15:20 05.11.2023
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի՝ աշխատանքից ազատմանը: «Քանի որ տեղեկատվություն ստանալու համար ինձ դիմել են մարդիկ, որոնց կարծիքը և մասնագիտական փորձառությունը գնահատում եմ, հարկ եմ համարում անդրադառնալ թեմային, չնայած նախարարությունն արդեն իսկ պարզաբանել է եղած իրավիճակը։ Թումանյանի տուն-թանգարանը պետական կառույց է, որ գտնվում է կապիտալ […]
15:04 05.11.2023
Ֆինլանդիայի ամենամեծ օդանավակայանում՝ «Հելսինկի-Վանտաայում», շաբաթ օրը տղամարդը կոտրել է դռները և վազել կայանված ինքնաթիռների միջև ընկած հարթակի երկայնքով, հայտնում է IltaLehti թերթը: «Տղամարդը օդանավակայանի տերմինալից գնացել է դեպի թռիչքուղի: Ճանապարհին նա կոտրել է երկու դռների կողպեքները: Օդանավակայանի աշխատակիցները նկատել են հարթակի երկայնքով վազող տղամարդու և բերման ենթարկել նրան: Դեպքի վայր են կանչել ոստիկանություն, տղամարդը բերման […]
14:50 05.11.2023
Գազայի հատվածում բնակելի շենքին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է մեկ ընտանիքից ավելի քան 20 մարդ, հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Աբու Հասիրի ընտանիքից առնվազն 21 մարդ սպանվել է նրանց տան վրա դաժան հարձակման հետևանքով, որտեղ ապրում էին երեխաներ և կանայք: Նրանց մարմինները ուշ երեկոյան բերվել են Ալ-Շիֆա բժշկական համալիր», – հայտնել է Առողջապահության նախարարությունը:
14:36 05.11.2023
ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) հայտնել է, որ Գազայի հատվածի բնակիչները չորսից վեց ժամ հերթ են կանգնել հացի համար։ «Գազայի հատվածում ամեն օր պետք է պայքարել հացի և ջրի համար: UNRWA-ն հացի արտադրամասերին տրամադրում է անհրաժեշտ ցորենի ալյուրը, բայց մարդիկ ստիպված են 4-6 ժամ հերթ կանգնել հացի համար՝ վախենալով ավիահարվածից: Հացի մոտ […]
14:20 05.11.2023
Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին իսրայելցի նախարարի հայտարարությունները արտացոլում են այս կառավարության և նրա առաջնորդների կողմից պաղեստինյան ժողովրդի դեմ իրականացվող ահաբեկչությունը, ասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման խոսնակ Հազեմ Քասեմը։ Ավելի վաղ Իսրայելի Երուսաղեմի գործերի և ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուն հայտարարել էր, որ Գազայի հատվածի վրա ատոմային ռումբ նետելը հակամարտության զարգացման «հնարավորություններից մեկն է»։ […]
14:07 05.11.2023
Համբուրգի օդանավակայանում շաբաթ և կիրակի չեղարկվել է ավելի քան 70 չվերթ։ Օդանավակայանը շարունակում է փակ մնալ մեքենայով զինված տղամարդու՝ տարածք ներխուժելու պատճառով, հայտնում է օդային նավահանգստի մամուլի ծառայությունը։ «Այսօրվա համար նախատեսված է 286 չվերթ (139 մեկնում և 147 ժամանում), որը պետք է տեղափոխի մոտ 34,5 հազար ուղևոր, այս պահին արդեն չեղարկվել է 61 չվերթ (34 […]
13:56 05.11.2023
Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:40 05.11.2023
Ափիոնի կակաչի աճեցումը Աֆղանստանում նվազել է 95%-ով՝ Թալիբանի կառավարության կողմից սահմանված արգելքից հետո (Թալիբանը գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ ահաբեկչության համար), ասվում է ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի նոր զեկույցում: 2022 թվականի ապրիլին թալիբներն արգելեցին աֆղաններին կակաչ աճեցնել՝ խախտողներին սպառնալով «շարիաթի օրենքներին համապատասխան» միջոցներով։ «Աֆղանստանում ափիոնի կակաչի աճեցումը, ըստ գնահատումների, նվազել է 95 […]
13:26 05.11.2023
Իսրայելի Երուսաղեմի գործերի և ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուն ասել է, որ Գազայի հատվածի վրա ատոմային ռումբ նետելը հակամարտության զարգացման «հնարավորություններից մեկն է»։ Իսրայելցի քաղաքական գործիչները արդեն դատապարտել են նման հայտարարությունը։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։ «Կոլ Բերամա» ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին, թե արդյոք պե՞տք է ատոմային ռումբ նետել անկլավի վրա, Ժառանգության նախարար Ամիչայ […]
13:10 05.11.2023
Դերասան Մեթյու Փերիին հուղարկավորել են Հոլիվուդի գերեզմանատանը՝ այն ստուդիայի դիմաց, որտեղ նկարահանվել է ամերիկյան սիրված հեռուստասերիալը՝ «Ընկերները»: Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 4-ին, հայտնել է TMZ-ը։ «Forest Lawn Memorial Park Cemetery-ը Warner Bros. ստուդիայից մի քանի քայլ հեռու է, որտեղ նկարահանվել է «Ընկերներ» հեռուստասերիալը»,- ասվում է հրապարակման մեջ: Դերասանին հրաժեշտ տալու էին եկել սերիալի նրա […]
