է քթի ոչ վիրահատական միջամտության վտանգների մասին

09:46 04.11.2023

Քթի ոչ վիրահատական ուղղման համար օգտագործվում են ֆիլերներ, սակայն նման միջամտության արդյունքը կարող է հիասթափեցնող լինել, զգուշացրել է պլաստիկ վիրաբույժ Արտաշես Հայրապետյանը։ Նա նախազգուշացրել է ոչ վիրահատական պլաստիկ միջամտության վտանգների մասին՝ Lenta.ru-ի հետ զրույցում։ Ոչ վիրահատական ռինոպլաստիկան քթի ձևի շտկում է՝ հիալուրոնաթթվի հիման վրա գելանման կառուցվածքով ֆիլլերի միջոցով, պարզաբանել է պլաստիկ վիրաբույժը։ Այն գրավում է […]

̰
107-ամյա կինն իր սիրելի մթերքն է անվանել որպես երկարակեցության գաղտնիք

09:35 04.11.2023

Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչներից մեկը նշել է իր 107-ամյակը և կիսվել երկարակեցության գաղտնիքներով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Գլեդիս Քայթլին ծնվել է 1916 թվականի հոկտեմբերի 25-ին Քեմբրիջշիր նահանգի Փրիքվիլոու գյուղում։ Որոշ ժամանակ բրիտանուհին ապրել է Լոնդոնում, որտեղ աշխատել է որպես դայակ, սակայն ավելի ուշ վերադարձել է իր տուն, որտեղ ապրել է մինչև խոր ծերություն։ 1940 […]

̰
Կոլումբիայի նախագահը շտապօգնության մեքենայի վրա Իսրայելի հարձակումն անվանել է ռազմական հանցագործություն

09:26 04.11.2023

Իսրայելի հարվածը Գազայում շտապօգնության մեքենային, որը ենթադրաբար օգտագործվում է8 ՀԱՄԱՍ-ի կողմից, նոր պատերազմական հանցագործություն է, հայտարարել է Կոլումբիայի առաջնորդ Գուստավո Պետրոն: «Նոր պատերազմական հանցագործություն: Ես նախագահ Ջո Բայդենին ասացի, որ եթե կոտորածը շարունակվի, և միջազգային իրավունքն աշխարհում ոչնչացվի, մարդկությանը կմնա միայն բարբարոսությունը և ժողովրդավարության կործանումը», – գրել է քաղաքական գործիչը X-ի իր բլոգում: Վենեսուելայի արտաքին […]

̰
Բժիշկները զգուշացրել են տեստոստերոնի դեֆիցիտի հիմնական ախտանիշների մասին

09:16 04.11.2023

Տեստոստերոնը կարևոր է մկանային զանգված կառուցելու, սեռական ցանկությունը մեծացնելու, ոսկրային զանգվածը պահպանելու և մարմնի այլ գործառույթների համար, բայց պատահում է, որ դրա մակարդակը զգալիորեն նվազում է, ինչը ազդում է տղամարդկանց առողջության վրա, ասել են ուրոլոգ Դարշան Պատելը և նրա գործընկերները։ Men’s Health-ի հետ զրույցում բժիշկները թվարկել են այս հորմոնի պակասի հիմնական ախտանիշները: Պատելի խոսքով՝ 20-30 […]

̰
Ամուսնացած կինը փողի և նվերների համար գաղտնի ամուսնացել է ևս երեք տղամարդու հետ

09:07 04.11.2023

Չինաստանում ամուսնացած կինն ամուսնացել է այլ տղամարդկանց հետ՝ գումար և հարսանեկան նվերներ ստանալու համար։ Այս մասին հայտնում է South China Morning Post (SCMP) թերթը։ Ցզյանսու նահանգից Չժոու ազգանունով 35-ամյա կինը օրինական ամուսնացած էր և դուստր էր մեծացնում, երբ սկսեց ամուսնուց գաղտնի հանդիպել այլ տղամարդկանց հետ: Կնոջ ամուսինը գաղափար չուներ նրա գործերի մասին, քանի որ նա […]

̰
Գազայում կանայք ստիպված են ծննդաբերել փողոցներում․ ՄԱԿ

00:04 04.11.2023

Գազայում կանայք ստիպված են ծննդաբերել փողոցներում, փլատակներում, գերհագեցած հիվանդանոցներում կամ փախստականների կենտրոններում՝ շատ վատ սանիտարական պայմաններում, ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ հայտարարության մեջ: «14 հիվանդանոցների և 45 առաջնային բուժօգնության կենտրոնների փակմամբ որոշ կանայք ստիպված են ծննդաբերել ապաստարաններում, սեփական տներում, փողոցներում, փլատակներում կամ գերբեռնված առողջապահական հաստատություններում, որտեղ սանիտարական պայմանները վատանում են և […]

