22:56 03.11.2023
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է երիտասարդ հետախույզի մտքերը հայրենիքի, նվիրումի մասին։ «Մինչ բանակ զորակոչվելս երեք տարի կարատեով եմ զբաղվել, Հայաստանի առաջնությունում մրցանակային տեղ զբաղեցրել: Հիմա էլ շարունակում եմ մարզվել: Տարբեր մարզաձևերով զբաղվող տղաներ կան զորամասում, ամենքս մեր մարզական հնարքներով ենք կիսվում: Ծառայությունը մտածողությանս մեջ իր դրոշմն է թողել, փոխել կարեւորի ու անկարեւորի, անցողիկի ու մնայունի […]
22:45 03.11.2023
Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ, տարեցներ և կանայք, ամիսներ շարունակ գտնվելով Ադրբեջանի կողմից անմարդկային շրջափակման մեջ և հնարավոր ոճրագործության հիմնավոր վախի պատճառով, բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից: Խնդիրը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքին ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Զուգահեռ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար […]
22:34 03.11.2023
Նոյեմբերի 2-ին Իրաքում ՀՀ նորանշանակ դեսպան Միսակ Բալասանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին: Շնորհավորելով ՀՀ դեսպանին բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը հաջողություն է մաղթել նրան իր կարևոր առաքելության մեջ: Նախագահին ուղղված իր շնորհակալական խոսքում դեսպան Միսակ Բալասանյանը նշել է, որ կգործադրի հնարավոր ջանքերը՝ հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններն էլ […]
22:27 03.11.2023
Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է Եվրոպական միությունում, և մենք ակնկալում ենք, որ երկու երկրների գործարար շրջանակների ակտիվ փոխգործակցությունը թույլ կտա սահմանել առևտրաշրջանառության ծավալների նոր` անհամեմատ ավելի հավակնոտ նշաձող: Այս մասին Գերմանիայի գործընկերոջ՝ Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մեծապես կարևորում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) և Վերակառուցման և […]
22:18 03.11.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Արտաշիսյան փ․ 37, 39 շենքեր, Չեխովի նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Սեբաստիայի, Տիչինայի, Ռ․Մելիքյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Բայրոնի փ. 2/1, 4, 6 շենքեր, Սայաթ-Նովայի պող.3, […]
22:08 03.11.2023
Նոյեմբերի 2-ին լեհական թեթև ինքնաթիռը խախտել է Բելառուսի սահմանը մինչև 200 մետր խորություն, այս մասին սոցցանցում հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարի օգնական Վալերի Ռեվենկոն։ «2023 թվականի նոյեմբերի 2-ին լեհական թեթև ինքնաթիռը պարեկության ընթացքում բազմիցս հատել է Բելառուսի Հանրապետության պետական սահմանը մինչև 200 մ խորություն։ Սեպտեմբերի սկզբից Լեհաստանը կատարել է հինգ նմանատիպ միջադեպ», – գրել է […]
17:00 03.11.2023
Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 1-ին Բավրայի սահմանային վերահսկողության անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ, որը 2010 թվականի օգոստոսի 21-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների մեղադրանքով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելը: […]
16:52 03.11.2023
ԱԺ-ում ՀՀ եւ ԵՄ առեւտրաշրջանառության թեման ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նախարարի՝ 2023 թվականի 9 ամիսներին այն կազմել է 2 միլիարդ 116 միլիոն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 40 տոկոսով: «ԵՄ-ն ՌԴ-ից հետո մեր երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: ԵՄ գլխավոր տնտեսական երկրների հետ առեւտրաշրջանառությունը եւս աճել է»,- […]
16:45 03.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հանդիպման առանցքում զարգացման կենտրոնների լիցենզավորման պահանջին վերաբերող հարցերն էին: Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում» նախադպրոցական կրթության համար սահմանված են հավակնոտ թիրախներ, մասնավորապես՝ ենթակառուցվածքների բարելավման, կրթության բովանդակության փոփոխության, […]
16:39 03.11.2023