12:57 05.11.2023
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հայտարարել է, որ ազատ կարձակի բոլոր քաղաքացիական պատանդներին, եթե ժամանակավոր զինադադար հաստատվի, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը: «Մենք ազատ կարձակենք քաղաքացիական պատանդներին այս պահին քննարկվող ժամանակավոր զինադադարի ժամանակ», – հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ խմբավորումը կպահպանի գործընկերությունը Պաղեստինի ազգային վարչակազմի հետ «ցանկացած սցենարի դեպքում»:
12:44 05.11.2023
Թերապևտ և սննդաբան Ելենա Տիխոմիրովան նշել է աշնանային երեք ամենաօգտակար մթերքները։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։ Մասնագետը խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել դդումը, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ։ «100 գրամ դդումը պարունակում է վիտամին A-ի օրական պահանջարկը, որն անհրաժեշտ է հորմոնների արտադրության համար, ինչպես նաև լավ է տեսողության և իմունիտետի համար»,- հավելել […]
12:31 05.11.2023
Համբուրգի օդանավակայանը, որտեղ զինված տղամարդը պատանդ էր պահում 4-ամյա երեխային, կիրակի առավոտյան իր կայքում հայտնել է, որ այն փակ է մնացել դաշնային ոստիկանության «միջոցառումների» պատճառով։ Շաբաթ երեկոյան Համբուրգի օդանավակայանը փակվել է, իսկ օդային հաղորդակցությունը դադարեցվել է «ոստիկանության միջոցառումների» պատճառով։ Ավելի ուշ քաղաքային ոստիկանությունը հայտարարեց, որ խոշոր գործողություն է անցկացնում ավիացիոն գոտում, որտեղ, նախապես, խոսվում էր […]
12:20 05.11.2023
Զինված ուժերի տոնացույցում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր: Այս մասին տեսանյութ է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
12:07 05.11.2023
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Երիտասարդության և Տերվիշյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 28-ամյա Խորեն Եփրեմյանի վարած BMW X 6 մակնիշի և 23-ամյա Արսեն Վարդանյանի վարած Nissan X Trail մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական […]
11:53 05.11.2023
Ինչքան մարդ մեծանում է, այնքան հաճախ նա ոչ միայն ֆիզիկական, այլեւ էմոցիոնալ հյուծվածություն է զգում ալկոհոլ օգտագործելուց հետո։ Այս երեւույթի պատճառները բացատրել է հոգեթերապեւտ եւ հոգեկան առողջության խորհրդատու Թերի Ուայլդերը։ Նրա խոսքերը մեջբերում է HuffPost-ը։ Ուայլդերը նշել է, որ 30 տարեկանից հետո խումհարի ախտանիշներն ավելի երկար ու ցավոտ են զգացվում։ Ըստ բժշկի՝ դա տեղի է […]
11:42 05.11.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների հետ հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը քննարկելու և նրանց հուզող հարցերին ծանոթանալու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հողամասերի իրավական կարգավիճակի ճշգրտմանը, կադաստրային անճշտություններին ու անհամապատասխանություններին առնչվող հարցեր։ Նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, և ամփոփելով քննարկումը` հավաստիացրել, որ կքննարկվեն բարձրացված հարցերի հնարավորինս արագ լուծման […]
11:31 05.11.2023
Գազայի հատվածում ցամաքային գործողությունների սկզբից ի վեր Իսրայելի պաշտպանության ուժերն ավելի քան 2500 հարված են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թիրախներին, հայտնում է բանակային Telegram հեռուստաալիքը։ «Գազայի հատվածում ցամաքային գործողությունների մեկնարկից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակն ավելի քան 2,5 հազար հարված է հասցրել ահաբեկիչների թիրախներին»,- ասվում է հրապարակման մեջ։
11:18 05.11.2023
Հոգեբան Յուլիա Մուրաշովան ասել է, որ մարդիկ, ովքեր դժգոհ են իրենց արտաքինից, բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր միշտ չեն ընդունել իրենք իրենց, և նրանք, ում մոտ այս խնդիրն առաջացել է կյանքի ընթացքում։ Նախ հոգեբանը խորհուրդ է տվել հասկանալ, թե ինչով է պայմանավորված հայելու մեջ սեփական արտացոլանքը չսիրելու պատճառը։ «Թղթի վրա գրիր այն դեպքը, երբ […]
11:05 05.11.2023