̰
Ցավոք սրտի, մենք աշխարհի տարբեր անկյուններում նորից ու նորից տեսնում ենք հին հակամարտությունների թեժացում․ Միրզոյան

23:59 03.11.2023

Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագորղների հարցերին։ Մասնավորապես ZDF-ը հարցրել է․ «Կուզենայի խոսել Մերձավոր Արևելքի մասին: Քիչ առաջ Հեզբոլլահի ղեկավարն ասաց, որ պայքարը շարունակվելու է: Ինչպես ե՞ք դա գնահատում: Արդյո՞ք այս կոնֆլիկտը կընդլայնվի, ի՞նչ է լինելու Հեզբոլլահի կողմից, թե՞ հումանիտար հրադադար կլինի Գազայում»: Արարատ Միրզոյանն այս […]

̰
Կինն ամուսնացել է իր կյանքը փրկած հրշեջի հետ

23:50 03.11.2023

Չինուհին ամուսնացել է հրշեջի հետ, ով փրկել է նրա կյանքը։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը։ Հրշեջների խումբը չինուհուն փրկել է Ֆուցզյան նահանգի Ֆուչժոու բնակելի շենքից ընկնելուց։ Կինը պատրաստվում էր ցած նետվել բարձրահարկ շենքից։ Տեսնելով, որ իրեն օգնության են հասել փրկարարները, խուճապի է մատնվել և սայթաքել։ Կնոջը հաջողվել է բռնել քիվը և կախվել շենքի եզրից։ […]

̰
Ուկրաինայի երկու շրջաններում օդային հարվածների մասին ահազանգ է հայտարարվել

23:41 03.11.2023

Ուկրաինայի Խարկովի և Սումիի մարզերում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել՝ համաձայն երկրի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալների։ Ըստ քարտեզի՝ առաջին տագնապի ազդանշանը հայտարարվել է Խարկովի մարզում՝ 21:53-ին։ Ժամը 21:55-ին ահազանգ է հնչել Ուկրաինայի Սումիի մարզում:

̰
Հայաստանն իսկապես շահագրգռված է խորացնել իր կապերը, հարաբերությունները Եվրոպական միության հետ․ Միրզոյան

23:31 03.11.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Deutsche Welle-ի լրագրողը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում  հարց է տվել․ «Պարո՛ն նախարար, ձեր հարաբերությունները վատացել են Ռուսաստանի հետ, և կան շատ ոչ բարեկամ երկրներ ձեր հարևանությամբ, կա նաև Իրանը: Արդյո՞ք Դուք ճնշված եք համարում Հայաստանի իրավիճակն այսօր, արդյո՞ք ցանկանում եք, որ Եվրոպան և Գերմանիան ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն ձեզ»: […]

̰
Հասմիկ Տոլմաջյանը Էքս-ան-Պրովանսի քաղաքապետի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը

23:23 03.11.2023

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Էքս-ան-Պրովանս քաղաք կատարած այցի ընթացքում հանդիպել է քաղաքապետ Սոֆի Ժուասենին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանն ու Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։ Հանդիպումից հետո դեսպան Տոլմաջյանն ու քաղաքապետ Ժուասենը մասնակցել և ելույթով են հանդես եկել Էքս-ան-Պրովանսի «Tapisseries» թանգարանում ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանին նվիրված ցուցահանդեսին, […]

̰
Իսրայելը չի ​​դադարեցնի ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարը, չնայած խաղաղ բնակիչների տառապանքներին․ Իսրայելի նախագահ

23:12 03.11.2023

Իսրայելը չի ​​դադարեցնի պայքարը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ, քանի դեռ այն չի անհետանալ, չնայած Գազայի հատվածում խաղաղ բնակիչների տառապանքներին, ասել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը՝ հավելելով, որ միայն այդ դեպքում կվերջանա պաղեստինցիների տառապանքը։ «Ամեն ոք, ով կարծում է, որ խաղաղ բնակիչների տառապանքը ցինիկ կերպով շահագործելը կկապի մեր ձեռքերը և ժամանակ կտա ՀԱՄԱՍ-ին, սխալվում է»,- գրել […]

̰
BACK_TO_TOP