Տեղեկություն կա՞՝ մինչեւ տարեվերջ հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիեւ հանդիպում տեղի ունենա․ ԱԺ-ում այս հարցը տրվեց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին։ «Թե՛ ԵՄ-ն, թե՛ այլ ուղղություններ շարունակում են աշխատել, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերադառնան բանակցային փուլին: Տարբեր կազմակերպություններից՝ տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային երկրներից կոչեր են հնչում՝ գործընթացները տեղափոխել բանակցային փուլ ու ավարտել այն»,- հայտնել […]
16:32 03.11.2023
Նոյեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին է ներկայացվել ինչպես արդեն իսկ կատարված,այնպես էլ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն: Այցի ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` աշխատանքների հետագա ընթացքն արդյունավետ կերպով կազմակերպելու և շինարարությունը սեղմ ժամկետներում ավարտելու ուղղությամբ:
16:32 03.11.2023
Այսօր մինչ ԱԺ-ում բյուջետային ծախսերին անդրադառնալը ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը նշել է ԵՄ հետ գործընկերության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջխաղացումները, դրանք են՝ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ԼՂ դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրումը, ԵՄ-ի եւ ԵՄ կառույցների հետ ոլորտային համագործակցությունն ու դրա խորացումը, իրավական փաստաթղթերով ստեղծված հանձնառությունների ամբողջական իրականացումը: «2024 թվականի ընթացքում նախատեսվում են […]
16:25 03.11.2023
2024 թվականի ծրագրով ԵՄ-ից ակնկալում ենք ստանալ 17,9 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցներ: Այս մասին նոյեմբերի 3-ին կայացած ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` խորհրդարանականների դատին ներկայացնելով «2024 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծը: Ըստ նախարարի՝ դրամաշնորհը տրամադրվում է երեք հիմնական ուղղություններով ծախսեր իրականացնելու նպատակով: […]
16:20 03.11.2023
ՆԳՆ փրկարար ծառայությունը կազմակերպել և անց է կացրել «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում ՆԳՆ փրկարար ծառայության ճառագայթային մոնիտորինգի խմբերի գործողությունները» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Ուսումնավարժությանը մասնակցել են ՀԱԷԿ-ի միջուկային (կամ) ճառագայթային ընդհանուր վթարների դեպքում ՓԾ գործելու պլանով նախատեսված ՆԳՆ ՓԾ ճառագայթային մոնիտորինգի 5 հիմնական խմբերը, որոնցում ներգրավվել են ծառայողներ՝ ՆԳՆ […]
16:11 03.11.2023
2023 թվականի սեպտեմբերի 20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հեռակա կարգով (մեղադրյալի բացակայությամբ) իրականացվող դատաքննության արդյունքում կայացված դատավճռով, Ա.Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար (82 դրվագ): Ա.Ա.-ի նկատմամբ՝ յուրաքանչյուր դրվագով, նշանակվել է տուգանք՝ արարքը կատարելու պահին գործող նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 հազար դրամ) չափով: Նշանակված պատիժները մասնակի գումարելու արդյունքում՝ Ա.Ա.-ի […]
16:03 03.11.2023
Սևանի բժշկական կենտրոնում նոյեմբերի 2-ին լույս աշխարհ է եկել արցախցի հինգերորդ երեխան՝ 2,9 կգ քաշով, 50 սմ հասակով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, աղջիկ երեխան, ում անվանակոչել են Վիկտորյա, ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ապաստանած Սերգեյ և Լիլիթ Սարգսյանների […]
15:56 03.11.2023
Նոյեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի և Հայաստանում ռուսական արտահանման կենտրոնի ղեկավարները, առանց ռիսկերի ծրագրի շրջանակներում, հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզի խոշոր և մրցունակ արտադրողների և արտահանողների հետ։ Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ Հանդիպման նպատակն էր մարզի արտադրողներին և արտահանողներին իրազեկել, թե ինչպես կարելի […]
15:48 03.11.2023
Մենք շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները, մենք կարևորություն ենք հաղորդում մեր հարաբերություններին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ավանդական մեր գործընկերների՝ Ռուսաստանի Դաշնության հետ, ում հետ մենք բազմաթիվ և կրկին բազմաոլորտ կապերով ենք կապված: Այս մասին այսօր ԱԺ-ում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Կան որոշ խնդիրներ այս՝ ՌԴ հետ հարաբերություններում. մենք շատ բաներով բավարարված չենք, շատ […]
15:40 03.11.2023
Մեզ համար շատ կարևոր է Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա կարգավորման գործընթացը: Այս մասին այսօր Ազգային ժողովում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Գիտեք, որ ես բոլորովին վերջերս Թեհրանում, մի քանի օր առաջ, ըստ էության, հանդիպեցի Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Նախկինում նաև նախկին նախարարին էի հանդիպել: Կան նաև հատուկ ներկայացուցիչները երկու երկրների ղեկավարների կողմից նշանակված և կա գործընթաց […]
15:33 03.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Աշոտ Հովհաննիսյան-Թևոսյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Արսեն Թառլամազյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ՝ Արթուր Դալլաքյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:Օպերատիվորեն դեպքի վայր են […]
15:25 03.11.2023
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, խուզարկությունների համար նախատեսված սենյակում անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ա․ Հ․-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը՝ Ե․ Հ․-ին։ Արդյունքում հայտնաբերել են վերջինիս մարմնում թաքցված, 28․26 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ՝ կանաչ զանգվածով։ Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային […]
15:18 03.11.2023
Ռուսաստանը քաղաքական կամք չի տեսնում Արևմուտքում և Կիևում՝ կայուն և արդար աշխարհի համար, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ես հաստատեցի մեր սկզբունքային մոտեցումները հակամարտության (Ուկրաինայում) կարգավորման վերաբերյալ: Դրանք քաջ հայտնի են, բայց մենք Արևմուտքում և Կիևում քաղաքական կամք չենք տեսնում կայուն և իսկապես արդար խաղաղության համար: Մեր մոտեցումն այն է որ, որ ապահովված […]
15:11 03.11.2023
Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է, որը նախադրյալներ կստեղծի գյուղատնտեսական ծագման մթերքների և դրանց վերամշակված արտադրանքի արտադրության ծավալների ավելացման, միջազգային չափորոշիչներին համապատասխան որակական և անվտանգության պահանջների ապահովման, մրցունակության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման, ինչպես նաև ներկրվող արտադրանքը տեղական արտադրությամբ փոխարինելու […]
15:04 03.11.2023
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունը մեծ բարդություններ են առաջացնում: Օբյեկտիվորեն բարդություններ են առաջանում մեր հիմնական օրակարգում, հիմնական արտաքին քաղաքական խնդրում, այն է՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր Հայաստանի Հանրապետության շուրջ: Այս մասին այսօր Ազգայն ժողովում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Եվ եթե ավելի մասնավորեցնենք, թե դա ինչպես պետք է արվի, […]
14:57 03.11.2023
Երևանում այսօր տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի հակամենաշնորհային/մրցակցային մարմինների ղեկավարները: Բացման խոսքով հանդես են եկել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովը և Հայաստանի […]
14:53 03.11.2023
Առողջապահության նախարարությունը հայտարարում է ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակների մասին Երևանի բոլոր վարչական շրջաններում` նոյեմբերի 6-ից: Նախատեսված է` ֆիզիկական և շնչառական մարզանք առողջությանը վերաբերող թեմաներով զրույց-քննարկումներ Հասցեներն ու ժամանակացույցը` այստեղ։
14:45 03.11.2023
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ-նախարար Բախիտ Սուլթանովի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ ԵԱՏՄ պայմանագրի դրույթների կիրարկման ապահովման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է […]
14:38 03.11.2023
Ուկրաինայի ապագան կախված է Միացյալ Նահանգների որոշումներից, ուշադրությունը ուկրաինական հակամարտության նկատմամբ թուլանում է Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով, իտալական Corriere della Sera թերթին ասել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։ «Մեր ապագան կախված է Միացյալ Նահանգների որոշումներից: Մենք հավատում ենք, որ վարչակազմը կկարողանա լուծում գտնել: Մենք վճռական պահին ենք, իսկ Ուկրաինայի վրա ուշադրությունը փոքր-ինչ մարում է: […]