19-ամյա բրազիլուհին հիվանդանոցից գողացել է նորածին երեխային և ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Կուան Մալաքիասը նոյեմբերի 1-ի գիշերը մուտք է գործել Ռիո դե Ժանեյրոյի Ամելիա Բուարկե դե Օլանդա քաղաքային ծննդատուն: Նա մտել է սենյակ, որտեղ 27-ամյա Նիվեա Ռաբելոն քնած է եղել այլ մայրերի հետ և գողացել նրա որդուն՝ Ռավի Կունյային։ Մալաքիասը երեխային դրել […]
10:52 05.11.2023
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելի հյուսիսում հնչում են օդային հարվածների ազդանշաններ: «Իսրայելի հյուսիսում ազդանշաններ են հնչել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես ավելի ուշ պարզաբանել են, ազդանշանները հնչել են Իսրայելի հյուսիսում գտնվող Միսգավ Ամ քաղաքում, և պարզվել է, որ դա կեղծ ահազանգ էր:
10:40 05.11.2023
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շաբաթ օրը զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և առաջնորդները համաձայնել են Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին, ասվում է վարչապետի կայքում տեղադրված հայտարարության մեջ: «Վարչապետը հայտնել է Կանադայի աջակցությունն Իսրայելին և միջազգային իրավունքի համաձայն պաշտպանվելու նրա իրավունքը՝ ՀԱՄԱՍ-ի դաժան հարձակումներին դիմակայելու դեպքում: Երկու առաջնորդները համաձայնել […]
10:28 05.11.2023
Ուկրաինան մտադիր է ձմռանը ակտիվորեն օգտագործել անօդաչու թռչող սարքեր ռուսական շրջանների վրա հարձակվելու համար, բրիտանական Independent թերթին ասել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական հարվածային համակարգերի գլխավոր տնօրինության ղեկավար Սերգեյ Բարանովը։ «Մենք մտադիր ենք օգտագործել նախորդ տարիների ընթացքում ձեռք բերած փորձը և անօդաչու սարքեր օգտագործել ռուսներին ջախջախիչ հարված հասցնելու համար», – ասել է գեներալը: […]
10:14 05.11.2023
Նոյեմբերի 4-ին, ժամը 23։26-ին Տավուշ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայանավան գյուղում տեղի է ունեցվել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lexus» (վարորդ՝ Ա․ Դ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել […]
10:00 05.11.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
13:00 04.11.2023
Նոյեմբերի 3-ին, ժամը 04.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 03.30-ի սահմաններում գողացել են Երևանի Բագրատունյաց պողոտայում կայանված իր «ՎԱԶ-2106»-ը: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շենգավիթի և Սևանի բաժինների ծառայողների ու Գեղարքունիքի մարզի պարեկների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 3-ի ժամը 09.40-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ին նշված մեքենան կանգնեցվել է, իսկ […]
12:51 04.11.2023
Երեկ` նոյեմբերի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Կովկաս» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են 42-ամյա Վալերիկ Ղուկասյանի վարած ВАЗ 2106 մակնիշի, 26-ամյա Արթուր Մելքոնյանի վարած Mercedes E 320 մակնիշի, 25-ամյա Թելման Վարդանյանի վարած Mercedes E 320 մակնիշի, 32-ամյա Շանթ Քէշիշյանի վարած Mercedes A 160 մակնիշի և 53-ամյա Գոռ […]
12:44 04.11.2023
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ժամանել է Կիև՝ քննարկելու Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղին։ «Ուրախ եմ վերադառնալ Կիև։ Ես այստեղ եմ՝ քննարկելու Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու ուղին»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը X սոցիալական ցանցում։
12:39 04.11.2023
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Իզզաթ ալ-Ռիշքը արաբական և մահմեդական երկրներին կոչ է արել նավթն ու տնտեսական հարաբերությունները օգտագործել որպես Իսրայելի և ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու գործիք։ «Այսօր արաբական և իսլամական աշխարհի առաջնորդներից և ժողովուրդներից պահանջվում է լուրջ և պատվաբեր դիրքորոշում որդեգրել Գազայի հատվածում գտնվող մեր ժողովրդի նկատմամբ և օգտագործել ուժեղ խաղաքարտեր՝ ճնշում գործադրելու օկուպանտների […]
12:32 04.11.2023
Նոյեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացիները հայտնել էին, որ Մաշտոցի պողոտայում Կարմիր գրքում գրանցված սոսի տեսակի ծառեր են կտրում: Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և պարեկները նշված վայրում հայտնաբերել, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել Չարենցավանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: